«Ժողովրդավարությունը մեռնում է, երբ իշխանությունն իրեն վեր է դասում օրենքից». Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովրդավարությունը մեռնում է, երբ իշխանությունն իրեն վեր է դասում օրենքից։
     Սահմանադրական դատարանում երևում է այն ամենը, ինչը գետնի վրա մենք տեսնում ու զգում էինք ամիսներ շարունակ։ Ակնհայտ է, որ իշխող ուժը բոլոր հնարավոր եղանակներով՝ վարչական ռեսուրսով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, ճնշումներով, ընդդիմադիր ուժերի և գործիչների նկատմամբ հալածանքներով, անգամ քվեների գողությամբ, կեղծել է ընտրությունները։
     Սահմանադրական դատարանն ունի պատմական առաքելություն՝ թույլ չտալու, որպեսզի մեր երկրում տեղի ունենա սահմանադրական կարգի տապալում և ժողովրդավարության վերջնական ոչնչացում։
     Մյուս կողմից՝ բոլորը պետք է հասկանան, որ ոչ լեգիտիմ իշխանությունը, առանց այդ էլ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և մեր երկրի առջև ծառացած ծանր մարտահրավերների պայմաններում, պարզապես շանսեր չունի հաջողելու»:

«Հասկացանք, որ երախտապարտ եք ազգակործան պատուհասին, բայց դա մեր աչքը մի մտցրեք»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի տիկին Սեդա Սաֆարյան, Ձեր փաստաբանական գործունեության շրջանում նույնպես ակնհայտ էր, որ Դուք զգացմունքային տիկին եք, և դա եթե փաստաբանի դեպքում կարող էր բարի ժպիտ հարուցել, Սահմանադրական դատարանի դատավորի դեպքում փիս–փիս բաներ է հարուցում։
     Մեղայասսու, հասկացանք, որ երախտապարտ եք մինչև մահ-գերեզման ազգակործան պատուհասին, բայց դա մեր աչքն այդքան կոպտորեն մի մտցրեք։
     Անհարմար է, տիկին Սաֆարյան»։

«Հանրային կոչված հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրությանը խաբում են հեքիաթներով.
     Հայաստանի հանրային կոչված, իրականում՝ խիստ իշխանամետ հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ, թե ինչքան ինքնիշխան, դինամիկ զարգացող, սոցիալապես արդար, բարեկեցիկ երկիր է դարձել Հայաստանը, արտերկրի հայերն արդեն վերադառնում են շենացող Հայաստան։ Օպտիմիստական այդ ռեպորտաժներում հանրությանն իրենց սուտ վերլուծություններով մոլորեցնում են զանազան փորձագետներ, ովքեր կուշտ կերակրվում են իշխանական կերակրատաշտից կամ արտերկրի դրամաշնորհներից։ Հանրային կոչվող հեռուստաընկերությունը երբեք ռեպորտաժներ չի պատրաստում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված տարբեր գործարաններ այդպես էլ արտադրանք չթողարկեցին, ինչու չկառուցվեց ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը, Դիլիջանի նոր թունելը և այլն, ինչ արդյունքներ տվեցին Նիկոլ Փաշինյանի հռչակսծ տնտեսական հեղափոխությունը, ավտոների մաշված, ժանգոտած կմախքների հավաքումը, անգլերենի իմացությամբ մոշի աճեցումը, ինտենսիվ այգիների և խելացի անասնագոմերի գործարկումը»։

«Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից»․ Հայաստան Հակոբյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայաստան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Տեղեկացնում եմ, որ այսօր քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից` Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, հ. Լեզվի և գրականության դասախոս, մի աշխատանք, որին 31 տարի անմնացորդ նվիրվել եմ, սիրել եմ աշակերտներիս և ուսանողներիս, դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ, որի վկայությունն են ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը, տնօրենների շնորհակալագրերը, իսկ ամենակարևորը ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս գնահատանքը։
     Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է։
     Շնորհակալություն եմ հայտնում ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս ինձ գնահատելու, հարգելու և կողքիս լինելու համար»:

«Ցեղասպանության ճանաչումը Իսրայելի և Թուրքիայի համար քաղաքական հակամարտության շրջափուլ է»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «Իսրայելի կառավարության կողմից Կնեսեթում դրված Ցեղասպանության ճանաչման բանաձևին հավանություն տալը մեծ ազդեցություն է ունենալու Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա։
     Ցեղասպանության ճանաչումը հայերի համար ունի պատմական արդարության նշանակություն, Իսրայելի և Թուրքիայի համար այն քաղաքական հակամարտության շրջափուլ է։ Իսրայելը ցանկանում է այն հավասարակշռել Գազայի ցեղասպանության մեղադրանքին, որում Իսրայելին մեղադրում է Թուրքիան։ Նաև սահմանափակել Իսլամական Աշխարհի վրա Թուրքիայի հավակնությունները։
     Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին և TRIPP կոչվածի հարցում շահագրգիռ երկրների նոր վերադասավորումներ է ենթադրում»։