Իրավիճակը՝ Սիսիանի ճանապարհներին (տեսանյութ) | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան

«Երբ եվրոպական առաջնորդները որոշում կայացրեցին համաժողովը հենց այս ժամանակահատվածում կազմակերպել Երևանում, ակնհայտ էր, որ որոշել են գալ, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն Հայաստանում գործող դավաճանական ռեժիմին։ Եվ սա է գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը մերժելի է որպես երևույթ, որովհետև իր մեջ պարունակում է նախընտրական հստակ էլեմենտներ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին։ «Այս ձևաչափը լավն է, այն պետք է մի օր գար Հայաստան, վատ է, որ գալիս է Հայաստան հենց այս ժամանակահատվածում և այս մտադրությամբ։ Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի»,- հավելել է Աշոտյանը։

Անի Խաչատրյանն առաջարկեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագիծը հանել օրակարգից

Անի Խաչատրյանն առաջարկեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագիծը հանել օրակարգից

Ինչպես նախօրեին հայտնել էինք, Երևանի ավագանու նիստի օրակարգային հարցերի շրջանակում է նաև Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ նախագիծը, որը ներկայացրել է «Ազգային առաջընթաց»-ը։ «Հանրապետությունից» Անի Խաչատրյանն առաջարկեց այն հանել օրակարգից․ «Դահլիճում քննարկվել է այդ թեման, գրեթե կոնսենսուսային որոշում է կայացվել, որ անվանափոխումը պետք է լինի բոլոր խմբակցությունների հետ նախապես քննարկված, էլ չասեմ՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում 30 կարծիքից 5-ը բացասական է․ այն բացարձակ հանրային քննարկում չի անցել»,- ասաց Խաչատրյանը։

«Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

«Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. «Զգուշացեք և զգուշացրեք ծանոթներին։ Խուսափեք ուրիշի համար վերիֆիկացիա անելուց կամ բանկային քարտը արենդայով հանձնելուց:

Շատերը գտել են գումար աշխատելու հեշտ ձև. ուրիշի տեղը վերֆիկացիա են անում, մարդուն առաջարկում են գրանցվել ինչ-որ կրիպտո բորսաներում, Ամազոնում, Թեմուում՝ իր անձնագրային տվյալներով, նկարով, հասցեով, բանկային հաշվով ու դա հանձնել ինչ-որ մեկին: Դրա համար մարդը ստանում է գումար, բայց մտքով չի անցնում, թե հետո այդ հաշիվը ինչի մեջ է օգտագործվում: Այդ ամենը հետևանքներ չէր ունենում, բայց վերջերս իրավապահները լրջացել են, իսկ այդ գումարները օգտագործվում են տարբեր վատ բաների համար»:

«Նիկոլը կհայտարարի, որ ցեղասպանության մասին ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել»․ Արմեն Հովասափյան

«Նիկոլը կհայտարարի, որ ցեղասպանության մասին ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանում իշխող խմբակի խոսույթի առանցքային դրվագներից մեկը կապված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լատենտ ու հակահայկական մոտեցումների հետ։ Փաշինյանն իր խոսքում ակնհայտ պրոթուրքական թեզերի հերթական գեներացիան է անում՝ Քոչարյան Անդրանիկի բերանով անգամ ակնարկելով ցեղասպանված անձանց ինքնությունը ճշտելու և տվյալները կոնկրետացնելու մասին ցնդաբանություն տիրաժավորելով։ Ավելին, Նիկոլն իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ «պետք է փոխվի ցեղասպանության վերաբերյալ խոսույթը, քանի որ նման դիսկուրսը ծնում է նմանօրինակ մոտեցումներ»։
     Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում, որ ցեղասպանությունը չի կարող դառնալ հայ ժողովրդի համար օրակարգային, և դրա մասին տարիներով խոսելը մեզ ոչ մի տեղ չի տարել, իսկ այն պետությունները, որոնք ճանաչել են այդ համամարդկային ողբերգությունը, դա արել են իրենց իսկ շահերից ելնելով։ Սա է Փաշինյանի բուն ասելիքը, իսկ Սահմանադրության փոփոխության առանցքային դրվագները ուղղակի բխում են նշված թեզից։
     Ապրիլի 24-ին ընդառաջ, հասկանալով, որ ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման հետ կապված բավական լուրջ մտահոգություններ կան, և որ մարդիկ հնարավոր է այս հանգամանքի հետ կապված սուր ու կոշտ մոտեցումներ դրսևորեն, ձևական քայլ արեց․ անձամբ գնաց համալիր, տեսավ կատարված աշխատանքը և հայտարարեց, որ աշխատանքներն այս փուլում ավարտված են։ Ի դեպ՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ հունիսի 7-ին, Աստված մի արասցե, սրա վերարտադրությունից հետո, այդ համալիրն իր կարգավիճակով ու տրամաբանությամբ ամբողջովին փոխվելու է, ավելին՝ փակվելու է նաև ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
     Հիմա գլխավորի մասին․ իմ խորին համոզմամբ՝ Ապրիլի 24-ին, որպես կանոն ցուցադրվող ֆիլմերը՝ «Կարոտ»-ը, «Նահապետ»-ը, «Մայրիկ»-ը, «Ձորի Միրո»-ն, «Արարատ»-ը, «Արամ»-ը և մյուս հայտնի կոթողային գործերը կդադարեն ցուցադրվել, քանի որ կհամարվեն ԳլավԼիտի կողմից պարտադրված արտադրություններ և իրենց մեջ ատելություն ու հակակրանք են սերմանում «թուրք բարեկամների» հանդեպ։ Ավելին, Նիկոլը կհայտարարի, որ այդ ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել, որ դրանք ստեղծվել են կայսրության շահերը սպասարկելու նպատակով, չեն բխում «Իրական Հայաստանի» փաշինյանական օրակարգի տրակտատների շահերից և ուղղակի պետք է չցուցադրվեն։ Դե Հանրայինն էլ գլխահակ անելու է:
     Ահա այն ամենը, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր հայ, երբ կմտնի քվեախցիկ»։

«Երևանի քաղաքապետարանը, Ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համար, 30 մլն փող է տալիս»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

«Երևանի քաղաքապետարանը, Ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համար, 30 մլն փող է տալիս»․ Մանուկ Սուքիասյան

«Չզեկուցվող հարցերի փաթեթին անդրադառնամ, որտեղ կա Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոցի հարակից այգու բարեկարգմանն աջակցելու նպատակով 30 մլն դրամ աջակցություն ցուցաբերելու նախագիծ։ Ողջունելի է նախագիծը, բայց պատահական չէ Ախուրյանն ընտրված»,- ավագանու նիստի իր ելույթում ասաց Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով․ «Կարծում եմ՝ սա Երևանի բյուջեից յուրօրինակ հարգանքի տուրք էր Ախուրյանցի Անոյին։ Ապրի՛ քաղաքապետարանը, որ էս նախընտրական շրջանում Ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համար 30 մլն դրամ փող է տալիս»։

«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ»․ Ավետիք Չալաբյան

«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ»․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի բարեկամներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին։
     Դիմումի վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»։

Ա․ Չալաբյանի դիմումի վերջին էջը

Ա․ Չալաբյանի դիմումի վերջին էջը

«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ»․ Ավետիք Չալաբյան

«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ»․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի բարեկամներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին։
     Դիմումի վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»։

Ա․ Չալաբյանի դիմումի վերջին էջը

Ա․ Չալաբյանի դիմումի վերջին էջը

«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան

«Այո՛, Եկեղեցին անջատ է պետությունից, բայց Եկեղեցին դուրս չէ պետությունից: Եկեղեցին բոլոր իմաստներով պետք է գործի պետության մեջ, հետևաբար՝ պետության սահմանած կանոններով»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրենց ծրագրում Եկեղեցու վերաբերյալ կետին: «Մեր այս խոսույթի հակասահմանադրականության մասին պնդումները անհեթեթ են, որովհետև գործող Սահմանադրության մեջ էլ գրված է, որ պետության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով: Իսկ ո՞վ է ասել, որ օրենքով չի կարող սահմանվել հոգևոր ծառայողների սոցիալական համակարգերին ներգրավվելու համակարգը»,- ասել է նա և նշել, որ դրա համար պետք է՝ հոգևոր ծառայողները նույնպես հարկ վճարեն: «Մենք վաղուցվանից ենք խոսել, որ Հայ Առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության դեպքերում պետք է նաև հարկեր վճարի: Ընդ որում, մենք ասում ենք, որ այդ վճարված հարկերը 100 տոկոսով կվերադարձնենք Հայ Առաքելական եկեղեցուն: Իսկ ինչո՞ւ է արդեն 8 տարի Կտրիճ Ներսիսյանի համար այս օրակարգը անընդունելի. որովհետև նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական ժողովրդին»,- ասել է Փաշինյանը և հավելել. «Ես համոզված եմ, որ ժողովուրդը այս հարցում իր դատը կանի հունիսի 7-ին»:

«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան

«Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»․ Պեդրո Զարոկյան

Ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը թվեց այն խնդիրները, որոնք դեռևս լուծված չեն․ «Քաղաքը քաոսի մեջ է, մարդիկ իրար ծեծում են ավտոբուսներում, այսօր վարորդ է դանակահարվել, ձեր վերահսկողները համագեստ չեն հագնում, վարորդին եք պարտավորել փող հավաքելու, պայմանագրերը կասկածելի միջոցով եք տալիս, հարյուր հազար դրամանոց ծառերի հարցը դեռ չի լուծվել՝ տնկի ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ»։