ԱԹՍ-ների հարվածից հետո այրվում է Տուապսեի ծովային տերմինալը

Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի տվյալներով՝ հրշեջները շարունակում են մարել Տուապսեի ծովային տերմինալում ապրիլի 20-ի գիշերն անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո բռնկված հրդեհը։

Հրդեհի մարմանը մասնակցում է 276 մարդ և 77 միավոր տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության ստորաբաժանումները։

Ապրիլի 20-ին Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտարարեց, որ Տուապսեի նավահանգստում հրդեհ է բռնկվել գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

Նախորդ օրը տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբը հայտնեց, որ ծովային տերմինալում հրդեհի մարմանը մասնակցել է 246 մարդ և 73 միավոր տեխնիկա։

Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսեր և նրա հաշվին առկա գումարները

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.

* «Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության (զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ) 39.341 հատ բաժնետոմս,
     * Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 760.274 ԱՄՆ դոլար ավանդի գումար,
     * 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը 760.274 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
     * Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից՝ 103.833 ԱՄՆ դոլար,
     * 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 103.833 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
     * Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամը,
     * 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
     * Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 425.803 դրամը,
     * 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 425.803 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
     * Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոն,
     * 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոյի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
     * 643.357 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2010-2021 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Այսպիսով, դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.

* էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության (համաձայն գործում առկա նյութերի՝ ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 686.000.000 դրամ) 39.341 հատ բաժնետոմս,
     * Ընդհանուր՝ 864.107 ԱՄՆ դոլար ավանդ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
     * Ընդհանուր՝ 10.200.549 դրամ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
     * 4.853 եվրո և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
     * 2.643.357 դրամ:

Թրամփը հաղորդել է «լավ լուր»-ի մասին

Թրամփը հաղորդել է «լավ լուր»-ի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Իրանի հետ խաղաղության բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկայում` մեկուկեսից մինչև երեք օրվա ընթացքում, հաղորդում է The New York Post-ը։

«Դա հնարավոր է», – ասել է նա լրատվականին։

ԱՄՆ-ի նախագահը նաև հայտարարել է Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների վերսկսման մասին «լավ լուրի» մասին, որը, նրա խոսքով, կարող է տեղի ունենալ «արդեն ուրբաթ օրը»։

Դանակահարություն՝ Երևանում, 32-ամյա վիրավորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Այսօր՝ ապրիլի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։ Վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարված է ստացել Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկում, անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է․ «Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։
     Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։
     Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
     Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:
     Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
     ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։
     Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»։

«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»․ Մոհամմադ Մարանդի

Իրանա-ամերիկացի գիտնական, քաղաքական վերլուծաբան և մեկնաբան Մոհամմադ Մարանդին X-ի իր էջում արձագանքել է Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին։

«Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ​​ռեժիմին»,- գրել է նա՝ գրառմանը կցելով Իսրայելի կողմից Գազայում սպանված երեխաների լուսանկար։

«ՀՀ դատական իշխանության էֆեկտիվությունն ու անկախությունը երկրի ամենաթույլ կողմերից մեկն է»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում դատական համակարգի ճգնաժամը, կախյալությունը և քաղաքականացվածությունը հասել են այն աստիճանի, որ անգամ միջազգային զեկույցներն են անդրադառնում այս խնդրին և մատնանշում, որ դատական իշխանության էֆեկտիվությունն ու անկախությունը երկրի ամենաթույլ կողմերից մեկն է։
     Այսպես, տնտեսական ազատությունները աշխարհում ուսումնասիրող HERITAGE հիմնադրամը, տնտեսական ազատությունների համաշխարհային իր վերջին զեկույցում՝ 2026 Index of Economic Freedom, Հայաստանի ցուցանիշների շարքում գնահատել է դատական էֆեկտիվությունը որպես ընկճված՝ repressed ցուցանիշ (սլայդ 1)։
     Հատկանշական է նաև, որ նույն ընկճված ցուցանիշների շարքում է նաև մարդկանց գույքային ազատությունները և գույքային իրավունքները՝ Property Rights, իսկ կառավարության ազնվության ցուցանիշով՝ Government Integrity, Հայաստանը դասվել է հիմնականում անազատ երկրների ցանկին։ Խոսուն է, չէ՞։
     Ի դեպ, այդ ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության ռիսկերը և վերնախավի կողմից կառավարության կամ պետության զավթման ռիսկը։ Էլ ավելի խոսուն է, չէ՞։
     Ավելին, դատական էֆեկտիվության ցուցանիշը արդեն 3 տարի անընդմեջ զգալիորեն նվազ է «Սերժի ժամանակներից», ինչը վկայում է դատական իշխանության ճգնաժամի՝ կախյալության, քաղաքականացվածության և ոչ էֆեկտիվության մասին (սլայդ 2):
     Պատկերացրեք, եթե անգամ տնտեսական ազատությունները ուսումնասիրող միջազգային փորձագետներն են մատնանշում այս խնդիրը, այն էլ՝ նման ձևակերպումներով, ապա ինչպիսին է դատական իշխանության իրական վիճակը քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների և ազատությունների համատեքստում»։