Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)

Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում

Պակիստանի Ռավալպինդիի Նուր Խան ռազմաօդային բազայում վայրէջք են կատարել ԱՄՆ-ի կառավարական առնվազն վեց ինքնաթիռ, որոնք տեղափոխում էին կապի սարքավորումներ և օժանդակ նյութեր։
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը հայտարարել է առաջիկա ժամերին Իսլամաբադում ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Որքան գնում է, այնքան համոզվում եմ, որ ներկայիս ղեկավարությունը գաղափարազուրկ, բարոյազուրկ ու անսկզբունք բաղադրիչների համադրության մասին է, իսկ դա վատագույն ու ամենավտանգավոր համադրությունն է, որ կարող է կիրառվել մեր և մեր պետության դեմ։

Ապրիլի 16-ին Ալիևի մարդ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասաց․
     «Եկեք խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, մենք էդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, բայց նա էդ նախընտրական ծրագիրը մի կողմ է դրել, մեզ ավանդել է ուրիշ օրակարգ»։

Մինչ դա, մոտ մեկ ամիս առաջ նա իր քարոզարշավի ժամանակ ասել էր․ «Մենք եղել ենք ՔՊ-դաշնակցական»։

Իսկ 2025-ի փետրվարին նա ասել էր․ «Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեկ հարց՝ ինչո՞ւ բոլորս չենք անդամակցել Դաշնակցությանը, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակցականները»։

Հիմա ի՞նչ է իրականում ասում նա․ ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին։ 2018-ին եկա, դաշնակ խաղացի կամ, այլ կերպ ասած, ազգայնական, ազգայինին նվիրված, հավատացիք, տվեցի, ամեն ինչ վարի տվեցի, հազարավոր զոհեր ու խեղված ճակատագրեր, պատերազմում պարտություն։ Մի խոսքով, որքան կարելի էր վնաս տալ, տվեցի։ Հետո՝ 2021-ին եկա՝ արդեն ակնհայտ կեղծ ազգայնական խաղացի, բայց դուք էնքան միամիտ էիք, նաև էնքան չէիք ուզում նախկինների վերադարձ, որ էլի հավատացիք։ Տվի, Արցախն ամբողջությամբ հայաթափեցի, հարյուր հազարավոր մարդկանց կյանքը խեղեցի, Հայաստանի տարածքի դեմ պատերազմ եղավ, տարածքներ օկուպացվեցին։ Մի խոսքով, շարքն անվերջ է։ Հիմա այսքանը վարի տալուց հետո էլ իմաստ չկա ազգային բան խաղալ, վաղուց «պալիտ» եմ եղել, դրա համար ցույց եմ տալիս, որ ժող ջան՝ ես Ալիևի մարդն եմ, հիմա տենց է հարմար էլի, հասկանում ե՞ք, տենց եմ կարում իշխանությունը պահեմ, դա եմ անում։ Որ էն սկզբից գայի, այսօրվա ասածներս ասեի, քանի՞ հոգի կկանգնեիք կողքիս։ Ոչ մեկ։ Դրա համար խաղացի, իմը խաղալն է, կեղծելն է, խաբելն է, գցելն է, որի վերջում մի շահած կողմ կա՝ Ադրբեջանն է էդ կողմը։ Սա է ամբողջը։

Բայց Ալիևի մարդը մի բան է մոռանում․ անգամ հարցումները նորմալ չի տեսնում, չի հասկանում, որ դաշնակ լինելը կամ դաշնակ խաղալը, ոնց ինքն էր անում, ազգային լինել-չլինելու համար չի։ Իսկ 18-35 տարեկան սերունդը ազգային է, ոչ թե որովհետև դաշնակցական է, այլ քանի որ հասկանում է ազգային պետության արժեքը, ուզում է ունենալ նորմալ պետություն, որի դեմ պատերազմ սանձազերծելը տենց հեշտ բան չի, որտեղ պետությանը ծառայելը պատիվ է, որտեղ հայրենիքի համար անձնազոհությունը չի արժեզրկվում, որտեղ Արցախի հետ կապված գիրք նվիրելու առթիվ գործից չեն հանում, որտեղ Հայ առաքելական եկեղեցու ու հայոց պատմության դեմ արշավ չեն սկսում, որտեղ Ադրբեջանի կամքով Սահմանադրություն չեն փոխում։ Ուստի ազգային պետության դեմ Ալիևի կամքով սկսված այս քաղաքականությունը հաջողելու որևէ շանս չի կարող ունենալ, եթե հենց այդպես մտածող մարդիկ հունիսի 7-ին գնան ու մասնակցեն ընտրության»:

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ

Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն:
     Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։
     Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանուն Մայր Աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին:
     Իր հերթին Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն հայտնեց Աստծո կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղոթք վերառաքեց Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
     Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը:

«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել` որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են։ Մշակութային և հոգևոր ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության կարևոր մասն է, և դրա հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք։
     Արցախում հայկական պատմամշակութային և քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ և սկզբունքային գնահատականի՝ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։
     Մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարդկային արժեքներն ու պատմական հիշողությունը չջնջելու արդարացի պահանջ։
     Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկել` որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ․ հակառակը՝ նաև հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի և պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական և կայուն խաղաղության հիմքում»։

ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար

ԱՄՆ-ի պատվիրակությունը, որի կազմում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ երկու կողմերն էլ լուրջ են տրամադրված։
     «Նրանք արդեն ճանապարհին են… Նրանք այնտեղ կլինեն այսօր երեկոյան (Իսլամաբադի ժամանակով – խմբ.)», – ասել է Թրամփը New York Post-ին։
     Նա նաև նշել է, որ պատվիրակության կազմում են Վենսը, ինչպես նաև հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիթքոֆը և Ջարեդ Քուշները։
     «Մենք պետք է բանակցենք… Այնպես որ, չեմ կարծում, որ որևէ մեկը հիմա խաղեր է խաղում», – հավելել է նախագահը։

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները

Ադրբեջանում Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում խիստ բողոք է արտահայտվել ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են` որպես «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի խաթարմանն ուղղված հերթական անպատասխանատու փորձեր»:

«Այդ փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այդ կառույցների ներսում խորապես արմատացած հակաադրբեջանական կողմնակալությունը։ Դրանցում ներկայացված մեղադրանքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և միջամտություն իրավունքի գերակայությանը», – նշել է նախարարությունը։

Ադրբեջանական կողմը նաև մերժել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց անօրինական ձերբակալությունների մասին հայտարարությունները:

Նշենք, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև էր ընդունել:

Նիդերլանդների խորհրդարանում նույնպես բարձրացվել էին հայկական հարցերին առնչվող կարևոր թեմաներ։ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սիդերի ներկայացրած երկու միջնորդություններն ընդունվել էին մեծամասնությամբ։

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ազգի, այդ թվում նաև Հայաստանում ապրող հայերի 10 տոկոսն է հետաքրքրված երկրի ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով։ 10 տոկոսն են պահանջում պատասխաններ վերջին 8 տարիների ընթացքում տեղի ունեցած արհավիրքների համար, 10 տոկոսն են ամեն օր առերեսվում և պայքարում պետական կառույցների կիսագրագետ թերի որոշումների դեմ, 10 տոկոսն են հասկանում, որ պետական մակարդակով կոռուպցիան էնպիսի ծաղկուն ժամանանակաշրջանում է, որ 90-ականների Հայաստանը կերազեր, ու վերջապես էդ 10 տոկոսն են ապրում հող հայրենիք երկիր պետություն ունենալ չունենալու իրական վախը։
     Իսկ մնացած 90 տոկոս՝ թե ներսի, թե դրսի հայերին հետաքրքիր է միայն ով ում հետ «պսակվավ», խի «պսակվավ», ով բաժանվեց, ում հետ կաֆե գնաց, ինչ ավտո քշեց, ինչ բրենդի շոր հագավ, որտեղ կա լավ «տժժալու» տեղ, ով փող ունի, խի «պտի» փող ունենա և այլ նման որակի թեմաներ։
     Էս իշխանությունը գերազանց կարողանում է այ էդ մակարդակի ցանկությունները և կարիքները բավարարի։ Նմանը նմանին»։

«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարօրինակ զանգեր ենք ստանում թե՛ ես, թե՛ քաղաքացիության ընդունման հարցով նախկինում արցախցիներին աջակցած մեր աշխատակիցները։ Զանգահարողները ներկայանում են որպես արցախցիներ և փորձում են ինչ-որ աջակցություն խնդրել՝ միաժամանակ շեշտելով, թե իրենց ձայնն անպայման տալու են Սամվել Կարապետյանին։
     Այո՛, հենց այդպես էլ ասում են։
     Հարգելի՛ բանսարկուներ, արցախցու բարբառը նմանակելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Մի փորձեք, պարզապես «պալիտ եք լինում»։
     Իսկ քաղաքացիություն ընդունած արցախցին իր ընտրությունը կատարելու է գիտակցված ու առանց որևէ նախապայմանների։ Եվ այդ ընտրությունը լինելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։
     Ինչո՞ւ։
     Որովհետև դա ընտրություն է արժանապատվության, անվտանգության և կայուն ապագայի օգտին»։