Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նրա մրցակիցն աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող փոխչեմպիոն, Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովն էր:

22-ամյա ըմբիշի համար սա առաջին փորձարկումն էր մեծահասակների մակարդակում անցկացվող Եվրոպայի առաջնություններում:

Նշենք, որ սա Հայաստանի ընտրանու երրորդ մեդալն էր ընթացիկ առաջնությունում։ Ավելի վաղ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Տիրանայի մրցագորգում բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն ունեն նաև Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *