«Այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է»․ Նիկոլ Փաշինյան

«Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, իսկ կներեք, ո՞վ կարող է ապացուցել, որ դրա արդյունքում այն ավելի լավն է դառնալու։ Վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղն ու հարակից շրջանները պարունակող քարտեզներով և այն խորհրդանշող դրոշներով․ այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է»,- Կառավարության ծրագրի 2025թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
ՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Վարչապետն իմ սենյակում է, խնդրել էի՝ սպասել»․ Ալեն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վարչապետն իմ սենյակում է, խնդրել էի՝ սպասել»․ Ալեն Սիմոնյան

«Քննարկում ենք ՀՀ կառավարության ծրագրի 2025թ․ կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը։ Հիմնական զեկուցող՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բանին՝ վարչապետին հրավիրեք արդեն, իմ սենյակում է։ Խնդրել էի՝ սպասել, մինչև քվեարկություններն ավարտեինք»,- շարունակեց Սիմոնյանը։ Քիչ անց Փաշինյանը մոտեցավ ամբիոնին։

«Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արեք»․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արեք»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան․
     Տիգրան Ավինյանն առիթը բաց չի թողնում Երևանի բնակիչների վրա մուննաթ գալու համար։ Բայց երբ հերթը հասնում է իրենց վատ աշխատելուն, դառնում է համր ձուկ։
     Բնակիչներից ստացված հերթական ահազանգը։ Արդեն տևական ժամանակ է՝ Հրաչյա Քոչար 24 շենքի բակն այս հակասանիտարական վիճակում է, իսկ պատկան մարմինները, ինչպես միշտ, անգործության են մատնված։
     Եվ Երևանում այսպիսի բազմաթիվ բակեր կան։
     Ի դեպ, Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» ծրագրով նախատեսված է 327 միլիոն դրամ»։

Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին | ՄԱՄՈՒԼ.ամ

Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին

Օրեր առաջ տիրադավ անվանն արժանացած Տ․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղիղ մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք, ավելի ստույգ՝ Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին, գրում է «Իրավունք»-ը՝ հղում կատարելով հավաստի աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ սույն իրադարձությունը չի արժանացել իրավապահների ուշադրությանը և բռնության արարն այդպես էլ թաքուն է մնացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Պաշտպանելու եմ էն մարդկանց, ովքեր ուզելու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով»․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պաշտպանելու եմ էն մարդկանց, ովքեր ուզելու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով»․ Խաչատուր Սուքիասյան

«Ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկո՞ւմ են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել, թե՞ ոչ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ դիմելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին՝ հարցրեց լրագրողը։ «Եթե գնային քաղաքականությունը լավ լինի, ցանկացած ընտանիք կուզենա, որ ինքն ավելի մրցունակ լինի։ Պաշտպանելու եմ էն մարդկանց, ովքեր ուզենալու են ավելի մրցունակ լինել՝ թեկուզ Ադրբեջանի տարածքով»,- ասաց պաշտոնյան։

«Երբ Նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երբ Նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Էս խմբակը բաց չի թողնում ինձ: Պատկերացրեք՝ երբ նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին:
     Տցեք, պահելու եմ սրանք: Դուք տղամարդ չեք, նիկոլից հետո կյանք կա»։

«Երբ Նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան

«Երբ Նիկոլ չլինի, սրանք ինչեր են ասելու հոգեբանական բռնության և պարտադրանքի մասին»․ Զարուհի Մուրադյան

«Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար Ղումաշյան

«Մեր կողմից կազմակերպված հանրահավաքը շատ ծանր է նստել իշխանության վրա և հասկացել են, որ մեր քաղաքական ուժն իսկապես ուժեղ է։ Ինչ ուզում է լինի, ուզում են մեր կուսակցության բոլոր անդամներին էլ ձերբակալեն՝ միևնույն է, թասիբով հայ ժողովուրդը մեր կողքին կանգնած է»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հաջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ ասաց կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը՝ շնորհակալություն հայտնելով երեկ իր ձերբակալման հետ կապված հանրության աջակցության համար։

«Ինչո՞ւ Իշխանի շուրթերով հիմա հնչեց «միասնական հանրահավաքի» առաջարկը»․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ինչո՞ւ Իշխանի շուրթերով հիմա հնչեց «միասնական հանրահավաքի» առաջարկը»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանն ընդդիմությանն առաջարկում է միասնական հանրահավաք անել: Լրիվ լուրջ՝ նայեք:
     Սովետական բյուրոկրատիան մի ունիկալ գործիք ուներ՝ հենց ինչ-որ հնչեղություն ստացած հարց ուզում էին մեռցնել, արագ էդ թեմայով զբաղվող հատուկ հանձնաժողով էին ստեղծում: Տենց էդ հարցը մոռացվում-գնում էր:
     «Ունդդիմություն» Քոչարյանի հանձնաժողովն էլ, ոնց 2020-2023թթ. արդեն գիտենք, հանրահավաքն է:
     Ինչո՞ւ Իշխանի շուրթերով հիմա հնչեց «միասնական հանրահավաքի» առաջարկը:
     Երկու պատճառով.
     1.) Մարդկանց աչքերը բացվում են՝ քաղաքական օրակարգի թեմա է դառնում Քոչարյանի՝ ընտրապայքարից դուրս գալու, ու այդ եղանակով ընդդիմության միավորման, ձայներ չփոշիացնելու ու մեկ ճակատով ընտրությանը գնալու գերհարցը:
     Ահա, նման առաջարկով Քոչարյանը մոլորեցնում ու թոզ է փչում ժողովրդի բացվող աչքերին, իբր ինքը ևս կողմ է ընդդիմության «համախմբմանը»: Մարդիկ իրենից պահանջում են դուրս գալ ընտրապայքարից, որ ընդդիմությունը մեկ ճակատ կազմի, ձայներ չփոշիանա, որ հունիսի 7-ին հաղթեն Նիկոլին, ինքն ասում է եկեք բոլորով հավաքվենք մեկ անգամ ևս զիլինա խաղանք:
     2.) Քանի որ շա՜տ լավ գիտի, որ ինքը ոչ միայն 8 %-ի ընտրական շեմը չի հաղթահարելու, այլև ինքնուրույն հանրահավաք հրավիրելու մարդկային բավարար ռեսուրս անգամ չունի, վիկոյական տրյուկ է անում:
     Որ հանրահավաքի հաջորդ օրը քարոզչական կոյուղիներով տարածի՝ ժողովուրդն սպասու՜մ էր Քոչարյանին, նրա կոչով հազարավոր մարդիկ դուրս եկան փողո՜ց, մեր կրկնակի ու համարյա եռակի փրկի՜չը և այլն: Քաղաքական կլասիկ պարազիտություն՝ հարսի հետույքով փեսային լավություն անելու նման մի բան:
     Ես լինեի Սամվել Կարապետյանի, Ծառուկյանի ու մյուսների տեղը, հրապարակային կոնտրառաջարկ կանեի Քոչարյանին:
     1.) Հարց չկա, միասին հանրահավաք ենք անում: Բայց հանրահավաքը պիտի ղեկավարես անձամբ դու՝ Ռոբերտ Քոչարյանդ: Ոչ թե թաքնվես այլոց մեջքի հետևում, այլ անձամբ պիտի ղեկավարես այն:
     2.) Հանրահավաքից հետո էլ, ոչ թե ֆանարիկներով երթ ենք անում ու ցրվում տներով, այլ գնում ենք լրիվ սահմանադրական եղանակով իշխանությունը վերցնելու: Քեզ առաջադրում ենք վարչապետի թեկնածու, Նիկոլին անվստահություն հայտնելու նախագիծը մուտք ենք անում ԱԺ, ու փողոցից տուն չենք գնում մինչև հանրային ճնշմամբ Նիկոլին ԱԺ-ով չհանենք:
     Լավ առիթ է. կյանքում գոնե մեկ անգամ թող Քոչարյանը փորձի ինքնուրույն իշխանություն վերցնել: Չեմ ասում հաջողի՝ գոնե փորձի: Չեմ ասում՝ պահի, գոնե վերցնի: Թե չէ, մարդը 10 տարի նշանակովի նախագահ եղավ, տենց էլ չհասկացավ, թե ինչ բան է իշխանությունն իրականում, ոնց է այն ձեռք բերվում ու պահվում, հիմա էլ 8 տարի նշանակովի «ընդդիմություն» է, էլի չի հասկանում, թե ինչ բան է ընդդիմությունը:
     Հ.Գ. Բոլորս էլ իրականում ամեն ինչ շատ լավ հասկանում ենք…
     Տղեքն էին ափսոս:
     Ղարաբաղն էր ափսոս»:

Դատարանի բակում՝ այս պահին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Դատարանի բակում՝ այս պահին

Հակակոռուպցիոն դատարանի բակում, հաջակցություն Սամվել Կարապետյանի, հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր՝ «Ազատություն», «Արդարություն», «Փոփոխություն» և այլ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնում նրան։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում, դռնփակ ռեժիմով, ընթանում է Սանվել Կարապետյանի գործով դատական նիստը։