BBC-ն մինչև 2000 աշխատատեղ կկրճատի

BBC-ն մինչև 2000 աշխատատեղ կկրճատի

BBC-ն հայտարարել է, որ կկրճատի 1800-ից 2000 աշխատատեղ, այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր տասներորդ աշխատակցին, որպեսզի կարողանա հաղթահարել «զգալի ֆինանսական ճնշումը»:

BBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Թալֆան Դեյվիսը աշխատակիցներին հայտնել է, որ կորպորացիան հաջորդ երկու տարիների ընթացքում պետք է խնայի 500 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նա չի բացառել, որ կրճատումների արդյունքում հնարավոր է փակվեն ամբողջական ալիքներ կամ ծառայություններ։

Դևիսը աշխատակիցներին հայտնել է, որ «մեր ծախսերի և եկամուտների միջև ճեղքը աճում է»։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է գնաճով, լիցենզիոն վճարներից և առևտրային գործունեությունից ստացվող եկամուտների նվազումով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անկայունությամբ։

«Համակարգն իր քաղաքական շահերով այլանդակողը պնդում է, որ այնտեղ խայտառակություն է տիրում»․ Րաֆֆի Ասլանյան

«Համակարգն իր քաղաքական շահերով այլանդակողը պնդում է, որ այնտեղ խայտառակություն է տիրում»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևի կողմից իրեն պարտադրված սահմանադրական փոփոխությունները ներկայացնում է որպես վիրահատական միջամտություն՝ արդարադատության համակարգին, պայքար՝ ՀՀ բոլոր իրավապահ մարմիններում գործող մաֆիայի դեմ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, վստահել արդեն 8 տարի երկիրը կառավարող և նման մտքեր արտահայտող մեկին, ով հանուն իր աթոռի չի խորշում նույնիսկ 24-ժամյա ռեժիմով իր քաղաքական պատվերները կատարող ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին փնովելուց։ Արդարադատության համակարգն իր քաղաքական շահերով անձամբ այլանդակողը հասարակության անգիտակից անդամներին մոլորեցնելու համար դեռ պնդում է, որ այդ համակարգում խայտառակություն է տիրում, թեև շատ լավ գիտի, որ իր ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում՝ անվտանգություն, պաշտպանություն, տնտեսություն, գիտություն, կրթություն…»։

«Թրիփը շատ մեծ հարցականի տակ է. այս պատերազմը շատ հարցեր առաջացրեց»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Թրիփը շատ մեծ հարցականի տակ է. այս պատերազմը շատ հարցեր առաջացրեց»․ Ռոբերտ Քոչարյան

«Իրանը զգացել է իր ուժը, իր հնարավորությունը, և ցույց է տվել, որ այո, ինքը պատրաստ է իր պետականության համար պայքարել։ Թրիփը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ-շատ ավելի հարցեր առաջացրեց Թրիփի նկատմամբ»,-այս մասին հերթական փոդքասթի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության քարոզարավի մեխը Թրիփն էր, Քոչարյանը նշել է. «Չկա, այդ մեխը ծռվել է։ Ես հետևում եմ քարոզարշավին, որը իրենք վարում են: Դուք որևէ տեղ բովանդակային քննարկում լսե՞լ եք, տեսե՞լ եք, չկա»։

«Կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

«Կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա»․ Էդգար Ղազարյան

«Այսօր 2 տոն է նշվում՝ Ոստիկանության օրը և Հայ կինոյի օրը։ Այս երկուսի համադրությամբ ստացվում է, որ այս իշխանության օրոք կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է ոստիկանության և իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա։ Ստեղծագործական կինո չեն կարում նկարեն՝ ընկած մեզ սարքին դերասան, իրենք էլ իրենց համար կինոներ են նկարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով կուսակիցների ձերբակալություններին։ «Նկատում ենք, որ ռեժիսորն անտաղանդ է, Փաշինյանն է, հարվածային գործիքներ խփողը որ լինի ռեժիսիոր, դրա նկարած կինոներն ի՞նչ պիտի լինեն․ տեսնում ենք։ Որ երրորդ օրն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները տեղափոխվել են քննչական կոմիտեներ ու դատարաններ։ Այս պահի դրությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ հայտ չի ներկայացրել, միակ ուժը, որ հայտ է ներկայացրել, ՔՊ-ն է։ Ուստի, եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր ընտրական սուբյեկտի օգտի իրականացնել ընտրողի խրախուսում, եթե ենթադրենք մարդն ինչ որ բան վերցրել է՝ գնա ո՞ւմ ընտրի, եթե ում որ պիտի ընտրի նա դեռ չկա»,- շարունակեց Ղազարյանը։

«Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել․ ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

«Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել․ ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք
     Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:
     Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք։
     Մանրամասները՝ տեսանյութում:

«խորհրդանիշը փակցնելով ազգի կրծքին՝ հասկացնում է, որ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղավոր է նաև հավաքական հայը»․ Արմեն Հովասափյան

«խորհրդանիշը փակցնելով ազգի կրծքին՝ հասկացնում է, որ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղավոր է նաև հավաքական հայը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն անգամ, երբ նայում եմ օրվա կառավարողների կրծքին փակցված քարտեզի տնազին, միանգամից մտովի տեղափոխվում եմ անցյալ դարի 60–70-ականներ ու հիշում, թե ինչպես էին թաղման արարողության ժամանակ մարդիկ իրենց կրծքին կրում մահացած հարազատի լուսանկարը՝ այդպես ցույց տալով շրջապատին, որ հենց իրենք են հանգուցյալի ամենամտերիմը՝ սգավորը։
     Հիմա իմ մոտ շատ հակասական զգացումներ են առաջանում, երբ Փաշինյանը, դռնեդուռ ընկած, փորձում է իր սիրելի խորհրդանիշը փակցնել ողջ ազգի կրծքին՝ թերևս այդ կերպ մարդկանց հասկացնելով, որ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղավոր է նաև հավաքական հայը, քանի որ հանդուրժում է իր նմանին։
     Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի իր մտասևեռված գաղափարներն ու «տեսությունները» դառնան ողջ ազգի սեփականությունը։ Թերևս կրկնվեմ, բայց ևս մեկ անգամ փաստեմ, որ նա իրեն դրել է Աթաթուրքի տեղը և փորձում է հայ ազգի համար նոր գաղափարախոսական մոդել ձևավորել՝ մոռանալով, որ ժամանակին հայտարարում էր, թե «ես -իզմեր չունեմ»»։

«Եթե նույն օպերատիվությամբ արձագանքեին բոլոր դեպքերին՝ կունենային հանցագործության էական նվազում»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)

«Եթե նույն օպերատիվությամբ արձագանքեին բոլոր դեպքերին՝ կունենային հանցագործության էական նվազում»․ Վահան Հովհաննիսյան

«Ամեն օր համացանցը ցնցում է մի նոր սպանություն, մասսայական սպանություն և նման դեպքեր։ Եթե այն նույն հապճեպությամբ, օպերատիվությամբ, որ ուժային կառույցները, իրավապահ համակարգն արձանագրում և արձագանքում է այս դեպքերին, այդ նույն օպերատիվությամբ արձագանքերին բոլոր դեպքերին, ծանր հանցագործություններին, ապա մենք կունենայինք հանցագործության էական նվազում, ինչն այս պահին չունենք»,- այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալություններին։ «Կարծում եմ՝ նրանք ուշի ուշով հետևում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությանը և այն օպերատիվությունը, համակարգվածությունը, ինչ ծավալվում է այս կուսակցության շուրջ՝ գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում, ինչու չէ նաև հետագայում կուսակցության արգելք՝ մասնակցելու ընտրություններին»,- հավելեց փաստաբանը։

Իսրայելում հաստատել են Նեթանյահուի՝ Լիբանանի նախագահի հետ զրույցի անցկացման ծրագրերը

Իսրայելում հաստատել են Նեթանյահուի՝ Լիբանանի նախագահի հետ զրույցի անցկացման ծրագրերը

Իսրայելի նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիելը «Գալեյ ՑԱՀԱԼ» ռադիոկայանի եթերում հաստատել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի միջև զրույց է նախատեսվում։

«Հուսով եմ, որ այս քայլը ի վերջո կհանգեցնի Լիբանանի՝ որպես պետության բարգավաճմանն ու զարգացմանը», – ասել է նա։ Գամլիելի խոսքով, ով մտնում է Իսրայելի անվտանգության կաբինետի կազմի մեջ, այդ զրույցի անցկացումը մշակվում է արդեն «երկար ժամանակ»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կվարեն այսօր։ Նա նշել էր, որ այն կլինի առաջին զրույցը վերջին 34 տարվա ընթացքում։

«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim

«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim

Ապրիլի 21-ից՝ Իրանի իշխանությունները կսկսեն ամբողջ կրթական համակարգի անցումը առցանց ձևաչափի։ Որոշումը կտարածվի համակարգի բոլոր մակարդակների վրա՝ տարրական դպրոցներից մինչև համալսարաններ, և ուժի մեջ կլինի անորոշ ժամանակով՝ մինչև հետագա ծանուցում։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Անցման պաշտոնական պատճառները դեռևս չեն ներկայացվել, սակայն իշխանությունները նշում են, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը: Ներկայումս ընթանում են տեխնիկական նախապատրաստական ​​​​աշխատանքներ՝ աշակերտներին և ուսուցիչներին հեռավար ուսուցման ձևաչափին հարմարվելու հարցում օգնելու համար։

«Իշխանությունն ուզում է հասկացնել, որ ընտրությունների վրա առանձնապես հույս չդնեն»․ Մհեր Մկրտչյան

«Իշխանությունն ուզում է հասկացնել, որ ընտրությունների վրա առանձնապես հույս չդնեն»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն օր բռնելով «Ուժեղ Հայաստանի» մարդկանց՝ իշխանությունն ուզում է հասկացնել Ս.Կարապետյանին և իր թիմին, որ ընտրությունների վրա առանձնապես հույս չդնեն:
     Բռնելով մարդկանց, նիկոլենք հանրությանն արագ հավաքվելու դրայվ ու ցանկություն են տալիս` լինի դա դատարանների դիմաց կամ ոչ միայն:
     Մեր «հզոր վարչապետ»!
     Մի խելացի մարդ ասում էր` երբ ուզում ես վախեցնել մեկին, մտածիր ինչ ես անելու, եթե չվախենա»: