«Խնդրում եմ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել». Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Խնդրում եմ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել». Արամ Օրբելյան

«Պնդում եք, որ ընտրական գործընթացների ժամանակ հրապարակված գաղտնալսումները բացասաբար են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից շատ առաջ ՌԴ նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը, որոնք պաշտպանության տակ էին առնում երեք ուժերին, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրողների ազատ կամքի ձևավորման վրա»,- ՍԴ նիստի ժամանակ ասաց դատավոր Սեդա Սաֆարյանը: ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանն արձագանքեց. «Խնդրում եմ այսուհետ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել, դա տեղավորվում է քաղաքական ուժերից՝ երրորդ անձի քաղաքական պնդումների լույսի ներքո, հակառակ դեպքում խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին քննարկել տիկին Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը»:

Իրանն ու Օմանը անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով հանձնաժողովի առաջին նիստը

Մասկատում տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի հարցերով Իրան-Օման համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Նեղուցին վերաբերող ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում մենք կարծիքներ փոխանակեցինք նեղուցի ապագա կառավարման վերաբերյալ՝ համաձայն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի և ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների»,- գրել է նա X սոցիալական էջում։

Իրան-ԱՄՆ հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ Իրանը և Օմանը բանակցություններ կվարեն Հորմուզի նեղուցի ապագա կառավարման և դրան առնչվող ծովային ծառայությունների մատուցման հարցերի շուրջ, երկխոսության մեջ կներառվեն նաև Պարսից ծոցի այլ երկրներ։

Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգի մշակման մասին՝ շեշտելով, որ այդ գործընթացը իրականացվում է մյուս ափամերձ պետության՝ Օմանի հետ համակարգմամբ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը տարիներ շարունակ բաց է եղել նավերի ազատ անցման համար, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո նեղուցի իրավիճակն այլևս երբեք նույնը չի լինելու։

Ավարտվել է «Չաղ Ռուստամի» հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Ռ.Ս-ի հոր սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր հրազեններով կրակոցներ է արձակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Ս-ի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց և ստացած հրազենային վնասվածքներից մահացել։

Քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ.Ս-ի սպանությունը Ա.Խ-ի օժանդակությամբ կատարել է դատապարտված Ա.Ս-ն:

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը) և 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), իսկ Ա.Խ-ի նկատմամբ` 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը):

Ա.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Խ-ի վերաբերյալ կայացվել է կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում:

Ա.Ս-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»:

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների ղեկավար․ այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է Մխիթարյանը՝ նշելով, որ Yandex Armenia-ն նույնպես այս խմբի մաս է կազմում և կշարունակի ղեկավարվել իր կողմից։

Yango Group-ի կայքից տեղեկանում ենք, որ այս տեխնոլոգիական ընկերությունը գործում է Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 30 երկրում, իսկ կենտրոնակայանը գտնվում է Դուբայում։

Արամ Մխիթարյանը Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել 2024-ին, իսկ այժմ, փաստորեն, պատասխանատվություն է ստանձնում Yango Group-ի ամենաարագ զարգացող տարածաշրջաններից մեկի համար։ Տարածաշրջանային մակարդակում նա կղեկավարի բիզնեսի զարգացումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Ղրղզստանում։

Նման նշանակումները հազվադեպ են հայկական տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների համար և վկայում են, որ տեղական թիմերում ձևավորված կառավարման փորձը գնահատվում է նաև միջազգային մակարդակում։

«Որտե՞ղ են պատրաստվում մեզ «գցած» լինել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված Արցախի դեմ գրոհող Նաթանյահուն ճանաչում է հայերի ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ դժգոհություն հայտնում այդ կապակցությամբ, մնում է ընդամենը մի հարց՝ որտեղ են պատրաստվում մեզ «գցած» լինել»:

«Ինչո՞ւ է ԿԸՀ-ն երևույթներին արձագանքել 4 օր անց». դատավորը՝ Վահագն Հովակիմյանին

«Ժամը 20:00-ից հետո ԶԼՄ-ներում եղան հրապարակումներ, որ տվյալ ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվում է, զինվորներ են քվեարկում: ԿԸՀ-ն այս ուղղությամբ չէր կարո՞ղ գործուն քայլ ձեռնարկել,…

«Ինչո՞ւ է ԿԸՀ-ն երևույթներին արձագանքել 4 օր անց». դատավորը՝ Վահագն Հովակիմյանին (տեսանյութ)

«Ինչո՞ւ է ԿԸՀ-ն երևույթներին արձագանքել 4 օր անց». դատավորը՝ Վահագն Հովակիմյանին

«Ժամը 20:00-ից հետո ԶԼՄ-ներում եղան հրապարակումներ, որ տվյալ ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվում է, զինվորներ են քվեարկում: ԿԸՀ-ն այս ուղղությամբ չէր կարո՞ղ գործուն քայլ ձեռնարկել, ինչո՞ւ ԿԸՀ-ն այս երևույթներին արձագանքել է չորս օր անց»,- ՍԴ նիստի ժամանակ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ հարցրեց դատավոր Էդգար Շաթիրյանը: ԿԸՀ նախագահն ասաց՝ մինչև հունիսի 9-ը ժամկետն էր, որ ընտրության մասնակիցները կարող էին տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել. «Անդրադառնալ տեղամասերում քվեարկության խնդիրներին, ըստ էության, պետք է 9-ից հետո անեինք»: