Լոս Անջելեսում հայկական ընտանիքում հայտնաբերվել են ամուսինների և երկու փոքր երեխաների դիեր

Չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնաբերվել են մահացած Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասի իրենց տանը։ Քննիչները դեպքը դիտարկում են որպես սպանություն-ինքնասպանություն, KTLA-ին հայտնել են իշխանությունները։

Տանը կրակոցների մասին հաղորդումից հետո հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և երկու երեխաների, այդ թվում՝ նորածնի մարմիններ։

Դատաբժշկական փորձագետը նույնականացրել է 31-ամյա Խաջագ Բասմաջյանին, ով երեխաների հայրն էր, երկու երեխաները նույնականացվել են որպես 2 տարեկան տղա և 6 օրական աղջիկ։ Հայտնաբերվել է նաև մոր՝ 30-ամյա կնոջ դի։

Քննիչները կարծում են, որ կրակողը եղել է մայրը, որին նույնպես մահացած են գտնվել։
Հետաքննիչները կարծում են, որ մայրը կրակել և սպանել է իր երկու երեխաներին, ապա նրանց հորը։

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին, 2-ին և 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի , 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-ի ցերեկը, 2-ին գիշերը և կեսօրից հետո, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։

Հունիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևանն անհետացել է ՊՆ քարտեզից․ անփութությո՞ւն, թե՞ վրիպակ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տարածաշրջանային քարտեզը նոր հարցեր է առաջացնում։ Քարտեզում նշված են հարևան և տարածաշրջանային պետությունների մայրաքաղաքները՝ Թբիլիսի, Բաքու, Թեհրան և այլ քաղաքներ, սակայն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը նշված չէ, «Երևան» անվանումը չկա այս քարտեզում։

Թվում է՝ սա տեխնիկական վրիպակ է։ Բայց երբ խոսքը վերաբերում է երկրի պաշտպանության գլխավոր գերատեսչությանը, նույնիսկ նման վրիպակը ստանում է քաղաքական նշանակություն։

Պաշտպանական կառույցների յուրաքանչյուր հրապարակային նյութ պետական հաղորդագրություն է։ Քարտեզը ոչ միայն աշխարհագրական պատկեր է, այև քաղաքական ուղերձ։ Եվ երբ այդ քարտեզից բացակայում է հենց Հայաստանի մայրաքաղաքը, բնականաբար՝ առաջանում են հարցեր․ ինչպե՞ս է նման նյութը հաստատվել, ո՞վ է պատասխանատուն, և ինչո՞ւ այդ սխալը մինչև հիմա չի ուղղվել։

Հանրային որոշ շրջանակներ այս հանգամանքը դիտարկում են քաղաքական ենթատեքստում՝ կապելով այն տարածաշրջանային զարգացումների և Ադրբեջանի պահանջների շուրջ մշտական քննարկումների հետ։ Թեև նման պնդումները դեռևս ապացույցներ չունեն, փաստն ինքնին հանրային մտահոգություն է առաջացրել։

Հարկ է նշել, որ պետական կառույցների տեղեկատվական անվտանգությունը միայն գաղտնի փաստաթղթերով չի սահմանափակվում։ Այն ներառում է նաև խորհրդանիշների, քարտեզների և պետական ինքնության ճիշտ ներկայացումը։ Իսկ այս քարտեզից Երևանի բացակայությունը ցույց է տալիս, որ պետական մարմինները ուշադիր չեն կարևոր մանրամասների նկատմամբ։ Հանրային վստահությունը հաճախ քանդվում է հենց այդպիսի «փոքր» սխալներից։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ է ՀՀ մայրաքաղաք Երևանի անվանումը բացակայում նախարարության պաշտոնական կայքում հրապարակված քարտեզից, ինչպես նաև՝ արդյոք նախատեսվո՞ւմ է շտկել այդ անճշտությունը և քարտեզի վրա վերականգնել Երևանի նշումը։

Հասմիկ Մովսիսյան

Ընտրողների իրավունքների պաշտպանության նոր համակարգը․ Գոհար Մելոյանի ասուլիսը․ ՈւՂԻՂ

Ներքին 12:21 29-05-2026

Հունիսի 7-ին պետք է հաջորդի խաղաղ հունիսի 8, ոչ թե նոր «Մարտի 1»․ Սերովբե Սրբազան

Հանրային դաշտը ողողված է սարսափելի ապատեղեկատվությամբ, վիրավորանքներով, փոխադարձ զրպարտությամբ ու անվանարկմամբ։

Էմմա Լևոնյանը ցույց է տվել իր և Խորեն Լևոնյանի փոքրիկ դստերը

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանի կինը՝ Էմմա Լևոնյանը, սոցիալական հարթակների իր էջերում նոր ու չափազանց ջերմ հրապարակմամբ է կիսվել:

Նա տեսանյութ է տարածել, որտեղ գլխավոր հերոսը զույգի փոքրիկ դուստրն է։ Էմմա Լևոնյանն իր ինստագրամյան էջում բավականին ակտիվ է և հաճախ է հետևորդների հետ կիսվում ընտանեկան կադրերով, սակայն մինչ այժմ նա հատուկ խնամքով փորձում էր պահպանել երեխայի անձնական տարածքն ու հեռու պահել նրան հանրության աչքից։

Այս նոր հոլովակը, որտեղ փոքրիկն արդեն ավելի նկատելի է, իսկական իրարանցում և մեծ հետաքրքրություն է առաջացրել բլոգերի հազարավոր հետևորդների շրջանում։

Հիշեցնենք, որ Խորեն և Էմմա Լևոնյանների դուստրը լույս աշխարհ է եկել ընդամենը ամիսներ առաջ:

Թամարա Քալանթարյան

Արմավիրի համայնքային ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մայիսի 26-ին Նորապատ գյուղում ծառայության ժամանակ 18-րդ փողոցի հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են մի տղամարդու, որի ձեռքին հրացան կար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդը հրազենի համար համապատասխան թույլտվության չուներ։ Նա զենք-զինամթերք ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի «ԻԺԿ» տիպի որսորդական ողորկափող հրացան։

44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Հունիսի 7-ին պետք է հաջորդի խաղաղ հունիսի 8, ոչ թե նոր «Մարտի 1»․ Սերովբե Սրբազան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը, որ այս օրերին մտել է վճռական փուլ, ցավոք, հաճախ դուրս եկավ եւ դուրս է գալիս քաղաքական առողջ մրցակցության սահմաններից՝ վերածվելով փոխադարձ ատելության, թշնամանքի եւ հասարակության պառակտման վտանգավոր գործընթացի։

Այս մասին գրել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

«Հանրային դաշտը ողողված է սարսափելի ապատեղեկատվությամբ, վիրավորանքներով, փոխադարձ զրպարտությամբ ու անվանարկմամբ։ Սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները և քաղաքական հարթակները վերածվել են ատելության խոսքի տարածման վայրերի, որտեղ փաստարկված բանավեճի փոխարեն գերիշխում են պիտակավորումը, կեղծ մեղադրանքներն ու մարդկանց միմյանց դեմ տրամադրելու փորձերը։ Տպավորությունն այնպիսին է, թե քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները ոչ թե նույն ժողովրդի զավակներն են, նույն պետության քաղաքացիները, որոնք պարզապես տարբեր պատկերացումներ ունեն երկրի ապագայի վերաբերյալ, այլ իրար բզկտելու պատրաստ թշնամական ճամբարներ։

Այս մթնոլորտը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Այն միայն ավելի է խորացնելու առանց այդ էլ ահավոր չափերի հասնող հասարակական պառակտվածությունը, թուլացնելու է պետությունը եւ խաթարելու ազգային համերաշխությունը։ Մենք բոլորս պարտավոր ենք հիշել, որ հունիսի 7-ին պետք է հաջորդի խաղաղ հունիսի 8, ոչ թե` նոր ցնցումներ, նոր ատելություն, առավել եւս՝ նոր ողբերգություններ։ Հայաստանն իրավունք չունի վերապրելու մի նոր «Մարտի 1»։

Ուշքի եկեք, սիրելի քաղաքական ուժեր, քանի դեռ ուշ չէ։ Մղեցեք թեժ, բայց սկզբունքային քաղաքական պայքար՝ գովաբանելով ձեր ծրագրերը, ներկայացնելով ձեր տեսլականը եւ համոզելով քաղաքացիներին, որ հենց դուք եք ի վիճակի լավագույնս կառավարել Հայաստանը։ Քննադատեցեք ձեր մրցակիցներին, բացահայտեցեք նրանց սխալները, եթե անպայման ուզում եք` օգտագործեք նաեւ կոշտ եւ կծու լեզու, բայց մի՛ զրպարտեք, մի՛ անվանարկեք, մի՛ տարածեք ատելություն եւ մի՛ պառակտեք մեր ժողովրդին։

Հայաստանը բոլորիս երկիրն է։ Եւ ընտրություններից հետո մենք շարունակելու ենք ապրել նույն երկրում, նույն քաղաքներում կամ գյուղերում, քայլել նույն փողոցներով, ունենալ նույն հայրենիքն ու պետությունը։ Հետեւաբար քաղաքական պայքարը չպետք է վերածվի ազգային ինքնակործանման։ Այն պետք է լինի գաղափարների, ծրագրերի, արժեհամակարգերի մրցակցություն, այլ ոչ թե անձնական թշնամանքի պատերազմ։

Այս առումով պատասխանատվության բաժին ունեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, քանի որ քաղաքական մշակույթի որակը ձեւավորվում է երկուստեք վարքագծով։

Բնականաբար իշխանությունը կրում է առավել բարձր պատասխանատվություն եւ պարտավորություն, քանի որ տիրապետում է պետական, վարչական ու իրավական լծակների, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն պետական ու հանրային շահի, այլ նաեւ քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչի դրսեւորումները, ցավոք, նկատվում են Հայաստանում։

Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե վախի ու ատելության մթնոլորտում, այլ սթափ մտածելով, համեմատելով ու գնահատելով քաղաքական ուժերի գաղափարախոսությունները, ներկայացված ծրագրերն ու դրանք (գոնե մասամբ) իրագործելու հնարավորությունները։

ՀՀ սիրելի քաղաքացիներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ,

Մի՛ տրվեք ատելության քարոզին, կամա թե ակամա մի՛ դարձեք կեղծիքի տարածողներ, մի՛ կորցրեք մարդկային ու ազգային արժանապատվությունը քաղաքական նախասիրությունների պատճառով։ Կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց մնալ իրար հարգող քաղաքացիներ, որովհետեւ, վերջիվերջո, բոլորիս նպատակը պետք է լինի մեկ բան՝ խաղաղ ու անվտանգ, արդար ու ուժեղ Հայաստան ունենալը»։

Եթե ծրարի մեջ 1-ից ավելի քվեաթերթիկ լինի, բոլորն անվավեր են համարվելու. Գոհար Մելոյանը մանրամասնում է՝ ինչ է պետք իմանալ ընտրության գնալիս

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ընտրական գործընթացի մանրամասները՝ քաղաքացիներին կոչ անելով ընտրության օրը լինել առավել ուշադիր և իրազեկված։

Նրա խոսքով՝ ընտրատեղամաս գնացող քաղաքացին պարտադիր պետք է իր հետ ունենա անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ։

«Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ներկայացել են ընտրատեղամաս, սակայն իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել, ինչի պատճառով չեն կարողացել մասնակցել քվեարկությանը։

Ուստի կարևոր է՝ ընտրության գնալիս չմոռանալ անձը հաստատող փաստաթուղթը»,- ասաց Մելոյանը։ Նա պարզաբանեց, որ ընտրատեղամասում նախ քաղաքացին մոտենում է նույնականացման սարքին, որը կարող է ցույց տալ կանաչ, դեղին կամ կարմիր ազդանշան։

«Կանաչ լույսի դեպքում որևէ խնդիր չկա, իսկ դեղինի կամ կարմիրի պարագայում կարող են առաջանալ տվյալների նույնականացման կամ գրանցման հետ կապված խնդիրներ։ Հնարավոր է քաղաքացին տվյալ ընտրատեղամասում գրանցված չլինի կամ խնդիր լինի փաստաթղթի հետ»,- նշեց նա։

Մելոյանի խոսքով՝ այդպիսի խնդիրներից խուսափելու համար գործարկվելու է հատուկ կայքէջ, որտեղ քաղաքացիները նախապես կարող են ստուգել իրենց ընտրատեղամասը։

«Սա կարևոր իրազեկում է, որպեսզի քաղաքացին ընտրության օրը տեխնիկական պատճառներով չզրկվի իր հիմնական ընտրական իրավունքն իրականացնելու հնարավորությունից»,- ասաց նա։

Սահմանադրագետը նաև զգուշացրեց քվեաթերթիկների հետ կապված հնարավոր խնդիրների մասին՝ նշելով, որ նախկին ընտրություններում եղել են դեպքեր, երբ որոշ քաղաքական ուժերի քվեաթերթիկներ սեղաններին բացակայել են։

«Եթե մոտենում եք սեղանին և տեսնում եք, որ որևէ քվեաթերթիկ բացակայում է, անպայման ահազանգեք և պահանջեք, որպեսզի բոլոր քվեաթերթիկները տրամադրվեն։ Պետք է նաև ուշադրություն դարձնել՝ քվեաթերթիկը վնասված չէ՞, քանի որ վնասված լինելու դեպքում այն կարող է անվավեր ճանաչվել»,- ընդգծեց Մելոյանը։

Նրա խոսքով՝ քվեարկության ժամանակ քաղաքացին պարտավոր է քվեախցում գտնվել միայնակ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ֆիզիկական խնդիրներ և անհրաժեշտ է աջակցություն։

Մելոյանը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև օրենսդրական փոփոխության վրա՝ նշելով, որ եթե ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկ հայտնվի, բոլորն անվավեր կհամարվեն։

«Նախկինում վավեր էր համարվում այն քվեաթերթիկը, որի վրա դրված էր համապատասխան դրոշմանիշային կնիքը, սակայն այժմ, եթե ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկ կամ այլ իր լինի, բոլոր քվեաթերթիկները համարվելու են անվավեր»,- ասաց նա։

Անդրադառնալով ընտրական օրենսդրության փոփոխություններին՝ Մելոյանը նշեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը դրանք դիտարկում է որպես քաղաքական որոշում՝ ուղղված իրենց դեմ։

Նրա պնդմամբ՝ ապրիլի 7-ին ընդունված փոփոխություններով արգելվել է անձնանունների կիրառումը քաղաքական ուժերի անվանումներում, ինչը, ըստ նրա, ուղղակիորեն վերաբերում էր իրենց դաշինքին։

Մերի Հակոբյան

2021թ․-ին ձեզ եկել և խոստանում էին ապագա, ստում էին․ Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքը երեկ նախընտրական հանդիպումներ է անցկացրել Կոտայքի մարզում։

«2021թ․-ին ձեզ եկել և խոստանում էին ապագա, բայց ձեզանից ոչ ոքի չէին ասում, որ Արցախը հայաթափվելու է, բարեկեցությունը չի լինելու։ Ձեզ ստում էին»,- Հրազդան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում