«Արևմուտքը փորձում է իր կանոնները սահմանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»․ Լավրով | ՄԱՄՈՒԼ.ամ

«Արևմուտքը փորձում է իր կանոնները սահմանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»․ Լավրով

Արևմտյան երկրները փորձում են իրենց կանոնները սահմանել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և Հարավային Կովկասում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կենտրոնական Ասիայում ծավալվում է հետաքրքիր աշխարհաքաղաքական պայքար՝ պայմանավորված Արևմուտքի փորձերով՝ այստեղ ևս սահմանել իր կանոնները, առաջատար դեր խաղալ այն հարցում, թե ինչպես պետք է կազմակերպեն իրենց կյանքը Կենտրոնական Ասիայի պետությունները և ում հետ պետք է կառուցեն իրենց հարաբերությունները։ Նույնը, գուցե ոչ այնքան ակնհայտ, արդեն դրսևորվում է նաև Հարավային Կովկասում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ Պեկինում կայացած ասուլիսի ընթացքում։

«Իրանը նախատեսում է Հորմուզի նեղուցի համար հատուկ ռեժիմ մշակել»․ Մոհաջերանի | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանը նախատեսում է Հորմուզի նեղուցի համար հատուկ ռեժիմ մշակել»․ Մոհաջերանի

Իրանի իշխանությունները ծրագրում են հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար, որն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Հորմուզի նեղուցը մեր երկրի հատուկ սեփականությունն է: Ինչպես ցանկացած սեփականություն, որն օգտագործվում է որպես տարբեր երկրների հետ փոխգործակցության համար, պահանջում է հատուկ ռեժիմ»,- ասել է Մոհաջերանին:

Նրա խոսքով՝ Իրանը կօգտագործի անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի Հորմուզի նեղուցի նկատմամբ ազգային շահերը պահպանվեն:

Ոստիկանական մեծաթիվ զորքեր՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
ՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Գործ ունենք մի ուժի հետ, որն ուղարկվել է Հայաստան, որպեսզի գողանա մեր ընտրությունները»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Գործ ունենք մի ուժի հետ, որն ուղարկվել է Հայաստան, որպեսզի գողանա մեր ընտրությունները»․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Բոլոր ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ձերբակալվելու են» գրառմամբ։ «Կալուգացի օլիգարխի թիմակիցները հերթական անգամ բռնվել են ընտրակաշառք բաժանելու վրա։ Սա արդեն տարօրինակ չէ, որովհետև մենք գործ ունենք մի ուժի հետ, որը հստակ և նպատակաուղղված ուղարկվել է Հայաստան, որպեսզի գողանա մեր ընտրությունները։ Նրանց թվում է, որ իրենք կարող են գնել Հայաստանի ժողովրդին, նրանք թերևս Հայաստանի ժողովուրդը խառնել են Նիժնի Տապռի բնակչության հետ, բայց ոչինչ, մենք նրանց կբացատրենք՝ որը որից հետո է»,- մասնավորապես ասում է Ռուբինյանը։

«Իշխանության ապօրինի գործողությունները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում»․ Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իշխանության ապօրինի գործողությունները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության ապօրինի գործողությունները, կիրառվող անհամաչափ միջոցառումները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում։
     Մի օր կսադրեն և, ըստ ցանկության, մարդկանց կձերբակալեն, ըստ իրավիճակի՝ քաղաքական մրցակիցներին կմեկուսացնեն, իսկ օրենքն էլ՝ յուրովի մեկնաբանությամբ, կկիրառեն։
     Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն։
     Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը»։

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
ՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«ԱՄՆ-ն ցանկանում էր վերահսկողության տակ վերցնել Իրանի նավթը, ինչպես Վենեսուելայի դեպքում»․ Լավրով | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն ցանկանում էր վերահսկողության տակ վերցնել Իրանի նավթը, ինչպես Վենեսուելայի դեպքում»․ Լավրով

Ամերիկյան վարչակազմը Իրանի նկատմամբ ծրագրել էր նույն գործողությունները՝ կապված նավթի վերահսկողության հետ, ինչ Վենեսուելայի դեպքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտnել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Վերցրեք, օրինակ, վենեսուելական նավթը. սկզբում նրանք հայտարարեցին, որ [Վենեսուելայի նախագահ Նիկոլաս] Մադուրոյին պետք է ենթարկեցնել, քանի որ նա գլխավոր նարկոբարոնն է։ Եվ հիմա ոչ ոք նույնիսկ չի խոսում թմրանյութերի մասին։ Հիմա ասում են. «Թմրանյութերը Մեքսիկայից են, մենք այնտեղ ինչ-որ համաձայնության ենք եկել, իսկ ինչ վերաբերում է Մադուրոյին, մենք նրան տարանք, այնպես որ հիմա նավթը մերն է»»,- նշել է նախարարը։

«Նույնը նրանք ծրագրել էին Իրանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ պատրաստ է վերցնել իրանական նավթը կամ առնվազն պայմանավորվել, որպեսզի Իրանի հետ համատեղ կառավարի իրանական նավթը»,- նշել է Լավրովը։

«Կիլոմետրանոց խցանում՝ «պարզ» վթարի հետևանքով»․ Արթուր Խաչատրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կիլոմետրանոց խցանում՝ «պարզ» վթարի հետևանքով»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվս մի «պարզ» վթար Բաղրամյան պողոտայի վրա, որի հետևանքով առավոտյան աշխատանքի շտապող մեր հազարավոր քաղաքացիներ «բանտարկվել» էին կիլոմետրանոց խցանման մեջ: Ակնհայտ է, որ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Ճանապարհային ոստիկանությունը լուծումներ չեն կարողանում գտնել նման դեպքերի համար, թեև Ազգային ժողովը համապատասխան օրենսդրական կարգավորումներ է ընդունել»:

«Ի՞նչ էին մեզ ասում 8 տարի շարունակ և ի՞նչ սովորեցրեց մեզ Իրանը»․ Արթուր Խաչիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ի՞նչ էին մեզ ասում 8 տարի շարունակ և ի՞նչ սովորեցրեց մեզ Իրանը»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի դասերը․
     Ինչի՞ սովորեցրեց մեզ Իրանը։ Ի՞նչ էին մեզ ասում 8 տարի շարունակ մեր տնայնագործ «փորձագետներն» ու բլոգերները, որոնք ո՛չ կրթություն ունեն, ո՛չ էլ միջազգային հարաբերությունների փորձ։ Եվ ի՞նչ ենք մենք տեսնում իրականում։
     1. Մեզ ասում էին, որ մեր անվտանգությունը կապահովի Թրամփը, նրա WhatsApp-ի համարը։ Իրականությունը. Թրամփն աշնանը կպարտվի ընտրություններում և իմպիչմենտի միջոցով պաշտոնանկ կարվի։ Դրա հավանականությունը մոտ 70% է։ Եվ հետո ոչ ոք չի հիշի, թե ինչ էր մեզ խոստանում Թրամփը, երբ միջանցքն անցնի Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքը։
     2. Մեզ ասում էին, որ ԱՄՆ-ն կկարողանա ապահովել մեր անվտանգությունը զուտ մեր տարածքում իր ներկայությամբ։ Նայե՛ք Պարսից ծոցում գտնվող ամերիկյան 13 բազաներին, որտեղից տարհանվել են ամերիկացի զինվորները։ Նայե՛ք Քուվեյթի, Օմանի, Էմիրությունների, Բահրեյնի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի ռմբակոծություններին։ Նրանք ԱՄՆ-ի պաշտոնական դաշնակիցներն են։ Եվ ի՞նչ, ամերիկացիները կարողացա՞ն պաշտպանել նրանց։
     3. Մեզ ասում էին, որ Մեղրիում ԱՄՆ-ի տնտեսական շահերն ու ներդրումները մեզ խաղաղություն կբերեն։ Որ ԱՄՆ-ի բիզնեսն ու ներդրումները կայունություն կբերեն։ Դուք շատ լավ տեսնում եք, թե ինչպես են բոցավառվում Պարսից ծոցի նավթային օբյեկտները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 523 միլիարդ դոլար (ըստ 2023 թ. տվյալների)։ Դե ինչ, Ծոցի պետությունները կարողացա՞ն պաշտպանել այդ ներդրումները, այդ 523 միլիարդ դոլարը։
     4. Մեզ ասում էին, որ մեզ կպաշտպանի միջազգային օրենքն ու միջազգային հանրությունը։ ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմը հայտարարեցին, որ միջազգային օրենք գոյություն չունի։ Շնորհավորում եմ։ Այդ դեպքում այն ինչպե՞ս է մեզ պաշտպանելու։
     5. Մեզ ասում էին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները կպաշտպանեն մեզ, քանի որ սա Արցախը չէ, որը միջազգայնորեն ճանաչված չէր։ Լիբանանում ամեն օր մոտ 300 անմեղ մարդ է զոհվում՝ կանայք, երեխաներ, բժիշկներ, լրագրողներ, նորածիններ՝ հարավային Լիբանանի տարածք Իսրայելի բարբարոսական ռմբակոծության և ներխուժման հետևանքով։ Ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել։ Եվ ի՞նչ, Լիբանանը միջազգայնորեն ճանաչված սահմաններ չունե՞ր։ Բա ինչո՞ւ դրանք չպաշտպանեցին Լիբանանին։ Պաղեստինի մասին մենք արդեն չենք էլ խոսում. 80,000 սպանված կանայք ու երեխաներ, իսկ քաղաքակիրթ Արևմուտքը շարունակում է լռել պաղեստինցիների ցեղասպանության մասին և ցրում է բողոքի ցույցերն ամբողջ Եվրոպայում։ Իսկ Պաղեստինը ՄԱԿ-ի 1947 թ. բանաձևով միջազգայնորեն ճանաչված սահմաններ չունի՞։
     6. Մեզ ասում էին, որ երբ մենք Մեղրին հանձնեցինք որպես Զանգեզուրի միջանցք, մենք չկորցրեցինք մեր ինքնիշխանությունը Մեղրիի նկատմամբ, որ պահպանվելու են Հայաստանի օրենքները։ Դուք աշխարհում գիտե՞ք ևս մեկ նման պետություն, որն իր տարածքը 100 տարով հանձնում է օտարերկրյա վերահսկողության տակ, այն էլ՝ սեփականության 74%-ը։ Նրանց համար, ովքեր կարդալ գիտեն, կցում եմ մեջբերում Օքսֆորդի հանրագիտարանից այն մասին, թե ինչ է ինքնիշխանությունը. դա «գերագույն իշխանությունն է տվյալ տարածքում» և «բացառիկ վերահսկողությունը տվյալ տարածքի նկատմամբ»՝ զերծ արտաքին միջամտությունից։ Դե ո՞ւր է ձեր ինքնիշխանությունը, երբ դուք 100 տարով այլ պետությանը զիջեցիք ձեր սեփականության 74%-ը։ Որտե՞ղ է այստեղ ինքնիշխանությունը։
     Իսկ գուցե մեր բլոգեր-քարոզիչներին, «եվրոբիսեդկաների» վերլուծաբաններին արժե պարզապես անկեղծորե՞ն ասել. «Տղե՛րք, մեզ շատ փող են տալիս, և այդ փողի դիմաց մենք կասենք այն ամենը, ինչ պետք է։ Մենք կզոհաբերենք ցանկացած բան՝ թե՛ Արցախը, թե՛ Մեղրին, թե՛ մեր եկեղեցիները, թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր սեփական երեխաներին, և եթե պետք լինի՝ մեր սեփական շալվարներն էլ կհանենք, միայն թե դոլարները հոսեն մեր բանկային հաշիվներին»։ Այդպես շատ ավելի ազնիվ կլիներ»։

«Որքան հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Որքան հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դավիթ Մինասյանն ազատվեց կալանքից՝ հսկող դատախաազի որոշումով: Լավ է իհարկե, անկասկած:
     Իսկ որքա՞ն հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին, բացարձակապես անհամաչափ ձերբակալությամբ և կալանավորումով, որն այլ բան, քան պարզապես քինախնդիր հետապնդում՝ դժվար է որակել»։