«Սկսել ենք ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց». Սամվել Կարապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սկսել ենք ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց». Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը սկսել է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց։ Այս մասին Կարապետյանը հայտարարել է Հակակոռուպցիոն դատարանում։ «Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»,- ասել է Կարապետյանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Դատական նիստը չի հեռարձակվում՝ պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա։

«Իշխանությունները վախենում են Սամվել Կարապետյանի՝ հասարակության հետ շփվելուց»․ Ռուբեն Վելիցյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իշխանությունները վախենում են Սամվել Կարապետյանի՝ հասարակության հետ շփվելուց»․ Ռուբեն Վելիցյան

«Հույս ունենք, որ վերջիվերջո որևէ դատավոր կցանկանա արդարությունը վերականգնել և մեր հասարակությունը հնարավորություն կստանա շփումներ ունենալ հենց Սանվել Կարապետյանի հետ ու կարծում եմ՝ մեր իշխանությունները հենց դրանից են վախենում»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Վելիցյանը։ «Իշխանությունները հասկանում են, որ Սամվել Կարապետյանը, եթե ազատ լինի, շատ մեծ կոնսոլիդացիա կլինի նրա շուրջ»,- նշեց նա։

«Ես ժուչոկ դնելու, գաղտնալսելու հնարավորություն չունեմ»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ես ժուչոկ դնելու, գաղտնալսելու հնարավորություն չունեմ»․ Գառնիկ Դանիելյան

«Իմ ձեռքի տակ չկան իրավապահ համակարգի աշխատողներ, ես ժուչոկ դնելու, գաղտնալսելու հնարավորություն չունեմ բնականաբար։ Հարցը գիտե՞ք՝ ինչումն է․ իշխող կուսակցության ներկայացուցիչը, օրինակ դպրոցի տնօրենը, կարող է ցուցակներում էլ ընդգրկվել, քարոզչություն էլ անել, բայց եթե նա ընդդիմադիր է լինում, 15 րոպե չի անցնում, «շնորհքով» ներխուժում են»,- դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հովակիմյանը նշեց․ «Դուք փաստ չեք ասում։ Մենք հանձնառու ենք կոնկրետ խնդիրներով հետամուտ լինել։ Երևույթների մասին կարող ենք անվերջ խոսել»։

«Դեռ ինչքա՞ն պետք է մարդիկ քյաբաբ, էպիլյատոր բաժանեն»․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դեռ ինչքա՞ն պետք է մարդիկ քյաբաբ, էպիլյատոր բաժանեն»․ Արթուր Հովհաննիսյան

«Իրավապահ տարբեր մարմինների կողմից բացահայտվում են ընտրակեղծարարության կամ մարդկանց նյութապես շահագրգռելու, բարեգործության կանոնները խախտելու տարբեր դրվագներ։ Ի՞նչ ծավալների պետք է հասնեն էս գործողությունները, դեռ ինչքա՞ն պետք է մարդիկ շարունակեն քյաբաբ բաժանել, տելեվիզոր բաժանել, էպիլյատոր բաժանել, որ տվյալ քաղաքական ուժը չգրանցվի»,- ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ հարցրեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։ ԿԸՀ նախագահն ասաց՝ քանի դեռ կուսակցության գրանցումը կասեցված չէ, այսինքն՝ որպես կուսակցություն գործում է, ԿԸՀ-ն իրավունք չունի չգրանցել, եթե անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցության կողմից ներկայացվում են։ «Այլ բան է, որ ընտրությունների քարոզարշավի փուլում կուսակցությունը համակարգային ընտրախախտումներ թույլ տա»,- շարունակեց Հովակիմյանը։

«Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների» գրառմամբ։ «Անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքն այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղբանտարկյալների ազատությունն ապահովելու և առաջիկա ընտրությունների վերհսկողությունը իրականացնելու մասին է և այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։ Մենք ունենք առաջարկություն, որ հենց այս հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք՝ իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար»,- նշել է նա։

CENTCOM-ը հայտնել է իրանական նավահանգիստների լիակատար շրջափակման մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

CENTCOM-ը հայտնել է իրանական նավահանգիստների լիակատար շրջափակման մասին

ԱՄՆ-ն լիակատար շրջափակում է սահմանել Իրանի նավահանգիստների նկատմամբ, իսկ միջազգային ծովային առևտուրը, որն ապահովում է Իսլամական Հանրապետության տնտեսության մոտ 90%-ը, ամբողջությամբ արգելափակվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Իրանական նավահանգիստների շրջափակումն ամբողջությամբ իրականացվել է։ Ամերիկյան ուժերը դադարեցրել են ծովային առևտուրը դեպի Իրան և Իրանից»,- ասել է CENTCOM-ի հրամանատար Բրեդ Քուփերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինված ուժերը Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման ապահովման համար ներգրավել են ավելի քան 10 հազար զինծառայող։

«Իսակովի պողոտայի վրա ընդամենը 3 տեխնիկա էր աշխատում, սակայն այն դարձյալ փակ էր»․ Րաֆֆի Ասլանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իսակովի պողոտայի վրա ընդամենը 3 տեխնիկա էր աշխատում, սակայն այն դարձյալ փակ էր»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից սկսած՝ մեկ օրվա ընթացքում Իսակովի պողոտան ասֆալտապատել են ընդամենը 700-800 մետր, իսկ այսօր առավոտյան՝ ժամը 08:10-ի դրությամբ պողոտայի վրա ընդամենը 3 տեխնիկա էր աշխատում, սակայն այն դարձյալ փակ էր, իսկ Երևան քաղաքը՝ կոլապսի մեջ։ Իհարկե, վերջին տարիների կորուստների, արհավիրքների համատեքստում սա անկյալների իշխանության կառավարման պարզագույն, հասարակ դրսևորումն է, բայց սրանք դեռ խոսում են խաղաղությունից, անվտանգությունից ու բարեկեցությունից… և նրանց հավատացողներ կան։
     Հ.Գ. Հիշում եմ, որ Ուկրաինայում լավ տարիներին հորաքրոջս, հորեղբորս տղաներին պատկանող շինարարական ընկերությունները մեկ օրում ասֆալտապատում էին 15-20 կիլոմետր, երբեմն էլ, մրցակցության մեջ մտնելով, գերազանցում էին նույնիսկ այդ ցուցանիշը»։

Ինչպես են Սամվել Կարապետյանին բերում Հակակոռուպցիոն դատարան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ինչպես են Սամվել Կարապետյանին բերում Հակակոռուպցիոն դատարան

Սամվել Կարապետյանին հատուկ մեքենայով բերեցին դատարան։ Նրան ուղեկցում էր փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որից հետո տեղի կունենա նրա աջակիցների հավաքը՝ դատարանի բակում։

«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի րոպե։ Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ի՞նչ, անմե՞ղ է դառնում։ Բա ուրի՞շ։
     Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված ձայնագրությունից և Գոհար Ղումաշյանի որոշ հրապարակային ելույթներից բավականին որոշակի է դառնում Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարված լինելը։ Հետևապես, քրեական հետապնդման հիմքերը կասկածի տակ դնելու առիթ չկա։
     Ուրիշ հարց, որ խափանման միջոց ընտրելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել նորածին երեխայի առկայությունը։ Եվ եթե խափանման միջոցը կալանք ընտրվեր, ես ինքս ցույցի դուրս կգայի։
     Բայց կալանք չընտրվեց, հետևապես, հիմք ընդունելով առկա հրապարակային տեղեկությունները, հանգիստ խղճով կարելի է պնդել, որ այս դեպքում իրավապահ մարմինները գործել են ճիշտ, օրինաչափ ու համաչափ»։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Երևանի Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որտեղ կքննվի խափանման միջոցի փոխման հարցը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր 2025թ․ հունիսի 18-ին, այնուհետև դատարանի որոշմամբ՝ կալանավորվել։ Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։