«Իրենց պետք է, որ ադնառազվի շալվար շպրտեն երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն՝ բոշեք, լնգու-լավազներ»․ Նիկոլ Փաշինյան

«Իրենց պետք է, որ ադնառազվի շալվար շպրտեն երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն՝ բոշեք, լնգու-լավազներ»․ Նիկոլ Փաշինյան

«Էդ որ ասում են՝ «փակում ենք», իրանք վերջին անգամ ե՞րբ են եղել էդ դպրոցներում։ Իրանց պետք ա, որ մեր երեխեքը դպրոցներում անցկացնեն տասը տարի, կրթություն չստանան, շալվար ունենալու հնարավորությունից զրկված լինեն, որ էդ երեխեքի շալվար ունենալու հույսն իրանց վրա լինի, որ մի հատ ադնառազվի շալվար շպրտեն երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն՝ բոշեք, լնգու-լավազներ»,- ԱԺ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Էսպես կոչված ավերակները իրենց պետք են, որովհետև էդ դպրոցից դուրս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարա լինի, որ իրանց բրիգադներում ավտոների վագոնների տակ քնելով մնա։ Բա հլը եկեք գնանք մեր կառուցած դպրոցները»։

Ոստիկանական մեծաթիվ զորքեր՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ (տեսանյութ)

Ոստիկանական մեծաթիվ զորքեր՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի է կունենա Սամվել Կարապետյանի գործով հերթական նիստը։ Նիստից առաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են տեղակայվել դատարանի ճանապարհին և տարածքում։

Հիշեցնենք, որ առաջին նիստը ապրիլի 15-ին էր, որի ժամանակ պաշտպանները միջնորդել էին խափանման միջոցը վերացնել, իսկ դատախազը միջնորդել էր տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։

«Մի հոգի կա, 63 երկրի քաղաքացի ա, ասում ա՝ դառնալու եմ վարչապետ»․ Նիկոլ Փաշինյան

«Մի հոգի կա, 63 երկրի քաղաքացի ա, ասում ա՝ դառնալու եմ վարչապետ»․ Նիկոլ Փաշինյան

«Մի հոգի կա, 63 երկրի քաղաքացի ա, ասում ա՝ ես վստահ եմ, որ դառնալու եմ վարչապետ։ Ուրեմն ինքը ո՛չ ընտրություններին մասնակցում ա, ո՛չ վարչապետի թեկնածու ա, ո՛չ պատգամավորի, բայց վստահ ա, որ հաղթելու ա»,- ԱԺ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Մի անգամ հղում չեն անում ժողովրդին, մի հատ նախադասություն չկա, որ՝ մենք վստահ ենք, որ ժողովուրդը գալու ա՝ մեզ ընտրի»։

«Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելով՝ կասկածի տակ է դրվում ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը»․ Ոսկան Սարգսյան

«Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելով՝ կասկածի տակ է դրվում ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելով՝ կասկածի տակ է դրվում ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը․
     Բոլրին էլ պարզ է, որ հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանության, ՔՊ-ի գլխավոր մրցակիցը «ՈւԺեղ Հայաստան»-ն է։ Հնարովի մեղադրանքով Սամվել Կարապետյանին երկար ամիսներ կալանքի, ապա տնային կալանքի տակ պահելով՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում։ Դա նման է այն բանին, որ վազքի մրցումներից առաջ գլխավոր մրցակցիդ ոտքերը կապես, որ չկարողանա վազել, հաղթել։ Այսօր՝ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով նիստ է նշանակված։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը: Դատավոր Վահե Դոլմազյանը պետք է կարողանա արդար որոշում կայացնել, արդարադատություն իրականացրել, որքան էլ դա դժվար լինի»։

«Էն դռնից ինչ-որ մարդիկ են մտնում՝ սենց արած, գործողություն են անում ու գնում»․ Նիկոլ Փաշինյան

«Էն դռնից ինչ-որ մարդիկ են մտնում՝ սենց արած, գործողություն են անում ու գնում»․ Նիկոլ Փաշինյան

«Տենց տեսարան առաջին անգամն էր, գուցե նախկինում չեմ նկատել։ Զեկույց ա, ներկայացնում ես, մեկ էլ տեսնում ես՝ էն դռնից ինչ-որ մարդիկ են մտնում՝ սենց արած, գալիս, ինչ-որ գործողություն են անում ու գնում»,- ԱԺ ելույթում, նկատի ունենալով ընդդիմությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ասացին՝ մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան»։

ԱԺ-ում ընթանում է Կառավարության ծրագրի 2025թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը։

«Հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

«Հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

«Ես միշտ մտածել եմ, որ 2018-ի հեղափոխությունը պետք է դաս լինի ձեր բոլոր նախկինների համար, որ կաշառք տալն ու վերցնելը լավ բան չի։ Լավ, ինչքա՞ն ա նստած ձեր մեջ դա։ Դուք թմրամոլ եք, ընտրակաշառամոլ եք»,- ԱԺ-ում հայտարարեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմադիրներին։ «Ձեզ պետք է բուժել քաղաքականապես և հունիսի 7-ին մենք ձեզ կբուժենք»,- հավելեց նա։

«Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան

«Դուք էնքան թույլ եք, որ․․․ Թե՛ Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե՛ Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ՝ Ռոբերտ Քոչարյանից»,- ԱԺ ելույթում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսքն ուղղելով իշխանականներին։ «Նիկոլ Փաշինյանը, ձեզնից ոմանք անձնական բնույթի վիրավորանքներ են հասցնում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Ինչ եք ուզում դրանով անել։ Դուք իշխանություն եք, հանրությանն ի՞նչ եք ուզում փոխանցել, որ երկիրը պետք է շարժվի ատելության, վիրավորանքի միջոցո՞վ»,- շարունակեց նա։

Ստամբուլում ընթանում է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

Ստամբուլում ընթանում է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական…