«Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն». Նաիրի Հոխիկյան

«Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն:
     Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի՝ հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) պայմանագրային զինծառայող որդուն հեռացրել են ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումից՝ պատճառաբանությամբ, թե նրա հայրը ընդդիմադիր է։
     ՊՆ ղեկավարության կողմից քաղաքական ճնշումների են ենթարկվում բազմաթիվ ուրիշ զինվորականներ ևս, որոնք ծանոթ են կամ երբևէ բանակում ծառայել են Կանդազի հետ։
     Սա ոչ այլ ինչ է, քան բանակի ուղիղ քաղաքականացում։ Դա քրեական հանցանք է, որի մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ՝ սկսած նախարարից մինչև այդպիսի հանցավոր հրահանգներ կատարողները։
     Փաշինյանի ռեժիմն այնքան է վախեցած, որ ամենուր ընդդիմության ստվերն է տեսնում և իր հանցանքների մեջ ներքաշում է բանակին։ Դա արդեն ոչ միայն հոգեբանական, այլև հոգեկան լուրջ խնդիր է։
     Մնաց 1 ամիս»։

Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը

Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել. «Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։
     Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։
     Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»։

«Փաշինյանին հիշեցրի, որ ՀՀ սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ, խոշտանգվելով սպանվել հայ կանայք». Գևորգ Թոսունյան (տեսանյութ)

«Փաշինյանին հիշեցրի, որ ՀՀ սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ, խոշտանգվելով սպանվել հայ կանայք». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրի, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ (Սև լիճ), խոշտանգվել և դաժանաբար սպանվել են հայ կանայք (Գայանե և Անուշ)։ Հետաքրքրվեցի, թե արդյոք նա պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել` աջակցելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում կատարված պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ եթե դա վերաբերի ադրբեջանական ռազմական և քաղաքական էլիտային։
     Նրա պատասխանը ստորև»:

ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել քաղաքական 19 ուժից

ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել քաղաքական 19 ուժից

ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն։

Նշենք, որ քաղաքական ուժերի մեծ մասն այսօր է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:
    

«Հայաստան» դաշինքը հրապարակել է իր ընտրական ցուցակը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է իր ընտրական ցուցակը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է իր ընտրական ցուցակն ամբողջությամբ, որտեղ ընդգրկված է 134 մարդ։ Ցուցակը գլխավորում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ այս պահի դրությամբ արդեն 13 ուժեր իրենց փաստաթղթերը ներկայացրել են ԿԸՀ։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետը ավարտվում է այսօր, ժամը 18–ին։

Ցուցակը ներկայացնում ենք ստորև.

1 Քոչարյան Ռոբերտ Սեդրակի

2 Սաղաթելյան Իշխան Վաչիկի

3 Գրիգորյան Աննա Արամի

4 Խաչատրյան Սեվակ Սասունի

5 Խաչատրյան Արթուր Լեվոնի

6 Վարդանյան Քրիստինե Մարտինի

7 Վարդանյան Աղվան Արշավիրի

8 Մանուկյան Գեղամ Ազատի

9 Խամոյան Ագնեսա Պողոսի

10 Քոչարյան Լեվոն Ռոբերտի

11 Սարգսյան Արթուր Լավրենտի

12 Գալստյան Լիլիթ Սերյոժայի

13 Մանուկյան Մեսրոպ Գեվորգի

14 Դանիելյան Գառնիկ Պավելի

15 Նազարյան Քրիստինե Արամի

16 Թամոյան Բորիս Մուրազի

17 Մանթաշյան Նարեկ Նահապետի

18 Քարամյան Լուսինե Ներսեսի

19 Վարդանյան Գերասիմ Ավետիկի

20 Սիմոնյան Կարեն Անդրանիկի

21 Առաքելյան Անուշ Արտուշի

22 Ղազարյան Արման Սերյոժայի

23 Օհանյան Արթուր Ժորժի

24 Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի

25 Մադաթյան Միհրդատ Թոմի

26 Սարգսյան Իգոր Թադեվոսի

27 Պետրոսյան Ռուբինա Վարդանի

28 Հակոբյան Սամվել Ռուբիկի

29 Մինասյան Արծվիկ Գարեգինի

30 Բրուտյան Անուշ Գագիկի

31 Հարությունյան Հովհաննես Անդրանիկի

32 Շահնազարյան Դավիթ Վանոյի

33 Խերանյան Արմինե Սամվելի

34 Մեղրյան Արման Պետրոսի

35 Սուքոյան Արթուր Ալեքսեյի

36 Արշակյան Էլեն Արթուրի

37 Սարգսյան Գոռ Սմբատի

38 Ղազարյան Տարոն Հակոբի

39 Հունանյան Ստելլա Գագիկի

40 Սարգսյան Արշակ Աշոտի

41 Առաքելյան Կարապետ Արարատի

42 Մովսեսյան Արմինե Դերենիկի

43 Աթոյան Հայկ Աշոտի

44 Մինասյան Տարոն Աշոտի

45 Հայրապետյան Արաքսյա Գառնիկի

46 Ասատրյան Գագիկ Աշոտի

47 Հունանյան Արտաշ Ղազարի

48 Նիկողոսյան Մարգարիտ Ժորայի

49 Պետրոսյան Հովհաննես Հակոբի

50 Միրզոյան Արմեն Աշոտի

51 Պատուրյան Էմմա Մայիսի

52 Արեվշատյան Լավրիկ Գուրգենի

53 Դանիելյան Արմենակ Բախշիի

54 Աբրահամյան Աստղիկ Մխիթարի

55 Մուրադյան Ազատ Աշոտի

56 Գրիգորյան Հովիկ Հրաչիկի

57 Առաքելյան Ռուզաննա Հակոբի

58 Վարդանյան Հակոբ Նվերի

59 Մանուկյան Մանուել Մխիթարի

60 Արեսկինա Լիլիյա Պյոտրի

61 Մխիթարյան Արամայիս Թորգոմի

62 Բարսեղյան Ռուսլան Ռաֆիկի

63 Մխիթարյան Իննա Վարդգեսի

64 Ծատուրյան Հարություն Սերյոժայի

65 Մանուչարյան Արմեն Յուրիի

66 Արամյան Օֆելյա Աշոտի

67 Հարությունյան Գերասիմ Սարմիկի

68 Մինասյան Սեվակ Սեդրակի

69 Սահակովա Գայանե Ռոբերտի

70 Կարապետյան Հարազատ Թաթուլի

71 Դավթյան Վահան Հարությունի

72 Մարկոսյան Հայկուհի Արտուշի

73 Պողոսյան Արտակ Վարուժանի

74 Խաչատրյան Վահան Սուրենի

75 Սահրադյան Հասմիկ Սաշիկի

76 Ներսիսյան Հայկ Վոլոդյայի

77 Շահազիզյան Լեվոն Կարենի

78 Մարկարյան Սյուզաննա Սերգեյի

79 Թովմասյան Սասուն Հենրիկի

80 Մելիք-Սահակյան Գոռ Ռոբերտի

81 Հովհաննիսյան Սիրանուշ Արշակի

82 Դավթյան Տարոն Անաստասի

83 Ասատրյան Սեյրան Սաշիկի

84 Ազատյան Նվարդ Հակոբի

85 Մանուկյան Արման Արսենի

86 Սիմոնյան Գառնիկ Սարգիսի

87 Թորոսյան Սիլվա Անդրանիկի

88 Եսայան Դրաստամատ Սարմենի

89 Մելիքյան Հարություն Տիգրանի

90 Նահապետյան Հռիփսիմե Արարատի

91 Հարությունյան Արմեն Ռոբերտի

92 Փայտյան Արայիկ Սուրենի

93 Մուրադյան Աննա Եղիշի

94 Ադամյան Կարեն Նիկոլայի

95 Մարգարյան Արտավազդ Հովսեփի

96 Մխիթարյան Անահիտ Հայկի

97 Մխիթարյան Ադամ Վեմիրի

98 Սիրականյան Արման Ալբերտի

99 Արշակյան Հռիփսիմե Գեղամի

100 Ավետիսյան Հրանտ Ռոբերտի

101 Հովհաննիսյան Արմեն Սլավայի

102 Մուտաֆյան Անահիտ Լեվոնի

103 Ամիրաղյան Վարազդատ Արմենի

104 Սարգսյան Արա Գարեգինի

105 Այվազյան Տաթեվիկ Արմենի

106 Խոյեցյան Արգամ Դերենիկի

107 Արամայիսյան Կարեն Գագիկի

108 Մարգարյան Լիլիթ Վարդանի

109 Առաքելյան Սմբատ Վանիկի

110 Սողոմոնյան Սուրեն Սողոմոնի

111 Միրզոեվա Զեմֆիրա Կիրովի

112 Դանիելյան Վահե Յուրիկի

113 Գալստյան Կարեն Դերենիկի

114 Մարտիրոսյան Հասմիկ Կառլենի

115 Թամազյան Էդգար Վարդանի

116 Հովակիմյան Հայկ Ալեքսանի

117 Հոսյան Ալինա Լեվոնի

118 Դաշյան Արմեն Էդիկի

119 Թունյան Վահան Արտաշեսի

120 Պողոսյան Սուսաննա Վոլոդյայի

121 Ավետիսյան Գարիկ Գագիկի

122 Բեժանյան Արտակ Լավրենտի

123 Չիլինգարյան Քնարիկ Նելսոնի

124 Իսահակյան Տիրան Սմբատի

125 Մանուկյան Թաթուլ Ռոմիկի

126 Չոբանյան Նազան Վարդգեսի

127 Մկրտչյան Արթուր Արարատի

128 Դադոյան Գագիկ Գեվորգի

129 Բոզոյան Մանե Ազատի

130 Վարդանյան Սուրեն Կարենի

131 Գասպարյան Հովհաննես Խորենի

132 Վարդանյան Նունե Անրիի

133 Անդրեասյան Էդիկ Գարուշի

134 Մելքումյան Գառնիկ Վանյայի

«Նոր ուժ» կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

«Նոր ուժ» կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին դիմումը և թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ:

Կուսակցության ցուցակում ընդգրկված է 87 անձ։

Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հայկ Մարությանը, երկրորդ տեղում Հակոբ Կարապետյանն է, երրորդ տեղում` Երևանի ավագանու անդամ Նարե Արամյանը:

Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

«Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին դիմումը և թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ:

Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նշել է, որ իրենց ցուցակում 80–ից ավելի անձ է ներառված՝ չհստակեցնելով թիվը։ Ցուցակը գլխավորում է Վահան Բաբայանը։

ԴՕԿ կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

ԴՕԿ կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Վարդան Ղուկասյանի (Դոգ) գլխավորած «ԴՕԿ» կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին դիմումը և թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացվել են ԿԸՀ:

Կուսակցության նարկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց ցուցակում 90–ից ավելի անձ է ներառված, կուսակցության վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է։

«Հրամայել եմ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին կրակել և ոչնչացնել Հորմուզի նեղուցն ականապատող ցանկացած նավ»․ Թրամփ

«Հրամայել եմ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին կրակել և ոչնչացնել Հորմուզի նեղուցն ականապատող ցանկացած նավ»․ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմածովային ուժերին հանձնարարված է ոչնչացնել ցանկացած նավ, որն ականներ է տեղադրում Հորմուզի նեղուցում: Այս մասին նա գրել է Truth Social-ում:

«Ես հրամայել եմ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին կրակել և ոչնչացնել ցանկացած նավ, նույնիսկ փոքր (նրանց բոլոր 159 ռազմանավերը գտնվում են ծովի հատակում), որոնք ականապատում են Հորմուզի նեղուցի ջրերը։ Որևէ տատանում չպետք է լինի։ Բացի այդ, մեր ականազերծողներն այժմ մաքրում են նեղուցը։ Սույնով ես հրամայում եմ շարունակել այդ գործունեությունը, բայց` եռապատկված ծավալով», – գրել է նա։

«Նորածին երևանցու կյանքն է վտանգված․ խնդրում եմ Ձեր միջամտությունը»․ Քրիստինա Վարդանյան

«Նորածին երևանցու կյանքն է վտանգված․ խնդրում եմ Ձեր միջամտությունը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Մեծարգո՛ պարոն վարչապետ,
     Երեք տարի անընդնեջ Երևանը զանգվածաբար զրկվում է հազարավոր տեղական և բարձր սանիտարական արժեք ներկայացնող հասուն ծառերից, որոնք փոխարինվում են քաղաքի կլիմային և փողոցների կանաչապատման համար որպես հիմնական տեսակներ չնախատեսված, սանիտարական ֆունկցիայից զուրկ դեկորատիվ հատկանիշներով օժտված՝ այգեպուրակային տարածքների համար նախատեսված տեսակներով (ալբիցիա, կատալպա, հուդայածառ և այլն)։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը բնակչության առողջության, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության համար՝ հարկ եմ համարում դիմել Ձեզ՝ ՀՀ բնակիչներին բազմաթիվ վտանգներից պաշտպանելու նպատակով։
     Նշված բույսերը խորհրդային տարիներից ի վեր, միշտ տնկվել են Երևանում ԲԱՑԱՌԱՊԵՍ այգեպուրակային տարածքներում՝ հաշվի առնելով դրանց ֆունկցիոնալ նշանակությունը բնակչության առողջությունը պաշտպանելու հարցում։ Կանաչապատումը՝ առողջության մասին է, այն կոմունալ հիգիենայի բաժին է, ուսի աշխատանքները չեն կարող իրականացվել առանց այս գիտության դրույթները հաշվի առնելու։ Ամբողջ աշխարհում՝ կլիմայի փոփոխության պարագայում, շեշտը դրված է հասուն ծառերի և տեղական տեսակների կարևորության և պահպանության վրա, իսկ Երևանում արվում է ուղիղ հակառակը՝ զանգվածային ծառահատումներ, ծառերը այլանդակող խորը էտ և օտարածին, շատ անգամ գաճաճ սաղարթով բույսերից ստեղծվող փողոցների տնկարկներ։
     Որպես Երևանի ավագանու անդամ, բժիշկ, գիտնական, կանաչապատման ոլորտի մասնագետ, ով տասնամյակներ զբաղվում է բնակավայրերի կանաչապատման գիտական և կիրառական գործունեությամբ (ավելի քան 90 հոդվածների, մենագրության հեղինակ եմ), խնդրում Ձեզ միջամտել և բազմակողմանի գիտական վերլուծության արդյունքներ պահանջել բնակչության առողջության համար ծանրագույն հետևանքներով լի, հասուն ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ։ Հեղափոխությունից հետո, 2019-2022թթ.՝ կրկին լինելով ընդդիմադիր ավագանու անդամ, աշխատել եմ «Իմ քայլը» խմբակցության հետ Երևանի բնապահպանական ծրագրի վրա, իսկ հետագայում, ներկայից Կանաչապատման ՀՈԱԿ-ի թիմում ամեն ծառի համար պայքարել ենք՝ սկսել ենք ծառերի զանգվածային բուժման աշխատանքներ և արգելել խորը էտը։ Այն մեթոդաբանությունը, որ այսօր կիրառվում է, մեղմ ասած, ճիշտ չէ։ Գիտական փաստերը վկայում են, որ այս գործընթացը բերելու է բնակչության կյանքի որակի, հիվանդացության և մահացության ցուցանիշների ավելացմանը։
     Սա քաղաքական շահարկման հարց չէ, երբ նորածին երևանցու կյանքն է վտանգված։
     Մինչ օրս հասուն ծառերից զրկվել են՝

-Մոսկովյան,
     -Սայաթ-Նովա,
     -Ամիրյան (մասնակի),
     -Թումանյան,
     -Մելիք-Ադամյան,
     -Ալեք-Մանուկյան,
     -Պարոնյան,
     -Պրոշյան,
     -Ուլնեցի,
     -Բագրատունյաց փողոցները։
     Ծառերի նման զանգվածային փոխարինումները՝ Երևանի նման ծանրագույն խնդիրներով պարուրված շոգ քաղաքում, պետք է արվեն խիստ փուլային, խստագույնս հետևելով միջազգային գիտական փորձին, չափորոշիչներին և անկախ փորձագետներից ու գիտնականներից ձևավորած թիմի ներգրավվմամբ։ Իսկ Երևան քաղաքը նույնիսկ Գլխավոր դենդրոլոգ չունի, ով ի պաշտոնե պատասխանատու է քաղաքի ծառերի համար։
     Նշեմ նաև, որ անհասկանալի պատճառներով, 03.05.2023թ.
     ՇՄԱԳ-ի մասին ՀՀ-110-Ն օրենքում արվեցին փոփովություններ և փաստացի, փողոցներում ծառահատումները դարձան ՇՄԱԳ փորձաքննություն չպահանջող գործընթաց, տարօրինակ մի բան (ունենք դատական վճիռ այս մասով)։ Ստացվում է, որ փողոցներում հազարավոր ծառերի հատումները չունե՞ն շրջակա միջավայրի վրա ազդեցություն… Նշեմ նաև, որ այս ամենը հակասում է Օրհուսի կոնվենցիային (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոնվենցիա՝ «Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիության վերաբերյալ»)։
     Հավելեմ, որ ինձ ի պատասխան նամակներում, բազմաթիվ միջազգային փորձագետներ՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից միաձայն նշում են. «Մի զրկեք փողոցները հասուն ծառերից, սարսափելի ծանր է լինելու քաղաքի վնասված կանաչ ԿՄԱԽՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, տասնամյակներ են պահանջվելու կորցրածը վերականգնելու համար»…
     Ֆրանսիայի Հանրապետության լամդշաֆտային ֆեդերացիայի նախկին նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիտխորհրդի անդամ Միշել Պենան գրել է. «Պահպանեք հասուն ծառերը, սովորեք մեր սխալների վրա»…»։