Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

Որդու նահատակությունից 10 տարի անց մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը` Աննա Աբաջյանը։

Վերջին շրջանում նա առողջական խնդիրներ է ունեցել։

Վերջինս 52 տարեկան էր։
     Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Ունի ավագ եղբայր, երկու քույր:

Ջահերով երթի առջևից քայլում են հոգևորականները (տեսանյութ)

Ջահերով երթի առջևից քայլում են հոգևորականները

Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ ձգվող ջահերով երթի աջևից, ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես քայլում հոգևորականները: «Պայքարը շարունակվում է» խորագիրը կրող երթին մասնակցում են հազարավոր մարդիկ:

Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ (տեսանյութ)

Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ

Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը Եվրոպայի փոխչեմպիոն Աննա Ամրոյանը զրո ստացավ պոկում վարժությունում, հրում վարժությունում բարձրացրեց 136 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտի արդյունք չգրանցեց:

Ալինա Սուքիասյանը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (100+120) և 14-րդն է:

Բյուրեղավանի պոլիկլինիկան հայտարարություն է տարածել

Բյուրեղավանի պոլիկլինիկան հայտարարություն է տարածել

Բյուրեղավանի «Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկան տեղեկացնում է. «Երկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է արդյոք օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։

Տեղեկացնում ենք, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին։

Միաժամանակ, մեր բժիշկների կողմից առաջարկվում է՝ կանխարգելիչ նպատակներով, առաջիկա որոշ ժամանակահատվածում խմելու ջուրը օգտագործելուց առաջ՝ եռացնել։

Խնդրում ենք պահպանել նշված խորհուրդը՝ ձեր և ձեր ընտանիքների առողջության ապահովման համար»։

Ջահերով երթի մասնակիցները հրկիզեցին Թուրքիայի դրոշը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ


Երևանի Հանրապետության հրապարակում ջահերով երթի մեկնարկից առաջ մասնակիցները հրկիզեցին Թուրքիայի դրոշը՝ ի նշան բողոքի։

«Ինչո՞ւ ընդդիմությունը Հայաստանում չի միավորվում». հարց` Ռոբերտ Քոչարյանին

«Ինչո՞ւ ընդդիմությունը Հայաստանում չի միավորվում». հարց` Ռոբերտ Քոչարյանին

RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է հարցին, թե ինչու ընդդիմությունը Հայաստանում չի միավորվում: Նախկին նախագահը նկատել է, որ ընդդիմադիր դաշտը, նախորդ ընտրությունների համեմատ, բավականին ամրապնդվել է, քանի որ անցյալ անգամ մասնակիցների թիվը մոտ 25 էր։ Այն ձևակերպումը, թե ինքն է եղել ընդդիմության առաջնորդը, Քոչարյանը համարում է ոչ կոռեկտ։

«Ես եղել եմ առաջին դերերում, բայց ես չեմ եղել ընդդիմության ընդհանրացված առաջնորդը, դրանք տարբեր բաներ են։ Դու կարող ես առջևում լինել ըստ սոցիոլոգիայի, ըստ անցկացվող միջոցառումների մասշտաբի (հանրահավաքներ, հանդիպումներ և այլն), բայց դու առաջնորդ չես այլ ընդդիմադիր կուսակցությունների համար. սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այսինքն, մենք ունենք տարբեր դաշինքներ, տարբեր շարժումներ՝ տարբեր առաջնորդներով, որոնք մտել են քաղաքական պայքարի մեջ։ Ընդ որում, յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն ունի իր նպատակը՝ հաղթել։ Կա այսպիսի ընդհանուր նպատակ՝ ազատվել այս իշխանությունից։ Սկզբունքորեն, Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների համար, կարծում եմ, այդ նպատակն ընդհանուր է, և բոլորն էլ նման նպատակ են դնում իրենց առջև։ Բայց խոսել ընդդիմության առաջնորդության մասին՝ այդ դեպքում պետք է պարզապես ավելացնել «սոցիոլոգիական առաջնորդություն» բառակապակցությունը»,- պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահը։

«Ղարա­բաղի կորուստն անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Ղարա­բաղի կորուստն անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ». Ռոբերտ Քոչարյան

Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի ․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական RTVI-ին։

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին նա մասնավորապես ասել է. «Ռուսաստանում կա որոշակի սենտիմենտալ ընկալում հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ՝ ընդհանուր պատմություն (դուք գիտեք՝ մենք եղել ենք նույն կայսրության մեջ, հետո՝ Խորհրդային Միությունում)։ Ռուսաստանում զգալիորեն զսպվում է այդ դժգոհությունը հենց այն պատճառով, որ այնտեղ չեն ցանկանում անել որևէ քայլ, որը կարող է, այսպես ասած, վնաս հասցնել հայ ժողովրդին»։

