Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը, նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում

Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։ Հյուրերը նախ շրջայց են կատարել Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի արդեն իսկ փորված երկու թունելներում, ծանոթացել կատարվածաշխատանքին։ Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Քաջարանի թունելի կառուցումը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու փուլերից մեկն է, որը հնարավորություն կտա ամբողջությամբ գործարկել Հյուսիս-հարավի առաջնահերթ համարվող հարավային հատվածի մեծ մասը։ Քաջարանի թունելի կառուցմամբ ներկայում գործող երթուղին կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կհասնի 80 կմ/ժ-ի, մոտ 40 րոպեով կկրճատվի երթեւեկության ժամանակը։ Թունելի միջոցով կշրջանցվի ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքը, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծի խուսափել ձմռանը Մեղրու լեռնանցքի անցանելիության ապահովման հետ կապված դժվարություններից։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրն իրականացվելու է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից հատկացված 200 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով եւ շուրջ 195 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին եւ նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում: Ծրագրի շրջանակներում կկառուցվի ոչ միայն Քաջարանի թունելը՝ 7,2 կմ ընդհանուր երկարությամբ, այլեւ շուրջ 4 կմ մոտեցնող ճանապարհներ: Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթեւեկելի գոտի եւ մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթեւեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։ Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաեւ ելք։ Քաջարանի թունելի եւ մոտեցնող ճանապարհների կառուցման համար
     պայմանագիր է կնքվել իրանական «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» եւ «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության հետ։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Քաջարանի թունելի կառուցման պատվիրատուն է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որը հանդես է գալիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունից:

ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը ՍԴ-ում կշարունակվի վաղը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 14։00-ից։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարան է դիմել 7 քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները։

Դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։

«Անհրաժեշտ է փոխել լիդերներին և նոր «պրոյեկտներ» ստեղծել»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուտով կավարտվի նաև «Սահմանադրական դատարան» անվանմամբ հերթական ներկայացումը: Ի՞նչ է լինելու դրանից հետո: Բոլորն արձակուրդ են գնալու: Նույնիսկ` ժողովուրդը: Նորընտիր պատգամավորները վերցնելու են մանդատները, և բոլորս միասին սպասելու ենք հինգշաբթի օրերին, երբ վերջիններս սուր հարցեր են ուղղելու Փաշինյան Նիկոլին և կառավարության անդամներին:
     Իսկ ի՞նչ կարող էր լինել: Պայմանական ընդդիմությունը կարող էր հաշվի առնել նախկին սխալները, չմասնակցել ընտրություններին նույն դեմքերով, ունենալ միասնական խարիզմատիկ լիդեր, զերծ մնալ ձևական նախընտրական ցուցակներ կազմելուց, սահմանադրական ճգնաժամեր ստեղծել: Իսկ ամենակարևորը` քաղաքական ուժերը պետք է, գոնե առերևույթ, ինքնուրույն լինեն: Նախընտրական ամբողջ շրջանում ընդդիմության հիմնական թիրախը Փաշինյան Նիկոլն էր, իսկ շոշափվող թեման` Փաշինյան Նիկոլի հետ հանդիպման ընթացքում Պուտին Վլադիմիրի «շարժուձևն էր»: Ախր, ցանկության դեպքում, ընդդիմադիրները կարող են հանճարեղ «պրոյեկտներ» ստեղծել: Օրինակ` Բագրատ Սրբազանի շարժումը: Այն ընդդիմության վերջին տարիների ամենահաջողված «պրոյեկտն էր»: Այն միայն մեկ թերություն ուներ` ժամանակից շուտ էր իրագործվել: Եվ, եթե այժմյան ընդդիմության փոխարեն, ի դեմս, օրինակ` Բագրատ Սրբազանի, միասնական խարիզմատիկ լիդեր ունենայինք, պատկերը լրիվ այլ կլիներ: Այս իմաստով, դեռ հարկավոր է պարզել, թե ով և ինչ նպատակով Բագրատ Սրբազանին ժամանակից շուտ քաղաքական ասպարեզ «նետեց»:
     Ինչևէ: Եղավ այն, ինչ եղավ: Ի՞նչ է անհրաժեշտ անել: Ամենակարևորը` փոխել լիդերներին: Ի դեմս նոր դեմքերի, ստեղծել նոր քաղաքական «պրոյեկտներ»: Պարբերաբար «աշխատեցնել» դրանք: Կանգ առնել դրանցից մեկի վրա և ամենահարմար պահին իրագործել այն: Հին դեմքերն, անկախ ունեցած վաստակի, պետք է գոնե արտաքնապես չերևան, ավելի լավ է` գնան վաստակած հանգստի»:

«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը: Փորձագետներն ահազանգում են, որ կառավարող ուժը՝ իբրեւ թե հեռախոսների մաքսանենգության դեմ պայքարի համար, մտադիր է գործի դնել մեխանիզմ, որը կապահովի հասանելիություն մեր բջջային հեռախոսներին, ու թերեւս՝ «Աստված գիտե» ինչ ծավալով հասանելիության մասին է խոսքը:

Իսկ այն, որ Հայաստանի կառավարությունը բացարձակապես անկարող է լինելու պետական մակարդակով ապահովել անձնական տվյալների գաղտնիություն՝ այդ թվում արտաքին ուժերի եւ այլ տարատեսակ կազմակերպությունների համար, կարծում եմ կասկածից վեր է մեծամասնության համար:

Եվ ուրեմն, ո՞ւմ մտքով կամ գլխով է անցնում այդպիսի մեխանիզմի ներդրում: Այն, որ Հայաստանում հեռախոսների մաքսանենգությունը, մեղմ ասած, չունի այն ծավալը, որ լինի տոտալ վերահսկողության պատճառ, կարծում եմ անգամ ավելորդ է քննարկել: Ավելին, եթե կա այդպիսի ծավալի մաքսանենգություն, ապա պետք է տոտալ փոփոխության ենթարկվի սահմանապահ ծառայության ու մաքսային ամբողջ համակարգը, ոչ թե հաստատվի տոտալ բջջային վերահսկողություն:

Հարկատուները փող են տալիս, որ սահմանապահ ու մաքսային կառույցները, դրանց օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումները պայքարեն մաքսանենգության դեմ, այլ ոչ թե ստեղծվի այդ նույն հարկատուներին տոտալ վերահսկողության ենթարկելու մեխանիզմ:

Բայց, եւ այդուամենայնիվ, ո՞ւմ գլխում է այդ միտքը: Համաշխարհային «թվային իշխանության», հարգարժաններ: Այո, դրանից կօգտվի նաեւ Հայաստանի իշխանությունը, բայց այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է: Մեղմ ասած անտեղյակություն կամ ընդամենը մոլորեցնող դիտավորություն է այդ «իշխանության» գոյությունը համարել դավադապաշտություն: Հետեւեք միջազգային ֆորումներին, հետեւեք թվային հսկաների ղեկավարների «մտքի թռիչքներին», հետեւեք տարբեր պետությունների, այդ թվում հեգեմոնի՝ ԱՄՆ քաղաքականության հանդեպ նրանց ազդեցությանը, հետեւեք թվային մրցակցությանը, հետեւեք համաշխարհային ազդեցիկ ֆորումների օրակարգերին:

Այդ ամենում կա մի գերակա կարմիր թել՝ ուղիղ կամ թափանցիկ համատեքստով. Սահմանել առավելագույն հսկողություն հասարակությունների տրամադրությունների ու շարժի նկատմամբ:

Եվ այդ մղումը նույնիսկ հասկանալի է: Այդ մարդիկ համախառն տիրապետում են տրիլիոնավոր, տասնյակ տրիլիոնավոր դոլարների: Որքան մեծ է նրանց կարողությունը՝ համաշխարհային տարածումով, այնքան մեծ է հանրություններին վերահսկելու նրանց ձգտումն ու մոտիվը՝ իրենց կարողության կոմֆորտի երկարաժամկետ ապահովման համար:

Իսկ, որպեսզի հասարակություններում չառաջանա այդ ամենի նկտամամբ որեւէ լրջմիտ՝ ոչ միայն հակազդեցություն, այլ նույնիսկ՝ կասկած, նրանք բնականաբար ինտենսիվ աշխատանք են կատարում նաեւ այդ ամենի վերաբերյալ խոսակցությունները «դավադրապաշություն» որակելու համար»:

«Ընդդիմադիրին բարեկրթության դասեր են տալիս այլանդակ վիրավորանքներով․ խնդա՞լ, թե՞ լալ»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատահաբար, ազնիվ խոսք, շա՛տ պատահաբար մեկնաբանություններ կարդացի մի թՔՊականի գրառման տակ, որն, ի դեպ, գռեհիկ էր ու վիրավորական։ Հակառակ ճամբարից, այսինքն` ընդդիմադիրներից մեկն արձագանքել էր. ըստ մեկնաբանողների` վիրավորել էր։ Չեմ վիճում։ Շարունակությունն ավելի հետաքրքիր է։ Ուրեմն` էս թՔՊականները լծվել էին էս ընդդիմադիրին բարեկրթության դասեր տալու գործին։ Ու ի՜նչ բառապաշարով, ի՜նչ փնթի, այլանդակ վիրավորանքներով, անգրագիտության մասին էլ չասեմ, նույնիսկ «կրքոտ հռետորը» կնախանձեր։ Դուք որոշեք` խնդա՞լ, թե լալ»։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որում նշված է․ «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան մասին:

Ռաիսա Մկրտչյանը հայկական էստրադայի վառ և սիրված ներկայացուցիչներից էր, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:

Նրա արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Որպես վաստակավոր մանկավարժ՝ տիկին Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ երկար տարիներ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով մեր երիտասարդներին:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին»:

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են

Գեղարքունիքի մարզում՝ Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։