Թրամփը հաստատել է Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ-ի ուղղաթիռի հետ կապված միջադեպը, օդաչուները ողջ են մնացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԶԼՄ-ների հաղորդումները, որ երկուշաբթի Հորմուզի նեղուցի շրջանում կործանվել է ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռը։

Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա հայտարարել է, որ ուղղաթիռում գտնվող օդաչուները չեն տուժել։

«Օդաչուները լավ են… մենք վաղը կհրապարակենք զեկույցը, բայց օդաչուները լավ են», — ասել է Թրամփը։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ուղղաթիռը կործանվել է անհայտ պատճառով։ Պարբերականի տվյալներով՝ երկու օդաչուներն էլ փրկվել են։

ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից՝ կարգապահական քննության պատճառով

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոն որոշել է գլխավոր դատախազ Քարիմ Խանին ժամանակավորապես հեռացնել պաշտոնից մինչև սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ կապված կարգապահական քննության ավարտը։

Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես և փոխանցվել է ՄՔԴ-ի մասնակից պետությունների ասամբլեայի քննարկմանը, որը մոտ ժամանակում պետք է անցկացնի հատուկ նիստ։ Միաժամանակ ընդգծվում է, որ պաշտոնից հեռացումը չի նշանակում մեղքի ընդունում և չի կանխորոշում գործի վերջնական արդյունքը։

Որոշման հիմք են դարձել ՄԱԿ-ի Ներքին վերահսկողության ծառայությունների վարչության անցկացրած ներքին քննության տվյալները, ինչպես նաև փորձագետների և դատավարության կողմերի նյութերը։ Փաստաթղթերի բովանդակությունը չի բացահայտվում։

Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսին, հաղորդվել էր, որ Քարիմ Խանը քննության ընթացքում գնացել է վարչական արձակուրդի։ Նրա հասցեին մեղադրանքներ էին առաջադրվել 2024 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ հայտնի դարձավ նոր հայտարարությունների մասին, որոնք կապված էին ենթադրյալ միջադեպերի հետ և թվագրվում էին 2009 թվականին, երբ դիմումատուներից մեկը աշխատում էր որպես ստաժոր նրա գրասենյակում։

Լիբանանը հայտարարում է, որ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են Տյուրոսում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտները

Լիբանանի մշակույթի նախարար Ղասան Սալամեն հայտարարել է, որ հունիսի 7-ին և 8-ին Տյուրոս քաղաքին Իսրայելի հասցրած ինտենսիվ ավիահարվածների հետևանքով վնասվել են այնտեղ գտնվող պատմական հուշարձանները։

Նրա խոսքով՝ ռմբակոծությունները թիրախավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքները, այդ թվում՝ անտիկ ագորան (հրապարակը) և հռոմեական սյունաշարը։

Սալամեն միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Տյուրոսի պատմական ժառանգությունը պաշտպանելու համար՝ հիշեցնելով, որ իսրայելական նախորդ հարվածների հետևանքով արդեն իսկ տուժել էին անտիկ հիպոդրոմն ու դամբարանադաշտը։ Նախարարը նաև մեղադրել է Իսրայելին զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ։

Իր հերթին, Հարավային Լիբանանի հնագիտական հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Ալի Բադավին հայտնել է «Էլ-Մինա» հնագիտական պարկում սյուների, խոյակների և խճանկարների վնասման մասին։ Նա հավելել է, որ վնասի իրական չափը հնարավոր կլինի գնահատել միայն ռազմական գործողությունների դադարեցումից և հնագետների համար անվտանգ մուտքի ապահովումից հետո։

Թրամփը Թոդ Բլանշին առաջադրել է ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջարկել է Սենատին հաստատել Արդարադատության նախարարության պաշտոնակատար ղեկավար Թոդ Բլանշին արդարադատության նախարարի պաշտոնում։ Համապատասխան ծանուցումը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Նշանակվելու համար Բլանշի թեկնածությունը պետք է ստանա Սենատի իրավական հանձնաժողովի հավանությունը, որից հետո այն կքննարկի Կոնգրեսի վերին պալատը՝ ամբողջ կազմով։

Բլանշը Արդարադատության նախարարությունը գլխավորել է պաշտոնակատարի կարգավիճակով ապրիլի 2-ից՝ Փեմ Բոնդիի հրաժարականից հետո։

The New York Times-ի տվյալներով՝ Բոնդիի հեռանալու հիմնական պատճառներից մեկը եղել են տարաձայնությունները ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման շուրջ․ վերջինս մեղադրվում էր անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարելու մեջ։

Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքը կկնքվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության հասնել արդեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Սենատոր Լինդսի Գրեհեմին աջակցող հեռուստակոնֆերանսի ընթացքում ելույթ ունենալով՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ բանակցությունները շարունակվում են և, իր կարծիքով, Իրանը շահագրգռված է կնքելու «շատ լավ գործարք»։

«Նրանք պատրաստ են հրաժարվել միջուկային զենքից», — հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ կողմերը մոտ են հաջողությանը, սակայն վճռորոշ արդյունքները պետք է ձեռք բերվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ հնարավոր համաձայնագիրը կդառնա «լիակատար հաղթանակ» և կհանգեցնի նավթի համաշխարհային գների նվազմանը։

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը բազմիցս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը գտնվում են հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման շեմին։

Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն. Պարույր Հովհաննիսյան

«Վայրի բնության ապօրինի առևտրի և շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող այլ հանցագործությունների կանխարգելում և պայքար» թեմայով ՄԱԿ ԳԱ բարձր մակարդակի քննարկմանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ շրջակա միջավայրի արդյունավետ պահպանությունը պահանջում է ամուր քրեական արդարադատության համակարգեր և օրենսդրական հիմքեր, արդյունավետ իրավապահ համակարգ և միջազգային համագործակցության խորացում, ինչպես նաև տեղական համայնքների և այլ շահագրգիռ կողմերի բովանդակային ներգրավում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ 

Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) հյուրընկալող երկիր՝ Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն՝ կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածությունն առավել ամրապնդելու համար։ 

Այս նպատակի առաջմղման նպատակով Հայաստանը սեպտեմբերին Աբու Դաբիում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում կկազմակերպի հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ քրեական արդարադատության արձագանքների ամրապնդումը՝ ի աջակցություն Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» խորագրով։ Միջոցառումը կներկայացնի քրեական արդարադատության հաստատությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում և կընդգծի իրավապահ մարմինների, դատախազությունների, բնապահպանական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև առավել սերտ համագործակցության կարևորությունը։