Արցախի կորստի մասին էլ Քոչարյանն ասաց. «Ղարա­բաղի կորուստն անմիջապես կապված էր Նիկոլ Փաշինյանի գործողությունների և քայլերի հետ։ Նա ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դրանով խախտեց ամբողջ կառուցվածքը, որը ձևավորվել էր 44-օրյա պատերազմից հետո։ Ռուսաստանի խաղաղապահ գործառույթը հայտնվեց մեծ հարցականի տակ։ Փաստացի Հայաստանը ասաց՝ ես ձեռքերս լվանում եմ, դուրս եմ գալիս այս ձևաչափից՝ դուք ինքներդ լուծեք Ադրբեջանի հետ հարցերը։ Ղարաբաղի թեման դարձավ Ադրբեջանի ներքին գործը։ Բայց քանի որ դա շատ ցավոտ էր հայ ժողովրդի համար, Նիկոլ Փաշինյանը շատ հմտորեն հանրային դժգոհությունը ուղղեց Ռուսաստանի դեմ՝ իբր «այնտեղ խաղաղապահներ կան, նրանք պետք է պաշտպանեին Ղարաբաղը»»։

Ավելին՝ տեսանյութում։

«Պայքարը շարունակվում է». մեկնարկեց ջահերով երթը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)

«Պայքարը շարունակվում է». մեկնարկեց ջահերով երթը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Այսօր՝ ժամը 20։00-ից, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկեց ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո:

Երթուղին.

Հանրապետության հրապարակ

Ամիրյան փողոց

Մաշտոցի պողոտա

Բաղրամյան պողոտա

Կիևյան փողոց

«Ութ տարի անց՝ այլ երկրում և այլ հանգամանքներում». Միքայել Մինասյան

«Ութ տարի անց՝ այլ երկրում և այլ հանգամանքներում». Միքայել Մինասյան

ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ու աներոջ համատեղ լուսանկարը մեքենայի սրահում ու գրել․ «Սերժ Սարգսյանն այն եզակի մարդկանցից է ոչ միայն Հայաստանի ղեկավարների, այլև ընդհանրապես իմ կյանքում հանդիպած անհատների շարքում, ով հրապարակավ ընդունում է իր սխալը։ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է։ Մենք, ցավոք, հաճախ պատրաստ ենք գնալ մինչև կործանում, միայն թե չասենք՝ «Այո՛, այստեղ սխալվել ենք»։
     Ես դա երբեք չեմ համարել թուլություն։ Ընդհակառակը, սա ներքին ուժի, քաղաքական հասունության և մարդկային մեծության նշան է։ Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավարներից միակն է, ով ժողովրդի ճնշման պայմաններում հեռացավ իշխանությունից՝ երկիրը չտանելով ներքին բախման ու արյունահեղության։
     Սերժ Սարգսյանի սխալները, իհարկե, չեն վերանում միայն այն պատճառով, որ նա դրանք ընդունում է։ Բայց սխալի ընդունումն արժեք ունի այն ժամանակ, երբ դրանից բխում է հետևություն՝ չկրկնել նույնը, չտրվել ամբիցիաներին, վեր կանգնել անձնական ու թիմային շահերից և առաջնորդվել բացառապես պետական ու ազգային շահերով, այլ ոչ թե զոռբայությամբ ու իրականությունը հերքելու համառությամբ։
     Շնորհակալ եմ նրան իր սկզբունքայնության, ազնվության ու ներքին ամրության համար։
     Հ.Գ. Ութ տարի առաջ՝ հենց այս օրը, կյանքումս առաջին անգամ նստեցի Սերժ Սարգսյանի ծառայողական մեքենան։ Այդ նույն մեքենան նրան վերջին անգամ Բաղրամյան 26-ից տուն տարավ։ Մի օր անպայման կպատմեմ այդ օրվա մասին՝ ինչպես էր ոգևորված ժողովուրդը ճանապարհում Սերժ Սարգսյանին՝ դեռ չգիտակցելով, թե ինչ է սպասվում իրեն ու երկրին։ Ութ տարի անց՝ արդեն մեկ այլ երկրում և բոլորովին այլ հանգամանքներում, կրկին Սերժ Սարգսյանի հետ նույն մեքենայում էի»։

«Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը». Թրամփ

«Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը». Թրամփ

Իրանը «պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք լիակատար խառնաշփոթի մեջ են։ Մենք, ըստ էության, ոչնչացրել ենք ղեկավարության երեք մակարդակներ և յուրաքանչյուրին, ով նույնիսկ մոտ էր այդ ղեկավարությանը։ Նրանք դժվարանում են հասկանալ, թե ով, ի վերջո, կարող է խոսել երկրի անունից։ Նրանք պարզապես չգիտեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը MS NOW-ին տված հարցազրույցում։