«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն (տեսանյութ)

«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն

«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք 5000 զոհ ունեցել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք Արցախ կորցրել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք սրբավայրեր ավերված տեսել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք գերիներ ունեցել այսքան թվով»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից հնչող այն մեղադրանքներին, թե նախորդ իշխանությունների ժամանակ եկեղեցին նման ակտիվ քաղաքական խոսույթով հանդես չէր գալիս։

«Հիմա, երբ այս դեպքերը նկատի ունենալով՝ եկեղեցին ձայն է բարձրացնում, նշանակում է, այն ժամանակ չէին խոսում, հիմա խոսո՞ւմ են։ Այն ժամանակ իշխանությունները կարողանում էին այնպես անել, որ այս ողբերգական դեպքերը տեղի չունենան։ Հիմա միգուցե ասեն ես էլ եմ քաղաքական խոսույթ օգտագործում, բայց ես պատասխանում եմ իրենց․․․ Նախկին իշխանությունների ժամանակ, երբ եղել են ոչ ընդունելի դեպքեր, եկեղեցին և բարձրաստիճան եկեղեցականները խոսել են, օրինակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը միշտ էլ խոսել է»,- ընդգծել է Տեր Փառենը։

Հայ սամբիստները հաղթել են ադրբեջանցիներին ու դարձել աշխարհի չեմպիոն

Հայ սամբիստները հաղթել են ադրբեջանցիներին ու դարձել աշխարհի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ) Սերբիայի Նովի Սադ քաղաքում դարձան Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ:

Եզրափակիչներում նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին։

««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար

««Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է»․ Գիդեոն Սաար

Իսրայելի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Լիբանանը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով, ինչը կազմակերպությունը դարձնում է Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

«Մենք պատմական որոշում ենք կայացրել ավելի քան 40 տարի անց ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի հետ։ Ցավոք, Լիբանանը ձախողված պետություն է, երկիր, որը փաստացի վերահսկվում է Իրանի կողմից՝ «Հեզբոլլահի» միջոցով: Դրանից կարելի է գալ այն եզրահանգման, որ «Հեզբոլլահը» Իսրայելի և Լիբանանի ընդհանուր թշնամին է։ Ինչպես այն սպառնում Է Իսրայելի անվտանգությանը, այնպես էլ վնասում է Լիբանանի ինքնիշխանությանը և վտանգում նրա ապագան:

«Մենք Լիբանանի հետ լուրջ խնդիրներ չունենք։ Կան մի շարք փոքր տարաձայնություններ սահմանների դեմարկացիայի շուրջ, որոնք հնարավոր է լուծել։ Երկրների միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը մեկ այլ գործոն է՝ «Հեզբոլլահը», – նշել է նախարարը։

Մեկնաբանելով Վաշինգթոնում վաղը կայանալիք բանակցությունները՝ Սաարը Բեյրութին կոչ է արել համագործակցել Լիբանանի տարածքում «Հեզբոլլահի» ստեղծած «ահաբեկչական պետության» դեմ:

«Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանը, Էրիկ Կարապետյանը քարոզչություն են իրականացնում իշխանության օգտին». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)

«Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանը, Էրիկ Կարապետյանը քարոզչություն են իրականացնում իշխանության օգտին». Էլիզաբեթ Պետրոսյան

Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Արամ MP3, Իվետա Մուկուչյան, Գարիկ Պապոյան, Էրիկ Կարապետյան՝ արտիստներ, որոնք բացահայտ կամ անուղղակի քարոզչություն են իրականացնում գործող իշխանության օգտին։ Պետական կամ իշխանության նախաձեռնած բոլոր միջոցառումներին հենց նրանք են ելույթ ունենում:
     Քչերն ուշադրություն դարձրին, որ Գյումրիում տապալված վարչաբենդի գլխավոր աշխուժակը հենց Արամ MP3-ն էր։ Իսկ Իվետա Մուկուչյանը հայտարարեց, որ երջանիկ է, որ հենց իրեն են ընտրել ՔՊ-ականների քաղաքական խրախճանքում ելույթ ունենալու համար։
     Տիկնայք և պարոնայք արտիստներ, ուզում եմ նաև ասել՝ նման աջակցությունը, բացի մեդիա ազդեցությունից, իր հետևից բերում է պատասխանատվության երկար շղթա։ Քաղաքական պատասխանատվության։

«Սա միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքն է». Հակոբ Կարապետյան

«Սա միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքն է». Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ նորմերն անվերապահ պաշտպանություն են սահմանում մշակութային եւ կրոնական կառույցների նկատմամբ՝ անկախ տարածքի պատկանելությունից եւ/կամ այդ տարածքը փաստացի տնօրինող պետության ներքին կարգավորումներից։ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի այս հերթական ակտը ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության եւ հիշողության դեմ, այլեւ ի ցույց է դնում միջազգային իրավունքի եւ ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքը։
     Ցավով ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն հայ եւ ադրբեջանցի հասարակությունների խաղաղության ձգտմանն արձագանքում է ատելության ու անհանդուրժողականության հերթական դրսեւորմամբ՝ հիմնահատակ ավերելով Արցախի քրիտոնեական տաճարները եւ պղծելով տեղի բնիկ բնակչության սրբությունները»։

Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը

Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը

Ստամբուլի նահանգային իշխանություններն այս տարի ևս արգելել են «Ապրիլի 24-ի հիշատակման» հարթակի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նախաձեռնած միջոցառումը: Կազմակերպիչները դիմել էին Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին Քադըքյոյի Սյուրեյա օպերայի մոտ հիշատակի հավաք անցկացնելու համար, սակայն, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս մերժում են ստացել։

Հարթակը հայտարարության մեջ նշվել է, որ հիշատակի միջոցառումը ժողովրդավարական իրավունք է և նպատակ ունի հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին, ինչպես նաև կոչ անել՝ առերեսվելու տեղի ունեցածի հետ: Կազմակերպիչները նաև ընդգծել են, որ նման արգելքները չեն նպաստում ժողովրդավարության զարգացմանը և կոչ են արել վերանայել որոշումը։

Հիշեցվում է, որ 2010-2019 թվականներին հիշատակի միջոցառումներն անցկացվել են տարբեր վայրերում՝ առանց ընդհատման, սակայն համավարակից հետո դրանց անցկացումը այլևս չի թույլատրվում։ Այս մասին գրում է Agos-ը:

«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան

«Փաստորեն «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի հետ: Թե ինչով է պայմանավորված եղել հանդիպումը, չի նշվում: Բացառված չէ, որ Երևանը փորձում է Գյուլին համոզել, որ վերջիինս օգնի հայ-թուրքական հարցում Անկարայի որոշակի քայլերի:

Համենայն դեպս, հատկանշական է, որ ԱԺ նախագահն էլ զուգահեռ հայտարարում է, թե Ադրբեջանն է խանգարում հայ-թուրքական գործընթացին: Ստացվում է՝ Ադրբեջանը խանգարում է, իսկ Գյուլը կօգնի՞:

Սակայն Գրիգորյան-Գյուլ հանդիպման հանգամանքը ունի մեկ այլ խորհրդանշականություն: Գրիգորյանը այն մարդկանց շարքում էր, որոնք քննադատում էին Սերժ Սարգսյանին, երբ նա 2008 թվականին սկսեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն ու Գյուլին հրավիրեց Հայաստան: Այդ քննադատության առիթներից մեկն էլ այն էր, որ Սերժ Սարգսյանը Գյուլին Երևանում խնդրել էր աջակցել արցախյան խաղաղ կարգավորմանը: Դե, Արմեն Գրիգորյանն այն ժամանակ «հող հանձնողին հանձնենք հողին»-ական էր: Ընդամենը երկու-երեք օր առաջ էլ Գրիգորյանը իրազեկել էր հանրությանը, թե վերջապես հրատարակել է հեղափոխության մասին իր գիրքը, որը՝ իր իսկ խոսքով, «Սերժին մերժելու» պրոցեսի անձնական փորձառության մասին է։ Փաստորեն, «Սերժին մերժելուց» մինչև Գյուլին «ընդունելը» մեկ քայլ է»:

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ, ըստ ԵՄ-ի, այս գումարը կօգնի Ուկրաինային հավասարակշռել իր բյուջեն, որը 2026-ին կբախվի առնվազն 52 միլիարդ դոլարի դեֆիցիտի:

Հիշեցնենք, որ Բրյուսելը Կիևին ֆինանսավորում տրամադրելու հարցը քննարկում էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն Հունգարիան խոչընդոտել էր դրա իրականացմանը:

Կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ

Կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ.

ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը,

Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։

Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում․

Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից,

ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։

Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։

Տեղեկացնում ենք, որ հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։

Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝

ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։

Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝

Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց-Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։

Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։