«Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում»․ Հովիկ Աղազարյան

«Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը, վերջին շրջանում վարչապետը տարբեր հոլովակներով վիրավորում է իր մրցակիցներին»,- ճեպազրուցի ժամանակ լրագրողը հարց է ուղղել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում։ Կարելի է միլիոնատեր էլ լինել, բայց բոմժ լինել, կարելի է ոչ մի կոպեկ չունենալ՝ շատ ուժեղ մարդ լինել»,- պատասխանել է Աղազարյանը։ «Ինչ-որ իմաստով խուճապային տրամադրություններ են»,- նշել է պատգամավորը։

Ձերբակալվել է Արտեմ Ասատրյանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Ձերբակալվել է Արտեմ Ասատրյանը

Ըստ մամուլի հրապարակումների, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախկին նախարար Արտեմ Ասատրյանին այն նույն գործի շրջանակներում, ինչ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին։

«Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է»․ Հայկ Այվազյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը լրջագույն հարված հասցրեց ԱՄՆ համաշխարհային ռեժիմի հեղինակությանը։
     Եվ հարցն այն չէ, թե ով է ավելի շատ ռազմական վնաս հասցրել հակառակորդ կողմին և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում։ Հարցն այն է, որ ԱՄՆ-ը, ով ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ գործողություն իրականացնելիս ոչ մեկի կարծիքը հաշվի չի առել և թքած է ունեցել բոլորի կարծիքների վրա, այսօր ստիպված է երրորդ կողմի միջնորդությամբ համաձայնվել հրադադարի Իրանի հետ։
     Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը չար կատակ խաղաց Թրամփի գլխին, ով հայտնվեց էյֆորիայի մեջ՝ հավատալով ԱՄՆ անձեռնմխելիությանը։
     Ցանկացած ռեժիմի փլուզումն սկսվում է իր պարագլխի հեղինակազրկումից և իր գերիշխանությունը կասկածի տակ դրվելուց։
     Փաշինյանն այդպես էլ չի հասկանա, թե ինչու իրեն ընդունեցին Մոսկվայում և ինչու առաջին անգամ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը նման ուղիղ ձևով խոսեց իր հետ։
     Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է։ Սկսվում է հանձնման-ընդունման գործընթացը, որի արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է Ռուսաստանի ազդեցության տակ։ Կարծում եմ, որ ՌԴ Նախագահը հենց այդ դիրքերից էր խոսում Փաշինյանի հետ։
     Լավ կլինի, որ հավաքական ընդդիմությունը ևս սկսի հարմարեցնել իր քաղաքական մոտեցումները փոփոխվող իրողություններին և նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի։
     Օրերս դրա առաջին դրսևորումը տեսանք Գագիկ Ծառուկյանի կողմից, ով ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և չի կարող անցնել նրա թշնամիների կողմը։
     Հ.Գ.
     Աստիճանաբար կարելի է մտածել նաև ԱՄՆ դեսպանատան համար նոր՝ ավելի համեստ տարածք ընտրելու մասին։ ԱՄՆ ներկայիս դեսպանատան տարածքի չափերը չափազանց մեծ են իր նոր կարգավիճակի համար»։

«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում»․ Հովիկ Աղազարյան

«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում։ Իրան թվում ա, թե ինքը կարա Թրամփի մոտ մանևրի, Մակրոնի մոտ մանևրի, Եվրոպայում մանևրի, հետո մանևրի Պուտինի մոտ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը լավ արտաքին քաղաքականություն է վարո՞ւմ, թե՞ տնտեսական քաղաքականություն։

«Արդեն հրահանգ եղե՞լ է հարկային նոր տեռոր սկսելու մասին». լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Արդեն հրահանգ եղե՞լ է հարկային նոր տեռոր սկսելու մասին». լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին

Լրագրողները ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սամվել Կարապետյանին ուղղված հայտարարության վերաբերյալ. «Հարկային մարմիններին արդեն հրահանգ եղե՞լ է հարկային նոր տեռոր սկսելու մասին»,- հարցրին լրագրողները: «Նման հանձնարարական ես չունեմ ու քանի որ առավոտից զբաղված եմ եղել, չեմ էլ լսել նման արտահայտության մասին… Թույլ տվեք չմեկնաբանել»,- ասաց պաշտոնյան:

«Կուսումնասիրեմ, հասկանամ՝ ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը». Էդուարդ Հակոբյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կուսումնասիրեմ, հասկանամ՝ ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը». Էդուարդ Հակոբյան

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղեկատվությանը, ըստ որի՝ ՌԴ-ում մտադիր են չեղարկել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է. «Ճիշտն ասած՝ դրա մասին ձեզնից լսեցի, նոր: Միգուցե առավոտից ծանրաբեռնված եմ եղել, չեմ լսել: Կուսումնասիրեմ, հասկանամ՝ ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը»:

ՑԱՀԱԼ-ը հայտնել Է Իրանին ուղղված հարվածները դադարեցնելու և «Հեզբոլլահ»-ի դեմ արշավը շարունակելու մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՑԱՀԱԼ-ը հայտնել Է Իրանին ուղղված հարվածները դադարեցնելու և «Հեզբոլլահ»-ի դեմ արշավը շարունակելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ զինվորականները դադարեցրել են Իրանի դեմ հարվածները՝ կատարելով երկրի քաղաքական ղեկավարության որոշումը։

«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան, Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցնում է Իրանի դեմ կրակը, գտնվում է բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակում և պատրաստ է արձագանքել հրադադարի ցանկացած խախտման»,- ասվում է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը շեշտել է, որ Լիբանանում «Հեզբոլլահ» խմբավորման դեմ ցամաքային և օդային գործողությունները կշարունակվեն:

«Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ում փաստացի ունենք 0 տոկոս հարկով աշխատող միկրոբիզնես»․ Բաբկեն Թունյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ում փաստացի ունենք 0 տոկոս հարկով աշխատող միկրոբիզնես»․ Բաբկեն Թունյան

«Կարո՞ղ ենք ասել, որ մենք Հայաստանում փաստացի ունենք հարկային ռեժիմ միկրոբիզնեսի համար, որտեղ 0 տոկոս հարկ է աշխատում»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին՝ հարցրեց Բաբկեն Թունյանը։ «Իհարկե, դեռ 2020թ․ հուվարի 1-ից ունենք այսպիսի համակարգ ներդրված, խոսքը միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգի մասին է, ըստ որի՝ ձեռնարկատերերը ձեռնարկատիրական հարկ չեն վճարում՝ շահութահարկ, ԱԱՀ, շրջանառության հարկ։ Ավելին՝ որոշ դեպքերում նրանք ազատված են նաև հարկային գործակալի պարտավորությունների կատարումից»,- պատասխանեց պաշտոնյան։ «Ըստ էության՝ միակ պահանջը որ կա, իրացման շրջանառության իրական ծավալների հայտարարագրելն է»,- հավելեց Պողոսյանը։

«Սա այն դեպքերից է, երբ փաստացի մի քանի տարի անում ենք այն, ինչը որ ինչ-որ մարդիկ մտածում են, որ նոր կարելի է անել ու դա ներկայացնում են ինչ որ բան»,- իր խոսքում ասաց Բաբկեն Թունյանը։

«Նիկո՛լ ջան, էդ սպառնո՞ւմ ես». Արթուր Միքայելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նիկո՛լ ջան, էդ սպառնո՞ւմ ես». Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան եթերում ասել է. «Նիկո՛լ ջան, էդ սպառնո՞ւմ ես: Ու քեզ թվում ա՝ դրանով ուժ ես ցույց տալի՞ս, չէ՜: Խնդրում եմ հիշես՝ հոգեբանության մեջ մի պարզ ճշմարտություն կա. մարդն սկսում է սպառնալ ու անհանգիստ տոնով անընդհատ ինչ-որ մի բանի մասին խոսել էն ժամանակ, երբ զգում է, որ իր ներսում անորոշություն ու խուճապ կա»:

Ձերբակալվել է Արման Սահակյանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
     «Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնել են կոմիտեից։