Այդ զենքերը 80-ականների չեն եղել, այլ՝ 50-ականների․ վարչապետ


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հրանոթների և 1980-ականների զենքի մասին։

«Արդեն տարիներ մեզ մեղադրում են բանակը քանդելու մեջ։ Բայց պարզ օրինակ եմ բերում, որ 1991 թվականից ի վեր Հայաստանի հրետանու առաջնային միջոցը եղել է D-30 հրանոթը։ Առաջին անգամ այդ հրանոթը Հայաստանը գործարանային արտադրությամբ ստացել է 2023 թվականին»,- ասել է նա և հավելել, որ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր՝ 80-ականների զենք էր, գլուխ էր գովում։

«Այդ զենքերը 80-ականների չեն եղել, այլ՝ 1950-ականներից մինչև 70-ականների»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այսօր հրապարակում չտեսանք որևէ միջոց, որի առաջին օգտագործողը Հայաստանը չէ և որը արտադրված չէ ՀՀ-ում․ «Մեկը կարա՞ հաշվի, քանի միլիարդի զենք է անցել այսօր հրապարակով։ Իհարկե չէ, չեն կարող։ Սա այն պատասխանն է նրանց, ովքեր ասում են, որ պետական պարտքը ավելացրել ենք»,- շեշտել է վարչապետը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *