«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան

«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան

Ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը թվեց այն խնդիրները, որոնք դեռևս լուծված չեն․ «Քաղաքը քաոսի մեջ է, մարդիկ իրար ծեծում են ավտոբուսներում, այսօր վարորդ է դանակահարվել, ձեր վերահսկողները համագեստ չեն հագնում, վարորդին եք պարտավորել փող հավաքելու, պայմանագրերը կասկածելի միջոցով եք տալիս, հարյուր հազար դրամանոց ծառերի հարցը դեռ չի լուծվել՝ տնկի ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»։

«Որքան մոտենա ավարտը՝ նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)

«Որքան մոտենա ավարտը՝ նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ ««Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած»․
     Չգրված օրենք՝ քաղաքականության մեջ. երբ իշխանության ոտքի տակից հողը փախչում է, առաջինը կորցնում է ինքնատիրապետումը։ Ինչ տեսնում ենք վերջին ամիսներին ՔՊ-ական վերնախավի կատարմամբ, այլևս քաղաքականություն չէ։ Էնպես չէ, թե դրանից առաջ մի բան էին, ուղղակի հիմա, առավել ևս, տեսնում ենք խուճապի մատնված, իշխանությունը կորցնելու սարսափից հոգեվարքի մեջ գտնվող խմբակի նյարդային պոռթկումները։ Մի քանի անգամ փաստերով անդրադարձել եմ, թե քանի քրեական գործ կա Փաշինյանի դեմ՝ զրպարտության, վիրավորանքի ու հայհոյանքի համար։ Նա, որ 2018-ին գալիս էր «սեր-հանդուրժողականություն» քարոզելով, այսօր իրեն չընտրող երկու միլիոն մարդու անվանում է «շուն ու շանգյալ»։ Փողոցային խուլիգանն անգամ նման բառապաշարով չի խոսում մարդկանց մասին։
     Պետական պաշտոնյան իրավունք չունի թշնամաբար վերաբերվել իրեն չընտրողներին․ այլապես ստացվում է՝ իր վերաբերմունքը դիտավորյալ է, սկսած աղքատ ու գործազուրկ պահելուց, մինչև պատերազմում զոհ տալ ու ավտոյի տակ սպանելը։ Նա շատ լավ գիտի, որ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» միասին իրենից շատ ձայն ունեն, ուրեմն դիտմամբ է վիրավորում նրանց ընտրողներին։ Կհարցնեք, թե այդ դեպքում ինչու չեն արձագանքում նրան․ իմ կարծիքով, բանի տեղ չեն դնում, ասում են՝ դե Նիկոլն ա, էլի։ Երկրորդ նախագահն, օրինակ, ասում է՝ երևի անհրաժեշտ է ղեկավարի համար փսիխո հանձնելը։
     Չկա էդպիսի շաբաթ, որ Փաշինյանի հոգեկան վիճակը քննարկման թեմա չլինի՝ նրա հայտարարությունների, կեցվածքի պատճառով։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիր ունի։ 2025թ․ սեպտեմբերին Երևանում մի միջոցառում էր՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» անունով։ Մարդամեկն ասում է, թե Հայաստանում ժողովրդավարությունը պարզ հայհոյախոսությունն է։ Ո՞վ է պայքարում դրա դեմ, կա՞ այնպիսի մի կազմակերպություն, որ դատապարտում է հայհոյախոսությունը։ Այսօր հենց ինքն է թիվ 1 հայհոյախոսը։ Մե՛կ՝ մարդկանց ասում է բոմժ, դատավորներին ասում է վնգստացող, «շինելն» ու «դոմփելը», կներեք, իհարկե, բայց իր բառերն են։
     Ու բնականաբար՝ նրանից հետ չեն մնում ուսապարկերը․ ամեն օր մի ՔՊ-ական հայհոյում է ժողովրդին, հաջորդ օրը ներողություն խնդրում, հետո մյուսն է սկսում հայհոյել ու ներողություն խնդրել։ Նախորդ շաբաթը սկսեց ու ավարտվեց հայհոյանք ու վիրավորանքով, հետո ներողությամբ, կիրակի երեկոյան էլի հայհոյանք էր, առավոտյան՝ ներողություն։ Ներողություն է խնդրել ՔՊ Սարիկը, որովհետև նախորդ երեկոյան դեմքն էր ցույց տվել Ֆեյսբուքում։ Գրել է՝ որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել․ ի՞նչ հանրային քաղաքական գործիչ, պարզ խուլիգանություն է։ Ներողություն էր խնդրում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը․ նա էլ վիրավորել էր կերակրող մայրերին։ Ու զավեշտն այն է, որ դա էլ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ գրանտներ էին ուտում ու ճառեր էին ասում կանանց իրավունքների մասին, այսօր պատրաստ են ոտնատակ տալ հայ մոր արժանապատվությունը։ Այդ կինը իրավունք չուներ վիրավորելու կրծքով կերակրող մայրերին, անգամ եթե ինքը միայն կաթի փոշով մեծացած լիներ։ Սա ՔՊ-ի բարոյական անկման մասին է։ Ջուլհակյանից առաջ ֆեյսբուքյան օգտատերերին վիրավորում էր ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, կարծեմ Հասմիկ է անունը։ Դրանից առաջ մարդկանց վիրավորում էր Քոչարյան Անդրանիկը՝ ասելով, թե իր տղան բարձրակարգ է, մյուսները՝ ցածրակարգ։ Դրանից առաջ ՔՊ-ական նախկին նախարար Սիմիդյանն էր հայհոյել մարդկանց, Արթուր Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանն էր լրագրողներին ասում անդաստիարակ, անշնորհք կամ Կոնջորյանն ուղարկում էր ֆայլաբազար և լիքը այլ բաներ։ Վերևից ներքև գործում է մեկ միասնական ձեռագիր՝ ագրեսիա, ցինիզմ և ժողովրդի արհամարհում։ Մարդկանց նկատմամբ դրանց վերաբերմունքը այդպիսինն է, իրենք էին իրենց պատճառով զոհվածներին հաշվում +–ով, իրենք էին մեր հերոսների դիերը պարկերը լցրել ու գցել նկուղներում, իրենք էին ավտոյի անիվների տակ ճզմում մորն ու չծնված զավակին․ դա՛ է սրանց վերաբերմունքը հայ ժողովրդին։ Ու էդ վիրավորանք վիրուսից կպել է սաղ ՔՊ-ն, հարազատներով։ Ինչի՞ պակաս գռեհիկ էին Զարեհ Սինանյանի հոր ասածները, Ալենի մոր արածները, Ավինյանի հոր ասածը։
     Նիկոլն ասում է՝ «եթե որևէ ՔՊ-ական վատ արտահայտություն անի, մենք իմանանք և համապատասխան միջոցներ չձեռնարկենք և չդատապարտենք հրապարակային, կարգապահական վարույթ չհարուցենք, այո՛, կարող եք դա տարածել ամբողջ ՔՊ–ի վրա»։ Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ ժողովրդին «համբալ» ասել է ոչ թե Ավինյանի հայրը, այլ ողջ ՔՊ-ն․ որովհետև դատապարտում չեղավ, հետևանքներ չեղան, Ավինյանը շարունակում է գնալ գործի։ Ուրեմն ըստ Նիկոլի՝ ինքն է վիրավորել «Օփելի» վարորդներին։
     Բայց բարեվարքությունը չափազանց մեծ զարդարանք է ՔՊ կոչվածի համար։ Մեկ անգամ չէ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նիկոլի խոսույթում բարեվարքության կանոնների խախտում է արձանագրել։ Լավ, այդ ինչի՞ց է, որ սրանք առաջ այդքան զգուշավոր էին, վախկոտ, ինչպես ասում են՝ մատդ տանեիր բերանը՝ չէին կծի, իսկ հիմա մարդ են ուտում։ Ասեմ, դրա անունն է թիկնազոր և ոստիկան։
     Բայց գիտե՞ք ինչն է շատ նկատելի․ սրանք բոլորին վիրավորում են, բացի ադրբեջանցիներից ու թուրքերից։ Թուրքիայի, Ադրբեջանի ժողովրդին, ղեկավարներին չեն վիրավորում․ ռուսներին, օրինակ, վիրավորում են, ասում են «ռսները», չինացիներին վիրավորում են, Ալեն Սիմոնյանը պատգամավորի հետ վիճելիս ասում էր «այ չինական», Պուտինին վիրավորում են․ ամենաշատը, իհարկե, վիրավորում են Հայաստանի ընդդիմադիրներին, ղարաբաղցիներին, եկեղեցուն․ վիրավորում են այն ամենը, ինչը հայկական է, ազգային է․ դարավոր թշնամու մասին թթու խոսք չես լսի սրանցից։ Եզրակացությունն արեցիք, կարծում եմ։ Միայն ասեմ, որ իրենց արածը քաղաքական սխալ չէ, այլ արժեհամակարգ։
     Լավ ինչի՞ են սրանք հասնելու իրենց պահվածքով․ այս վարքագիծը չի վախեցնելու մարդկանց, էլ ավելի է խորացնելու հանրային զզվանքն ու ատելությունը իրենց նկատմամբ։ Սա խորացնելու է պառակտումը, բայց վերջնարդյունքում արագացնելու է հենց ՔՊ-ի քաղաքական վախճանը։ Իշխանությունը, որը պատերազմ է հայտարարում իր ժողովրդի արժանապատվությանը, արդեն իսկ ստորագրել է իր կապիտուլյացիան երկրի ներսում։ ՔՊ-ն կենդանական վախերի մեջ է, վստահաբար։ Այդ խմբակում հիանալի տեսնում են իրենց զրոյացող վարկանիշը։ Երբ չունես ցույց տալու ոչ մի դրական արդյունք, երբ կործանել ես երկրի անվտանգությունը, հանձնել ես, զիջել ես, թալանել ես, հարստահարել ես, մնում է միայն հարձակվել քեզնից հաշիվ պահանջող հասարակության վրա։ Սրանք լավ են հասկանում, որ իշխանությունից զրկվելուց հետո կանգնելու են դատարանի և ժողովրդի առաջ, և այդ սարսափն ուղղակի քայքայել է նրանց նյարդային համակարգը։
     Կարճ ասած՝ սրանց նյարդերը տեղի են տալիս, որովհետև զգում են իրենց իշխանության մոտալուտ ավարտը։ Այդպես են լինում բոլոր մերժվածները։ Եվ որքան մոտենա այդ ավարտը, այնքան նրանց պահվածքն ավելի լկտի ու ոչ ադեկվատ է դառնալու։ Մեզ մնում է չտրվել այս սադրանքներին և հստակ արձանագրել նրանց քաղաքական դեգրադացիայի յուրաքանչյուր դրվագը՝ վաղը օրենքի ողջ խստությամբ պատասխան պահանջելու համար։

«Երևանի միակ խնդիրը ձախողված կառավարումն է»․ Քրիստինա Վարդանյան

«Երևանի միակ խնդիրը ձախողված կառավարումն է»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «2023-ին Ամիրյան փողոցում լարերը իջեցրին գետնի տակ, իսկ 2026-ին՝ 477 մլն դրամ հատկացրած բյուջեով բարեկարգում են՝ հատելով ծառերը։ Գոռացին. «Թեղիները հիվա՜նդ են», բայց ՀԱՑԵՆԻՆԵՐԸ կտրեցին…
     Երևանի միակ խնդիրը ձախողված կառավարումն է՝ կանաչապատում, տրանսպորտ, ասֆալտապատում, գծանշումներ, փոսեր, խցանումներ, ջրհեռացում և այլն։ Գիշերն ավտոբուսի վարորդ են դանակահարել…
     Քաղաքապետի ընտրությանը չի մասնակցել երևանցիների 72%։ Մնացածի 9% ընտրել է Տիգրան Ավինյանին։ Լեգիտիմ է, ինչ խոսք։
     «Ասե՛ք, անենք»…»։

«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք»․ Մեսրոպ Մանուկյան

«Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում ստեղծված իրավիճակին։ «Էն՝ վատ կառավարողի պիտակը ստվերի պես ձեզ հետևելու է, Իսակովի պողոտան վառ օրինակ, որ սարքել եք, բայց ինչ վիճակի մեջ ա»,- հավելեց նա։

Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին

Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի կողմից իրանական կոնտեյներային նավի կալանումը որակել է որպես ծովահենություն և կոչ է արել Վաշինգթոնին ազատ արձակել նավը և անձնակազմին։

«Այդ գործողությունը, որն ուղեկցվել է նավի անձնակազմի և նրանց ընտանիքների ահաբեկմամբ, ահաբեկչության գործողություն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախազգուշացնելով Միացյալ Նահանգների կողմից այս անօրինական և հանցավոր գործողության ծանր հետևանքների մասին, ընդգծում է իրանական նավի, դրա անձնակազմի և նրանց ընտանիքների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Թեհրանը նշել է, որ Իրանը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար, և որ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման ամբողջական պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։

«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան

«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան

«Քրեական մշակույթի գաղափարաբանական հիմքը դիմադրությունն է պետությանը, պետական կարգին, օրինականությանը: Քրեական ենթամշակույթի համար գողանալը նորմալ բան է, իսկ Սահմանադրությունն ասում է, որ գողանալ չի կարելի»,- ուղիղ եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ մեր իրականության մեջ մի պատմական ճեղք կա, որ ուրիշներն են մեզ համար սահմանել մեր ապրելու կանոնները: «Այդ պատմական հիշողությունը դեռ չենք հաղթահարել, որովհետև չենք արձանագրել, որ ՀՀ-ում այլևս ժողովուրդն է իրավակարգի ստեղծման աղբյուրը: Մեր պատմական հիշողությունը մեզ հետևյալն է ասում. Պարսկական Կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ, հետո Օսմանյան Կայսրությունը, Ռուսական Կասրությունը, Խորհրդային Կայսրությունը: ՀՀ-ի դեպքում ինչ-որ խումբ մարդիկ հավաքվեցին, գրեցին Սահմանադրության տեքստ, հետո հանրաքվե կազմակերպեցին, ինչի արդյունքում Սահմանադրությունը չստացավ ժողովրդի անհրաժեշտ ձայնը, բայց այն հռչակվեց ընդունված: Ստացվեց, որ էլի ուրիշները մեզ համար սահմանեցին ապրելու կանոններ: Նաև այս քաղաքական իրավիճակում է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել կամ առնվազն բերել մի մակարդակի, որ իրեն նկատել չլինի»,- ասել է նա:

«Ամեն խուլիգան կարա բռնության ենթարկի վարորդին, ասի՝ բոյկոտ էի անում»․ Տիգրան Ավինյան

«Ամեն խուլիգան կարա բռնության ենթարկի վարորդին, ասի՝ բոյկոտ էի անում»․ Տիգրան Ավինյան

«Կոպեկ գողանալուց հասել ենք թվային լուծումների ու անհպում վճարումների՝ իր բոլոր դժվարություններով»,- ավագանու նիստի ժամանակ խոսելով հանրային տրանսպորտի մասին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հիմա էլ ամեն թափթփուկ, խուլիգան կարա բռնության ենթարկի վարորդին, ասի՝ բոյկոտ էի անում, այ քեզ բան»,- հավելել է նա։

«Իշխանությունը հայի արժանապատվությունը ստորադասել է Ադրբեջանից ներկրվող վառելիքին»․ Ոսկան Սարգսյան

«Իշխանությունը հայի արժանապատվությունը ստորադասել է Ադրբեջանից ներկրվող վառելիքին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայի ազգային արժանապատվությունը ստորադասել են ադրբեջանական վառելիքին․
     Ադրբեջանից Հայաստան է ուղարկվելու դիզելային վառելիքի հերթական խմբաքանակ՝ 16 վագոն: Իսկ Ադրբեջանի իշխանությունը վանդալիզմ է անում Արցախում, ավերելով հայկական հոգևոր կոթողները։ Ոչնչացրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածանոր Հովանի մայր տաճարը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ձայն չի հանում ադրբեջանական այս վայրագությունների դեմ։ ՔՊ-ական իշխանությունը հայի ազգային արժանապատվությունը ստորադասել է Ադրբեջանից ներկրվող վառելիքին, կեղծ, փուչ խաղաղությանը»։

«Իշխանությունը հայի արժանապատվությունը ստորադասել է Ադրբեջանից ներկրվող վառելիքին»․ Ոսկան Սարգսյան

«Իշխանությունը հայի արժանապատվությունը ստորադասել է Ադրբեջանից ներկրվող վառելիքին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայի ազգային արժանապատվությունը ստորադասել են ադրբեջանական վառելիքին․
     Ադրբեջանից Հայաստան է ուղարկվելու դիզելային վառելիքի հերթական խմբաքանակ՝ 16 վագոն: Իսկ Ադրբեջանի իշխանությունը վանդալիզմ է անում Արցախում, ավերելով հայկական հոգևոր կոթողները։ Ոչնչացրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածանոր Հովանի մայր տաճարը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ձայն չի հանում ադրբեջանական այս վայրագությունների դեմ։ ՔՊ-ական իշխանությունը հայի ազգային արժանապատվությունը ստորադասել է Ադրբեջանից ներկրվող վառելիքին, կեղծ, փուչ խաղաղությանը»։

«Նիկոլի բերած «խաղաղությունն» այս տեսքն ունի»․ Նաիրա Կարապետյան

«Նիկոլի բերած «խաղաղությունն» այս տեսքն ունի»․ Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի բերած «խաղաղությունն» այս տեսքն ունի – անտեր, ծնկած, ծպտուն չհանող հայկական կողմ ու իրենց կյանքի տերեր զգացող ադրբեջանցիներ…
     Կյանքի օրենք է – երբ պարտված երկրի ղեկավարը չի փոխվում, մի բան էլ գնում է «բանակցությունների» ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ, այն էլ բալանսավորված միջնորդների, հաղթողը պարտադրում է իր օրակարգը էլի ու էլի, կրկին ու կրկին, նորից ու նորից:
     Պատերազմի և անպատվության միջև անպատվությունն ընտրողը ստանում է և պատերազմ, և անպատվություն, Չերչիլն է ասել:
     Իսկ դուք շարունակեք հավատալ սրտիկների խաղաղությանը, շարունակեք քննարկել դաշտ նետված մանր խայծեր՝ Սարիկի հայհոյանքները, Արուսի կրծքերը, Աննայի հետ գալը, շարունակեք տժժալ վարչաբենդի երգերի տակ՝ մեր արյան և ոսկրերի վրա:
     Մենք ունեինք ամուր դիրքեր միջազգային հարթակներում, մենք ունեինք հաղթանակած բանակ, մենք ունեինք 2 հայկական պետություն, ինչը դուք «մերժեցիք» ու մինչ օրս մերժում եք, թե բա՝ նախկինները:
     Ցավոք, երբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը քանդեցին, պաշտոնական Երևանը ձայն չհանեց, մենք էլ չպարտադրեցինք նրանց ձայն հանել, այս պատճառով էլ հիմա հասան Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարին:
     Թե բա՝ խաղաղություն…»։