Արշակ Սրրբազանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Արշակ Սրրբազանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Արմավիրի դատական նիստերի դահլիճում ընթանում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստը:

Նախորդ անգամ դատավորն ինքնաբացարկ է հայտնել, որի արդյունքում գործը հանձնվել է այլ դատավորի: Նոր դատավորն է Արթուր Ադամյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը, «Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել՝ կատարելով իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։

Հիշեցնենք, որ այս գործով Սրբազանը 3 ամիս գտնվել է կալանքի տակ»։

«Կապույտ վերնաշապիկովը քիչ է մնում լաց լինի»․ Զարուհի Մուրադյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կապույտ վերնաշապիկովը քիչ է մնում լաց լինի»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ազգային ողբերգություն:
     Կապույտ վերնաշապիկովը քիչ է մնում լաց լինի․․․․

Իսկ որոշները թուլացել հաճույք են ստանում»։

«Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ Իրան-ԱՄՆ բանակցություններում»․ Փեզեշքիան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ Իրան-ԱՄՆ բանակցություններում»․ Փեզեշքիան

Եվրոպան կարող է ԱՄՆ-ին հորդորել Իրանի հետ բանակցություններ վարել միջազգային նորմերի շրջանակներում՝ դրանով իսկ կառուցողական դեր խաղալով Իսլամական Հանրապետության շուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները բացառապես միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում՝ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով, իսկ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ՝ ԱՄՆ-ին հորդորելով պահպանել այդ շրջանակները»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ վարչակազմի կողմից չափազանց շատ պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունն են, որ խոչընդոտում են երկրների միջև համաձայնագրի կնքմանը, չնայած փորձագետների մակարդակով համաձայնությունների ձեռքբերմանը:

«Միջանցքում մի թեթև ճաշի հոտ կա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Միջանցքում մի թեթև ճաշի հոտ կա»․ Նիկոլ Փաշինյան

«Միջանցքում մի թեթև ճաշի հոտ կա»,- Արենի համայնքի Ելփին բնակավայրի նոր կառուցված մանկապարտեզում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օդատար խողովակը բարակ է, դրա համար»,- շարունակեց նա։

«Չզարմանաք, եթե օրենքով ամրագրեն, որ լրագրողն ԱԺ-ում ընդհանրապես իրավունք չունի հարց տալու»․ Արմեն Հովասափյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չզարմանաք, եթե օրենքով ամրագրեն, որ լրագրողն ԱԺ-ում ընդհանրապես իրավունք չունի հարց տալու»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ԱԺ միջանցքներում հերթական անգամ ականատես դարձանք օրվա իշխանության անբռնազբոս վարքագծի դրսևորմանը՝ այս անգամ թիրախում լրագրողական հանրույթն էր։ Ընդհանրապես, վերջին 8 տարիների ընթացքում հայ լրագրողների համայնքն օրվա կառավարիչների մշտական հարձակման թիրախներից է և սա այն դեպքում, երբ իշխող ուժի առանցքային դերակատարներից շատերը լրագրողներ են։ Կարճ ասած՝ լրագրողին իշխանություն են տվել՝ լրագրող հալածելու նպատակով։
     Վերջին շրջանում իշխող խունտայի ագրեսիվ պահվածքն ու գռեհկաբանությունն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, և հատկանշական է, որ դա առավել հաճախ արտացոլվում է հենց լրագրողների հարցերի նկատմամբ արձագանքներում։ Լրագրողի հասարակ հարցից ագրեսիվացած՝ Սիմոնյան Ալենը լրագրողներին «ինոագետ» է որակում և ճեպազրույցից նեղսրտած հեռանում։ Սրանք չեն հասկանում, որ հարցը, որքան էլ ցավոտ, կոշտ և ինչ-որ առումով սադրիչ լինի, նրանք պետք է նայեն տեսախցիկին ու պատասխանեն․ կապ չունի՝ թեկուզ անիմաստ բաներ ասեն, ոչ թե տարբեր էպիտետներ հնչեցնեն։
     Էն մյուսն էլ գալիս, կանգնում է ու բացահայտ նշում, թե՝ «այո, ես թիրախավորելու եմ լրագրողներին», և իբր արդարացում՝ ձեռի հետ ակնարկում, թե դա անելու է ֆինանսավորման աղբյուրները բացահայտելու բուռն ցանկությունից դրդված։
     Սրանք արդեն էն աստիճան են կտրվել իրականությունից, որ օրենքն էլ են սարքում իրենց հարմար։ Էս տեմպերով շատ չզարմանաք, եթե մի օր էլ որոշեն օրենքով ամրագրել, որ լրագրողը ԱԺ-ում ընդհանրապես իրավունք չունի հարց տալու՝ հատկապես իշխանությանը։ Իրենց նյարդայնացնում է ոչ թե հարցի ձևը կամ բովանդակությունը, այլ հենց այն փաստը, որ իրենցից հաշվետվություն են պահանջում»։

Ինչպե՞ս է նկարահանվել Սամվել Կարապետյանի ուղերձը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
ՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Եթե ընդդիմադիր ուժերը չեն համագործակցելու՝ իշխանությանը հեռացնելու համար, իրենց օրակարգը ո՞րն է»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե ընդդիմադիր ուժերը չեն համագործակցելու՝ իշխանությանը հեռացնելու համար, իրենց օրակարգը ո՞րն է»․ Գառնիկ Դանիելյան

«Եթե ընդդիմադիր ուժերն իրար հետ չեն համագործակցելու՝ իշխանություններին հեռացնելու, իրենց օրակարգը ո՞րն է»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե ինչու են ընտրություններին մասնակցող ուժերը բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։ «Հարցրեք այդ ուժերին՝ խորհրդարանում հայտնվելուց հետո, եթե ընտրության հարց լինի, իրենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությո՞ւն են պատկերացնում, թե՞ ՔՊ-ի հետ։ Մենք բազմիցս ասել ենք, որ բացի իշխանություններից՝ ուրիշ թիրախ չունենք և համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ»,- շարունակեց պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը, թե յուրաքանչյուրն ասում է, որ մեծամասնություն է լինելու, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ «Անկեղծ ասեմ՝ այս պահի դրությամբ որևէ մեկին 50+ տոկոս չեմ տեսնում՝ և ՔՊ-ին, և ընդդիմությանը։ Բայց կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի՝ ճիշտ աշխատանքի դեպքում, հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից»։

«Առանցքային է, որ մինչև ապրիլի 21-ը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա մասնակցելու քաղաքական գործընթացին». Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առանցքային է, որ մինչև ապրիլի 21-ը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա մասնակցելու քաղաքական գործընթացին». Արամ Վարդևանյան

«Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն՝ հասցեագրված դատավոր Դոլմազյանին՝ առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ 2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և «առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին»: «Որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է: Տեսանք, թե, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն ինչ աստիճան ինտեգրված էր պրոցեսին: Հավասարության տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է»,- հավելել է նա:

Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա | ՄԱՄՈՒԼ.ամ

Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Օկուպացված Արցախի տարածքում (Վարանդա) Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից է պայթել հակատանկային ականի վրա։

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով Մաթիլի Մուղան Ռաֆաիլ օղլուն (ծնված 1995թ.) մահացել է։

«Սովորաբար մամայի գնալուց են լացում, ոչ թե գալուց»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սովորաբար մամայի գնալուց են լացում, ոչ թե գալուց»․ Նիկոլ Փաշինյան

«Ի՞նչ ա եղել, մռութ ջան, ո՞ւմ ես կարոտել»,- Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզում դիմելով լաց լինող փոքրիկին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մամային ա տեսել»,- նշեց դաստիարակը։ «Սովորաբար մաման գնում ա, էդ ժամանակ են լացում»,- կատակեց Փաշինյանը։