«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան

«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ՝
     Բրիտանիայի հպատակ Արմեն Սարգսյանին մեզ նախագահ դարձնելը, ով մեր դժվար պահին մեզ թողեց ու հեռացավ, և չօգտագործեց իրեն տրված վճռորոշ հնարավորությունը՝ երկիրը ՔՊ-ից ազատելու համար՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո։
     Մյուս սխալը 2015թ. Սահմանադրությունն էր, որը մեկ ուժի, մեկ անձի ձեռքում աներևակայելի իշխանություն է կենտրոնացնում, և այդ Սահմանադրությունը հայտնվեց դավաճանի ձեռքում։
     Չլիներ այդ սահմանադրությունը, գուցե չդրժվեր նաև երրորդ ժամկետ չգնալու խոստումը։
     Դավաճանների կազմակերպած ընտրություն կոչվածը պարադոսք է, և ճիշտ է ասում նախագահը, որ 2021թ․ ընտրությունները սխալ էին, և դրանք մեզ գցեցին այս պարադոքսալ ցիկլի մեջ։
     Այդուհանդերձ, ցավոք, ուղերձից հասկանալի էր, որ նախագահը, չմասնակցելով ընտրություններին, կփորձի խոչընդոտել, որպեսզի հակադավաճանական թևը հաղթի և կատարի Հայաստանը ՔՊ-ից ազատելու ցանկությունները։
     Այս ամենից հետևում է, որպեսզի մեր ավագ սերունդն իրեն ինքնավստահ զգա և ապահով երկրի ապագայի հարցում, երիտասարդ սերունդը պետք է հմտություն, ինքնավստահություն, փորձ, քաջություն, միմյանց հետ արդար, ազնիվ ու շիտակ համագործակցելու ու իրար քաջալերելու կարողություն ձեռք բերի, որպեսզի ողջ բեռը չմնա մեկ հոգու վրա և ստիպված չլինի խոստումը դրժելով՝ ստեղծի այնպիսի պայմաններ, որ ՔՊ-ի շանգյլաները, ժողովրդի 30 տարի կուտակված արդար զագցումները օգտագործելով, զավթեն իշխանությունը»։

Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացնել 321 մլն դրամ՝ ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելու համար (տեսանյութ)

Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացնել 321 մլն դրամ՝ ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելու համար

«Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացնել 321 մլն դրամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելու թույլտվություն տալու համար: Ի՞նչ ենք նախատեսում ԻԿԱՕ-ի հետ պայմանագիր կնքելով. իրավական ակտի ընդունումից հետո հիմնական նպատակը կլինի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը, որը թույլ կտա կոմիտեին նաև շահույթ գեներացնել գործունեության ընթացքում․․․Անհրաժեշտություն կա այլ մասնագետների ներգրավելու, որպեսզի կոմիտեում առկա խնդիրները կարողանանք լուծել»,- այս մասին կառավարության նսիոտմ նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Այս թեման բավականին հասունացած է, և մենք պետք է նաև առերեսվենք, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու և պատշաճ դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս: Այդ գիտելիքը լրացնելու համար անհրաժեշտ է պատշաճ մասնագետներ հրավիրել, որոշակի կառուցակարգ ստեղծել և քաղավիացիայի կոմիտեի կարգավիճակը որոշակիորեն վերադասավորել»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ոլորտում բուռն փոփոխություններ են տեղի ունենում:

«2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են»,- ընդգծեց Փաշինյանը։

«Չեմ պատկերացնում մի ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Չեմ պատկերացնում մի ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը». Նիկոլ Փաշինյան

«Այսօր ՀՀ-ի հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ: Ովքեր իրենց համարում են հայաստանցի և ՀՀ-ն իրենց ինքնության մաս է, չեմ պատկերացնում մի ընտանիք կամ մի շրջապատ, միջավաայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 25-ին՝ քաղաքացու օրը փողոցում իր մասնակցությամբ խորոված անելու միջոցառմանը: «Մենք նաև պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք. ի՞նչն ա պրոբլեմը: ՀՀ-ն մեր տունն է, իսկ քաղաքացու օրը քաղաքացիները կարող են նաև փողոցում էլ խորոված անել: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է: Եթե ենթադրենք կրիվետկա փարթի անեինք, կհասկնայի, կասեի՝ բա մեր երկրի ինքնությունը, ավանդույթները»,- նշել է Փաշինյանը և հավելել. «Այո՛, ես հեղափոխական եմ, կաբինետը իմ ընկալումները չի փոխել»:

«Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, և պետք է գնանք այս տրամաբանության մեջ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, և պետք է գնանք այս տրամաբանության մեջ»․ Նիկոլ Փաշինյան

«Վերջին տասնամյակներում զարգացած երկրների հիմքում կա մի կարևոր բան, մարդիկ խոստովանել են, որ իրենք ինչ-որ բաներ չգիտեն, և գտել են մարդկանց, ովքեր գիտեն և պատրաստ են օգնել»,- Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը,- ինչի՞ է մեզ այդքան դժվար խոստովանենք, որ ինչ-որ բան չգիտենք: Չեմ հասկանում, ինչի՞ է այդքան դժվար:

Հասկանում եմ, որ եթե երկրի վարչապետը կամ նախարարը խոստովանի, որ ինչ-որ բան չգիտի, 100 տեղից կասեն՝ վա՜յ, էս ինչ խայտառակություն է, ո՞նց ա բա այդտեղ նստած, ինչի՞ ա նստած, չէ որ այդտեղ նստած նախկինում բոլորը ամեն ինչ իմացել են: Պլուտարքոսի հայացքով գնացել, եկել են, որովհետև իրենք ամեն ինչ գիտեին:

Մենք Սոկրատեսի հետևորդն ենք․․․ Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, և պետք է գնանք այս տրամաբանության մեջ․․․»։

«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ»․ Արսեն Ղուկասյան

«Ալե՛ն Սիմոնյան, հորդ տնից չես բերել Աժ շենքն էլ, մեջի դահլիճն էլ ու դու չես կարող որոշել՝ ով, ինչ, ոնց անի»,- այսօր ԱԺ դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով ակցիայի ժամանակ ԱԺ-ից ստացված նամակին, ըստ որի՝ հրաժարվել են քննարկաման համար տրամադրել ԱԺ նիստերի մեծ դահլիճը և առաջարկել այն կազմակերպել փոքր դահլիճում։ «Քեզ էդտեղ նշանակել են դիրեկտոր, դիրեկտորությունդ արա, բայց ոչ թե դու որոշի այս մարդկանց անելիքը։ Դու անարգեցիր և՛ այս ծնողների իրավունքներն ու արժանապատվությունը, և՛ իրենց տղեքի հիշատակը։ Եվ նման մարդը հայ կոչվելու իրավունք չունի, պետության, իշխանությասն գլխին կանգնելու իրավունք չունի»,- շարունակեց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար այս թեմայով աշխատանքային քննարկում, սակայն մասնակիցներին մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը։ Կազմակերպիչների խոսքով՝ 190 շահառու է քննարկումին մասնակցելու համար հայտ ներկայացրել, ուստի անհնար է նրանցից որևէ մեկին մերժելը և քննարկումն անցկացնել փոքր դահլիճում։

«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների». Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների». Սամվել Կարապետյան

«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների»,- հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծել է. «Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է միասին ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան զարգացման պրոցեսները քննարկելը, ես ուզում եմ այսօր ֆիքսենք՝ ի՞նչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից:

Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ՝ Ադրբեջանի կողմից, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացրած եռաբլուր, մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից»։

Նա նշել է, որ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն։ «Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում, տնտեսության մասով՝ ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21% աղքատություն, վարկերի տակ ճռացող հասարակություն, 15 միլիարդին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն»,- նշել է Կարապետյանըև թվաևրկել, թե ինչ պետք է անեն իրենք. «Իսկ ի՞նչ ենք անելու մենք՝ ապահովելու համար սրընթաց զարգացում, առաջին հերթին 24 ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ»։

«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան

«Պետք է «Զվարթնոց»-ում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն»․ Նիկոլ Փաշինյան

«Այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում կսկսեն թողարկվել՝ պլյուս-մինուս մի քիչ կարճ ժամանակ, մենք պետք է «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում, և արդեն առանց որևէ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ուղղակի ելումուտ է անում ՀՀ-ում»,-Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համակարգը հնարավոր է ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով երկրները համաձայնեն բազաների որոշակի փոխանակման, որպեսզի ՀՀ քաղաքացիների անձնագրերը ճանաչվեն նաև այլ երկրներում:

«Կենսաչափական անձնագրերի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ դրա կեղծման հավանականությունը, չեմ ուզում ասել՝ անհնար է, բայց տասնյակ անգամներով նվազում է»,- ընդգծեց Փաշինյանը։

«Բաքվում դատապարտված մարդն ավելի համարձակ է, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը»․ Մանե Թանդիլյան

«Բաքվում դատապարտված մարդն ավելի համարձակ է, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասել, որ հիասթափված եմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի նամակին ի պատասխան արձագանքից, նշանակում է ոչինչ չասել։
     Զրո տոկոս ապրումակցում, կատարյալ անտարբերություն, չափազանց ձևական լեզու և պատասխան, որը ավելի շատ հիշեցնում է բյուրոկրատական գրություն, քան մարդու իրավունքների պաշտպանի խոսք։ Ահա այն ամենը, ինչ կարելի է հասկանալ տիկին Մանասյանի երկար ու ձիգ պատասխանից։
     Բաքվում ապօրինաբար դատապարտված մարդն ավելի համարձակ է, ավելի արդար, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը, ով պետք է հիմա բոլոր ատյաններով՝ օգտագործելով մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները, աղաղակեր իր գերեվարված հայրենակիցների խախտված իրավունքների մասին՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձը։
     Ոչ ոք չի ակնկալում տիկին ՄԻՊ-ից հրաշքներ։ Ոչ ոք չի խրախուսում պաշտոնի կամ դիրքի չարաշահումը որևէ պարագայում։ Բայց կա նվազագույն ակնկալիք՝ հստակ գնահատական, ուժեղ խոսք և տեսանելի ջանք՝ օգտագործելու բոլոր հնարավոր իրավական ու մարդասիրական մեխանիզմները։ Լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն պարզապես անընդունելի է։
     Եթե նույնիսկ ինչ-որ աշխատանք կատարվում է փակ դռների հետևում, դա չի արդարացնում հանրային դաշտում այսպիսի թույլ և անգույն արձագանքը։ ՄԻՊ-ի ինստիտուտը նաև պատասխանատվություն է հասարակության առաջ՝ ցույց տալու, որ պետությունը կանգնած է իր քաղաքացիների կողքին, հատկապես այն ժամանակ, երբ նրանք ամենախոցելի վիճակում են»։

«Ներկայացրել եմ իմ մտահոգությունները՝ կապված ՀՀ-ում իրավունքի գերակայության իսպառ բացակայության հետ»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)

«Ներկայացրել եմ իմ մտահոգությունները՝ կապված ՀՀ-ում իրավունքի գերակայության իսպառ բացակայության հետ»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բրիտանական հայտնի GB News-ի թիմը ծավալուն անդրադարձ է պատրաստել Հայաստանում կատարվողի մասին՝ լսելով մարդկանց, ովքեր առանց ձևականությունների ներկայացնում են երկրում ստեղծված իրավիճակը։
     Ես նույնպես ներկայացրել եմ իմ դիտարկումներն ու մտահոգությունները՝ կապված այստեղ իրավունքի գերակայության իսպառ բացակայության հետ։
     Սա այն պատկերն է, որը չպետք է անտեսվի միջազգային հանրության կողմից»։

«Բա որ խաղաղություն բերող էիր, ինչո՞ւ այս պատերազմը բերեցիր»․ անհետ կործի հարազատ (տեսանյութ)

«Բա որ խաղաղություն բերող էիր, ինչո՞ւ այս պատերազմը բերեցիր»․ անհետ կործի հարազատ

«Ոչ մի խաղաղություն չի լինելու, այս ամբողջ երգերը վախկոտ մասսայի համար է։ Ի՞նչ խաղաղություն, բա որ խաղաղություն բերող էիր, այ տականք, ինչո՞ւ այս պատերազմը բերեցիր, այդքան ոսկի մեր երիտասարդությանը հողի տակ դրեցիր»,- այսօր ԱԺ դիմաց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման և այդ թեմայով ընդլայնված քննարկում կազմակերպելու պահանջով անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից անհետ կործների հարզատներից մեկը։

Հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակվում զեկույցը, զրուցակիցը պատասխանեց․ «Իրենց տակը էնքան կեղտ կա՜։ Տիկնայք կան, որ իրենց տունը կեղտոտ է, դուռը փակում են, ոչ մեկի չեն թողնում ներս մտնի, որովհետև աշխարհով մեկ իրենց փնթիությունը ջրի երես կհելնի․ նույնն էլ սրանք են, այս փնթիներն են, իրենց կեղտն են ծածկում, ի՞նչը ցույց տան, որ հանուն աթոռի ամեն ինչ հանձնել են թուրքին»։