«Ոչ մի քաղաքական հաշվարկ չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա»․ Մհեր Մելքոնյան

«Ոչ մի քաղաքական հաշվարկ չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական իրականությունը կանգնած է այնպիսի հանգրվանի առաջ, որտեղ արդեն անհնար է լռությամբ շրջանցել տեղի ունեցող գործընթացները։ Խոսքը ոչ թե առանձին քրեական վարույթների, այլ պետական ինստիտուտների գործունեության որակի, իրավական պետության սկզբունքների և հանրային վստահության համակարգային խաթարման մասին է։
     Արդեն 300 օր է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ապօրինի զրկված է ազատությունից՝ կեղծ իրավական հիմքեր ունեցող գործընթացի շրջանակում: Նույն մտահոգիչ պատկերը առկա է նաև Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի պարագայում, ով նույնպես ավելի քան 300 օր գտնվում է ազատազրկման պայմաններում:
     Այս իրավիճակը այլևս չի կարող դիտարկվել որպես պատահական կամ մեկուսացված երևույթ։ Այն ձևավորում է համակարգային պատկեր, որտեղ իրավական ընթացակարգերը ենթարկվում են քաղաքական ազդեցության, իսկ արդարադատությունը կորցնում է իր հիմնական առաքելությունը՝ լինել անաչառ և հավասար բոլորի համար։
     Պետք է հստակ արձանագրել՝ երբ քրեական հետապնդման գործընթացները դառնում են ընտրովի, հակաօրինական և բացատրություն չունեցող, դա արդեն ոչ միայն իրավական, այլ նաև պետական կառավարման ճգնաժամի նշան է։ Սա չափազանց վտանգավոր զարգացում է ցանկացած պետության համար, որովհետև երբ խախտվում է օրենքի գերակայության սկզբունքը, սկսվում է ինստիտուցիոնալ վստահության քայքայումը։ Իսկ առանց վստահության պետական համակարգը կորցնում է իր կայունության հիմքերը։
     Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ թիրախում հայտնվել են հոգևոր առաջնորդներ, որոնց հասարակական դերը միայն կրոնական չէ, այլ նաև ազգային, արժեքային և համախմբող։ Նման գործընթացները անխուսափելիորեն անդրադառնում են հասարակական համերաշխության վրա՝ խորացնելով բևեռացումն ու անվստահությունը։
     Այս ամենը, ինչ կատարվում է սրբազանների նկատմամբ, կարելի է անվանել մեկ բառով՝ իրավական բեսպրեդել:
     Այս իրավիճակում ամենավտանգավորը լռությունն է և իրավական անորոշության շարունակականությունը։ Որովհետև յուրաքանչյուր շինծու, չհիմնավորված և երկարաձգվող գործընթաց ի վերջո վերածվում է ոչ թե արդարադատության, այլ ճնշման գործիքի:
     Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ և աներկբա արձանագրում․
     Իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն այս ապօրինի գործընթացները և առանց որևէ նախապայմանի ազատ արձակեն սրբազաններին։ Ցանկացած հետագա շարունակություն ոչ միայն խորացնում է իրավական ճգնաժամը, այլ նաև ուղղակիորեն խարխլում է պետության լեգիտիմությունն ու հասարակական վստահությունը։
     Հակառակ դեպքում ցանկացած ապօրինի քայլ միայն խորացնելու է պետական ճգնաժամը և խարխլելու է հանրային վստահության վերջին հիմքերը։
     Եվ վերջապես պետք է հստակ արձանագրել՝ ոչ մի ժամանակավոր ճնշում, ոչ մի քաղաքական հաշվարկ և ոչ մի վարչական որոշում չի կարող հաղթել այն, ինչը հիմնված է ճշմարտության և հավատքի վրա։
     Աստված օգնական, Սրբազան Հայրեր….»։

«Դավթաշենից Խորենացի հասանք 2 ժամ 45 րոպեում»․ Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Մեր այսօրվա ռեկորդը՝ Դավթաշենից Խորենացի հասանք 2 ժամ 45 րոպեում»։

«190 շահառու կա, բայց 70 մասնակցի համար նախատեսված դահլիճն են տրամադրում»․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

«190 շահառու կա, բայց 70 մասնակցի համար նախատեսված դահլիճն են տրամադրում»․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

44-օրյա պատերազմում անհետ կորածների և զոհվածների հարազատները, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցչներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ դիմաց՝ պահանջելով ընդլայնված քննարկում կազմակերպել՝ քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ զեկույցի հանրայնացման պահանջով բազմիցս ակցիաներ են կազմակերպվել, և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ջանքերով նախատեսվել է ապրիլի 23-ին ԱԺ-ում անցկացնել աշխատանքային քննարկում, սակայն մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը՝ փոխարենն առաջարկելով 70 մասնակցի համար նախատեսված մեկ այլ դահլիճ։

«190 շահառու կա, ովքեր ուզում են իրենց հարցերն ուղղել պաշտոնյաներին, սակայն տրամադրում են 70 մասնակցի համար նախատեսված դահլիճը»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Իսրայելը հարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին»․ #NNA

«Իսրայելը հարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին»․ #NNA

Իսրայելի ԶՈՒ-ն անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարված է հասցրել Լիբանանի կենտրոնական հատվածում գտնվող Արևմտյան Բեքաա շրջանի էլ Ջաբբուր բնակավայրի մերձակայքին՝ չնայած հրադադարի ռեժիմին: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Նշվում է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավոր են։

Հիշեցնենք, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ապրիլի 16-ից:

«Էս ինչ լավ քաշած տնական արաղի հոտ ա գալիս»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Էս ինչ լավ քաշած տնական արաղի հոտ ա գալիս»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ապարան համայնքի Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան վերանորոգված դպրոց։ «Էս ինչ լավ քաշած տնական արաղի հոտ ա գալիս»,- շրջայցի ընթացքում ասաց նա։ «Ախտահանում են արել»,- պատասխանեցին։ «Բայց խի՞ տնական արաղով, ափսոս չի՞»,- նշեց Փաշինյանը։

ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո

ՌԴ դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ-ն՝ Մելոնիի մասին Սոլովյովի խոսքերից հետո

Իտալիայի ԱԳՆ է կանչվել Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը՝ «Соловьев Live» ալիքի «Полный контакт» հաղորդման ժամանակ վարչապետ Ջորջա Մելոնիի մասին հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի արած մեկնաբանություններից հետո։

«Ես ՌԴ դեսպան Պարամոնովին կանչել եմ ԱԳՆ՝ պաշտոնական բողոք հայտնելու հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից արված չափազանց լուրջ և վիրավորական հայտարարությունների կապակցությամբ»,- X-ում գրել է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։

Ինքը՝ Ալեքսեյ Պարամոնովը, իր կանչն ԱԳՆ անվանել է «հարված դարպասաձողին» և միջազգային սկանդալ հրահրելու փորձ։ Նա նշել է, որ ՌԴ ղեկավարությունից ոչ ոք որևէ նսեմացնող մեկնաբանություն չի արել ո՛չ տիկին Մելոնիի, ո՛չ էլ Իտալիայի հասցեին։

ANSA-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Սոլովյովը Մելոնիի հասցեին վիրավորանքներ է օգտագործել թե՛ իտալերեն, թե՛ ռուսերեն լեզուներով: Նա վարչապետին մեղադրել է ֆաշիզմի մեջ, նրան անվանել «դատարկ Մելոնի» և հայտարարել, որ նա դավաճանել է իր ընտրողներին:

Գարեգին Նժդեհի փողոցում և Կինոհայրենիքի խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է

Համացանցում տեսնյութեր են տարածվել՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում ու Կինոհայրենիքի խաչմերուկում ստեղծված իրավիճակից։ Խցանում է․ երթևեկությունը կարգավորելու համար պարեկներ չկան։

«Աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»․ «նիցենզուրնի բան չասես»․ քաղաքացու և Փաշինյանի զրույցը (տեսանյութ)

«Աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»․ «նիցենզուրնի բան չասես»․ քաղաքացու և Փաշինյանի զրույցը

Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրում բնակիչները տարբեր հարցերով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տղամարդկանցից մեկն ասաց․ «Նենց պտի անես, որ բոլոր ծրագրերին հասնենք, թե չէ էն պատմությունը կդառնա։ Պատմությունը պատմեմ․ աքլորը որ ընկնում ա հավի հետևից ի՞նչ ա մտածում»։ «Չեմ կարա ասեմ․․․ նիցենզուրնի բան չասես»,- արձագանքեց վարչապետը։ Քաղաքացին շարունակեց․ «Մտածում ա՝ բռնեցի՝ բռնեցի, չբռնեցի՝ զաթո կտաքանամ»։

«Էս պետք չի ստեղ պահել, պահեստում դրեք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Էս պետք չի ստեղ պահել, պահեստում դրեք»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի վերակառուցված մանկապարտեզ, շրջել տարածքում։ «Մի հատ էլ սանհանգույցը նայենք․․․ Էս բաները պետք չի ստեղ պահել, էս պետք ա պահեստային մասում պահել»,- ասել է նա՝ դիմելով տնօրենին։