Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին

Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին

Հունգարիան կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման միջազգային քրեական դատարանի (ICC) կողմից տրված ձերբակալման օրդերը, հայտարարել է Հունգարիայի նոր առաջնորդ Պետեր Մադյարը։
     Նա հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր է պահպանել իր անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։ Հետևաբար, ցանկացած անձ, որը մտնում է ICC անդամ պետության տարածք ձերբակալման օրդերի ներքո, ենթակա է կալանքի։

2024 թվականի նոյեմբերին Հաագայի Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի համար՝ Պաղեստինում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Սակայն Վիկտոր Օրբանի օրոք Նեթանյահուն արդեն այցելել էր Հունգարիա, որը ICC-ի անդամ է։

Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև զինված հակամարտության հենց սկզբից Հունգարիան կողմ է կանգնել հրեական պետությանը՝ հայտարարելով ահաբեկչական հարձակումներից պաշտպանվելու` նրա իրավունքի մասին։ Հունգարիայի ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել Իսրայելի գործողությունների օգտին ՄԱԿ-ում և այլ միջազգային ֆորումներում։

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն հավանականությամբ վաղը’ ապրիլի 21-ին, ԱՄՆ -ն ու Իսրայելը կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները։
     Դա երևում է ԱՄՆ իշխանության շեղող քայլերից, մանավանդ որ այսօր կրկին Պակիստան են ժամանել ամերիկյան պատվիրակության անդամները՝ Իրանի հետ բանակցությունը վերսկսելու։ Իսկ Իրանը կտրականապես դեմ է բանակցային այն տարբերակին, ինչը կա։
     Իրանն էլ չի թաքցնում, սպասում է հարձակման ԱՄՆ կողմից։ Իրանցի իմ գործընկերները, քաղաքական վերլուծաբանները, ինչպես նաև որոշ պաշտոնյաներ նույնիսկ համոզված են, որ երեքշաբթի ԱՄՆ -ն ու Իսրայելը ևս մեկ հարձակման կանցնեն։
     Դե ինչ, տեսնենք, թե ինչ զարգացում կլինի առաջիկա ժամերին»:

Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ

Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ

Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ և կախված է Թեհրանի կողմից պայմանների կատարումից, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
     Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը բանակցությունների ամենալուրջ խոչընդոտն է, որն Իրանը բարձրաձայնել է պակիստանցի միջնորդի հետ զրույցում։ «Թասնիմը» նաև մատնանշում է ԱՄՆ-ի չափազանցված պահանջները՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգթոնից ակնկալում է ավելի իրատեսական մոտեցում։ «Մինչև հիմնական խոչընդոտները չվերացվեն, ընդունելի համաձայնագրի հասնելու հստակ հեռանկար չկա, և Իրանը որևէ հիմք չունի ամերիկյան թատրոնին մասնակցելու համար», – գրել է գործակալությունը՝ նշելով, որ «Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու որոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել»։
     Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու ծրագրեր՝ հավելելով, որ դեռևս որոշում չի կայացվել այն մասին, թե արդյո՞ք բանակցությունները կկայանան։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար։

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է
     Ապրիլը 24-ը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար մնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
     Սրանով հանդերձ, պատմական ողբերգությանը զուգահեռ, մենք կանգնած ենք գոյաբանական նոր վտանգի առաջ:
     ● Ինքնիշխան տարածքի օկուպացիա և ռազմական ագրեսիա
     2026 թվականի փետրվարի դրությամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը անօրինականորեն վերահսկում են Հայաստանի ավելի քան 240 քառակուսի կիլոմետր տարածք՝ Ջերմուկի, Վարդենիսի, Սիսիանի և Գորիսի շրջաններում։ Ծանր զինտեխնիկան տեղակայված է անմիջապես խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հարևանությամբ՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով հազարավոր մարդկանց կյանքի համար։
     ● Արցախի հայերի էթնիկ զտում
     2023 թվականին ավելի քան 100 հազար հայեր հարկադրաբար վտարվեցին Արցախից։ Միջազգային կազմակերպությունները փաստագրել են շրջափակումը, ռմբակոծությունները և կազմակերպված էթնիկ զտումը։
     ● Պետական մակարդակով հայերի գոյության իրավունքի ժխտում
     Ադրբեջանի իշխանության կողմից խրախուսվող «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրն, ըստ էության, հավակնություն է Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս պահանջը ուղեկցվում է հայերի նկատմամբ ատելության հռետորաբանությամբ, դեհումանիացիայով և հայկական պետականության վերացման բացահայտ կոչերով։
     ● Հայկական մշակութային ժառանգության ոչնչացում
     Օկուպացված տարածքներում համակարգված ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ և պատմամշակութային հուշարձաններ։ Սա մշակութային ցեղասպանության դասական դրսևորում է՝ նպատակ ունենալով ջնջել հայերի պատմական հետքը։
     ● Պետական մակարդակով ատելության քարոզչություն
     Ադրբեջանի դպրոցական ծրագրերում, պետական լրատվամիջոցներում և պաշտոնյաների հայտարարություններում հայերի նկատմամբ թշնամանքը սերմանվում է համակարգված։ Սա ստեղծում է հող՝ նոր հանցագործությունների համար։
     Միջազգային հանրությունը լռում է, սակայն մենք պարտավոր ենք բարձրաձայնել այս խնդիրների մասին։
     Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ արդեն արյունահոսում են՝ Ջերմուկ, Վերին Շորժա, Ներքին Հանդ, Տիգրանաշեն, Վերին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու։
     Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր՝ Հայաստանն ու հայ ժողովրդին զերծ պահելով նոր արհավիրքներից»:

Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում

Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում

Խոշոր խափանումն ազդել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների վրա, այդ թվում՝ ChatGPT չաթբոտի վրա: Տվյալները Downdetector պորտալինն են, որը մոնիթորինգ է անցկացնում հայտնի ինտերնետային ռեսուրսների վերաբերյալ: Պորտալի տվյալներով՝ բողոքների մեծ մասը ստացվել է Մեծ Բրիտանիայից, որտեղ խնդիրների մասին հայտնել է ավելի քան 7600 մարդ։

Խափանումը նկատվել է նաև Բելգիայում (1300), Գերմանիայում (5800), Իսպանիայում (2100), ԱՄՆ-ում (1800) և Ֆրանսիայում (3600), Հայաստանում:

Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը

Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի վերացնի Իրանի շրջափակումը մինչև Թեհրանի հետ համաձայնության չհասնի։
     «Ես չեմ վերացնի այն [Իրանի շրջափակումը – խմբ.] մինչև գործարք չկնքվի», – ասել է Թրամփը Bloomberg-ին տված հարցազրույցում։
     Ապրիլի 8-ին Վաշինգթոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհրապարակվեց, սակայն ԱՄՆ-ն սկսել է Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ու կրկին ԱՄՆ/Իսրայել – Իրան պատերազմի մասին: Պետք չէ սպասել, որ Թրամփի վարչակազմն ու Իրանի կղերապետությունը խաղաղություն են կնքելու: Նրանց կռիվը խաղաղություն չի նախատեսում՝ կամ մեկը, կամ մյուսը պետք է կործանվի: Վաշինգթոնի համար այս ձգվող պատերազմը նաև աշխարհի այլ վայրերում զուգահեռ գործողություններ նախաձեռնելու պատրվակ է լինելու: Իրանին սպասվում է արդեն իսկ տեղի ունեցած հարվածների վնասներից սպասվող հետաձգված սոցիալական ճգնաժամը»:

Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)

Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում

Պակիստանի Ռավալպինդիի Նուր Խան ռազմաօդային բազայում վայրէջք են կատարել ԱՄՆ-ի կառավարական առնվազն վեց ինքնաթիռ, որոնք տեղափոխում էին կապի սարքավորումներ և օժանդակ նյութեր։
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը հայտարարել է առաջիկա ժամերին Իսլամաբադում ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին: