«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ Վարդևանյան

«Խափանման միջոցի կիրառումը պետք է լինի համաչափ, պետք է լինի անհրաժեշտ, պետք է լինի պիտանի և պետք է բխի Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջներից՝ նվազագույնի սկզբունքից։ Ես իսկապես ուզում եմ հարցադրում բարձրաձայնել, ինչպե՞ս կարող է բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, բացառապես դրական բնութագրվող անձի նկատմամբ խափանման միջոցը լինել ինտենսիվ և լինի դիրքորոշում, որ այն տևի 13 ամիս։

2 օր առաջ դատախազը հայտարարեց, որ պետք է տնային կալանքը 3 ամսով երկարաձգվի՝ նշելով, որ անուղղակի կարող է միջամտել գործի քննությանը։ Լավ, ինչի՞ն պիտի խոչընդոտի, օրինակ՝ ում ասած, կամ ինչ զննության, կամ զննությանը կարա՞ս խոչընդոտես, ի՞նչ պիտի անենք, պետք է գիշերը գանք Հակակոռուպցիոն դատարանի դուռը բացենք՝ զննության արձանագրություն ման գա՞նք»,- այսօր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան

«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևոր է համարել Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեությունը:

Հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ ընկերությունների գործունեությունը: Կա՞ Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեության աճ, զարգացում, այսպես ասած՝ ավելացում, ֆրանսիական ներդրումներ: Ոչ: Հայաստանում գործում են այն ընկերությունները, որոնք եղել են մինչև 2018 թվականը: Դրանից հետո, անցնող ութ տարիների ընթացքում, հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է երկու կողմից էլ՝ թե պաշտոնական Երևանի, թե Փարիզի, սակայն հարաբերության իրական, գործնական, խորքային ցուցիչը՝ տնտեսությունը, ըստ էության բացակայում է:

2021 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան Փարիզում ստորագրեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Ո՞ւր է, ի՞նչ քայլեր են արվել այդ քարտեզով: Հինգ տարվա ընթացքում հայ-ֆրանսիական տնտեսական կոպերացիան որքանո՞վ է աճել: Գրեթե ոչնչով:

Պետական ծրագրերով իրականացվող ֆինանսավորումը այստեղ բացարձակապես ցուցիչ չէ, որովհետև պետական ծրագիրն առավելապես քաղաքական նկատառումներով պայմանավորված աշխատանք է: Տնտեսական սուբյեկտների հետաքրքրությունն ու ներգրավվածությունն է, որ փոխադարձ հարաբերության իրապես ամրության վկայություն է: Իսկ Ֆրանսիայի տնտեսական սուբյեկտների հետաքրքրություն Հայաստանի տնտեսությամբ, գործնականում չկա»:

«Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին»․ Տիգրան Աբրահամյան

«Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ դիտորդի դեր ստանձնած և Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին:
     Ավելին, այսօր ԱԺ փոխխոսնակն ավելի առաջ գնաց, ասում է՝ մեր հաստատած խաղաղությունից հետո սահմանին մարդիկ չեն սպանվում, իսկ նախկինում՝ ամեն տարի, տասնյակներով սպանվում էին:
     Իրենց պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի դեմ 6-7 պատերազմ, ագրեսիա է արձանագրվել՝ իրենց իսկ արկածախնդիր քաղաքական կուրսի պատճառով, որի հետևանքը մեր հայրենիքի տարբեր հատվածների օկուպացիան է և հազարավոր մարդկանց նահատակությունը:
     Իսկ այս անձինք դեռ խոսում են նախորդ տարիների կորուստների կամ դրա թվի մասին:
     Մի բան էլ. այս պահին սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ամբողջությամբ ընդունել եք ադրբեջանական օրակարգը և շաժվում եք դրանց իրացման ճանապարհով, իսկ հիմա էլ մեծ թվով մարդիկ բանակում մահանում են խաղաղ պայմաններում, որովհետև բանակի բարեփոխումների անվան տակ գնացել եք դրա բարոյալքման և կազմաքանդման ճանապարհով»:

«Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին»․ Տիգրան Աբրահամյան

«Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ դիտորդի դեր ստանձնած և Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին:
     Ավելին, այսօր ԱԺ փոխխոսնակն ավելի առաջ գնաց, ասում է՝ մեր հաստատած խաղաղությունից հետո սահմանին մարդիկ չեն սպանվում, իսկ նախկինում՝ ամեն տարի, տասնյակներով սպանվում էին:
     Իրենց պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի դեմ 6-7 պատերազմ, ագրեսիա է արձանագրվել՝ իրենց իսկ արկածախնդիր քաղաքական կուրսի պատճառով, որի հետևանքը մեր հայրենիքի տարբեր հատվածների օկուպացիան է և հազարավոր մարդկանց նահատակությունը:
     Իսկ այս անձինք դեռ խոսում են նախորդ տարիների կորուստների կամ դրա թվի մասին:
     Մի բան էլ. այս պահին սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ամբողջությամբ ընդունել եք ադրբեջանական օրակարգը և շաժվում եք դրանց իրացման ճանապարհով, իսկ հիմա էլ մեծ թվով մարդիկ բանակում մահանում են խաղաղ պայմաններում, որովհետև բանակի բարեփոխումների անվան տակ գնացել եք դրա բարոյալքման և կազմաքանդման ճանապարհով»:

«Որպեսզի Իրանը բացի Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումները»․ Խաթիբզադե

«Որպեսզի Իրանը բացի Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումները»․ Խաթիբզադե

Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը կմնա բաց, եթե ԱՄՆ-ն հրաժարվի իր առավելապաշտական պահանջներից։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։

«Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։ Եվ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս նեղուցի միշտ բաց մնալուն»,- ասել է նա։ Սակայն այժմ, պաշտոնյայի խոսքով, «անհրաժեշտ է ընդունել նոր կանոններ»։ Տարածաշրջանում ձևավորված իրավիճակը «պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև անվտանգ անցումն ապահովելու և բնապահպանական հարցերի տեսանկյունից»։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հորմուզի նեղուցը միշտ կմնա խաղաղության և կայունության նեղուց, եթե այս պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, և ամերիկացիները հրաժարվեն իրենց առավելապաշտական ​​դիրքորոշումներից և ընդունեն տեղում առկա իրականությունը, ընդունեն արդար, հավասարակշռված և իրավահավասար պայմաններ [համապարփակ կարգավորման համար]: Այսինքն՝ եթե նրանք ընդունեն այն փաստը, որ ոչ ոք չի կարող հարձակվել մեկ այլ երկրի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը, և որ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պետք է հարգվեն»,- հավելել է Խաթիբզադեն։

«Խորհուրդ կտայի՝ շեֆիդ հարց տաս՝ ինչո՞ւ քեզ տարավ քաղաքական բոմժացման»․ Վահե Սարգսյան

«Խորհուրդ կտայի՝ շեֆիդ հարց տաս՝ ինչո՞ւ քեզ տարավ քաղաքական բոմժացման»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվե՛լ (Samvel Farmanyan), տես, 2018֊ի աշնանը Դաշնակցությունը չմտավ Խորհրդարան, որից ուղիղ երկու տարի անց՝ դավաճանական պատերազմի ավարտից և հողհանձնման մեկնարկից անմիջապես սկսած, հայրենիքի ծանր պահին վերաճեց դիմադրության առանցքային ուժի, և մինչ օրս կռիվ է տալիս։
     2021֊ին Դաշնակցության խորհրդարան մտնելը լրացուցիչ հարթակ ու ազդակ տվեց էդ կռվին։
     Դու պատմաբան ես, ինքդ կվկայես, որ Դաշնակցության գործունեությունը կապել խորհրդարան մտնելու, իշխանության լինել-չլինելու հետ՝ ծիծաղելի է. ՀՅԴ-ն 1990-ականներին 4 տարի բանտում էլ է գործել։
     Արդ, ՀՅԴ-ն առաջիկայում Խորհրդարանում «Հայաստան» դաշինքով լինի էլ (ի տխրություն ձեզ), չլինի էլ (որից դուք հայտնի կենդանու հրճվանք կապրեք), Դաշնակցության քաղաքական ինքնասպանության մասին կարելի է միայն երազել։
     Սա ականջներիդ օղ արեք։
     Սամվե՛լ, ես խորհուրդ կտայի, որ Դաշնակցության դարդը լացելու փոխարեն՝ ինքդ քեզ կամ շեֆիդ հարց տաս՝ ինչո՞ւ նա քեզ տարավ քաղաքական բոմժացման (քանի որ շեֆերիդ հաճախ փոխելու խասիաթ ունես՝ հիշեցնեմ, որ նկատի ունեմ ոչ թե Արթուր Բաղդասարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ վերջին ու այս պահին գործող շեֆիդ)։
     Այ էստեղ լիքը կարող ես ճառել, խորքային վերլուծականներ հրապարակել, վշտանալ, ողբալ, լացել…
     Եվ միանգամայն ճիշտ կանես, Սամվե՛լ, քանի որ ջահել և տեղյակ մարդ էիր, և Նիկոլի չարագործությունների ամենաթեժ փուլում քեզ աղբամանում հինգ տարի կոնսերվացնել, հիմա հանել, լողացնել, կեղտերն ու ժանգերը մաքրել ու փորձել նորից օգտագործել` այնքան էլ հաճելի բան չէ։
     Հ.գ. Ես հասկանում եմ, որ ձեր դարդը ընդդիմության կամ Դաշնակցության հաղթանակը չէ, և քեզ հնգամյա կոնսերվացումից դուրս բերելու միակ նպատակն այն է, որ «Հայաստան» դաշինքը հնարավորինս քիչ ձայներ ստանա։ Բայց ինչքան շարունակեք՝ էդքան լավ. դաշտը բյուրեղանում է, և մարդկանց հստակ է դառնում՝ ով ով է»։

Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը (տեսանյութ)

Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպած երթի ընթացքում բախում է տեղի ունեցել մասնակիցների և ոստիկանների միջև, որի հետևանքով 17 հոգու բերման են ենթարկել։ Ինչպես հայտնում է «Նյուզ»-ը, բեման ենթարկվածների թվում է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Հրապարակված կադրերում երևում է, որ նա վնասվածքներ է ստացել։

«Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Փորձում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը»․ Սամվել Կարապետյան

«Պատվարժան դատարան, փաստաբան Վարդևանյանն ամեն ինչ ներկայացրեց, ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքի մեջ։
     Ուզում եմ արձանագրել` մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինությունները, վստահ եմ, ուղղված են իմ և մեր թիմի բոլոր անդամների դեմ, որպեսզի փորձեն կանգնեցնել մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա չի հաջողվելու, ամեն ինչ շարժվում է առաջ, փոփոխությունները լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ենք ունենալու»,-դատական նիստի ժամանակ իր խոսքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

Դատական նիստը շարունակվում է։

Շվեդիայի թագավորը ժամանել է Ուկրաինա (տեսանյութ)

Շվեդիայի թագավորը ժամանել է Ուկրաինա

Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավը և երկրի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը ժամանել են Լվով, հաղորդում է շվեդական SVT-ն։

Թագավորն արդեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Սա Շվեդիայի միապետի առաջին այցն է Ուկրաինա՝ լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր:

«Ձեր հացը Սորոսն է ապահովել, մեր հացը մենք ենք աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ձեր հացը Սորոսն է ապահովել, մեր հացը մենք ենք աշխատում»․ Նարեկ Կարապետյան

«Սորոսի հիմնադրամից միլիոններ ստացող ՔՊ-ական պատգամավորները ո՞ւմ հիբրիդն են, ո՞վ էր ֆինանսավորում Սորոսի հիմնադրամին, որից ֆինանսավորվում էին ՔՊ-ական պատգամավորները, ո՞վ, կարող ա՞ արգենտիանցիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ «Հայաստանում կայանալիք եվրոպական համայնքների գագաթնաժողովը, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ Հայաստան ուղարկվող գումարները, դիտարկո՞ւմ եք որպես աջակցություն Փաշինյանին»։ «Հիբրիդի սիմվոլը հենց իրենք են։ Տասնամյակներով Սորոսի հիմնադրամով ֆինանսավորված մարդիկ, ձեր հացը Սորոսն է ապահովել, ո՞ւմ եք ինչ ասում, մեր հացը մենք ենք աշխատում, ձեր հացը՝ Սորոսը, ո՞վ է ձեր պատվիրատուն»։