Իրանի սպառազինությունների պաշարներն սկսել են սպառվել

Իրանի դեմ ռազմարշավի հետեւանքով Միացյալ Նահանգների զինանոցում եղած սպառազինությունների պաշարները սպառվում են։ Ներկայումս Պենտագոնի տրամադրության տակ մնացել է Patriot ՀՕՊ համակարգի՝ ոչ ավել, քան 1700 որսիչ-հրթիռ։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Համաձայն հաղորդման, նախագահ Թրամփի վարչակազմը ներկայումս փորձում է ռազմական արդյունաբերական ոլորտի ձեռնարկություններին համոզել, որ արագացնեն արտադրական պրոցեսները, սակայն 1500 հրթիռ արտադրելու համար Patriot համակարգերի համար, որոնք ծախսվել են Իրանի դեմ պատերազմի ընթացքում՝ մինչ այս պահը, կպահանջվի 2 տարի։

Այս իրավիճակով պայմանավորված՝ Պենտագոնը ստիպված է եղել ունեցած ռազմական ուժերը, որոնք տեղակայված են եղել Ասիայում եւ Եվրոպայում՝ ուղղել Մերձավոր Արեւելք։ Դա սակայն բացասական քայլ է, ըստ փորձագետների, քանի որ տվյալ ռեգիոններում թուլացնում է ամերիկյան դիրքերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *