Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է իշխանություններին անխոհեմ քայլերից, որոնք կարող են փչացնել Իրանի հետ հարաբերությունները

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Իջևանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է անխոհեմ գործողություններից, որոնք կարող են փչացնել Իրանի հետ հարաբերությունները։

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում նա նշել է, որ բոլոր պատերազմներն ունեն սկիզբ և վերջ, Իրանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մի օր կբարելավվեն, սակայն Հայաստանը պետք է զերծ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են անդրադառնալ Իրանի հետ հարաբերությունների վրա։ Քաղաքական գործիչը նկատել է, որ նույնիսկ կենցաղում հարևանի հետ հարաբերությունները փչացնելը հեշտ է, բայց վերականգնելը՝ դժվար, քանի որ հարևանից խարդավանք չես սպասում, և ցանկացած մանրուք նշանակություն ունի։

Քոչարյանը հիշեցրել է, որ երբ Հայաստանի ղեկավարությունը մեկնեց Վաշինգտոն՝ քննարկելու TRIPP նախագիծը, այդ ժամանակ ԱՄՆ-ն արդեն ռմբակոծում էր Իրանը, և տարօրինակ էր նման պայմաններում ամերիկացիներին սահմանի փոխանցումը քննարկելը։ Ըստ նրա՝ կարելի էր պատասխանատվություն ստանձնել ճանապարհի շինարարության համար։

«Այս իշխանությունները մեզ կհասցնեն Իրանի հետ թշնամության։ Ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ նույնիսկ օդով չէին կարողանում Վրաստանի տարածքով ռազմական բեռներ բերել։ Պատասխանը մինչ օրս չկա։ Չլինի թե նույնն անենք Իրանի հետ։ Այդ ժամանակ կհայտնվենք շրջափակված, և մեզ կթելադրեն, իսկ մենք ստիպված կլինենք կատարել։ Հենց դա էլ իշխանությունների ուզածն է, որ հետո ասեն՝ ելք չկա։ Ելք կա, ուղեղ չկա»,- նկատել է Քոչարյանը։

Մեկնաբանելով Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը, Ուկրաինայի նախագահի այցը և նրա ագրեսիվ հայտարարությունները Մոսկվայի հասցեին՝ Քոչարյանը նշել է, որ եվրոպացիների նպատակը Ռուսաստանին ցավ պատճառելն է։

«Եթե ապրում ես Հայաստանի շահերով, չպետք է թույլ տաս, որ Հայաստանի տարածքում հնչեն նման հակառուսական հայտարարություններ»,- կարծում է քաղաքական գործիչը։ Նա առաջարկել է իրավիճակին նայել կենցաղային մակարդակով և յուրաքանչյուրին մտածել՝ արդյո՞ք կընկերանար մեկի հետ, ով իր տանը թույլ է տալիս նման հայտարարություններ քո հասցեին։ «Զելենսկուն պետք չէր հրավիրել։ Իսկ եթե հրավիրել էին, պայման դնեին՝ Հայաստանին չներքաշել հակամարտության մեջ»,- նշել է Քոչարյանը։

Կայա Կալասը համոզված է, որ Պուտինը «ավելի թույլ վիճակում է, քան երբևէ»

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը վստահություն է հայտնել, որ ներկա փուլում Ուկրաինան զբաղեցնում է զգալիորեն ավելի ուժեղ դիրքեր, քան անցյալ տարի։ Ըստ նրա՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի, Մոսկվայի «ռեկորդային» կորուստների և Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի զինված ուժերի հասցված խոր հարվածների շնորհիվ«պատերազմի դինամիկան փոխվում է»։

«Սակայն, իհարկե, հիմա ինքնահանգստացման ժամանակը չէ»,- հավելել է նա։

Կալասն ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատանքը հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ծրագրերի, նոր պատժամիջոցների և Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքների շուրջ։

«ԵՄ-ն միշտ աջակցել է արդար և տևական խաղաղության հասնելու փորձերին։ Որպեսզի Եվրոպան ավելի ակտիվ դեր խաղա, մենք պետք է պայմանավորվենք միմյանց հետ, թե հատկապես ինչի մասին ենք պատրաստ խոսել Ռուսաստանի հետ և որտեղ են մեր «կարմիր գծերը»։ Արդար խաղաղությունն առանց Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհնար է»։

Քննարկելով Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը՝ Կալասը նշել է բարեփոխումների հարցում արձանագրված «անհավանական առաջընթացը»։ Նա կոչ է արել մինչև ամառվա սկիզբը բացել անդամակցության շուրջ բանակցային բոլոր կլաստերները։ «Ուկրաինայի ընդունումը ԵՄ բարեգործություն չէ։ Դա ներդրում է մեր իսկ անվտանգության մեջ։ Մեր ուղերձը Պուտինին հստակ է. Ուկրաինայի եվրոպական ապագան մեզ համար ավելի կարևոր է, քան Ուկրաինայի կործանումը Ռուսաստանի համար»,- հայտարարել է Կալասը։

Այն հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ունի «ամառվա սկիզբ» ասելով, Կալասը հեգնանքով պատասխանել է, որ նախարարներն այս առավոտ նույն բանավեճն էին վարում. «Ես ասացի, որ ամառը երկու շաբաթից է։ Բայց, դատելով ամեն ինչից, «եվրոպական ամառը» օգոստոսն է։ Դե ինչ, կտեսնենք»։

Կալասը բացահայտել է որոշ մանրամասներ Ռուսաստանի դեմ նախապատրաստվող պատժամիջոցների 21-րդ փաթեթից՝ նշելով, որ հիմնական թիրախը կլինի երկրի ռազմաարդյունաբերական համալիրը։ Քննարկվում են նաև միջոցներ ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ։

Վերլուծելով ռուսական իշխանության ներկա վիճակը՝ Կալասը հայտարարել է, որ Պուտինը «ավելի թույլ վիճակում է, քան երբևէ նախկինում»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունները պատերազմի հնարավոր ավարտի մասին ուշագրավ են նրանով, որ դրանք «տարբերվում են նրանից, ինչ նա ասում էր ավելի վաղ»։

Ընդսմին, Կալասն արձանագրել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ իրական բանակցությունների, քանի որ Մոսկվան «նախկինի պես առավելապաշտական պահանջներ է առաջադրում»։ Հենց այդ պատճառով, եզրափակել է նա, Արևմուտքը պետք է շարունակի Կիևին աջակցելու իր աշխատանքը։

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 40 երկրների հանդիպում են հրավիրում՝ Հորմուզի նեղուցի ռազմական ապահովման ծրագրի շուրջ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կանցկացնեն պաշտպանության նախարարների բազմազգ հանդիպում՝ 40 երկրների մասնակցությամբ, քննարկելու համար ռազմական ծրագրերը՝ ուղղված Հորմուզի նեղուցով առևտրային հոսքերի վերականգնմանը։

Ինչպես հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից, խորհրդակցությունը տեղի կունենա վաղը, և այն համատեղ կնախագահեն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Ջոն Հիլին և Կատրին Վոտրենը։

«Մեր խնդիրն է համոզվել, որ մենք ոչ միայն խոսում ենք, այլև պատրաստ ենք գործել», – հայտարարել է Հիլին։ Նա հավելել է, որ բրիտանական HMS Dragon էսկադրային ականակիրն ուղարկել է Մերձավոր Արևելք, որպեսզի Միացյալ Թագավորությունը պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում աջակցել առաքելությանը։ «Այս կառավարությունը ձեռքերը ծալած չի նստի, երբ անկայունությունը բարձրացնում է ծախսերը բրիտանական ընտանիքների և բիզնեսի համար»,- նշել է նա։

Իրանը կիրակի օրը սպառնացել է հարձակվել բրիտանական և ֆրանսիական ռազմական նավերի վրա Հորմուզի նեղուցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի ուշ պարզաբանել է, որ Ֆրանսիան «երբեք չի դիտարկել» ռազմածովային առաքելության տեղակայումը մարտական իմաստով։ Ըստ նրա՝ խոսքը անվտանգության ապահովման առաքելության մասին է, որը պետք է իրականացվի Իրանի հետ համակարգմամբ։

Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է տարածաշրջանում HMS Dragon-ի տեղակայման մասին, որպեսզի նավը կարողանա մասնակցել բազմազգ առաքելությանը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ավարտից հետո, եթե պայմանները թույլ տան։

Համաշխարհային շուկան շաբաթը 100 միլիոն բարել նավթ է կորցնում Հորմուզի նեղուցի փակման պատճառով. Saudi Aramco-ի ղեկավար

