«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան

«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր: Մինչև էսօր Քոչարյանն ուներ ժամանակ ընտրություններին մասնակցելու ֆորմատը փոխել՝ մասնակցել կուսակցությամբ, ոչ թե դաշինքով, այսինքն ունենալ 4% անցողիկ շեմ, ոչ թե` 8%: Անձամբ ես վստահ չեմ, որ նույնիսկ 4% կհավաքեին, բայց 100% վստահ եմ, որ 8% չէին հավաքելու: Ու Քոչարյանը սա շատ լավ գիտի:
     Սրա արդյունքում Դաշնակցության հայաստանյան թևը քաղաքականապես ոչնչանալու է: Կարապետյանը զրկվելու է 5-10% փոշիացած ձայներից, իսկ Քոչարյանը փորձելու է թռնի: Բառիս բուն իմաստով…
     էս համատեքստում Սողոմոնյան Վիկտորն ու Քոչարյանը արդեն նախապատրաստում են թռիչքուղին: Խոսքերս հիշեք՝ նրանք էսօրվանից նշանակելու են իրենց տապալման մեղավորին: Թե բա՝ «մեր դեմ արշավ է իրականացվում»… Քոչարյանի դեբիլների գումարտակը արդեն ՀԺ-ի ոճի շառ անոնիմկաներ է տարածում: Կոնկերտ բոզությամբ են զբաղվում բառի դասական իմաստով:
     Մինչդեռ հողի վրա համակարգը տակներից թռել ա: Նույնիսկ Դաշնակցության մարզային ակտիվն ա պասլատ արել սրանց: Մարդիկ պատասխան են պահանջում 2021թ.-ին կրել խոստանալու ու թռնելու համար:
     Բոլորը հասկացել են, որ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի տված, նույն ոճով խաբում են բոլորին, 2021թ.-ին էլ նույն սատելիտներով ֆեյք հարցումներ էին հրապարակում: Հիմա էլ նույնն են անում, ուղղակի առանց «կրել» խոստանալու՝ երկու կոպեկ փող ու ընդդիմությունից ձայն փախցնելու համար»։

«Ադրբեջանն այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ խաղաղություն կնքելու գաղափարի վրա»․ Նորիկ Նորիկյան

«Ադրբեջանն այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ խաղաղություն կնքելու գաղափարի վրա»․ Նորիկ Նորիկյան

Փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանը Ստեփանակերտում հիմնահատակ քանդել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։
     Եթե այն համապատասխանում է իրականությանը, ուրեմն սա անարգանք է Քրիստոնեական աշխարհի նկատմամբ ու ցինիկ վանդալիզի դրսևորում Արցախում հայկական մշակույթի, քրիստոնեական ժառանգության ու հայկական հետքի նկատմամբ։
     Ադրբեջանն այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ իրապես խաղաղություն կնքելու գաղափարի վրա․․․
     Թող յուրաքանչյուր ոք ինքն իր համար իր հետևություններն անի․․»։

«Մի րոպե, վրա մի տվեք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մի րոպե, վրա մի տվեք»․ Նիկոլ Փաշինյան

«Ամեն ինչ տեղը տեղին է։ Մի քիչ էլ որ գույքով համալրվենք, ավելի լավ կլինի»,- Թալին համայնքի Արագածավան բնակավայրի թիվ 1 նորակառույց դպրոցում ասաց ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ «Էդ ի՞նչ գույք ա, որ չունեք, ասեք, ի՞նչ չունեք»,- արձագանքեց Փաշինյանը։ «Ամեն ինչ նորմալ է»,- միջամտեցին հավաքվածները։ Վարչապետն ասաց․ «Մի րոպե, վրա մի տվեք»։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչը նշեց, որ իր ասածը սպորտլանդիային էր վերաբերվում։

«Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել». ԻՀՊԿ

«Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել». ԻՀՊԿ

Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցում երկու նավ են կալանել, որոնք փորձել են առանց թույլտվության անցնել։ Այս մասին հայտնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։

Զինվորականները նշել են, որ «Հորմուզի նեղուցում կարգուկանոնի և անվտանգության խախտումն Իրանի համար կարմիր գիծ է»։

«Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ վերանայել խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը»․ Արցախ Միություն

«Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ վերանայել խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը»․ Արցախ Միություն

«Արցախ Միություն» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Արցախ Միությունը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։
     Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետևյալ միջազգային փաստաթղթերը.
     – 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրան կից արձանագրությունները.
     – 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը՝ «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ».
     – Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան.
     – Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը:
     Արցախ Միությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը և ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը.
     – Դադարեցնել ագրեսորին խրախուսող հռետորաբանությունը, որը միջազգային հարթակներում ստեղծում է անպատժելիության պատրանք և լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը.
     – Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով՝ հիմնվելով Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա.
     – ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես ԱՄԴ հրամանների պարբերական և կոպիտ խախտող պետություն.
     – Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման և այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում:
     Միջազգային կառույցների և դոնոր կազմակերպությունների շարունակական լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը միջազգային հանցագործություն է, որը սպառնում է համամարդկային քաղաքակրթությանը։ Մենք կոչ ենք անում.
     – Կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ.
     – Անհապաղ ապահովել միջազգային անկախ դիտորդական առաքելության մուտքը բռնազավթված տարածքներ՝ մնացած հուշարձանների վիճակը գնահատելու և հետագա հանցագործությունները կանխելու համար:
     Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական ժառանգության ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու առաջնային սուբյեկտ և ԱՄԴ դիմումատու կողմ, պարտավոր է գործել վճռական կերպով։ Անգործությունը և լռությունը միայն նոր դռներ են բացում հաջորդող հանցագործությունների համար»։

«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան

«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատուհասականներ, դուք ԼԿՏԻաբար ստում եք։
     Թութակի պես ձեր «դհոլչու» բլթոցը կրկնողներ, թե, իբր, իր «ժողովրդավար» կառավարման շրջանում են լրագրողներն սկսել ազատորեն քննադատել իշխանություններին, իսկ նախկինների ժամանակ լուռ էին, ԿԵՂՏՈՏ ՍՈՒՏ է։ Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք. ինչ ուզել ենք` գրել ենք, ոնց ուզել ենք` գրել ենք։ Ինչ–ինչ ճնշումներ եղե՞լ են։ Եղել են։ Հիմա չկա՞ն։ Իրո՞ք, թշվառականներ։ Եթե ձեր պատկերացմամբ ազատությունն ու ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունեն, իզուր չի, որ ձեր շարքերում ստալինի ու կադիրովի երկրպագուները շնից շատ են։ Ճնշումներ եղել են և նախկինների օրոք, և կան այսօր` ավելի նենգ ու նողկալի ձևերով։ Բայց այդ ճնշումները չեն կարողացել ստիպել լռել ՉԼՌՈՂ լրագրողներին։ Ե՛վ նախկինների օրոք, և հիմա։
     Մենք մեղավոր չենք, որ դուք տառերը նոր–նոր եք սկսել սովորել»։

«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան

«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատուհասականներ, դուք ԼԿՏԻաբար ստում եք։
     Թութակի պես ձեր «դհոլչու» բլթոցը կրկնողներ, թե, իբր, իր «ժողովրդավար» կառավարման շրջանում են լրագրողներն սկսել ազատորեն քննադատել իշխանություններին, իսկ նախկինների ժամանակ լուռ էին, ԿԵՂՏՈՏ ՍՈՒՏ է։ Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք. ինչ ուզել ենք` գրել ենք, ոնց ուզել ենք` գրել ենք։ Ինչ–ինչ ճնշումներ եղե՞լ են։ Եղել են։ Հիմա չկա՞ն։ Իրո՞ք, թշվառականներ։ Եթե ձեր պատկերացմամբ ազատությունն ու ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունեն, իզուր չի, որ ձեր շարքերում ստալինի ու կադիրովի երկրպագուները շնից շատ են։ Ճնշումներ եղել են և նախկինների օրոք, և կան այսօր` ավելի նենգ ու նողկալի ձևերով։ Բայց այդ ճնշումները չեն կարողացել ստիպել լռել ՉԼՌՈՂ լրագրողներին։ Ե՛վ նախկինների օրոք, և հիմա։
     Մենք մեղավոր չենք, որ դուք տառերը նոր–նոր եք սկսել սովորել»։

«Գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ են ստացել»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

«Գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ են ստացել»․ Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան եթերում ասել է․ «Խնդրում եմ՝ ինձ գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ինչ-որ ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ, կամ խոստումներ են ստացել։ Գրեն նաև այն մարդիկ, ովքեր այլ հայացքներ ունենալու պատճառով աշխատանքի տեղը խնդիրներ են ունեցել, հեռացրել կամ սպառնացել են հեռացնել աշխատանքից իրենց կամ բարեկամներին»։

«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ (տեսանյութ)

«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են»․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարողացել են համաձայնության գալ ռեկորդային ժամանակում։ Մայամիի համալսարանում կայացած «Real Estate Impact» կոնֆերանսում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ գործընթացը տևել է ընդամենը վեց շաբաթ՝ չնայած երկրների միջև տարիներ շարունակվող հակամարտությանը։

«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահ Ալիևն այժմ լավ ընկերներ են․ նրանց մերձեցրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա բավականին ուշագրավ է»,- հայտարարել է Ուիթքոֆը։

«Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է»․ Միքայել Մարգարյան

«Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է»․ Միքայել Մարգարյան

«Վաղը մեր պահանջը լինելու է անհնազանդության կարգի․ արդեն ծայրահեղ վիճակ է, որովհետև չի կարող այսպես շարունակվել»,- ԱԺ դիմաց 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման ու ԱԺ մեծ դահլիճում բաց հանդիպման պահանջով ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը։ «Մենք պահանջատեր ենք մեր խնդրին, և սա ոչ միայն 190 հոգու խնդիրն է, այլ ամբողջ հայության։ Մենք շարունակում ենք պնդել, որ իրենք պարտավոր են զեկույցը տրամադրել մեզ և պարտավոր են ներկա գտնվելու ԱԺ քննարկմանը։ Թող վաղը բաց լսումներ կազմակերպեն ծնողների և շահագրգիռ մարմինների հետ, հետո անցկացնեն փակ լսումներ»,- շարունակելով թեման՝ նշեց հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ջանքերով նախատեսվել է ապրիլի 23-ին ԱԺ-ում անցկացնել աշխատանքային քննարկում՝ 44-օրյայի զեկույցի վերաբերյալ, սակայն մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը՝ փոխարենն առաջարկելով 70 մասնակցի համար նախատեսված մեկ այլ դահլիճ։