ԱԺ-ում հայտարարությունների ժամ է (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
ՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Անդո՛, որ պարծենում ես, թե քո տղան բարձրակարգ է, բա որ իմ տղային ճանաչեիր»․ զոհվածի մայր (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Անդո՛, որ պարծենում ես, թե քո տղան բարձրակարգ է, բա որ իմ տղային ճանաչեիր»․ զոհվածի մայր

«Անդո՛, էդ որ դու պարծենում ես, թե քո տղան բարձրակարգ է, վիրավորում ես զինվորներին, նրանց ծնողներին ու հայոց բանակին, բա որ իմ տղային ճանաչես»,- 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ԱԺ դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։ «Դու պիտի պատասխան տաս բոլոր ծնողներին վիրավորելու համար․ չհամարձակվես հայոց զինվորին բան ասել»,- նշեց տիկին Լիդան և շարունակեց․ «Բա մենք հազարավոր հերոսներ ունենանք, նրանց մոռանանք ու Անդոյի ասածով շարժվե՞նք․․․ թքեմ քո վրա էլ, քո տղայի վրա էլ, քո կողքինների, ՔՊ-ականների վրա էլ»։

«Տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին

Արարատում բնակիչներից մեկը, մոտենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրավական թեմայով անձնական հարց բարձրացրեց՝ նշելով, որ «դժգոհ է վարչապետից, ով այդ հարցով ոչինչ չի արել»։ «Դա իրավական գործընթաց է, ես չեմ կարող մտնել քրգործերի մեջ»,- արձագանքեց Փաշինյանը։ «10 ընտրող ունեմ իմ տանը, ոչ մեկը քեզ չի ընտրի»,- նշեց կինը։

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա». Արշակ Սրբազան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա». Արշակ Սրբազան

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա»,- դատարանում ասել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Նա ընդգծել է. «Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժող, բայց կա պատվիրատու․ անցած անգամ տեղեկացանք, որ թմրանյութն էլ կորել է, չկա մարդը, որ ստացել է այդ թմրանյութը, չկա մարդը, որ տեղադրել է, բայց, չգիտես ինչու, հայտնվել եմ ես։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, բայց մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է, ակնհայտ է՝ ամեն ինչ կեղծ է ու շինծու»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը, «Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել՝ կատարելով իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։

Հիշեցնենք, որ այս գործով Սրբազանը 3 ամիս գտնվել է կալանքի տակ»։

«Խմբակցությունները պետք է պահանջեն, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացվի»․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Խմբակցությունները պետք է պահանջեն, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացվի»․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց

44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացնելու պահանջով զոհված և անհետ կորածների հարազատները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կրկին ԱԺ-ի դիմաց են։ «Մենք նախորդ շաբաթ դիմել էինք խորհրդարանական խմբակցություններին, որպեսզի պաշտոնական պատասխան տան, թե ինչու է Ալեն Սիմոնյանն ինքնուրույն ուղարկել զեկույցը արխիվ և գաղտնիացրել։ Խմբակցությունները պետք է պահանջեն, որ զեկույցը հանրայանացվի, հանրությունը պետք է իմանա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը։ Քննել եք, ուրեմն ցույց տվեք»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից, քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը։

«Անընդունելի եմ համարում Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին»․ Մելոնի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Անընդունելի եմ համարում Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին»․ Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Հռոմի պապ Լևոն 14-րդի հասցեին անընդունելի էին, և իր աջակցությունն է հայտնել պապին, գրում է Corriere della Sera-ն։

«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի խոսքերը Նորին Սրբության հասցեին։ Հռոմի պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է, և ճիշտ ու նորմալ է, որ նա խաղաղության կոչ է անում և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Մելոնին։

Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «Հռոմի պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում»։

«Մեր գերիների հարցը ե՞րբ պիտի որոշվի»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր գերիների հարցը ե՞րբ պիտի որոշվի»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին

«Մեր գերիների հարցը ե՞րբ պիտի որոշվի»,- Արարատ համայնքում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց բնակիչներից մեկը։ «Ընթացքում կորոշվի»,- ասաց Փաշինյանը։ «Խնդրում եմ՝ մեր գերիներին ազատեք, բերեք»,- շարունակեց կինը։

«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու» գրառմամբ։

«Դրսում, երբ երիտասարդը համալսարան է ավարտում, գործատուներից շատ արագ գալիս են աշխատանքի առաջարկներ, իսկ Հայաստանում, երբ երիտասարդը ծնողների օգնությամբ այդքան տարի սովորելով, ավարտում է համալսարանը, նա է փնտրում աշխատանք և շատ դժվար է գտնում։ Խնդիրը կրթական համակարգի մոտեցման մեջ է։ Օրինակ Գերմանիայում էկոնոմիկայի նախարարությունը պատվեր է իջեցնում կրթության նախարարությանը, որ պատրաստի 10 հազար ինժեներ, 20 հազար ծրագրավորող։

Ես սովորել եմ ԵՊՀ միջազգային հարաբերություններ բաժնում և ամբողջ կուրսում գրեթե 1 հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում, դա նշանակում է՝ 4 տարի վատնած ժամանակ, միլիոնավոր դրամներ ծնողների կողմից, բայց ոչ մի արդյունք»,- մասնավորապես նշվում է տեսանյութում։

Հրապարակվել է տեսանյութ՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հրապարակվել է տեսանյութ՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գործով պաշտպանները հրապարակել են տեսանյութ՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից, որը տեղի է ունեցել նախորդ տարի ամռանը։

«Դուք աշխարհը պահում եք խաղաղ»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Դուք աշխարհը պահում եք խաղաղ»․ արարատցին՝ Նիկոլ Փաշինյանին

Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոնում շրջելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցեց բնակիչների հետ։ «Ուրախ ենք, գոհ ենք, որ դուք էս աշխարհը պահում եք խաղաղ»,- դիմելով Փաշինյանին՝ ասաց բնակչուհիներից մեկը։

«Երազել եմ քեզ գրկել»,- շարունակեց մյուսը։