«Ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

«Ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը»․ Տիգրան Ավինյան

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 18-ին Նուբարաշենի աղբավայրում պայթյուն-հրդեհ էր տեղի ունեցել, կային տուժածներ։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչպես են իրենց զգում տուժածները։ «Սանհանգույցից տարօրինակ հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել՝ ինչով է պայմանավորված, ներս է մտել, լույսը վառել ու պայթյունը տեղի է ունեցել։ Գտնվում է կայուն ծանր վիճակում»,- զեկուցեցին նիստի ժամանակ։ Նշվեց, որ սանհանգույցի կոյուղագծի միջոցով շմոլ գազի կուտակում է տեղի ունեցել, որն էլ դարձել է պայթյունի պատճառ։ Ավինյանն ասաց, որ նմանատիպ դեպքերը վկայում են այն մասին, որ անվտանգության հետ կապված դեռևս անելիքներ կան։

«Իրանի դեմ պատերազմը դեռ ավարտված չէ, հնարավոր են նոր զարգացումներ». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, և «նոր զարգացումներ» կարող են տեղի ունենալ ցանկացած պահի։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ պայքարում է Իրանի դեմ և արդեն իսկ հասել է «հսկայական հաջողությունների», սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Մենք ապրում ենք մեծ փորձությունների և մեծ հետևանքների ժամանակաշրջանում… Բայց սա վերջը չէ, և նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ ցանկացած պահի»,- ասել է նա՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի հետ հանդիպման ժամանակ։

«Նախկինում չվճարողների վճարման հաշվին 2 շաբաթում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել»․ Տիգրան Ավինյան

«Որքան էլ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից, այն բավականին էֆեկտիվ է ու, փաստացի, նախկինում չվճարողների հաշվին, նրանց վճարելու հաշվին 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր բողոքում են՝ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն՝ եթե նախկինում չէին վճարում, սպասարկում էին այդ օրակարգը»։

«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ

«Ուրարտու»-ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է ակումբի գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությունը․ «Մենք չենք ընդունում Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու» – «Ալաշկերտ» հանդիպման արդյունքը՝ այն համարելով ոչ արդար և ձևավորված մրցավարական լուրջ սխալների պայմաններում։
     Մրցավարության օբյեկտիվության և որակի վերաբերյալ ստիպված ենք հրապարակավ արտահայտել մեր դժգոհությունը։
     Մրցավարությունը եղել և մնում է հայկական ֆուտբոլի ամենացավոտ և խնդրահարույց օղակներից մեկը՝ ուղղակիորեն ազդելով առաջնության մակարդակի, արդարության և վստահության վրա։ Այս հանդիպումը հերթական անգամ դարձավ դրա վառ ապացույցը․ մենք ականատես եղանք մրցավարության անընդունելի որակի, որը խաթարեց խաղի բնական ընթացքը և մրցակցության արդար սկզբունքները։
     Անընդունելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցուցաբերում բավարար հետևողականություն նմանատիպ մրցավարական համակարգի բարելավման հարցում։ Ակնհայտ սխալները մնում են անպատիժ, ինչը ձևավորում է անվստահության և անարդարության խորացող մթնոլորտ։
     Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտը մոտենում է, առկա են լուրջ հիմքեր կարծելու, որ նմանատիպ խայտառակ մրցավարական սխալները կարող են ազդել մրցաշարային աղյուսակի ձևավորման վրա՝ վտանգելով առաջնության արդարությունն ու թափանցիկությունը։
     Մենք պահանջում ենք՝ մրցավարության որակի անհապաղ բարելավում, պատասխանատվության հստակ մեխանիզմներ, և հավասար, անկողմնակալ մոտեցում բոլոր թիմերի նկատմամբ։
     Արդարությունը չի կարող լինել ընտրովի։
     Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»։

«Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին՝ «պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»։
     Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։
     Ինչո՞ւ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։
     Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։
     Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021–23թթ.-ին ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։
     Ինչո՞ւ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեցին այն։
     Ինչո՞ւ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։
     Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։
     Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված։
     Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը և ճիշտ ճանապարհով շարժվելը։
     Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո»։

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ 2026թ․ ընտրություններում։ Ծրագիրը սկսվում է Փաշինյանի ուղերձով, որն իր հերթին սկսվում է մեջբերումով՝ 2021-2026թթ կառավարության գործունության ծրագրից, որն ընդունվել է 2021թ․ օգոստոսին։

«Տղերքն արդեն տանն են»․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու…