«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար»․ #Politico

«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար»․ #Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Թրամփի հայտարարությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին վկայում է այն մասին, որ նա «ցանկանում է ավարտել պատերազմը» Իրանի դեմ։ Politico-ի հաղորդմամբ՝ դեռ վերջերս Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը չի ներառվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանների մեջ՝ այդ հակամարտությունը անվանելով «առանձին բախում»։ Սակայն «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դրդելով դադարեցնել հարվածները՝ Թրամփը վերացրել է այն գործոնը, որը կարող էր խափանել Իրանի հետ գործարքը»։

«Կարծում եմ՝ նա կգնա այլ փոխզիջումների, քանի որ իսկապես ցանկանում է վերջ դնել դրան»,- լրատվամիջոցը մեջբերում է Պարսից ծոցի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը: Հաշվի առնելով, որ Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցությունները որևէ առաջընթաց չեն ապահովել, Թրամփը «կարող է ավելի զիջող լինել Իրանի առնվազն որոշ պահանջների նկատմամբ»,- նշում է Politico-ն:

«Առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում»․ Գևորգ Գրիգորյան

«Առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ՝ Պետրոս Ղազարյանին․
     Հաշվի առնելով Ձեր կողﬕց կազմակերպվող հարցազրույցների և հաղորդուﬓերի հանրային կարևորությունն ու ազդեցությունը՝ ցանկանում ենք բարձրաձայնել առողջապահության ոլորտին առնչվող թեմաների ներկայացման ձևաչափի վերաբերյալ կարևոր դիտարկում։
     Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի հանրությանը ներկայացվող քննարկուﬓերը լինեն բազմակողմանի և հավասարակշռված։ Մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտի խնդիրներին, կարևոր է, որ բացի Առողջապահության նախարարի կամ պետական պաշտոնական դիրքորոշուﬕց, ներկայացվեն նաև այլ մասնագիտական և անկախ կարծիքներ՝ ոլորտի փորձագետների, բժիշկների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ մոտեցումը ոչ ﬕայն կբարձրացնի քննարկուﬓերի որակը, այլև կնպաստի հանրային վստահության ձևավորմանը և խնդիրների առավել ամբողջական ընկալմանը։ Առաջարկում ենք նաև քննարկել թեմատիկ բանավեճերի կազմակերպման հնարավորությունը, որտեղ տարբեր դիրքորոշուﬓեր ունեցող մասնագետներ կունենան հավասար հարթակ՝ ներկայացնելու իրենց տեսակետները։ Սա կարող է էապես նպաստել առողջ և կառուցողական հանրային դիսկուրսի զարգացմանը։
     Եթե իսկապես Հանրային Հեռուստաընկերությունը բաց է տարբեր կարծիքների համար և չեք խուսափում մասնագիտական բանավեճից, առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում՝ Առողջապահության նախարարի մասնակցությամբ, ապահովելով նաև այլ մասնագիտական և անկախ տեսակետների ներկայացումը։ Սա կնպաստի հավասարակշռված և բազմակողմանի հանրային քննարկման ձևավորմանը»։

«Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու»․ Սամվել Կարապետյան

«Ձեր թիմակիցներին համատարած մեկուսացնում են, ասում են՝ հին բարքերին են վերադարձել», «Դատարանից ի՞նչ սպասելիքներ ունեք»․ այսօր Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները հարցեր ուղղեցին Սամվել Կարապետյանին։ «Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու, մի օր այդ հարցերին կպատասխանեմ»,- նշեց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

«Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն Կարապետյան (տեսանյութ)

«Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն Կարապետյան

«Ցանկացած ելք մեզ համար ընկալելի և ընդունելի կլինի․ դա մեր վարքագիծը երբեք չի փոխի»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք դատարանից, ասաց Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը։

Իսակովի պողոտան կաթվածահար է․ մարդիկ ոտքով են շարունակում ճանապարհը (տեսանյութ)

Իսակովի պողոտան կաթվածահար է․ մարդիկ ոտքով են շարունակում ճանապարհը

Իսակովի պողոտայում կատարվող ասֆալտապատման աշխատանքների պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել։ Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են ուղևորները խցանումների պատճառով իջել ավտոբուսներից և ոտքով են շարունակում ճանապարհը։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով դատական հերթական նիստն է ընթանում։
     Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով․ նիստը հետաձգվել էր։

«Ձեզ հայտնի շրջանակների՝ բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է»․ Նիկոլ Փաշինյան

«Ձեզ հայտնի շրջանակների՝ բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է»․ Նիկոլ Փաշինյան

«Երեկ ապօրինի գույքի բռնագանձման գործով ՀՀ վճռաբեկ դատարանն առաջին նախադեպային որոշումը կայացրել է և, համոզված եմ, դրանով շատ՝ ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է»,- ԱԺ եզրափակիչ ելույթն այսպես ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդը պետք է շուն-շանգյալներին, քաղաքական բոշաներին ուղարկի քաղաքականությունից դուրս»․ Նիկոլ Փաշինյան

«Ժողովուրդը պետք է շուն-շանգյալներին, քաղաքական բոշաներին ուղարկի քաղաքականությունից դուրս»․ Նիկոլ Փաշինյան

Ամփոփելով եզրափակիչ ելույթը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանն ու «պատերազմի եռագլուխ կուսակցության, նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին, քաղաքական բոշաներին ուղարկի քաղաքականությունից դուրս՝ հարատև»։

«Ամբողջ Ֆեյսբուքում մարդկանց բողոքներն են խցանումներից»․ Սամսոն Գրիգորյան

«Ամբողջ Ֆեյսբուքում մարդկանց բողոքներն են խցանումներից»․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամբողջ հայկական ֆեյսբուքում մարդկանց բողոքներն են խցանումներից։
     Ի՞նչ են անում իշխանությունները, ճիշտ է, նույնպես բողոքում են։ Թե բա դեղինի տակ են անցնում, թե բա տարին 7.000 մեքենա ավելանում է։
     Խեեղճ, մեեեղկ իշխանություն…
     Իսկ հիմա ավելի լուրջ և բացատրեմ, թե ինչու պետք է մեղադրել իշխանություններին և նրանց անվանել պոպուլիստ, մանիպուլյատոր։
     Իրականում յուրաքանչյուր այլ պետության համար սա մի հրաշալի ձեռքբերում է՝ մեքենաներն ավելանում են տարին 7.000-ով՝ հրաշալի է։ Փաստորեն տարին միջինում 700.000.000 ով ավելանում Երևանի բյուջեի մուտքերը միմիայն գույքահարկից, եթե անտեսենք մեքենաների ավելացումով պայմանավորված հարկերի հավաքագրման ահռելի աճերը, վառելիքի հարկերը, պահեստամասերի և քսայուղերի հարկերը, ստեղծված նոր աշխատատեղերի հարկերը, վերջապես ԱՊՊԱ-ի հարկերը։
     Որոշ վարորդներ խախտումներ են անում, բա մենք դրանց ջանիիին մատաղ, բա այդ հրաշք մարդկանց մուծած տուգանքներն ինչ կարգին գումար են բերում բյուջեին։
     Մի պարզագույն օրինակով ներկայացնեմ.
     Պատկերացրեք, դուք ունեք ռեստորան, տարին 7.000 նոր հաճախորդ է ավելանում։ Կան հաճախորդներ, ովքեր սիրում են ամեն կենացից հետո բաժակը ցխել հատակին և այդ ցխած բաժակի հնգապատիկը դուք ստանում եք այդ հրաշք հաճախորդներից, ուղղակի հաշվի մեջ ջարդը ավելացնելով։
     Հիմա, եթե այսքանից հետո, դու չես օգտագործում այս հավելյալ գումարները քո ճանապարհներն ավելացնելու, էստակադաներ կառուցելու, տարանցիկ ուղիներ բացելու վրա (մեր ռեստորանի դեպքում երկրորդ հարկ կառուցելու, հավելյալ սեղան, աթոռ գնելու, նոր աշխատակից վարձելու վրա), ապա դու ո՞վ ես։
     Ճիշտ է, դու ընդամենը միշտ լացող, նվնվացող, անկարող պոպուլիստ ու մանիպուլյատոր ես, փորձի՛ր վերջապես փոխվել»։