«Իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին։
     Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր առել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։
     Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։
     Արդեն տեղի են ունեցել դեպքեր, երբ վեճերն ուղեկցվել են դանակահարությամբ։ Երեկ էլ այդպիսի դեպք է արձանագրել, ինչը խստորեն դատապարտում եմ։
     Պետք է հասկանալ, որ իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ վարորդների հետ վեճի բռնվելուց։ Միաժամանակ, ուղևորներին ոչ ոք չի կարող պարտադրել կատարել վճարում․ դա դուրս է վարորդի աշխատանքային պարտականություններից։
     Մեր հայրենակիցներից ամեն օր ստանում եմ ահազանգեր՝ կապված հանրային տրանսպորտում տիրող խայտառակ իրավիճակի հետ․ ամեն օր տհաճ խոսակցություններ, փոխադարձ վիրավորանքներ և լարվածություն։
     Վարորդներին հրահանգել են նաև կանգառներում չբացել ետևի դռներն այնքան ժամանակ, քանի դեռ դիմացի դռնով չեն բարձրանում և վճարում չեն կատարում նոր ուղևորները։ Սա ավելի է լարել իրավիճակը։
     Տպավորություն է, որ այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը։
     Իշխանափոխությունից հետո մեր քայլերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության վերականգնմանը»։

«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters

ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Կիևին վարկ տրամադրելու և Մոսկվայի դեմ նոր սահմանափակումներ սահմանելու շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Կիպրոսի նախագահությանը։

«ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկին, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»,- հայտնում Է լրատվամիջոցը:

Այս երկու նախաձեռնություններն ավելի վաղ արգելափակվել էին Հունգարիայի և Սլովակիայի կողմից՝ ի պատասխան Ուկրաինայի իշխանությունների կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը կասեցնելու որոշման։ Նախօրեին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն ավարտել է խողովակաշարի վերանորոգումը։

ԵՄ երկրները համատեղ վարկի մասին որոշումը կայացրել են դեկտեմբերին՝ 2026 և 2027 թվականների համար Ուկրաինայի ֆինանսական կարիքները հոգալու համար: Հունգարիան, Սլովակիան և Չեխիան չեն մասնակցում վարկի ապահովմանը:

«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան

«Դուք չեք մասնակցում ընտրություններին, բայց ձեր անունը շարունակում է խանգարել շատերին ու չեն կարողանում հաշտվել ձեր ներկայության հետ»,- լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ։ Չկա ցավոք սրտի ինձ համար ուրիշ այլ տեղ»։

«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայ մշակույթ:
     Շուտով ապրիլի 24-ն է:
     Առանց պաթոսի հնչում է այսպես` շուտով նիկոլենք կպարտադրեն ձեզ հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից ձեր խոսքում և ձեր արվեստում:
     Շատերդ տանջվելով և ապրումներով գլուխներդ կախ կկատարեք: Գիտեմ, որ նորմալ մարդ եք, բայց ունեք աշխատանքի խնդիր:
     Ոմանք և նրանց գլխին Տիկնիկայինի Բաբայանը կանեն դա հպարտ` նրա համար նիկոլենց իշխանության պահպանումը այլևս Շեքսպիրյան հարց է:
     Բայց շատերդ ինքնաբավ եք և պահանջված, ունեք ընտրելու հնարավորություն: Նիկոլենք գնալու են, իսկ մենք մնալու ենք մեր հողի վրա ու հաջորդ սերունդներին պատմենք և Եղեռնի մասին, և Արցախյանի` յուրաքանչյուրս մեր լեզվով, մեր արվեստով, մեզ տրված տաղանդի չափով:
     Ընտրության հնարավորություն կա միշտ»:

«Կաթողիկոսը կանխատեսել էր այն, ինչ այսօր կատարվում է Արցախում պատմամշակութային սրբավայրերի հետ»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում: Այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին Շվեյցարիայում հրավիրված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը ԼՂ-ում» խորագրով համաժողովում:
     Այդ խիստ հիմնավորված և համարժեք ելույթը նախ, արժանացավ ադրբեջանական հոգևոր առաջնորդի առնվազն անհարիր որակումներին, ապա Երկրի ներսում զուգադիպեց նոր, առավել անթաքույց հակակեղեցական արշավի մեկնարկի հետ: Բայց Հայ Եկեղեցուն թիրախավորելու և ընդհանրապես հանրությունում հիշյալ ոճրագործությունները չնկատելու օրակարգ ներդնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ոչ թե կանխեցին հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությունները, այլ դարձան առավել լպիրշ, ադրբեջանցի զինվորական կոչվածներն արդեն չեն խորշում իրենց բարբարոսությունները համացանցում ցուցադրելուց, ինչ խոսք՝ «խաղաղության անգերազանցելի երաշխավոր են»: Դե իսկ միջազգային կառույցների մասին խոսելը վաղուց է դարձել անիմաստ, սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը»․․․»։

«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան»-ն ընտրական ցուցակները ներկայացնում է ԿԸՀ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն ընտրական ցուցակները ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հիշեցնենք՝ ԿԸՀ նիստում արձանագրվել էր, որ դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան»։