Նավթի համաշխարհային շուկաները շաբաթական կորցնում են մոտ 100 միլիոն բարել Հորմուզի նեղուցի փակման ֆոնին, ինչը սրում է մատակարարումների դեֆիցիտը՝ փաստացի վերածվելով պատմության մեջ էներգետիկ ամենամեծ խափանմանը, հայտարարել է Saudi Aramco ընկերության ղեկավար Ամին Նասերը:

Ըստ նրա՝ այդ դեֆիցիտը մասնակիորեն փոխհատուցվում է նավթի համաշխարհային պաշարների օգտագործման հաշվին, սակայն գլոբալ պահուստները միաժամանակ սրընթաց նվազում են։

Նասերը նշել է հետևյալ առանցքային կետերը: Ըստ նրա՝ ընկերություններն ու կառավարություններն ակտիվորեն օգտագործում են նավթի ռազմավարական և առևտրային պահեստարանները. համաշխարհային պաշարները գտնվում են վտանգավոր ցածր մակարդակի վրա: Ազատ արտադրական հզորությունների մեծ մասը կենտրոնացված է Պարսից ծոցի տարածաշրջանում, ինչը սահմանափակում է դեֆիցիտը փոխհատուցելու հնարավորությունները:

Իրավիճակը մեծացնում է էներգակիրների գների կտրուկ աճի ռիսկը, ինչը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսական աճը:

Նա հայտարարել է նաև, որ Մերձավոր Արևելքում արդեն երրորդ ամիսը շարունակվող հակամարտությունը դարձել է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման խաթարման ամենամեծ գործոնը: ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում նավթի գները երկուշաբթի գերազանցել են 100 դոլարը՝ մեկ բարելի դիմաց:

Նասերն ընդգծել է, որ ընթացիկ իրավիճակը «քողարկվում է» պաշարների օգտագործման հաշվին, ինչի պատճառով շուկայի իրական լարվածությունը միշտ չէ, որ արտացոլվում է ֆյուչերսների գներում: Նա մատնանշել է նաև «թղթային շուկայի» գների և նավթի ֆիզիկական մատակարարումների արժեքի միջև առկա անհամապատասխանությունը:

Saudi Aramco-ի ղեկավարը շեշտել է, որ Մերձավոր Արևելքից դուրս արդյունահանման ոլորտում ոչ բավարար ներդրումները համաշխարհային էներգահամակարգը խոցելի են դարձրել նմանատիպ ցնցումների նկատմամբ:

Նրա կանխատեսմամբ՝ դեֆիցիտն էլ ավելի նկատելի կդառնա մայիսին և հունիսին, իսկ եթե ճգնաժամը շարունակվի, շուկայի հավասարակշռումը կարող է ձգձգվել մինչև հաջորդ տարի:

ԵՄ-ն Իրանի դեմ պատերազմի ֆոնին կուժեղացնի համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ. Կալաս

Եվրոպական միությունը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (GCC) երկրների հետ, ներառյալ՝ Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ շարունակվող պատերազմի ֆոնին։ Դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։

Ըստ նրա՝ ԵՄ-ն կարագացնի աշխատանքը տարածաշրջանի բոլոր վեց երկրների հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրերի շուրջ և պատրաստ է «նախապես ակտիվացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում»։

«Մենք կարագացնենք մեր աշխատանքը Պարսից ծոցի բոլոր վեց երկրների հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրերի շուրջ… և պատրաստ ենք ուժեղացնել համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտում»,- նշել է նա:

Ըստ Կալասի՝ հրադադարի ռեժիմը լուրջ ճնշման տակ է գտնվում Հորմուզի նեղուցի շրջանում։ Նա նշել է, որ Իրանը պահպանում է ազդեցությունը աշխարհի կարևորագույն էներգետիկ ծովային երթուղիներից մեկի վրա, սակայն այդ դրությունը նա անվանել է «անկայուն»։

Կալասը հայտնել է նաև, որ Եվրոպական միությունը ընդլայնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցային գործիքակազմը, ներառյալ՝ միջոցներ նրանց դեմ, ովքեր, ըստ ԵՄ վարկածի, խոչընդոտում են նավագնացության ազատությանը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ուժեղացնելու է ճնշումն այն մասնակիցների վրա, ովքեր կարող են խաթարել միջազգային ծովային առևտրի անվտանգությունը։