«Իրանը պատվիրակություն կուղարկի Իսլամաբադ, եթե ԱՄՆ-ից դրական ազդանշան լինի»․ Ազիզի

«Իրանը պատվիրակություն կուղարկի Իսլամաբադ, եթե ԱՄՆ-ից դրական ազդանշան լինի»․ Ազիզի

Իրանը բանակցային խումբ կուղարկի Իսլամաբադ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ հրադադարի ավարտից առաջ բանակցությունների նոր փուլին, եթե ամերիկացիներից ստանա դրական ազդանշան։ Այս մասին Al Jazeera-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«Մենք երբեք չենք վախեցել բանակցությունների սկզբունքից։ Հնարավոր է՝ այսօր կամ վաղը, հետագա գնահատումից հետո, մենք դա հավանական համարենք, պայմանով, որ ամերիկյան բանակցային խումբը և այն հաղորդագրությունները, որոնք նրանք ստացել են Իրանից, կտան դրական ազդանշան»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ Իրանի հարցով բանակցությունների: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում, սակայն IRNA-ն հաղորդել էր, որ Իրանը հրաժարվել է մասնակցել բանակցությունների երկրորդ փուլին:

«Հարստացված ուրանն ԱՄՆ-ին փոխանցելու հարց չի բարձրացվել»․ Բաղայի (տեսանյութ)

«Հարստացված ուրանն ԱՄՆ-ին փոխանցելու հարց չի բարձրացվել»․ Բաղայի

Իրանը չի ծրագրում հարստացված ուրանը դուրս բերել ոչ ԱՄՆ, ոչ էլ որևէ այլ երկիր, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Ո՛չ ներկա, ո՛չ էլ նախորդ բանակցությունների որևէ փուլում իրանական հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի փոխանցելու հարցը չի բարձրացվել. ընդհանուր առմամբ, այս տարբերակը Իրանի Իսլամական Հանրապետության օրակարգում չէ»,- ասել է Բաղային, ում խոսքերը մեջբերում է Tasnim-ը։

«Լսել եմ՝ որոշել ես սրանից հետո ճիշտ ապրել»․ Հրանտ Ավետիսյան

«Լսել եմ՝ որոշել ես սրանից հետո ճիշտ ապրել»․ Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վայ Միշա, Միշա …
     Լսել եմ՝ որոշել ես սրանից հետո ճիշտ ապրել ու որպես սկիզբ հրապարակային քննադատել ես մարդկանց ընտանիքի անդամներին ներքաշելը քաղաքական պռոցեսներին:
     Ողջունելի ա, ծափահարում եմ․․․
     Ես քեզ որոշել եմ օգնել էդ հարցում, ուզես թե չուզես` ես քեզ օգնելու եմ, որ դու լավ տղա դառնաս, որ էլ երբեք ոչ մի նիկոլ չկարողանա քեզանից շանտաժով փող պոկի ու ուրիշների ընտանիքներ մտնի:
     Բայց մի պայման կա` դու չես կարող լավ տղա լինել մենակ քո շրջապատի համար, եթե լավ տղա ես ու ասում ես, որ ուրիշի ընտանիք մտնել ստորություն ա, ուրեմն դա պետք ա ասես յուրաքանչյուր նման քայլ անողի մասին:
     Ես վստահ եմ քո ուժերի վրա, Միշա, դու կարող ես մեդիադաշտում ջրի երես հանել ու գետնով տալ բոլոր նրանց, ովքեր քաղաքական շահերից ելնելով թիրախավորում են դիմացինի ընտանիքը:
     Հ.Գ. Էդ պռոշ լցնելն էլ թարգի, էդ էլ քո հագով չի»։

«Ում տղա էր ծնվում, Գագո էին դնում անունը, աղջիկ էր ծնվում՝ Ռոզա»․ Գագիկ Ծառուկյան

«Ում տղա էր ծնվում, Գագո էին դնում անունը, աղջիկ էր ծնվում՝ Ռոզա»․ Գագիկ Ծառուկյան

«Ես եզդի ժողովրդի ցավը տանեմ։ Հարևաններ ունեմ՝ մի քսան ընտանիք, ում տղա էր ծնվում, Գագո էին դնում անունը, աղջիկ էր ծնվում՝ Ռոզա էին դնում»,- Կոտայքի Զովք բնակավայրում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Եզդիների պես խերով մարդ չկա։ Որ օրն առավոտ տենաս, իմացի՝ հաջողություն ա»,- շարունակեց նա։

