«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան

«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարցն էն չի Azertelecom-ի հետ պայմանագիրը մեզ համար վտանգ է ներկայացնում, թե չէ:
     Հարցն էն ա, որ երբ Ռուբեն Վարդանյանի պես գործարարը Բաքվի բանտում պատանդ է ու Սամվել Կարապետյանի պես գործարարը Բաքվի պահանջով Երևանում է պատանդ, երբ 150 հազար էթնիկ զտած հայերի վերադարձի իրավունքն է ոտնահարվում ու միջազգային դատարաններից ուզում են հայերիս դեմ հանցագործությունների հայցերը հետ կանչել, ու մեկը մյուսի հետևից վերացնում են հայկական մշակութային կոթողները և պատրաստվում են հանձնել Տիգրանաշենը ու ընտրությունները կեղծում են հանուն Ռամիլ Սաֆարովի
     Էս պայմաններում հայ գործարարներ կան, որոնց համար՝ դե ոնց որ ոչ մի բան էլ չի էղել, ու Ադրբեջանի հետ պայմանավորվում են մեր տարածքով իրանց կապել:
     Էս կապը ստեղծելու համար էլ 5000 հոգու խաբելով տարել են սպանել են, ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն:
     Սա էլ հարցի պատասխանն է: Իհարկե վտանգավոր է ադրբեջանական ընկերության հետ պայմանագրի կնքումը:
     100%-ով է վտանգավոր:
     Ես էլ 20 տարվա team telecom-ի քարտ ունեմ, ես էլ եմ հետ տալու էդ քարտը»:

«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի

«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության անվտանգության տեսանկյունից չափազանց կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը։ Այսօր Հայաստանի ակտիվ երիտասարդության, հատկապես ուսանողության զգալի հատվածը ներգրավված է տարբեր միջազգային ծրագրերում, որոնք ոչ միայն կրթական հնարավորություններ են տալիս, այլև ձևավորում են կոնկրետ (գլխավորապես ապազգային) արժեքային ու աշխարհայացքային միջավայր։ Տասը տարի անց հենց այս երիտասարդներն են զբաղեցնելու պետական, քաղաքական և հանրային կարևոր դիրքեր։ Տասը տարի հետ էլի բողոքելու եք Սորոսից, Ալիևից ու Էրդողանից։
     Այդ պատճառով Հայաստանի խոշոր գործարարներն ու ազգային կապիտալը վաղուց պետք է ներդրումներ կատարեին կրթական ծրագրերի, հիմնադրամների և երիտասարդական նախաձեռնությունների զարգացման մեջ՝ ստեղծելով գաղափարական ու արժեքային այլընտրանքներ։ Չեն կատարում, փոխարենը գալիս են վերևում հիշատակված ճանապարհով դաստիրակություն ստացածները և անում այն ինչ ուզում են, այդ թվում այդ մարդկանց և նրանց կապիտալի հետ, իսկ վերջում էլ պետությունը դնում թուրքական ազդեցության տակ»։

«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան

«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ կառավարությունը քահանաներին արգելում է կատարել իրենց հոգևոր պարտականությունները և ոմանց կալանավորում է, ոմանց վարկաբեկում, ոմանց էլ տանում է բանակ՝ վարժական հավաքների։
     Նույն բանը անում էին սովետական տարիներին։
     Հետևաբար, ո՞վ է սովետական կարգեր վերադարձնում Հայաստանը։ Ո՞վ է իրական ռսաստրուկը»։

«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան

«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փամբակի երկու բալիկների դեպքից հետո նրանց մահի համար պատասխանատու պետական մարմինը խրոխտ ապամոնտաժեց այդ խողովակն ու հպարտ անցավ նորմալ առօրյային։ Կսկսեն նոր ջրամբարների մասին խոսել երկար-բարակ, որոնց արդյունքը կերևա տասը տարուց, երբ իրենք փախած կլինեն կամ բանտերում՝ մոռանալով, որ հենց այսօր մեր բնակավայրերի մոտ կեսը ծորակից հոսող ջուր չունի, կամ մեր բոլորի, բառիս բուն իմաստով՝ բոլորի կեղտաջրերն առանց մաքրման լցվում են գետերն ու ջրում եմ մեր կերած սնունդը։
     Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանրությանը կոչ աներ կամ հանձնարարական տար պետական համակարգին գույքագրել բոլոր նման իրավիճակները։ Հավատացեք՝ դրանք շատ են: Գոնե մի քանիսը հենց հիմա «ոտքի վրա» կարող եմ հիշել, որոնք տեսել եմ վերջին շրջանում. Սևան-Հրազդան ու Ղազարավանի ջրանցքի տարբեր մասերում, նույն Դեբետի բազմաթիվ տեղերում ու վտակներում, Եղեգիսի ձորում և այլն։ Բայց դա չարվեց…
     Հիշեցնեմ, մի քանի տարի առաջ հենց նույն Փամբակի մոտակայքում մի խաղահրապարակում հոսանքահարվեց մեկ այլ բալիկ բաց լարանցումից։ Նկարում Երևանի կենտրոնում Թումանյան փողոցում նկարել եմ երկու օր առաջ։ Նույն Թումանյան փողոցում մի քանի տարի առաջ իմ բալիկը նորից փողոցային լուսավորության սյունից թեթև հոսանքահարվեց և բարեբախտաբար մի սպիով ամեն ինչ վերջացավ։
     Ու շարունակում ենք ապրել մի երկրում, որ զոհերը +/- 50 են լինում, ճանապարհին ավտովթարի զոհերին ասում են՝ ճանապարհները սարքել ենք շատ լավ, բայց դանդաղ քշեք (ի դեպ, տեսե՞լ եք Լանջիկի մասի «լավ ճանապարհի» ասֆալտի ճաքերը) ու այդպես հակամարդկային պայմաններում գնում եմ դեպի «խաղաղություն»՝ ղժժալով «300 հազար ադրբեջանցու» թեզի վրա, ու չենք նկատում երեկվա Օրդուբադի միջոցառման լուսանկարները…»։

«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ուղիղ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային հրահանգով ապօրինաբար կալանավորվեց Անդրանիկ Թևանյանը։
     Դրսի ուժերի ձեռքին գործիք դարձած Նիկոլ Փաշինյանն իր ներսի ձեռքի գործիքներին հրահանգեց մտացածին գործ կարել իր թիվ մեկ գաղափարաքաղաքական ընդդիմախոսներից մեկի նկատմամբ, որովհետև շատ լավ գիտի, որ Թևանյանը կոտրվող չէ, համակերպվող չէ, ճկվող չէ, վախեցող չէ։ Շատ լավ գիտի, որ Թևանյանը նախընտրական պայքարը տանում էր ճիշտ քաղաքական ուղիով և ունի ընդդիմադիր դաշտը միավորելու հսկայական պոտենցիալ ու նաև կարող է հետընտրական զարգացումները դնել գրագետ քաղաքական հուն։
     Գիտի, դրա համար էլ դիմեց ռեպրեսիվ մեթոդների։
     Բայց նաև գիտի, որ Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի և Թևանյանը հայտնվի ազատության մեջ։ Մեր երկիրն էլ ձերբազատվի թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանություններից։
     Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին
     Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

«Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը». Ալեն Սիմոնյան

«Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկության՝
     «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»»:

«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի` բազմացնենք»․ Լևոն Ջավախյան

«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի` բազմացնենք»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ԳԱՆԳԱՏՈՒՓԻ ՄԵՋ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.
     Շեֆն ընդդիմությանը բնորոշում է որպես եռագլուխ հրեշ։ ՔՊ-ականները կրկնում են` եռագլուխ, եռագլուխ, եռագլուխ…
     ՔՊ-ի անարժան գործիչներ, մի՞թե դուք ուրիշ ասելիք չունեք, թեկուզ և ավելի պախարակիչ, ավելի թունոտ, ավելի հայհոյախառն… Դուք ընդհանրապես գլուխ ունե՞ք, խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ ընդամենը քսերոքսի պես սարք է, որ նիկոլն ինչ ասի` բազմացնենք։ Կովերն էլ են խոտ ուտում, ուտում են, որ բազմանան… Դուք որոճող կենդանիներից ինչո՞վ եք տարբերվում… Թե՞ դուք կով չեք, թռչուն եք, մոտավորապես թութակի նման մի բան, որ տերն ինչ ասի` տեղնուտեղը կրկնեք…»։

Փեզեշքիանը ժամանել է Պակիստան (տեսանյութ)

Փեզեշքիանը ժամանել է Պակիստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ուղեկցությամբ, մեկօրյա պետական այցով ժամանել է Պակիստան: Այս մասին հայտնում է PTV-ն։

Իրանի պատվիրակության դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Նուր Խանի ավիաբազայում, որին մասնակցել են Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, վարչապետ Շեհբազ Շարիֆը և արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը։

Այցի օրակարգում են Թեհրանի և Իսլամաբադի միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև խորհրդակցությունները՝ ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման ուղղությամբ Պակիստանի միջնորդական ջանքերի շրջանակներում։

«Ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը տեսաք ավագանու նիստին»․ Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)

«Ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը տեսաք ավագանու նիստին»․ Արմեն Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով այսօր ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ասել է․ «Նախ և առաջ ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը դուք տեսաք այսօր Երևանի ավագանու նիստին, բայցևայնպես, ուզում եմ իմանաք իրական պատճառները։ Իսկ իրական պատճառներից մեկն այն էր, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը փորձեց հերթական սադրանքն անել, և կարծում եմ, որ պետք էր իրենց տեղը իրենց ցույց տրվեր, որովհետև իրենք իրոք մտածելու բան ունեն»։