Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Կիևի վրա․ քաղաքում հրդեհներ են բռնկվել, տուժել է 4 մարդ

Ռուսական զորքերը օգոստոսի 8-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Կիևին, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ուկրաինայի մայրաքաղաքում հնչել է վեցից ութ պայթյուն, հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ, հայտնել են Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը և Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կիևում օդային տագնապ է հայտարարվել հրթիռային հարվածից մոտ մեկ րոպե առաջ։ Ավելի ուշ այն չեղարկվել է։

Նախնական տվյալներով՝ Գոլոսեևսկի շրջանում բռնկվել են ավտոտնակներ և ոչ բնակելի շինություններ։ Օբոլոնսկի շրջանում հրդեհ է առաջացել ձեռնարկության տարածքում, որտեղ բռնկվել են վառելիքի պահեստարանները։

Դեպքի վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները, որոնք վերացնում են հարձակման հետևանքները։

Դրանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 5-ին, Կիևը նույնպես ենթարկվել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Այդ ժամանակ զոհվել է մեկ մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են։ Հարվածի տակ են հայտնվել, մասնավորապես, «Էպիցենտր», ROZETKA և «Նովա պոչտա» ընկերությունների օբյեկտները։

Օգոստոսի 1-ի գիշերը Կիևի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս 33-ը վիրավորվել են, այդ թվում՝ չորս երեխա։ Փրկարարներն ավարտել են վթարափրկարարական աշխատանքները օգոստոսի 2-ին։ Ընդհանուր առմամբ նրանց հաջողվել է փրկել 105 մարդու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *