«Երկու աշխարհի չեմպիոն»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)

«Երկու աշխարհի չեմպիոն»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյանգրառումը՝ կից տեսանյութով․ «Երկու աշխարհի չեմպիոն, մեկը՝ բռնցքամարտի, մյուսը՝ մանիպուլյացիայի։ Ավելորդ շահարկումների տեղիք պետք չի տալ, եթե կենդանի լեգենդը որոշել է իր անունը ողջ-ողջ թաղել՝ դա իր անձնական որոշումն է»։

Մեքսիկայում կրակոցների հետևանքով կանադացի զբոսաշրջիկ է զոհվել (տեսանյութ)

Մեքսիկայում կրակոցների հետևանքով կանադացի զբոսաշրջիկ է զոհվել

Մեքսիկայի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Տեոտիհուական բուրգերից մեկի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով Կանադայի քաղաքացի է զոհվել։ Այս մասին ասվում է երկրի ՆԳՆ-ի՝ X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ վիրավորվել է 13 մարդ, իսկ հարձակվողը ինքնասպան է եղել։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է զինված տղամարդը կրակ բացում բուրգերից մեկի՝ հավանաբար Լունա բուրգի գագաթից։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հանձնարարել է Անվտանգության կաբինետին մանրակրկիտ հետաքննել միջադեպը։

Մեքսիկայում կրակոցների հետևանքով կանադացի զբոսաշրջիկ է զոհվել (տեսանյութ)

Մեքսիկայում կրակոցների հետևանքով կանադացի զբոսաշրջիկ է զոհվել

Մեքսիկայի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Տեոտիհուական բուրգերից մեկի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով Կանադայի քաղաքացի է զոհվել։ Այս մասին ասվում է երկրի ՆԳՆ-ի՝ X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ վիրավորվել է 13 մարդ, իսկ հարձակվողը ինքնասպան է եղել։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է զինված տղամարդը կրակ բացում բուրգերից մեկի՝ հավանաբար Լունա բուրգի գագաթից։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հանձնարարել է Անվտանգության կաբինետին մանրակրկիտ հետաքննել միջադեպը։

«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)

«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան

«ԱՆԻՖ, Քովիդ․․․կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում։ Առաջիկայում ընտրություններ են, պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել, եթե չպարտվեք, պատրաստե՞ք՝ գործերը բացահայտվեն»,- ավագանու նիստի ժամանակ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը։ Ավինյանը դրանք դատարկ տեսություններ անվանեց, ասաց՝ բազմաթիվ անգամ արձագանքել են։

«Եթե ասելիք ունի, հապաղելու իրավունք չունի»․ Տիգրան Աբրահամյան

«Եթե ասելիք ունի, հապաղելու իրավունք չունի»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,- նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։
     Սպասելի արձագանք։ Լավ, ի՞նչն է հիմա խանգարում Օնիկ Գասպարյանին տարբեր շահագրգիռ խմբերի հետ բաց ձևաչափով հանդիպելու, հրապարակային խոսք հնչեցնելու համար։
     ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր, իսկ ովքեր թեմայով շահագրգռված են, տարիներով սպասում են պարզաբանումների։
     Եթե Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է։ Եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի։
     Հայտարարե՞լ ես, պատրաստակամություն հայտնե՞լ ես, պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ։ Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից»։

«Եթե ասելիք ունի, հապաղելու իրավունք չունի»․ Տիգրան Աբրահամյան

«Եթե ասելիք ունի, հապաղելու իրավունք չունի»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,- նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։
     Սպասելի արձագանք։ Լավ, ի՞նչն է հիմա խանգարում Օնիկ Գասպարյանին տարբեր շահագրգիռ խմբերի հետ բաց ձևաչափով հանդիպելու, հրապարակային խոսք հնչեցնելու համար։
     ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր, իսկ ովքեր թեմայով շահագրգռված են, տարիներով սպասում են պարզաբանումների։
     Եթե Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է։ Եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի։
     Հայտարարե՞լ ես, պատրաստակամություն հայտնե՞լ ես, պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ։ Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից»։

«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան

«Որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետև ես ասում եմ՝ այո՛, մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում՝ Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով»,- ֆեյսբուքյան եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչքա՞ն պետք ա մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է խոստովանել՝ ավելի քան 30 տարի Ղարաբաղի ժողովուրդը լիարժեք կյանքով է չի ապրել. «Անընդհատ էդ անորոշության մեջ, ինչ-որ առումով քաղաքական պատանդի կարգավիճակում: Մենք ուզում ենք, որ նրանք տնավորվեն ՀՀ-ում, պանդխտության տրամաբանությունից դուրս գան, որովհետև ՀՀ-ն նաև նրանց հայրենիքն է»,- հավելել է նա:

Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Հարգելի տիկին Մանասյան․ Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատության ակտիվ և հետևողական ներգրավվածությունը։
     Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։
     ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։
     Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։
     Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև։
     Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։
     Այս առումով խնդրում եմ Ձեզ հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.
     1. Արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։
     2. Ինչպե՞ս է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։
     3. Ձերբակալության պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։
     Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ»։

«Առաջարկում ենք՝ քննարկումը կայանա բաց, ուղիղ հեռարձակմամբ»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

«Առաջարկում ենք՝ քննարկումը կայանա բաց, ուղիղ հեռարձակմամբ»․ Թագուհի Թովմասյան

Պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած, բռնի անհետացած զինծառայողների ծնողները դիմել են ինձ՝ ապահովելու իրենց ճշմարտությունը բարձրաձայնելու, տեղեկացված ու լսված լինելու, ինչպես նաև պատերազմին առնչվող հանգամանքների վերաբերյալ բաց քննարկում ունենալու իրավունքների իրացումը:
     Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական կամ ընթացակարգային հարցի, այլ առաջին հերթին՝ մարդու իրավունքներին։ Անհետ կորածների և բռնի անհետացածների ընտանիքները տարիներ շարունակ ապրում են անորոշության, տեղեկատվական վակումի և պատասխանների բացակայության պայմաններում։ Այդ իրավիճակում պետությունը պարտավոր է ապահովել հնարավորինս բաց, թափանցիկ և արժանապատիվ հաղորդակցություն ընտանիքների հետ։
     Ծնողների դիմումի հիման վրա արդեն պաշտոնապես դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ տրամադրելու ԱԺ լիագումար նիստերի մեծ դահլիճը՝ աշխատանքային քննարկում կազմակերպելու, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գաղտնի գրությամբ արխիվացված զեկույցի և պատերազմին առնչվող հանգամանքների շուրջ։
     Առաջարկում ենք, որ քննարկումը կայանա ապրիլի 23-ին ժամը 12:00 ԱԺ նիստերի մեծ դահլիճում՝ բաց, ուղիղ հեռարձակմամբ, այլ ոչ թե դռնփակ ձևաչափով։
     Այս հարցում առանցքային են՝
     ընտանիքների ճշմարտությունը բարձրաձայնելու և լսելու իրավունքը, պետական մարմինների հաշվետվողականությունը, և զոհերի ու անհետ կորածների հարազատների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը։
     Քննարկմամբ հետաքրքրված անձինք կարող են մասնակցության կամ լրացուցիչ հարցերի համար զանգահարել նշված հեռախոսահամարով`
     Հեռ.` 093 783 077
     Հետագա մանրամասների մասին կտեղեկացվի հավելյալ»:

«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)

«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի գրառումը․ «Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։
     Տաճարի ավերումը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ևս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։
     Խոսքը կառույցի մասին է, որի գոյությունն ու նշանակությունը անհերքելի են։ Այն հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ, օծվել՝ 2019 թվականի ապրիլի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, և կարճ ժամանակում դարձել Ստեփանակերտի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին իր ծավալներով և կառուցվածքով ևս ընդգծում էր իր նշանակությունը՝ 35 մետր բարձրություն, զանգակատուն՝ 24 մետր, համալիր ներքին կառուցվածք։ Այսինքն՝ խոսքը ոչ թե մոռացված կամ երկրորդական օբյեկտի, այլ գիտակցված կերպով թիրախավորված սրբավայրի մասին է։
     Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր՝ քանդելու եկեղեցին։ Սա նշանակում է, որ տեղի ունեցածը ոչ միայն կանխատեսելի էր, այլև հանրային հարթակում նախապատրաստված։ Երբ նման կոչերը մնում են անպատիժ և վերածվում են գործողության, դա արդեն վկայում է ոչ թե առանձին խմբերի, այլ համակարգի խնդիրի մասին, որտեղ ատելությունը դառնում է գործիք։
     Նույն տրամաբանությունն է գործել նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու դեպքում։ Երբ նման դեպքերը կրկնվում են կարճ ժամանակահատվածում, այլևս անհնար է խոսել պատահականության մասին․ սա հետևողական գիծ է՝ ուղղված մշակութային հիշողության ջնջմանը։
     Ամենաողբերգականն այն է, որ ոչնչացվում են ոչ միայն քարերն ու պատերը, այլ դրանցում կուտակված հիշողությունը, հավատը, համայնքային կյանքը։ Եվ եթե միջազգային հանրությունը շարունակի սահմանափակվել ընդամենը արձանագրումներով, ապա այս գործընթացը կխորանա՝ վերածվելով լռությամբ թույլատրված մշակութային ոչնչացման։
     Ստեփանակերտի այս եկեղեցու ճակատագիրը պարզապես մեկ հուշարձանի պատմություն չէ․ դա փորձ է վերաձևակերպելու իրականությունը՝ ջնջելով անցյալը։ Իսկ նման փորձերը, եթե չեն արժանանում համարժեք հակազդեցության, սովորաբար կրկնվում են»։