«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում»․ Արամ Օրբելյան

«Էս էն դասական անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում․ այ էս վիճակում ենք հայտնվել»,- ՍԴ նիստում խոսելով ընտրական գործընթացի, արդյունքների մասին, ասաց փաստաբան, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Ավելի վաղ ելույթ էր ունեցել ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ ասելով, որ այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է։

«Այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)

«Այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է»․ Էլինար Վարդանյան

«Բարձր դատարա՛ն, այսօր ձեր առջև դրված չէ հերթական ընտրական վեճը, այլ շատ ավելի կարևոր հարց․ կարո՞ղ է ՀՀ-ում քաղաքացին կատարել իր սահմանադրական պարտքը, գնալ ընտրության, քվեարկել, հետո պետությունը որոշի, որ նրա ձայնն այլևս նշանակություն չունի․ եթե այս հարցի պատասխանը դրական է, ապա վտանգված է ՀՀ քաղաքացու վստահությունը, որ իր ձայնն արժեք ունի»,- ՍԴ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է։ «Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի փոխարեն որոշելու, թե նրա որ ձայներն են կարևոր, որոնք՝ ոչ»,- հավելեց նա։

«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»․ Արուսյակ Ջուլհակյան (տեսանյութ)

«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»․ Արուսյակ Ջուլհակյան

«Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա»,- այս մասին ՍԴ-ի բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը։

Լրագրողների հարցերը վերաբերում էին ընտրությունների արդյունքներին, վարչապետի հայտարարություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ կառավարությունը ներկայացրել է բջջային սարքերի IMEI համարների գրանցման և վերահսկման միասնական պետական համակարգ ստեղծելու մասին օրինագիծը։
     Սկզբից ցանկանում եմ հստակ նշել․ պետությունն, անկասկած, իրավունք ունի պայքարելու մաքսանենգ ներմուծման, ստվերային շրջանառության, հարկային կորուստների և կեղծ IMEI-ների դեմ։
     Սակայն հիմնական հարցը բոլորովին այլ է։
     Այսօր աշխարհում նույն նպատակներին հասնելու տարբեր կարգավորող մոդելներ են կիրառվում։
     Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնությունում նման խնդիրները լուծվում են մաքսային վերահսկողության, GSMA միջազգային համակարգի, բջջային օպերատորների և իրավապահ մարմինների համագործակցության, ինչպես նաև IMEI-ի կեղծման համար քրեական պատասխանատվության միջոցով։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր բջջային սարքի պարտադիր պետական գրանցումը Եվրոպական միությունում գերակշռող մոտեցում չէ։
     Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկրներում վերջին տարիներին ձևավորվել է կարգավորման այլ մոտեցում։ Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ռուսաստանը արդեն ներդրել կամ ներդնում են IMEI-ների պետական հաշվառման համակարգեր, որոնք ներառում են պետական ռեգիստրներ, օպերատորների հետ տվյալների փոխանակում և չգրանցված սարքերի աշխատանքի սահմանափակման հնարավորություն։
     Ներկայացված հայկական օրինագիծն իր կարգավորման ճարտարապետությամբ ակնհայտորեն ավելի մոտ է հենց այս մոտեցմանը։
     Միաժամանակ ինձ չի հաջողվել գտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որևէ պարտադիր որոշում, որը ԵԱՏՄ անդամ պետություններին կպարտադրեր ներդնել նման համակարգ։ Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե ԵԱՏՄ իրավական պարտավորության, այլ Հայաստանի կողմից ընտրված ազգային կարգավորման մոդելի մասին է։
     Հենց այստեղ էլ առաջանում է սկզբունքային հարցը։
     Եթե Հայաստանը, միաժամանակ հայտարարելով եվրոպական կառույցների և եվրոպական կարգավորման չափանիշներին մոտենալու քաղաքականության մասին, ընտրում է կարգավորման այնպիսի մոդել, որն էապես տարբերվում է Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնության կիրառած մոտեցումներից, ապա այդ ընտրությունը պետք է ունենա առավելագույնս հիմնավորված տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ բացատրություն։
     Ժամանակակից կարգավորող քաղաքականության կարևորագույն սկզբունքը պարզ է.
     Որքան ավելի խորն է պետության միջամտությունը շուկային, թվային ենթակառուցվածքներին և քաղաքացիների իրավունքներին, այնքան ավելի բարձր պետք է լինեն վերլուծության որակի, հանրային քննարկման թափանցիկության և ընդունվող որոշումների հիմնավորվածության պահանջները։
     Հետևաբար տրամաբանական է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
     • Արդյո՞ք իրականացվել է լիարժեք Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA)։
     • Դիտարկվե՞լ են կարգավորման այլընտրանքային մոդելները, այդ թվում՝ եվրոպական փորձը։
     • Ինչո՞ւ են մերժվել ավելի քիչ սահմանափակող կարգավորման գործիքները։
     • Ի՞նչ հաշվարկներով է հիմնավորվում, որ ընտրված մոդելն ամենաարդյունավետն ու համաչափն է Հայաստանի պայմաններում։
     Եվ վերջապես՝ ամենակարևոր հարցը.
     Եթե Հայաստանը գիտակցաբար ընտրում է կարգավորման այնպիսի մոդել, որն իր կառուցվածքով շատ ավելի մոտ է ԵԱՏՄ անդամ երկրներում ձևավորված կարգավորման մոտեցմանը, քան Եվրոպական միության երկրների ճնշող մեծամասնության կիրառած մոդելին, ապա ինչո՞վ է պայմանավորված այդ ընտրությունը և ի՞նչ օբյեկտիվ առավելություններ է այն ապահովում Հայաստանի համար։
     Այս հարցի պատասխանը կարևոր է ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլև այն բանի համար, թե ինչ սկզբունքներով է ձևավորվում Հայաստանի պետական կարգավորող քաղաքականությունը։
     Հ.Գ. Եթե նման համեմատական վերլուծություն և Կարգավորման ազդեցության գնահատում (Regulatory Impact Assessment – RIA) իրականացվել են, ապա նպատակահարմար կլինի դրանք հրապարակել հանրային քննարկման համար։ Թափանցիկությունն ու հիմնավորվածությունը ժամանակակից պետական կառավարման կարևորագույն սկզբունքներից են»։

«Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին». Սրբուհի Գալյան (տեսանյութ)

«Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին». Սրբուհի Գալյան

«Ասում եք՝ ինչո՞ւ իշխող ուժի ոչ մի ներկայացուցիչ չի անցնում ընտրակաշառքի գործով․ գուցե չկա ընտրակաշառք բաժանող, վստահաբար չկա, թե չէ՝ կլիներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար, ՔՊ-ական Սրբուհի Գալյանը։ «Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին»,- հավելել է նա։

«Միակ դեպքն է, որ ՍԴ գրեթե բոլոր անդամները նշանակվել են ՔՊ-ի կողմից»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)

«Միակ դեպքն է, որ ՍԴ գրեթե բոլոր անդամները նշանակվել են ՔՊ-ի կողմից»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին

«ՍԴ-ից սպասումները հասարակական տարբեր շրջանակների մոտ թերահավատություն են առաջացնում․ կասկած ունեն դատավորներից մի քանիսի անաչառության վրա՝ կապված իշխանությունների հետ սերտ կապերի հետ»,- լրագրողի դիտարկմանը՝ ՔՊ ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց․ «Ուզում եմ հասկանալ՝ ՍԴ դատավորները պատմության ընթացքում միայն ներկա իշխանությունների հետ են կապված եղե՞լ, նախկինում նման մտահոգություններ եղե՞լ են, թե՞ ոչ»։ Լրագրողի արձագանքին՝ միակ դեպքն է, որ ՍԴ գրեթե բոլոր անդամները նշանակվել են ՔՊ-ի կողմից, Գալյանն ասաց՝ ՔՊ-ի չէ, ԱԺ-ի և որ դրանք տարբեր բաներ են․ ԱԺ-ն ժողովրդին է ներկայացնում։

«Խաղողը ո՞նց են իրացնելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկայումս ծիրանի ամենաէժան գինը կիլոգրամը 600 դրամ է։ Մտածում էի, որ ծիրանը դեռ լավ չի հասել, հասնելուց հետո էժանանալու է։ Մանավանդ, որ այն այլևս Ռուսաստանի չի արտահանվում։ Սակայն պտուղ-բանջարեղեն վաճառողներն ասացին, որ ծիրանի բերքն այս տարի քիչ է, հազիվ թե այն էժանանա։ Իսկ աշնանը ովքե՞ր և ինչպե՞ս են մթերելու խաղողի բերքը։ Ռուսաստանն արգելել է հայկական կոնյակի ներմուծումը, իսկ Եվրոպայում այն չի կարող կոնյակ անունը կրել, այնտեղ հայկական կոնյակի համը չգիտեն էլ։ Տարբեր հետապնդումների ենթարկվող Գագիկ Ծառուկյանը Հայստանում խաղողի մեծաքանակ ընդունող-մթերողներից է, սակայն աշնանը նա դժվար թե գյուղացիներից նախկին քանակությամբ խաղող ընդունի»։