«Հայցում եմ ձեր ներողամտությունը»․ Սարիկ Մինասյան

«Հայցում եմ ձեր ներողամտությունը»․ Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի ընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորիս երեկվա աննախադեպ երթի և ստացված համերգի առիթով:
     Որոշ շրջանակներ, չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը, ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ, վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով` որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։
     Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
     Նաև շնորհակալ եմ հարյուրավոր նամակների և մեկնաբանությունների համար, որտեղ դուք ձեր անկեղծ աջակցություն եք հայտնել։
     Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։
     Նաև հորդորում եմ` մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական»:

«Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը»․ Հակոբ Բադալյան

«Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Օհո, Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարովը՝ հայտարարելով, թե Փաշինյանը տնտեսական և քաղաքական հարցերում ՌԴ-ից կախվածության մասով ստացել է Քոչարյանի ժառանգությունը, և ցանկանա էլ՝ չի կարող այդ կախվածությունը վերացնել: Մամեդյարովը նաև հայտարարել է, թե Քոչարյանը չի կարող հանրություն մոբիլիզացնել, և Փաշինյանի շանսն ավելի մեծ է:

Շատ հետաքրքիր է, իհարկե, որ հաջակցություն Հայաստանի գործող իշխանության՝ միանում է նաև Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, անկասկած՝ ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Հիշեցնեմ, Մամեդյարովի գլխին Ալիևը կախել է նրա արտգործնախարար եղած շրջանում ձերբակալությունները, որպես իբրև չէ օտարերկրյա գործակալություն, միջոցների մսխում և այլն: Հետևաբար ցանկացած պահի կարող է «նոր ի հայտ եկած» հանգամանքի բերումով բանը հասնել նաևՄամեդյարովին:

Եվ ահա, ի հայտ է գալիս Մամեդյարովը՝ ի սատարում Նիկոլ Փաշինյանի:

Սա իհարկե հետաքրքիր է, հատկապես այն առումով, որ թիրախում Ռոբերտ Քոչարյանն է: Բաքվին անհանգստացնո՞ւմ է նա: Թե՞ խնդիրն այն է, որ Բաքուն փորձում է օժանդակել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ստանա իր համար այդքան կարևոր «սև-սպիտակը»: Որովհետև, ակնառու է, որ Հայաստանում ընտրական պրոցեսում ընդդիմադիր դաշտում առաջնորդող ուժը Ռոբերտ Քոչարյանը չէ: Դա բավականին տեսանելի է: Միաժամանակ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Քոչարյանի առանձին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանին զրկել է առաջնորդող Սամվել Կարապետյանի հանդեպ «սև-սպիտակ»՝ իր համար «փրկարար» բանաձևը կիրառելու հնարավորությունից:

Փաշինյանը, իշխանական քարոզչությունը նկատելիորեն փորձում է հանրային գիտակցությունը տեղափոխել դեպի Ռոբերտ Քոչարյան, կենտրոնացնել ուշադրությունը նրա վրա, այդպիսով գոնե այդ մակարդակում «սև-սպիտակի» ընկալում ստանալու համար, քանի որ այսպես ասած համոզիչ փաստարկի մակարդակում, կրկնեմ՝ Կարապետյանի հանդեպ չի ստացվում կիրառել այդ «նախկին-ներկան»:

Եթե Քոչարյանը չմասնակցեր առանձին, ապա այդտեղ Փաշինյանի համար ավելի հեշտ կլիներ ասել, թե Կարապետյանն է ներկայացնում նրա «շահերը»: Մինչդեռ, հիմա դա ասել հնարավոր չէ: Մնում է քարոզչությամբ կենտրոնացնել հանրային միտքը Ռոբերտ Քոչարյանի վրա, որպեսզի գոնե ենթագիտակցական ընկալումների մակարդակում ընտրությունից ստանան «սև-սպիտակ» պատկեր: Եվ այս խնդիրը թերևս այնքան լուրջ է, որ օգնության է նետվում նաև Մամեդյարովը»:

«Իշխող ուժի ծրագիրն է՝ թզուկ ծառերով Երևան»․ Քրիստինա Վարդանյան

«Իշխող ուժի ծրագիրն է՝ թզուկ ծառերով Երևան»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Մոտ յոթ տարի առաջ, Հին Նորքի Արմենակյան փողոցում այս գնդաձև կատալպաները տնկեցին։ Տիգրան Ավինյանի թիմը նույնն է տնկում՝ հավատացնելով, որ մեծանալու են…
     Մենք մեր հասուն ծառերը պահպանելու գերխնդիր ունենք, դրա համար 2020-2021թթ. բուժում էինք, որ չհատվեր ոչ մի ծառ՝ եղածի վրա ավելացնել է պետք, սա է առողջ քաղաք ունենալու բանաձևը։
     Ամիրյանից հետո հաջորդ սպանդը Կոմիտասում է։ Երեք տարի անընդմեջ իշխող ուժի ծրագիրն է՝ թզուկ ծառերով Երևան»։

