«Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ»․ ՆԳՆ փրկարար ծառայություն

«Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ»․ ՆԳՆ փրկարար ծառայություն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Ապրիլի 22-ին, ժամը 11:38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին նկատվել է ձորն ընկած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»:

«Կարևորը՝ խաղաղության ծրագրի բենզինը մատչելի է»․ Անուշ Գինոսյան

«Կարևորը՝ խաղաղության ծրագրի բենզինը մատչելի է»․ Անուշ Գինոսյան

Երևանի ավագանու նախկին անդամ Անուշ Գինոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարևորը՝ խաղաղության ծրագրի ԲԵՆԶԻՆԸ մատչելի է, նավսյակի մի քիչ էլ խմեք․․․
     վանդալներից ինչո՞վ եք տարբերվում՝ այ սեփական կարծիք չունեցողներ․․․
     Մի բուռ հող կերեք, բայց ոչ Հայաստանի, դա ձեր նմանների համար շռայլություն կլինի, ալիևի ոտնակոխ արած հողից կերեք, դա է ձերը․
     Կեցցե հունիսի 7-ը»։

«Կարևորը՝ խաղաղության ծրագրի բենզինը մատչելի է»․ Անուշ Գինոսյան

«Կարևորը՝ խաղաղության ծրագրի բենզինը մատչելի է»․ Անուշ Գինոսյան

Երևանի ավագանու նախկին անդամ Անուշ Գինոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարևորը՝ խաղաղության ծրագրի ԲԵՆԶԻՆԸ մատչելի է, նավսյակի մի քիչ էլ խմեք․․․
     վանդալներից ինչո՞վ եք տարբերվում՝ այ սեփական կարծիք չունեցողներ․․․
     Մի բուռ հող կերեք, բայց ոչ Հայաստանի, դա ձեր նմանների համար շռայլություն կլինի, ալիևի ոտնակոխ արած հողից կերեք, դա է ձերը․
     Կեցցե հունիսի 7-ը»։

«Կարևորը՝ խաղաղության ծրագրի բենզինը մատչելի է»․ Անուշ Գինոսյան

«Կարևորը՝ խաղաղության ծրագրի բենզինը մատչելի է»․ Անուշ Գինոսյան

Երևանի ավագանու նախկին անդամ Անուշ Գինոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարևորը՝ խաղաղության ծրագրի ԲԵՆԶԻՆԸ մատչելի է, նավսյակի մի քիչ էլ խմեք․․․
     վանդալներից ինչո՞վ եք տարբերվում՝ այ սեփական կարծիք չունեցողներ․․․
     Մի բուռ հող կերեք, բայց ոչ Հայաստանի, դա ձեր նմանների համար շռայլություն կլինի, ալիևի ոտնակոխ արած հողից կերեք, դա է ձերը․
     Կեցցե հունիսի 7-ը»։

Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է (տեսանյութ)

Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բյուրեղավանում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմել են շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով։

Իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել Բյուրեղավանի համայնքապետարանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։

«Երեկ երեկոյան՝ ժամը 7-8-ից սկսած, եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները նույնը՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Ուշ երեկոյան նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը շատացել է՝ ունեցել ենք մոտ 30 կանչ, իրավիճակի մասին հայտնել ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը:

Բոլոր կազմակերպությունները տեղեկացված են՝ «Վեոլիա ջուր», Արտակարգ իրավիճակների վարչություն։ ՀՎԿԱԿ-ի ծառայությունն առավոտից այստեղ է եղել, տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել․ սպասում ենք պատասխանի:

Նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ։

Մենք մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա: Խորհուրդ ենք տվել ջրից կա՛մ չօգտվել, կա՛մ օգտագործել եռացրած»,- հրապարակած տեսանյությում մանրամասնում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար Արմեն Վարդումյանը:

«Քո կյանքի միակ ընկերը էս շունն է, մնացածը փողով ընկեր խաղացող են»․ Հրանտ Ավետիսյան

«Քո կյանքի միակ ընկերը էս շունն է, մնացածը փողով ընկեր խաղացող են»․ Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միշա, Միշա …
     Ուրախ եմ այսօր, ինչ խոսք: Վաղ առավոտյան տեղեկացա, որ ընկերներդ տեսնելով, որ դու բռնել ես լավ տղա դառնալու ճամփան` իրենք էլ են որոշել փորձ կատարել լավ տղա դառնալ և նույնպես դատապարտել են ընտանիքի անդամներին ներքաշելը քաղաքական պռոցեսներին (չնայած դրանք քեզ ինչ ընկեր` վարձկաններ են ընդամենը):
     Միշա, դու պետք ա հասկանաս, որ քո միակ լավը կամեցողը ես եմ: Վերջապես քո կյանքում հայտնվել ա մի մարդ, ով ոչ շանտաժ ա անում քեզ, ոչ փողով քեզ ընկեր ա ձևանում: Միշա, քեզ էս մի շանսն ա մնացել, որ դառնաս լավ տղա ու ես չեմ թողնելու այն մսխեն քեզ ընկեր խաղացողները:
     Դու բացառիկ հնարավորություն ունես դառնալու մեր օրերի Մահաթմա Գանդին և Հայաստանում անել մտքի հեղափոխություն: Հրապարակային դատապարտի բոլորին, ովքեր երբևէ ներքաշել են ընտանիքի անդամներին քաղաքական պրոցեսներին, մի հատ էլ քֆուր արա, թե չէ կստացվի, որ դու լավ տղա ես ուզում դառնաս մենակ քո ու չեղած ընկերներիդ համար:
     Իսկ, եթե ես սխալ եմ, Միշա, ու իրանք իրոք ընկերներդ են, ապա դու պետք ա պատասխան տաս նաև իրանց քայլերի համար, այլապես չես կարա լավ տղա դառնաս:
     Հ.Գ. Քո կյանքի միակ ընկերը էս շունն ա, մնացածը փողով ընկեր խաղացող, գլխի անհասկանալի ձև ունեցող ժամանակավոր կերպարներ են»:

«Աչքերս օպերացիա են արել»․ թոշակառուն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Աչքերս օպերացիա են արել»․ թոշակառուն՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը կարճ կանգառ ունեցավ Հոռոմ բնակավայրում։ Բնակիչներից մեկը, մոտենալով նրան, հանեց ակնոցներն ու ասաց․ «Բարով եք եկել հայ ազգի փրկիչնե՛ր։ Շատ լավ ենք։ Նայի, աչքերս օպերացիա եմ արել»։

Yandex Armenia-ն իր «Օգնենք միասին» նախաձեռնության միջոցով կաջակցի կրթական հիմնադրամների՝ մարզերում ընդլայնելով կրթական հնարավորությունները (լուսանկար)

Yandex Armenia-ն իր «Օգնենք միասին» նախաձեռնության միջոցով կաջակցի կրթական հիմնադրամների՝ մարզերում ընդլայնելով կրթական հնարավորությունները

Yandex Armenia-ն իր «Օգնենք միասին» բարեգործական նախաձեռնության նոր ռազմավարական ուղության մասին է հայտարարել․ ծրագրին միացել են կրթական հիմնադրամներ, և Yandex Go-ի միջոցով կատարվող նվիրատվությունները կուղղվեն Հայաստանի մարզերում երեխաների և դեռահասների համար նախատեսված նախագծերին, այդ թվում՝ թվային հմտությունների զարգացմանը և կրթության ներառականության խթանմանը։

Նախաձեռնությանը միացել են երեք կազմակերպություններ՝ Bridge of Hope-ը, Teach for Armenia-ն և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF)։ Երեք կազմակերպությունները իրականացնում են կրթական նախագծեր Հայաստանի մարզերում, ներառյալ ուսուցիչների պատրաստումը, հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցությունն ու դպրոցներում ենթակառուցվածքների զարգացումը։

Նվիրատվությունները կարելի է ձևակերպել Yandex Go հավելվածի «Օգնենք միասին» բաժնում։ Օգտատերը ընտրում է գումարը, որը ավտոմատ կերպով կավելանա Տաքսի և Առաքում ծառայությունների պատվերների արժեքին։

Ընկերությունն ամեն ամիս նվիրատվություններին իր կողմից ավելացնում է 1,5 մլն դրամ։ Օգտատերը նվիրատվությունները կարող է անջատել ցանկացած պահի։

Նախաձեռնության գործարկման առաջին մեկուկես տարվա ընթացքում օգտատերերը Yandex Go-ում «Օգնենք միասին» ծրագրով կատարել են 580 300 պատվեր։ Yandex Armenia-ի ներդրման հետ միասին նախաձեռնության շնորհիվ բարեգործական հիմնադրամներին է փոխանցվել 60,6 մլն դրամ։ Այս միջոցներն ուղղվել են ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը, վերականգնողական աջակցությանը և դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների օգնությանը։

«Օգնենք միասին» նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականի հունիսին։ Ավելի վաղ միջոցներն ուղղվում էին Viva, «Շտապիր դեպի բարին», City of Smile և «Հայ մայրեր» հիմնադրամներին։

«Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը տեղի է ունեցել մարտին»․ Դավիթ Գալստյան (տեսանյութ)

«Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը տեղի է ունեցել մարտին»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ոչնչացումը տեղի ա ունեցել մարտին․
     Եթե համեմատենք է Sentinel 2-ի փետրվար / մարտ / ապրիլ ամիսների մի քանի լուսանկարներ, ապա տարբերությունները բացահայտ են։
     Նկարների որակը լավը չի, բայց համեմատությունը թույլ ա տալիս որոշակի եզրակացություններ անել։
     Տաճարը և դրա ստվերը հստակ երևում են փետրվար ու մարտ (սկիզբ) ամիսներին։
     Վերջի լուսանկարը, որը արվել ա 2026 թվականի ապրիլի 2-ին, տարբերվում ա մյուսներից։ Ենթադրվում ա, որ էս դեպքում եկեղեցին արդեն չկա»։

«Դաշինքի չգրանցման հետ կապված մտավախությունները փարատվեցի՞ն»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)

«Դաշինքի չգրանցման հետ կապված մտավախությունները փարատվեցի՞ն»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին

«Այլևս կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի համար չափազանց կարևոր ընտրությունների էլեկտրոլ գործընթացի մեկնարկը հաստատապես տրված է»,- այսօր «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե դաշինքի չգրանցման հետ կապված մտավախությունները փարատվեցի՞ն, Վարդևանյանը պատասխանեց․ «Իրավական առումով ունեմ և ունենք զրո մտահոգություն։ Ինչի համար, քանի որ իրավական, օրենսդրական որևէ մի գործիքակազմ չկա՝ խոչընդոտ առաջացնելու համար։ Կարող ենք հայտնել նաև, որ գործընկերների հետ միասին մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր փաստաթղթերը՝ նախքան դրանց ներկայացումը․ փաստաթղթերը Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի տեսանկյունից հավուր-պատշաճի են, համապատասխանում են օրենքի բոլոր պահանջներին։ Շարժվում ենք առաջ»։