Լեհաստանի ԱԳ նախարարն արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր

Լեհաստանի ԱԳ նախարարն արգելել է Քանյե Ուեսթի մուտքը երկիր

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին արգելել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր։

«Պարոն Քանյե Ուեսթը չի մտնի Լեհաստան։ Ֆաշիստների տեղը բանտում է»,- հայտնել է Սիկորսկին։

Ապրիլի 17-ին կազմակերպիչները չեղյալ են հայտարարել Ուեսթի համերգը Լեհաստանի Խոժուվ քաղաքի Շլենսկի մարզադաշտում, որը նախատեսված էր հունիսի 19-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում նրա համերգը հետաձգելու, ինչպես նաև Մեծ Բրիտանիա նրա մուտքն արգելելու մասին:

Վերջին տարիներին ռեփերը պարբերաբար սկանդալներ է հրահրել իր հայտարարություններով, մասնավորապես նացիզմի և ստրկության թեմաներով, երբեմն նույնիսկ բացահայտորեն ցուցադրելով նացիստական ​​խորհրդանիշներ։

«Դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»»․ ԿԸՀ

«Դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»»․ ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ հղված պարզաբանում ակնկալող դիմումը։ Պարզաբանումը վերաբերելի է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։

ԿԸՀ-ն պարզաբանման մեջ արձանագրել է, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում կուսակցությունների (կուսակ­ցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում են ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ 2026 թվականի ապրիլի 7-ի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները և լրացումները։

2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի չի անրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն։

Արձանագրենք նաև, որ ԿԸՀ-ն ստացել է նույն սուբյեկտի կողմից օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Այսպիսով, դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԸՀ-ն։

Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում

Գ․ Շամշյանը հայտնում է, որ արդեն մի քանի ժամ է՝ բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներից, ովքեր անհանգստացած խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը՝ հայտնելով, որ մի քանի օր է իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։

Թունավորման դեպքեր են գրանցվել Սամվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավանի պոլիկլինիկա։
     Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն և բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով

«Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի»․ Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեք ամիս առաջ Մոսկվայից շատ լուրջ սոցիոլոգների խումբ սկսել է չափել վարկանիշները Հայաստանում։ Նրանք օգտագործում են նույն տեխնոլոգիան, որն օգտագործել է Թրամփի փեսա Քուշների թիմը՝ ԱՄՆ վերջին ընտրությունների ժամանակ։

Տեխնոլոգիան շատ հետաքրքիր է․ վերամշակվում է տեղեկատվության հսկայական ծավալ։ Ինձ համար էլ դա հետաքրքիր է, որովհետև ես անձամբ ղեկավարել եմ մի քանի ընտրական արշավներ Ռուսաստանի տարբեր շրջաններում։

Առայժմ, ինչ են ինձ ասում մասնագետները։ Փաշինյանը ցանկացած պարագայում 30 տոկոսից ավելին չի հավաքում։

Կարապետյանը շատ լավ աճում է՝ արդեն կայուն 27 տոկոս։
     Քոչարյանը՝ 12 տոկոս, իսկ Ծառուկյանը՝ արդեն 6 տոկոս։
     Անկասկած, ընտրություններին կմասնակցեն 55 տոկոսը։ Տասը տոկոսը դեռ չի որոշել։
     Եթե ընտրություններին մասնակցի 55 տոկոս և ավելի ընտրազանգված, Փաշինյանը կպարտվի ջախջախիչ ձևով։ Եթե մասնակցությունը լինի 35-40 տոկոս, Փաշինյանը կարող է հույսը դնել երկրորդ փուլի վրա՝ ընդդեմ Կարապետյանի։ Այնտեղ Նիկոլը անկասկած կպարտվի։ Այսպիսով, վարչապետն ունի միայն մեկ տարբերակ՝ չեղարկել ընտրությունները ցանկացած պատրվակով։
     Հակառակ դեպքում՝ լավագույն դեպքում՝ բանտ»։

«ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագների փոփոխությունն արդյո՞ք կաշառք չէ»․ հարց՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)

«ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագների փոփոխությունն արդյո՞ք կաշառք չէ»․ հարց՝ Մեսրոպ Մեսրոպյանին

«Նախընտրական փուլում, երբ մի քանի օրից քարոզարշավն է մեկնարկելու, ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագների փոփոխությունն արդյո՞ք կաշառք չէ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցն ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ «Ոչ, չեմ կիսում այդ տեսակետը, բացարձակ դրա հետ կապ չունի»,- պատասխանեց Մեսրոպյանը և շարունակեց․ «ՀԷՑ-ի ղեկավար կազմը այդ մասին հայտարարել էր ամիսներ առաջ․ նախնական ուսումնասիրությունների արդյունքում տեսել էր այդպիսի հնարավորություն և բարձրաձայնել, բայց այդ ժամանակ չէինք կարող նման որոշում կայացնել, որովհետև նման որոշումները որոշակի գործընթաց են անցնում։ ՀԷՑ-ի ղեկավարներն այդ առաջարկությամբ հանդես եկան, նշված ժամկետներում այդ առաջարկները մեր կողմից մանրամասն ուսումնասիրվեցին և մենք էլ համոզվեցինք, որ նման հնարավորություն կա և կայացվեց այս որոշումը»։

Հիշեցնենք, որ այսօր ՀԾԿՀ նիստում ընդունվել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը, որն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը:

«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով

«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով

Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը Եվրոմիությանն անդամակցելու դեպքում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին անդամակցությունը, ամենահամեստ գնահատականներով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, մինչդեռ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10.5 տոկոսային կետով) և գնաճի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման: Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից: Ակնկալվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ»,- ասել է Շևցովը, որի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել»․ Փայլակ Ֆահրադյան

«Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել»․ Փայլակ Ֆահրադյան

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիգրան Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել։ Մի քանի մետր ասֆալտ օրերով չեն կարողանում անել, արվածն էլ ինչպես միշտ անորակ է ստացվում։ Այս ամենին գումարած, որ քաղաքապետարանը «լայաղ» չի անում հայտարարել, որ օրինակ Մ. Մելքոնյան փողոցից Իսակովի պողոտա տանող ճանապարհը փակ է լինելու։ Վաղ առավոտից խայտառակ խցանումներ են, այդ թվում և շրջանցող մյուս բոլոր ճանապարհներին։
     Էդ ձեր կեղծ ու չստացված սրտիկներով իբր սիրում եք ժողովրդին գոնե մի արեք, որովհետև դուք անպատասխանատու եք, դուք Երևանն ու երկիրն ու այստեղ ապրող մարդկանց չեք սիրում»։

«ՀՀ իշխանությունների լռությունն ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն»․ Մեսրոպ Առաքելյան

«ՀՀ իշխանությունների լռությունն ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորը ցավ ու վրդովմունք եմ ապրում Արցախում տեղի ունեցած հերթական վանդալիզմի պատճառով։ Ոչնչացվել է Ստեփանակերտի ամենագեղատեսիլ ու խորհրդանշական հոգևոր կենտրոններից մեկը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։
     Քանի՜ անգամ է Մայր տաճարը համախմբել հավատավոր ժողովրդին՝ միասնական աղոթքով դիմելու Աստծուն, ուժ ու հույս գտնելու շրջափակված Արցախը պահպանելու համար։ Այն դարձել էր տոկունության, միասնության և հավատքի խորհրդանիշ։
     Ադրբեջանի կողմից իրականացվող ակնհայտ մշակութային ցեղասպանությունը չի կարող և չպետք է անտեսվի խաղաղության ձևավորման բանակցային գործընթացի համատեքստում։
     Անընդունելի է Հայաստանի օրվա իշխանությունների լիակատար լռությունը։ Դա ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն։
     Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը ևս վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Երբ նման գործողությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, դա փաստացի վերածվում է «կանաչ լույսի»՝ շարունակելու նույն քաղաքականությունը։
     Մեր մշակութային ժառանգությունը մեր ինքնության հիմքն է, և այն պաշտպանելը ոչ միայն իրավունքն է, այլև պարտավորությունը՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի առաջ»։