«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆՈՐ ԿԱՆՈՆ․ ԱՂՔԱՏ ԿՆՈՋ ՄՈՏ ՔԱՂՑԿԵՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՇ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԻ
     Փաստորեն, ՀՀ առողջապահության նախարարությունը նոր «ստանդարտ» է սահմանել․ կանայք այլևս հավասար չեն կանխարգելման հարցում․․․
     Մինչև հիմա արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հիմնական գործիքը՝ HPV թեստավորումը, կատարվում էր համապատասխան տարիքի բոլոր կանանց համար։
     Որովհետև սա կյանք փրկող սկրինինգ է, ոչ թե «բոնուս ծառայություն»։
     Ավելին՝ 2016 թվականից այդ սկրինինգը իրականացվում էր անվճար։
     Բայց 2026-ի հունվարի 1-ից ամեն ինչ փոխվեց․
     ներքին հանձնարարականով թեստավորումը դարձել է միայն ապահովագրվածների համար։
     Թարգմանեմ պարզ լեզվով․
     Ապահովագրված ես՝ գուցե քաղցկեղը կբացահայտվի շուտ
     Չես՝ սպասիր, մինչև ուշ լինի․․․․
     Սա ինչ է իրականում․
     – Կանանց բաժանում «արժեքավորների» և «ավելորդների»
     – Կանխարգելման վերացում՝ ամենախոցելի խմբերի համար
     – Քաղցկեղի ռիսկի գիտակցված մեծացում՝ պետական մակարդակով։
     Ամենացավալին՝
     Սա արդեն առողջապահություն չէ։
     Սա սառն հաշվարկ է՝ ով արժե կանխարգելման, ով՝ ոչ։
     Իրական Հայաստանում կնոջ կյանքը կախված է ոչ թե բժշկական կարիքից, այլ՝ վճարունակությունից»։

«Փաշինյանը փորձում է անտեսել «խաղաղության» բովանդակությունը»․ Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանը փորձում է անտեսել «խաղաղության» բովանդակությունը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի «խաղաղությունը»՝ սողացող կապիտուլյացիայի քաղաքականություն
     Ազգային ժողովում՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների համատեքստում, Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության կողմից հնչեցվող «վերաբանակցման» գաղափարին՝ այն ներկայացնելով որպես ռիսկային և անորոշ քայլ։ «Ո՞վ կարող է ապացուցել, որ վերաբանակցման արդյունքում փաստաթուղթն ավելի լավը կդառնա»,- հայտարարել է նա՝ միաժամանակ ընդդիմադիր ուժերին որակելով որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։
     Այս հարցադրումը կառուցված է ակնհայտ մանիպուլյացիայի վրա։ Խնդիրը ոչ թե վերաբանակցման գաղափարն է, այլ այն, որ Փաշինյանը միտումնավոր խուսափում է քննարկել իր իսկ վարած գործընթացի բովանդակությունն ու ռիսկերը։ Երբ «վերաբանակցումը» ներկայացվում է որպես վտանգ, բայց գործող գործընթացը չի ենթարկվում նույն քննադատական չափանիշներին, ձևավորվում է միակողմանի օրակարգ, որի նպատակը հանրային քննարկումը սահմանափակելն է։
     «Պատերազմի եռագլուխ կուսակցություն» ձևակերպումը նույն տրամաբանության շարունակությունն է։ Սա պիտակավորում է, որը միտված է ցանկացած այլընտրանքային մոտեցում ներկայացնել որպես վտանգավոր և ոչ լեգիտիմ։ Այս կերպ իշխանությունը փորձում է փակել բովանդակային որևէ քննարկում։
     Այս ֆոնին կարևոր է հստակեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը։ ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ իր իշխանության գալու պարագայում Հայաստանը չի հրաժարվելու միջազգային պարտավորություններից։ Հետևաբար, Փաշինյանի «վերաբանակցում = պարտավորություններից հրաժարում» թեզը ոչ միայն անհիմն է, այլ նաև միտումնավոր խեղաթյուրում։
     «Առաջարկ Հայաստանին» ծրագրով առաջ քաշվող «Երաշխավորված խաղաղության» մոդելը առաջարկում է որակապես այլ մոտեցում։ Այն հիմնված է միջազգային միջնորդության, ամրագրված իրավական երաշխիքների և վերահսկողության գործուն մեխանիզմների վրա։ Այս մոտեցումը ենթադրում է, որ խաղաղությունը չի կարող կառուցվել միայն քաղաքական հայտարարությունների վրա․ այն պետք է ունենա ինստիտուցիոնալ հենարան և միջազգային երաշխիքներ։
     Այսօր առկա է ակնհայտ ուժային դիսբալանս Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս պայմաններում առանց երաշխիքների ընթացող «խաղաղության» գործընթացը վերածվում է միակողմանի զիջումների շղթայի։ Այստեղ է, որ բացահայտվում է գործող քաղաքականության հիմնական հակասությունը․ խաղաղության անվան տակ իրականացվում է գործընթաց, որը չի ապահովում այդ նույն խաղաղության կայունությունն ու անվտանգությունը։
     Փաշինյանը փորձում է «խաղաղությունը» ներկայացնել որպես անվերապահ արժեք՝ անտեսելով դրա բովանդակությունը։ Սակայն խաղաղությունը չի կարող լինել ինքնանպատակ, եթե այն չի երաշխավորում պետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկարաժամկետ կայունությունը։
     Ուստի իրական երկընտրանքը «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքը չէ։ Իրական երկընտրանքն է՝ չերաշխավորված, խոցելի «խաղաղություն»,
     կամ երաշխավորված, վերահսկելի և կայուն խաղաղություն։
     Եթե այս տարբերակումը չի դրվում քաղաքական օրակարգի կենտրոնում, ապա գործընթացը շարունակելու է զարգանալ նույն տրամաբանությամբ՝ դեպի սողացող կապիտուլյացիա, որի քաղաքական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը»։

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ (լուսանկար, տեսանյութ)

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ

Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
     «ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Մեր երկրում իրական դատարանն արհամարհված է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)

«Մեր երկրում իրական դատարանն արհամարհված է». Բագրատ Սրբազան

«Սա անարգանք է հատկապես դատարանի նկատմամբ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, փաստում է այն հանգամանքի մասին, որ իրական դատարանը մեր երկրում արհամարված է: Սա անարգանք է ձեր նկատմամբ»,- դատական նիստին ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով այն ահնգամանքին, որ ոստիկանները կրկին դատարան չեն ներկայացրել 18 արդարների գործով տնային կալանքի մեջ գտնվող մեղադրյալներ Արթուր Սարգսյանին և Վահագն Չախալյանին, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Պաշտպանները միջնորդեցին տնային կալանքում գտնվող անձանց խափանման միջոցը վերացնել, որպեսզի հետագայում նրանց չներկայացվելու պատճառով դատական նիստերը չհետաձգվեն:

«Ով կմտածեր, որ մի օր կսինխրոնիզացվեն Օրուելի հակատրամաբանության շուրջ»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ով կմտածեր, որ մի օր կսինխրոնիզացվեն Օրուելի հակատրամաբանության շուրջ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ ««Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի հակատրամաբանությունը հայկական ու ադրբեջանական իշխանությունները հավասարապես կիրառում են մեր հանրության ու պետության դեմ:
     Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ…»։

«Ով կմտածեր, որ մի օր կսինխրոնիզացվեն Օրուելի հակատրամաբանության շուրջ»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ով կմտածեր, որ մի օր կսինխրոնիզացվեն Օրուելի հակատրամաբանության շուրջ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ ««Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի հակատրամաբանությունը հայկական ու ադրբեջանական իշխանությունները հավասարապես կիրառում են մեր հանրության ու պետության դեմ:
     Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ…»։

«Այն մարդիկ, ովքեր ուզում են կանգնեցնել Հայաստանի թրքացումը, հայտնվում են ճաղերի հետևում»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)

«Այն մարդիկ, ովքեր ուզում են կանգնեցնել Հայաստանի թրքացումը, հայտնվում են ճաղերի հետևում»․ Նաիրա Կարապետյան

«Նախընտրական փուլում իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի լռեցնի իրեն խանգարողներին, ուստի դրական բան մի՛ սպասեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ ընդգծելով, որ այն մարդիկ, ովքեր ուզում են կանգնեցնել Հայաստանի թրքացումը, հայտնվում են ճաղերի հետևում։

«Բագրատ Սրբազանը պատժվեց նրա համար, որ նա միասնական ընդդիմությասն առաջնորդն էր, այն ընդդիմության, որում միավորվել էին ռադիկալ, իրարից տարբեր մոտեցումներ ունեցող քաղաքական ուժեր, և բնական է, որ Բագրատ Սրբազանը պետք է չեզոքացվեր»,- ասաց Կարապետյանը։

«Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ». #IRIB

«Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ». #IRIB

Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը, որը հանդես է գալիս որպես միջնորդ Իրան-ԱՄՆ բանակցություններում, Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է իրանական բանակցային թիմի ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը:

Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ Մունիրը Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման և բանակցությունների նոր փուլի կազմակերպման միջնորդական ջանքերի շրջանակներում Թեհրան իր այցի ավարտից հետո կուղևորվի ԱՄՆ:

Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Պակիստանի ՆԳ նախարար Մոհսին Նաքվին գտնվում են Իրանում՝ Վաշինգթոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդությունը շարունակելու համար: Իրանի պետական ​​​​հեռարձակողի հաղորդմամբ՝ այսօր իրանցի պաշտոնյաները Թեհրան այցելած պակիստանյան պատվիրակության հետ մանրամասն կքննարկեն Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը և ԱՄՆ առաջարկները:

«Իրենց «բարեփոխված համակարգը»-ը չի աշխատում՝ տուժում է քաղաքացին»․ Սոնա Աղեկյան

«Իրենց «բարեփոխված համակարգը»-ը չի աշխատում՝ տուժում է քաղաքացին»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդամենը րոպեներ առաջ. Հանրային տրանսպորսում վալիդատորը չի աշխատում, ուղևորները չեն կարող տոմս ստանալ։ Վարորդն արձանագրում է, որ խնդիրը վալիդատորինն է, բայց լուծում գտնելու փոխարեն իջնում է մեքենայից ու հայտարարում․
     «Ինձ ասել են՝ մի քշի, չեմ քշում»։
     Սա արդեն ոչ թե տեխնիկական խնդիր է, այլ ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը։
     Իրենց «բարեփոխված համակարգը»ը չի աշխատում՝ տուժում է քաղաքացին»։
    
    

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դտական նիստը՝ ուղիղ միացմամբ


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում շարունակվում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը: Սկսվել է…