«Ավելի քան 80 000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»»․ Ալիև

«Ավելի քան 80 000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»»․ Ալիև

Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցների առջև ելույթի ժամանակ, որը նախագահում էր Ադրբեջանը:

Նա նշել է, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սկսել է խաղաղության օրակարգ Հայաստանի հետ: Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային հարաբերություններ, իսկ Ադրբեջանը ստեղծել է պայմաններ դեպի Հայաստան տարանցիկ փոխադրման համար: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը։

«Եկել, ասում է` ինձ ընտրեք, որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)

«Եկել, ասում է` ինձ ընտրեք, որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիկտատոր Նարեկ, մինչև վերջ չհասկացար էս «մաքրամաքուր ու ազնվագույն» մարդու ու 7-կետյա ծրագիր-պատվիրաններն ու դաժանորեն տանջեցիր նրան․․․
     Իսկ եթե ավելի լուրջ` սա դեռ պիտի պատասխան տա պատերազմից հետո «բանավոր ըմբռնումով» Սյունիքի անառիկ դիրքերն առանց կրակոցի հետ քաշելու հանցավոր օպերացիայի, թշնամուն Սյունիքի բնակավայրերի ու միջպետական ճանապարհների գլխին բերելու ու Սյունիքի անվտանգ ապագան խորտակելու համար։
     Չասեք, թե մեկ է` տալու էին, դե, ինքն էլ գլխավոր չարիքի հրամանն էր կատարում։ Էդ «մեկ է»-ի մեջ ամեն մեկը իր հանցավորության չափն ու աստիճանն ունի, և պիտի դատվի օրենքի ու պատմության կողմից։
     Հ.գ. Ու էդքանից հետո եկել, ասում է` ինձ ընտրեք… Որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին, որ նա էլի շարունակի վառել հայ մարդկանց տներն էդ անգամ Տիգրանաշենում, Ոսկեպարում, Կայանում ու Ազատամուտում…
     Դե, հասկանալի է, մարդը փորձում է պատասխան տալու պահը մի քիչ էլ հետաձգել»։

«Եկել, ասում է` ինձ ընտրեք, որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)

«Եկել, ասում է` ինձ ընտրեք, որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիկտատոր Նարեկ, մինչև վերջ չհասկացար էս «մաքրամաքուր ու ազնվագույն» մարդու ու 7-կետյա ծրագիր-պատվիրաններն ու դաժանորեն տանջեցիր նրան․․․
     Իսկ եթե ավելի լուրջ` սա դեռ պիտի պատասխան տա պատերազմից հետո «բանավոր ըմբռնումով» Սյունիքի անառիկ դիրքերն առանց կրակոցի հետ քաշելու հանցավոր օպերացիայի, թշնամուն Սյունիքի բնակավայրերի ու միջպետական ճանապարհների գլխին բերելու ու Սյունիքի անվտանգ ապագան խորտակելու համար։
     Չասեք, թե մեկ է` տալու էին, դե, ինքն էլ գլխավոր չարիքի հրամանն էր կատարում։ Էդ «մեկ է»-ի մեջ ամեն մեկը իր հանցավորության չափն ու աստիճանն ունի, և պիտի դատվի օրենքի ու պատմության կողմից։
     Հ.գ. Ու էդքանից հետո եկել, ասում է` ինձ ընտրեք… Որ էդ մի քանի ձայները տա Նիկոլին, որ նա էլի շարունակի վառել հայ մարդկանց տներն էդ անգամ Տիգրանաշենում, Ոսկեպարում, Կայանում ու Ազատամուտում…
     Դե, հասկանալի է, մարդը փորձում է պատասխան տալու պահը մի քիչ էլ հետաձգել»։

«Քոչարյանը չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել․ Փաշինյանն ավելի մեծ շանսեր ունի». Մամեդյարով

«Քոչարյանը չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել․ Փաշինյանն ավելի մեծ շանսեր ունի». Մամեդյարով

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննարկելով Ռոբերտ Քոչարյանի շանսերը՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում, նշել է, որ դրանք այնքան էլ մեծ չեն, հաղորդում է Vesti.az-ը։ Մամեդյարովի խոսքով՝ հնարավոր է, որ Քոչարյանը որոշ տոկոս հավաքի և անցնի խորհրդարան, սակայն դառնալ վարչապետ, նույնիսկ հնարավոր կոալիցիայի դեպքում, քիչ իրատեսական է։

«Նայեք իրավիճակին։ Քոչարյանը հրաժարվել է հանրահավաքներ հավաքելու գաղափարից, քանի որ գիտի՝ չի կարող մարդկանց մոբիլիզացնել։ Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ Քոչարյաններից, Կարապետյաններից, Սարգսյաններից և այլն։ Մարդիկ չեն հավատում նրանց: Նրանք չեն հավատում մեծ փողերին: Այնպես որ, այս դեպքում, կարծում եմ, Փաշինյանն ավելի մեծ շանսեր ունի»,- նշել է Մամեդյարովը։

«2021-ի ձեր նախընտրական ծրագիրը ձախողել եք, հիմա քվե եք խնդրում, որ նորից խաբեք»․ Ոսկան Սարգսյան

«2021-ի ձեր նախընտրական ծրագիրը ձախողել եք, հիմա քվե եք խնդրում, որ նորից խաբեք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021 թվականի նախընտրական ծրագիրը ձախողած Նիկոլ Փաշինյանն ընտրողներից քվեներ է խնդրում․
     Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում, ուղիղ եթերով ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այդ նախընտրական ծրագիրը սկսվում է Ն․ Փաշինյանի ուղերձով, ուղերձն իր հերթին սկսվում է մեջբերումով կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրից, որն ընդունվել է 2021 թվականին, Ազգային ժողովում։
     Ն․ Փաշինյանը հայտարարել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է»։ Նա քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
     Նիկոլ Փաշինյան, խաղաղություն չի հաստատվել, որ քաղաքացիները դրան տեր կանգնեն, խաղաղ զարգացման դարաշրջան բացված չէ։ Հիմա տևական հրադադար է, որ ցանկացած ժամանակ կարող է խախտվել։
     2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նշված էր․ «Փրկություն՝ անջատման միջոցով, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա», սակայն Արցախն ամբողջությամբ հանձնել եք։
     2021 թվականի ձեր նախընտրական ծրագիրը ձախողել եք, հիմա ընտրողներից քվե եք խնդրում, որ նորից ընտրողներին խաբեք, միայն թե մնաք իշխանական կերակրատաշտին կպած, խուսափեք ձեր արածների համար պատասխանատվությունից։ Չի ստացվելու»։

«Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն»․ Աշոտ Մինասյան

«Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն»․ Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը՝ կալանավայրից․ «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, դու այս ի՞նչ արեցիր։
     Մարդիկ միշտ տպավորվում են իրերի արտաքին փայլից։
     «Ղեկավարն էլ ժամանակ առ ժամանակ պետք է ժողովրդին զբաղեցնի և շեղի տոնախմբություններով և հանդիսություններով»։
     Նիկոլո Մաքիավելի
     Մարդիկ սիրում են այն ամենը, ինչը տպավորիչ է, շքեղ ու առասպելական։ Դիպիր նրանց հույզերին և նրանք ամբոխներով կհավաքվեն քո ներկայացմանը։
     Տեսողական պատկերը զանգվածների սրտերին հասնելու ամենաարագ ուղին է։ Դու և քո թիմը սիրում եք արյունահեղություն։ Ուրախանում եք, երբ մեծ բազմություններով են կոտորվում, միայն նրանց մեջ ձեր հարազատներից ու մերձավորներից չլինեն։
     Դուք թաքցնում եք ձեր ուրախությունը, կեղծ հառաչում, ծնկի իջնում և կեղծ կարեկցական խոսքեր ասում՝ ձեր սրտինը թաքցնելու համար։
     Դու Հուլիոս Կեսարը չես, որ դրամատիզմ հաղորդելով քո կերպարին՝ փորձես շահել ժողովրդի ու ամբոխի խղճմտանքը և վերընտրվես որպես ժողովրդի ընտրյալ։
     Թատրոնն ավարտված է, և Աննան էլ Կլեոպատրան չէ, այլ` Էրատոն»։

«Ապրիլի 24-ի մասով ի՞նչ ունենք, ո՞նց են ընթանում կազմակերպչական աշխատանքները»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

«Ապրիլի 24-ի մասով ի՞նչ ունենք, ո՞նց են ընթանում կազմակերպչական աշխատանքները»․ Տիգրան Ավինյան

«Ապրիլի 24-ի մասով ի՞նչ ունենք, ո՞նց են ընթանում կազմակերպչական աշխատանքները»,- հետաքրքրվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Կամո Արեյանը մանրամասն ներկայացրեց, ապա ասաց, որ աշխատանքներն իրենց ավարտը կունենան ապրիլի 23-ին, և որ ժամը 23։00-ին կզեկուցի ավարտի մասին․ «Վստահեցնում եմ, որ մեր կառույցներն իրենց պարտավորությունը կկատարեն հարյուր տոկոսով»,- նշեց նա։