Ծառուկյանի մարզային այցերը շարունակվում են։

Ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը (տեսանյութ)

Ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․

Ոչնչացման պատճառը, ըստ ՌԴ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների` մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։ Որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9,700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ»։

«Հայտնիներից մեկն էլ փչացավ»․ Ոսկան Սարգսյան

«Հայտնիներից մեկն էլ փչացավ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր Աբրահամը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ Ներքին Չարբախում մարդկանց 70-80 տոկոսը սիրում են Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս սիրում է մարդկանց մեջ մտնել։ Արթուր Աբրահամը սոցիոլոգիական հարցումնե՞ր է արել կամ հանրաքվե, որ վստահ ասում է, թե ներքին չարբախցիների 70-80 տոկոսը սիրում է Նիկոլ Փաշինյանին։ Կարո՞ղ է Արթուր Աբրահամը մարզական կարիերայի ընթացքում լեգենդար Մուհամեդ Ալիի նման գլխին շատ հարվածներ է ստացել, որ բանականությունն արդեն մթագնվել է։ Երևի շատ է հուզվել, որ իր անունը կրող մանկապատանեկան մեծ մարզահամալիրի հիմնարկեք են արել ու շաշ-շաշ խոսել է։ Հայտնիներից մեկն էլ փչացավ»։

«Երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր, իշխանությունը ստեղծում է «անձնական դրամա»»․ Արմեն Հովասափյան

«Երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր, իշխանությունը ստեղծում է «անձնական դրամա»»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին հասարակությունն ապրեց հերթական «շոկը»՝ Փաշինյանի Գյումրի կատարած այցի կադրերում տեսնելով նաև Հակոբյան Աննային։ Ընդամենը երկու ամիս առաջ հիշյալ անհատը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ լալահառաչ ու սրտաճմլիկ ելևէջներով հայտնում էր, թե «իրենց համատեղ կյանքն ավարտված է», «ինքը հանձնում է իր բոլոր նվերներն ու իրերը, որոնք ձեռք է բերել «առաջին տիկնոջ» կարգավիճակում», «չի ունենալու պետական պահպանություն, անձնական վարորդ» և այլն։ Երեկ Գյումրիում լրիվ այլ տեսարան էր՝ նա շրջում էր թիկնազորով և բավական հաճելի սեթևեթում իշխանության դեմքերի հետ։
     Թեմայի անոնսը սկսվեց նրանով, երբ երեկ Փաշինյանի առավոտյան իր հերթական «սրտիկային» ուղերձը հղելիս, հետնամասում երևաց կադրով անցնող կնոջ սիլուետ, որն ասես, ինչ-որ գործով էր զբաղվում և լրիվ «պատահական» հայտնվել էր կադրում․ իրականում դա արվել էր հանրությանն ընդամենը սկզբնախաղ ներկայացնելու նպատակով, և ընդամենը 2 ժամ անց, մենք տեսանք, թե ինչպես են միմյանց հետ զրուցելով հիշյալ դուետն անցնում Գյումրու փողոցներով։
     Եկեք միասին հասկանանք, թե ի՞նչ կլոունադա էին կազմակերպել Փաշինյան-Հակոբյան զույգը և ի՞նչ էր իրականում նրանք ցանկանում քողարկել։
     Ըստ էության՝ սա առաջին հերթին արվել է մարդկանց հերթական անգամ դեգրադացնելու, իրականում «գետնի վրա» տեղի ունեցող գործընթացներից ինչքան հնարավոր է հեռու պահելու և արհեստական ռեալիթի շոու ստեղծելու նպատակով։ Այս զույգի հիմնական նպատակը լուրջ, իրական սպառնալիքներից, գոյություն ունեցող խորքային պռոբլեմներից հանրությանը հեռու պահելն ու «ստերջացնելն» է։ Այսինքն հանուն իրենց առջև դրված նպատակների, հիմնական առաքելություն կյանքի կոչելու, սրանք պատրաստ են գնալ ամենաստոր ու գերզգայուն հարցերի պղծմանն ու ապականմանը։
     Փաստ է այն, որ այն դեպքերում, երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ, իշխանությունը հաճախ ստեղծում է «անձնական դրամա», որը մեդիա դաշտը կլանում է ամբողջությամբ։ Սա հին տեխնոլոգիա է՝ դեռ Հռոմեական հանրապետության անկման շրջանից հայտնի «հաց և տեսարաններ» սկզբունքի արդիական տարբերակը։
     Հիմնական նպատակը արհեստական մեթոդներով հանրային օրակարգի վերահսկումն է, որոշակի էմոցիոնալ մոբիլիզացիա կազմակերպելը, ինչպես նաև բարոյական լեգիտիմության վերարտադրությունը։ Ըստ էության՝ տեղի ունեցածը դասական իմաստով, ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքական թատրոն, որտեղ իրականությունն ու բեմադրությունը միտումնավոր միքս է արված, որպեսզի հասարակ մարդը չկարողանա հստակ սահմանզատել՝ որտեղ է իրականն ու կարևորը։
     Ասեմ նաև, որ նույն մեխանիզմը տարբեր ձևերով կիրառվել է թե՛ ավտորիտար, թե՛ ընտրական ժողովրդավարությունների մեջ՝ սկսած Բենիտո Մուսոլինիի բեմականացված հանրային վարքից, մինչև Դոնալդ Թրամփի մեդիա-սկանդալների մշտական շրջանառությունը։
     Այն պարագայում, երբ իշխանությունը սկսում է ակտիվորեն խաղարկել նման «ռեալիթի» սյուժեներ, դա սովորաբար նշան է, որ բովանդակային օրակարգը չի աշխատում կամ հավատ չի ներշնչում, անհրաժեշտ է պահել ուշադրության վերահսկողությունը ոչ ինստիտուցիոնալ մեթոդներով, և քաղաքական մրցակցությունն իրական ծրագրերից տեղափոխվում է նարատիվների ու էմոցիաների դաշտ։
     Այսինքն՝ խնդիրը քաղաքական գործընթացի դեգրադացիան դեպի կլունադայի տիրույթ տանելն է, որտեղ իրական հարցերը մղվում են երկրորդ պլան, իսկ առաջնային դառնում է այն, թե ով է վերահսկում հանրային ընկալումն ու զգացմունքը»։

Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև

Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև

Ապրիլի 17-ին ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։
     Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը ժամը 09։45-ի սահմաններում նախ դպրոցի բակում, այնուհետև մյուս հատվածում նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ-ն և 16-ամյա Կ․ Հ-ն անհիմն պատճառաբանությամբ վիճաբանել են 17-ամյա Տ․ Մ-ի հետ, որի ժամանակ Ա. և Կ. Հ-երը հարվածներ են հասցրել Տ.Մ-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Շամշյանի տեղեկություններով՝ Տ.Մ-ն, Ա. և Կ. Հ-երը ծնողների հետ միասին ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին։
     Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

«Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով, դրանք խախտվում են նաև լռությամբ»․ Անուշ Պողոսյան

«Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով, դրանք խախտվում են նաև լռությամբ»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա ինչ է նշանակում «պաշտպանված իրավունքներ»՝ Հայաստանի իրականությունում․
     2026 թվականի հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝ Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։
     Նշել եմ հստակ՝ այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաև բուժօգնության որակը և հանրային առողջությունը։
     Առաջարկել եմ հանդիպում՝ խնդիրը ներկայացնելու, փաստերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։
     – Հանդիպումը կազմակերպվեց։
     Լսեցին։
     Զարմացան, որ օրենքն արդեն ուժի մեջ է։
     Խնդրեցին ներկայացնել ամեն ինչ գրավոր, առավել մանրամասն։
     – 30․01․2026-ին ուղարկեցի ամբողջական նամակը՝ ռիսկերով, փաստերով, հիմնավորումներով։
     – Պատասխան ստացվեց միայն 05․03․2026-ին՝ մի քանի անգամ հիշեցնելուց հետո։
     Պատասխանը՝
     «գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար»։
     – Այսօր 20․04․2026-ն է։
     Եվ… լռություն։
     Ոչ դիրքորոշում,
     ոչ գնահատական,
     ոչ պաշտպանություն։
     -Եզրակացություն
     Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը Հայաստանում հաճախ նշանակում է՝ քո խնդիրն ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք…
     և հետո սպասել անորոշ ժամանակով։
     Հ․Գ․ Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով։
     Դրանք խախտվում են նաև լռությամբ»։

ՄԻՊ-ի պատասխանը

ՄԻՊ-ի պատասխանը

«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը՝ Ներքին Չարբախում։ «Ձեզ բոլորը սիրում են, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում, այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Աբրահամը։