Կառավարությունը՝ IMEI համարների գրանցման համակարգի մասին (լուսանկար)

Կառավարությունը՝ IMEI համարների գրանցման համակարգի մասին

ՀՀ կառավարությունը հայտնում է․ «IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։
     Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։
     Կարգավորումը միտված է՝
     – նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
     – ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
     – պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
     – ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
     Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
     Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
     Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *