Թրամփը նոր հրամանագրեր է ստորագրել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիությունը սահմանափակելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը ստորագրել է երկու նոր գործադիր հրամանագիր՝ փորձելով սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիության ստացումը և կրկին մարտահրավեր նետելով ԱՄՆ Սահմանադրության համապատասխան դրույթին։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ ներգաղթի դեմ պայքարի այս նախաձեռնությամբ Սպիտակ տունը հատուկ թիրախավորում է այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմը», որի շրջանակում հղի օտարերկրացիները մեկնում են ԱՄՆ՝ երեխային քաղաքացիություն ապահովելու համար։

Չնայած Գերագույն դատարանը հունիսի 30-ին հակասահմանադրական էր ճանաչել Թրամփի նախորդ լայնածավալ հրամանագիրը, նախագահը որոշել է Օրենսդիր մարմնին դիմելու փոխարեն դարձյալ օգտվել գործադիր հրամանագրերից։

Վարչակազմը պնդում է, որ այս նոր հրահանգն ավելի նեղ է և դուրս է դատարանի որոշման շրջանակից, քանի որ փորձում է վերաիմաստավորել ծննդյան քաղաքացիության պատմական բացառությունները։


Թամարա Քալանթարյան

Մի օր դասագիրք է գրվելու՝ «Եզակի իշխանություն՝ եզակի երկրում»

Ձեր իշխանությունը սովոր է, թե անարդար ինչպես պահի։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց Գեղամ Մանուկյանը։

«5 տարի էս թեմայով խոսել ենք՝ պետություն և հայրենիք։ Մի օր դասագիրք է գրվելու՝ «Եզակի իշխանություն՝ եզակի երկրում», որտեղ քննարկման դիսկուրսի հիմնական հարցը հայրնեիքի և պետության ճշգրտության հարցն է դարձրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեզ ինքներս էլ հրթիռներ են պետք. Թրամփը մերժել է Patriot-ի հրթիռներ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ընթացքում խիստ քննադատել է Ջո Բայդենի վարչակազմին Կիևին շուրջ 300 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն ցուցաբերելու և ամերիկյան զինամթերքի պաշարները սպառելու համար՝ ընդգծելով, որ այժմ Վաշինգտոնն ինքն է վերականգնում սեփական զինանոցը։

Ինչպես հայտնում է BBC-ն, լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Կիևին կտրամադրի՞ լրացուցիչ հակահրթիռներ Patriot ՀՕՊ համակարգերի և հեռահար հրթիռների համար, Թրամփը հստակ պատասխանել է, որ ԱՄՆ-ին ինքնին հրթիռներ են անհրաժեշտ։

Այս հայտարարությունը հնչել է Ռուսաստանի կողմից Կիևի վրա հերթական գիշերային հարվածներից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ահազանգել էր Patriot համակարգերի հակահրթիռների սուր պակասի մասին՝ գործընկերներին կոչ անելով անհապաղ փոխանցել անհրաժեշտ միջոցները, այլ ոչ թե պահել դրանք պահեստներում։


Թամարա Քալանթարյան

Իմ հորը դիահերձարաններում էի փնտրում․ ​​​​​​​Թագուհի Ղազարյանը հուզվեց

Ես Ձեր հայտարարությունից ցնցվեցի, երբ ասացիք՝ ով ա ավելի շատ Ղարաբաղին բան տվել, քան Սամվել Կարապետյանը։

«Հույս ունեմ, որ էն մարդիկ, ովքեր իրանց ընտանիքի անդամներին են տվել, իրանց արյունն են տվել, իրենց ձեռքերն ու ոտքերն են տվել, դա չեն լսել։ Մենք փող չունենք, իմ ընտանիքը իմ աշխատավարձով ա ապրում, փող չի ունեցել, որ տա Ղարաբաղին, բայց իմ հայրը կամավորագրվել և մինչև վերջին օրը եղել է պատերազմի դաշտում»,- ասաց Թագուհի Ղազարյանը։

Թագուհի Ղազարյանը հուզվեց և ասաց, որ երբ կապ չի ունեցել հոր հետ, նրան փնտրել է դիահերձարաններում և այդ տուրբոգեներատորը ավելի կարևոր չի, քան մարդկային կյանքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արարատ Միրզոյանը արձակուրդ է գնում. կփոխարինի Մնացական Սաֆարյանը

Արարատ Միրզոյանն օգոստոսի 10-14-ը ներառյալ կգտնվի արձակուրդում. նրան կփոխարինի Մնացական Սաֆարյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 5 օր տևողությամբ՝ 2026 թվականի օգոստոսի 10-14-ը ներառյալ:

2. Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը»,-նշված է որոշման մեջ։

Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Երևան, Շերամի 13/3) իրականացված վերահսկողությունը փաստել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Այն է՝
– արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը, չի ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,

– արտադրամասի սենքի և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը չի կանխում սննդամթերքի աղտոտման վտանգը,

– արտադրամասի պատերի որոշ հատվածներ վնասված են եղել, մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղի մի մասը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքայ ին մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող բեռնարկղերը, պատրաստված չեն եղել հիգիենայի պա հանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի ու հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ Վարդանյան

Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել, ապրի Ռուբինյանը, որ ասեց՝ որոնք են ՀՀ-ի սպառնալիքները։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օգոստոսի 7-9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 7-12-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 7-12-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Անա Բրնաբիչը Ռուբեն Ռուբինյանին մաղթել է հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ առաջընթաց և բարօրություն։

Ուղերձի ավարտին Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։