«Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին»․ Հովհաննես Մովսիսյան

«Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին»․ Հովհաննես Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն արձագանքել է շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը։

Ֆեյսբուքյան էջում Մովսիսյանը գրել է. «От создателей «Եղեռնի հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը»,

մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել:
     Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի Լուրերի եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ 13:00 ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:
     Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:
     Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:
     Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ ելույթները:
     Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների և առցանց հեռարձակողների համար»:

Երևանի Աղի կոմբինատում փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու

Երևանի Աղի կոմբինատում փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները հատուկ գեներատորներով կատարել են կոմբինատում էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո բոլորին անվտանգ դուրս են բերել։ Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։ Դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։
    
«Բացահայտում. ո՞ր ազգին է Հայաստանում պետգույք գնելու իրավունք տրվել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Բացահայտում. ո՞ր ազգին է Հայաստանում պետգույք գնելու իրավունք տրվել»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեսյբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բացահայտում. ո՞ր ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել»։

Տեսանյութում կարապետյանը հայտնում է, որ ՀՀ պետգույքի գնումների կայքում զետեղված՝ ՀՀ-ում հող և տուն գնելու իրավունք ունեցող երկրների շարքում հայտնվել է նաև Ադրբեջանը։

«Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքացիներին ՀՀ-ում գույք գնելու իրավունք տալը խաղաղության պայմանագրի պայմաններից մեկն է»,- նշում է Կարապետյանը։

«Երևանում դանակահարվել է ավտոբուսի վարորդը․ կա ձերբակալված անձ»․ ՆԳՆ

«Երևանում դանակահարվել է ավտոբուսի վարորդը․ կա ձերբակալված անձ»․ ՆԳՆ

Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
     Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։
     Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։
     Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։
     Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։
     Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն»։

Ադրբեջանը ռուս գործարարին դատապարտել է 4 տարվա ազատազրկման

Ադրբեջանը ռուս գործարարին դատապարտել է 4 տարվա ազատազրկման

Ապրիլի 22-ին ադրբեջանական դատարանը ռուս գործարար և ծրագրավորող Ալեքսանդր Վայսերոյին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ փողերի լվացման մեղադրանքով։ Սա առաջին դատավճիռն է Բաքվում 2025 թվականի հունիսին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին՝ Ռուսաստանում ադրբեջանցիների կալանավորման և ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից AZAL ինքնաթիռի խոցման պատճառով։

Վայսերոն Եկատերինբուրգից Բաքու է ժամանել 2025 թվականի հունիսին՝ որպես զբոսաշրջիկ։ Հուլիսի 1-ին նա կալանավորվել է ևս 7 ռուսների հետ միասին։ Ավելի ուշ նրանց մեղադրանք է առաջադրվել, ի թիվս այլնի, Իրանից կիբեռհանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Հետաքննիչների տվյալներով՝ Վայսերոն լվացել է 727,000 մանաթ (ավելի քան 427,000 դոլար), որը ստացվել է Ադրբեջանից դուրս գործող անօրինական խաղատների, վիճակախաղերի և այլ խաղատների կայքերից։ Ադրբեջանցի քննիչների տվյալներով՝ միջոցների ծագումը թաքցնելու համար նա, իբր, գումարը մաս-մաս փոխանցել է տարբեր անձանց անունով գրանցված բանկային քարտերին։

Մնացած ռուսները դեռևս դատապարտված չեն, նրանք շարունակում են մնալ կալանքի տակ։

2025 թվականի ամռանը Ուրալի Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությունները, որոնք կապված էին 20 տարի առաջ տեղի ունեցած քրեական գործերի հետ, հանգեցրին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։ Գործողության ընթացքում երկու մարդ մահացավ. ադրբեջանական դատաբժշկական փորձաքննությունը պարզեց, որ մահվան պատճառը ձերբակալությունների ժամանակ ռուս իրավապահ մարմինների աշխատակիցների գործողություններն էին, այդ թվում՝ խոշտանգումները։ Դրանից հետո Ռուսաստանում դատապարտվեցին մի քանի ադրբեջանցիներ, իսկ ադրբեջանական սփյուռքի ևս մի քանի անդամներ զրկվեցին Ռուսաստանի քաղաքացիությունից և արտաքսվեցին երկրից։ Ի պատասխան՝ Բաքվում ձերբակալվեց ռուսների մի խումբ, չեղարկվեցին Ռուսաստանին վերաբերող բոլոր միջոցառումները, իսկ ռուսական «Սպուտնիկ» քարոզչական գործակալության գրասենյակները փակվեցին։

«Ինչպե՞ս է Նոր Հայաստանում հնարավոր ավտոմեքենա գնել կամ վաճառել». Կարեն Հեքիմյան

«Ինչպե՞ս է Նոր Հայաստանում հնարավոր ավտոմեքենա գնել կամ վաճառել». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպե՞ս է Նոր Հայաստանում հնարավոր ավտոմեքենա գնել կամ վաճառել:
     Ունենք երկու քաղաքացի` ավտոմեքենա վաճառողն ու գնողը: Առուվաճառքի գործարքը պետք է իրականացվի կամ առցանց եղանակով, կամ ՀՀ ներքին գործերի նախարարությունում` Հայաստանի տարածքում գործող որևէ հաշվառման-քննական բաժնում (ՄՌՈւ): Առցանց եղանակով առուվաճառքի գործարք կատարել հնարավոր չէ: Շուրջ 4 օր գործարքների առցանց հարթակը չի աշխատում: Ընդ որում, պետական տուրքերն ու վճարները գանձվում են և դրանից հետո ծրագիրը սկսում է «չաշխատել»: Մեր հերոսներն այդ եղանակով երկու անգամ պետական տուրքեր են վճարել, սակայն ապարդյուն: Գործարքը չի կատարվել: Ի վերջո, հերոսները որոշեցին գնալ Մեծամորում գտնվող ոստիկանության հաշվառման-քննական բաժին և ավտոմեքենայի առուվաճառքն այնտեղ կատարել: Առավոտից Մեծամորի հաշվառման-քննական բաժնում ինտերնետ չկար: Այն տվեցին մոտ 12:00-ի սահմաններում: Դրանից քիչ անց աշխատակիցները հայտարարեցին, որ ընդմիջման են գնում: Այլևս համբերելն անհնար էր: Հերթը մեծանում էր: Բաժնի պետն առավոտից չկար: Մեր հերոսներից մեկը` ավտոմեքենայի գնողը, չդիմացավ: Վերջինս զանգահարեց նախկինում ուժային ոլորտում բարձր պաշտոն զբաղեցրած իր բարեկամին: Մոտ 25-30 րոպեից մեր հերոսներին է մոտենում մեկը, ով բաժնի պետի անունից ավետում է, որ նրանց գործը շուտափույթ և առանց հերթ կանի: Անում է: Հերոսները գոհ են: Վերջիններիս մնում է պարզել չկայացած առցանց գործարքների ընթացքում վճարված պետական տուրքերի ճակատագիրը և վերադարձնել դրանք: Կարծում եմ` հերոսների մոտ դա կստացվի: Վերջիններս կրկին ծանոթ-բարեկամներին կդիմեն:
     Ճիշտ էր ասում Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի հարկատուները հերոսներ են: Նրանք ամեն ինչ կարող են»:

Ապրիլի 24-ին Կաթողիկոսը կայցելի Ծիծեռնակաբերդ․ հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

Ապրիլի 24-ին Կաթողիկոսը կայցելի Ծիծեռնակաբերդ․ հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնում է․ «Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
     Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
     Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ»։

«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»․ Սերժ Սարգսյան

«Շատ եմ ուզում, որ ընտրություններում 2021թ. սցենարը չկրկնվի»,- այս մասին, այսօր՝ ապրիլի 22–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա անպատասխան է թողել հարցը, թե իսկ ինչ պետք է անել, որ չկրկնվի այդ սցենարը։