«Խաղողը ո՞նց են իրացնելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկայումս ծիրանի ամենաէժան գինը կիլոգրամը 600 դրամ է։ Մտածում էի, որ ծիրանը դեռ լավ չի հասել, հասնելուց հետո էժանանալու է։ Մանավանդ, որ այն այլևս Ռուսաստանի չի արտահանվում։ Սակայն պտուղ-բանջարեղեն վաճառողներն ասացին, որ ծիրանի բերքն այս տարի քիչ է, հազիվ թե այն էժանանա։ Իսկ աշնանը ովքե՞ր և ինչպե՞ս են մթերելու խաղողի բերքը։ Ռուսաստանն արգելել է հայկական կոնյակի ներմուծումը, իսկ Եվրոպայում այն չի կարող կոնյակ անունը կրել, այնտեղ հայկական կոնյակի համը չգիտեն էլ։ Տարբեր հետապնդումների ենթարկվող Գագիկ Ծառուկյանը Հայստանում խաղողի մեծաքանակ ընդունող-մթերողներից է, սակայն աշնանը նա դժվար թե գյուղացիներից նախկին քանակությամբ խաղող ընդունի»։

«ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործող կառավարչի՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ կառավարության նիստում հնչեցված հայտարարությունը և դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը։
     Անշուշտ, ընտրական գործընթացը միայն ներքին վերադասավորումներ և վերադիրքավորումներ չէր ենթադրում, և գործընթացների այս ընթացքը նաև արտաքին վերափոխումների է բերելու։
     Ակնհայտ է, որ ինտեգրացիոն, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները ոչ միայն նոր փուլ են թևակոխում, այլև արագ ընթացք ստանում՝ իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ»։

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը, այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։ Ռաիսա Մկրտչյանն 84 տարեկան էր։

«Իրանի պատմական երազանքը, որը դաժանորեն փլուզվեց»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի հավաքականը Եգիպտոսի դեմ խաղում ցուցաբերեց այնպիսի աննկուն պայքար և անկոտրում կամք, որ լիովին արժանի էր ոչ միայն հաղթանակին, այլև պատմական փլեյ-օֆֆի ուղեգրին։ Երբեմն ֆուտբոլը գնահատվում է ոչ միայն վերջնական հաշվով, այլև այն բնավորությամբ, պայքարով և հույզերով, որոնք թիմը փոխանցում է խաղադաշտում։
     Իրանի հավաքականը հենց այդպիսին էր։
     Սա աշխարհի ընթացիկ առաջնության այն հանդիպումն էր, որն ինձ մոտ առաջին անգամ իսկապես ուժեղ հույզեր առաջացրեց։ Իրանցի ֆուտբոլիստները մինչև վերջին վայրկյանը պայքարեցին պատմություն կերտելու համար՝ շատ մոտ լինելով աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու իրենց առաջին պատմական նվաճմանը։
     Խաղի ամենադրամատիկ դրվագը դարձավ վերջին րոպեներին խփված, ապա չեղարկված գոլը։ Մի ակնթարթում թվում էր, թե Իրանը հասել է իր պատմական նպատակին, սակայն հաջորդ պահին այդ երազանքը դաժանորեն փլուզվեց։ Թեև մրցավարական որոշումը կարող էր հիմնավորված լինել կանոններով, այն, այնուամենայնիվ, չափազանց դաժան ավարտ էր այն թիմի համար, որը ողջ հանդիպման ընթացքում արժանի էր հաջողության։
     Այս պատմությունն ունի նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր շերտ։ Իրանի հավաքականը այս մունդիալում դարձավ այն թիմը, որը բախվեց քաղաքական և մշակութային հիմքերով պայմանավորված խտրական վերաբերմունքի և ճնշումների։ Այդ պայմաններում յուրաքանչյուր հաջողություն ձեռք էր բերում ոչ միայն մարզական, այլև խորհրդանշական և բարոյական նշանակություն։
     Թեև Իրանը չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիրը, սակայն կարողացավ նվաճել միլիոնավոր չեզոք երկրպագուների համակրանքը։ Երբ թիմը մինչև վերջ հավատարիմ է մնում իր խաղին, ցուցաբերում է կամք և արժանապատվորեն պայքարում ամեն վայրկյանի համար, այն արժանի է հարգանքի՝ անկախ վերջնական արդյունքից։
     Իրանի հավաքականը, թերևս, չի շարունակի պայքարը աշխարհի առաջնությունում(փլեյ-օֆֆ ուղեգիր նվաճելու շանսերը դեռ պահպանվում են), սակայն դարձավ այս մունդիալի ամենահիշվող և հարգանքի արժանի թիմերից մեկը։ Երբեմն նման պարտությունները շատ ավելի երկար են մնում հիշողության մեջ, քան բազմաթիվ հաղթանակներ»։

«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ։ Նկարի Աբովյան փողոցը Խորհրդային միության լավագույն բուլվարներից մեկն էր։
     Մարդը ներդաշնակ միջավայրում պետք է ապրի և երեխաները տեսնեն հոգատար վերաբերմունք։ Արժեքների մասին միայն պատմելով ոչինչ չի ստացվելու…
     Առայժմ ամեն հաջորդ իշխանություն իր բաժինն է տանում ԽՍՀՄ տարիներին ստեղծածից, փայփայելու և ավելացնելու փոխարեն։
     Էս սարն իմն է, էս ծառն իմն է, իմն է…
     Մեծ մեծ խոսելով չէ, մետրոյի մեկ կայանը 35 տարի ավարտին հասցնել չկարողացան»։

«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան

«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ։

Հիշեցնենք՝ Երևանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով․ որոշումը կայացվել է օրեր առաջ՝ Երևանի ավագանու նիստում։

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։
     ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել և պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։

Դիցուք, երեկ տեղեկացանք, որ «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսինը դաշնակցական է և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ, ըստ լուրերի, իշխանության համակիրը չէ և մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին, եւ որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։

Պողիկյանն աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի գրել, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել և առաջիկա օրերին, «սեփական» դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից։ Վերջին օրերին տարբեր համայնքների դպրոցների ուսուցչական կոլեկտիվներից են մեզ ահազանգում, որ իրենց ստիպում են ազատման դիմումներ գրել։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ողջ պետական ապարատը և պետական հիմնարկները ՔՊ-ականացնել և չհանդուրժել անգամ մեկ քվեի այլակարծություն»։