«Հայաստանը կկարողանա՞ օգտագործել իսրայելական լոբբին աշխարհում՝ Թուրքիայի դեմ»․ Արեն Ափիկյան

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ուշացա՞ծ է` անշուշտ: Երեսպաշտությո՞ւն է` անշուշտ: Հետապնդո՞ւմ են սեփական շահը` անշուշտ: Welcome to real politics.
     Հիմա հարց: Հայաստանը շնորհակալություն կհայտնի՞ Իսրայելին: Հայաստանը կօգտագործի՞ այդ փաստն ի շահ իրեն միջազգային հարթակներում: Հայաստանը կկարողանա՞ օգտագործի իսրայելական լոբբին աշխարհում Թուրքիայի դեմ:
     Հա վայ, մոռացել էի… նիկոլն ա Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնում…»։

«Քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից». Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից». Արամ Օրբելյան

«Ընտրողների կամքի վրա կարո՞ղ էր ազդել ՌԴ նախագահի, այլ պաշտոնյաների՝ ՀՀ իշխանության դեմ հակաքարոզչությունը, մյուս ուժերի դեմ՝ պաշտպանությունը»,- դատավոր Սեդա Սաֆարյանի հարցին՝ ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց. «Քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, ընդ որում՝ որպես հաստատված փաստ: Խնդրում եմ դադարեցնել»: ՍԴ նախագահը նկատողություն հայտարարեց Օրբելյանին՝ առանց դատարանի թույլտվության բարձրախոսին մոտենալու համար:

«ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների հայտարարությունները ուղղված են եղել Նիկոլ Փաշինյանին աջակցելուն». Արամ Վարդևանյան

«ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների, ԱՄՆ փոխնախագահի, պետքարտուղարի կողմից արված հայտարարություններն ուղիղ հասցեական եղել են Նիկոլ Փաշինյանին աջակցելուն. արդյո՞ք սա գնահատում ենք արտաքին ազդեցության տեսանկյունից ուղիղ միջամտություն, միանշանակ՝ այո»,- ՍԴ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

Հրդեհից մոխրացած 4 ուղևորներն Աբովյանի բնակիչներ էին (տեսանյութ)

Հրդեհից մոխրացած 4 ուղևորներն Աբովյանի բնակիչներ էին

Այսօր մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորներն Աբովյանի բնակիչներ էին. գիշերը 3:00-ի սահմաններում դուրս էին եկել «Երկրապահ կամավորականների միություն» Աբովյանի տարածքային բաժանմունքից դեպի X զորամաս հարազատի տեսակցության նպատակով, այս մասին գրում է «Նյուզ»-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում, Սուրենավան գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։ Այրվել էր ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել էր 3 քաղաքացու դի։ Որոշ ժամանակ անց փրկարարները հայտնաբերել էին ևս մեկ կիսամոխրացած մարմին։

«Ինձ մտահոգում է երկու բան»․ Արման Գրիգորյան

Քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը և նրանց հորաքրոջ տղաներն արդեն արտահայտվել են Իսրայելի կառավարության կողմից Քնեսեթին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու որոշման մասին։ Առաձնապես նոր բան չունեմ ասվածին ավելացնելու։ Հստակ է, որ սա Իսրայելի կողմից օգտագործվում է որպես գործիք Թուրքիայի հետ իրենց հակամարտության կոնտեքստում, բայց իհարկե պետք է նշել, որ Իսրայելը միակ երկիրը չի, որ հենց նման մոտիվով է դա արել։ Հստակ է նաև, որ յուրահատուկ ցինիզմ է Իսրայելի կողմից նման օրինագիծ քննարկելը, երբ նրանք Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն են եղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ու մեծ դերակատարություն են ունեցել հայերի դեմ Ադրբեջանի հաղթական պատերազմի ու Արցախի հայաթափման մեջ։ Հստակ է, վերջապես, որ Իսրայելի կողմից նման օրինագծի քննարկումը շատերի մոտ դառը քմծիծաղից բացի ոչինչ չի հարուցում, քանի որ Իսրայելն ինքը հենց հիմա իրականացնում է մի բան պաղեստինցիների դեմ, ինչի համար պատրաստվում է դատապարտել Թուրքիային։
     Բայց ես կարծում եմ, որ դա ի վերջո Իսրայելի գործն է։ Ինչ ուզում են անեն։ Թող Թուրքիայի հետ կռվեն, հետո իրար սիրեն, հետո ծովում խեղդվեն, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում։ Մեր գործը չի։ Ինձ մտահոգում է երկու բան։ Առաջին, կարող ենք հեշտությամբ կանխատեսել, որ Հայաստանում ու հայկական աշխարհում կգտնվեն մարդիկ, որոնք սրանից կարող են շատ արագ ոգևորվել ու փաստարկներ բերել Իսրայելի հետ թուրքերի դեմ կոալիցիա կազմելու օգտին։ Ես կարծում եմ մենք այդ փաստարկներին շատ մեծ հոռետեսությամբ պիտի վերաբերվենք։ Երկրորդ, չնայած կարծես թե առայժմ մարդկանց մեծ մասի արձագանքը միանգամայն ադեկվատ է, հաստատ գտնվելու են գավառական թերարժեքությամբ տառապող կերպարներ, որոնք հուզվելու են Իսրայելի պես հզոր երկրի կողմից իրենց հատկացված ուշադրությունից ու սկսելու են երախտագիտության դիֆիրամբներ ձոնել Նեթանյահուի մարդակեր կառավարությանը։ Նման բան անողները պիտի անհապաղ արժանանան անգութ ծաղրուծանակի ու օստրակիզմի»։

«Խնդրում եմ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել». Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Խնդրում եմ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել». Արամ Օրբելյան

«Պնդում եք, որ ընտրական գործընթացների ժամանակ հրապարակված գաղտնալսումները բացասաբար են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից շատ առաջ ՌԴ նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը, որոնք պաշտպանության տակ էին առնում երեք ուժերին, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրողների ազատ կամքի ձևավորման վրա»,- ՍԴ նիստի ժամանակ ասաց դատավոր Սեդա Սաֆարյանը: ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանն արձագանքեց. «Խնդրում եմ այսուհետ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել, դա տեղավորվում է քաղաքական ուժերից՝ երրորդ անձի քաղաքական պնդումների լույսի ներքո, հակառակ դեպքում խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին քննարկել տիկին Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը»: