Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով․ ՈւՂԻՂ

Ներքին
Տեսանյութ
22:42 12-05-2026

300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»

«300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար։ Ընտրե՛ք։ Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»:

Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով․ ՈւՂԻՂ

Ներքին
Տեսանյութ
22:42 12-05-2026

300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»

«300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար։ Ընտրե՛ք։ Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»:

Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները

Կատարի իշխանությունները մերժել են Իրանին պատկանող 12 միլիարդ դոլարի ակտիվներն անվերապահորեն ապասառեցնելու վերաբերյալ պաշտոնական Թեհրանի պահանջը, որը ձևակերպվել էր Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման գործընթացի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լոնդոնից հեռարձակվող Iran International ալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Կատարի իշխանությունները մերժել են ԱՄՆ-ի հետ մտադրությունների մասին հուշագրի հրապարակմանը զուգահեռ 12 միլիարդ դոլարն անհապաղ և անվերապահորեն ապասառեցնելու Թեհրանի վճռական կոչը՝ համաձայնելով ապասառեցնել միայն այդ միջոցների կեսը, այն էլ՝ խիստ սահմանափակումներով։ Նշվում է, որ Կատարն առաջարկել է ապասառեցնել 6 մլրդ դոլարը, բայց վարկի տեսքով, որով Իրանը կգնի Կատարում արտադրված ապրանքներ։

Կատարի փոխվարչապետը մայիսի 30-ին Սինգապուրում ելույթ ունենալով «Շանգրի-Լա» անվտանգության միջազգային համաժողովում՝ հայտարարել է, որ պաշտոնական Դոհան և տարածաշրջանի մյուս երկրները փորձում են համապարփակ ռազմավարություն մշակել Թեհրանի նկատմամբ, այդ թվում՝ քաղաքական և առևտրական հարցերի շուրջ։ Նա խոստովանել է, որ Ծոցի արաբական երկրները դեռևս չունեն Իրանի հետ փոխգործակցելու վերաբերյալ ընդհանուր մոտեցում։

Կատարի փոխվարչապետն անընդունելի է համարում Հորմուզի նեղուցով նավերի ընթացքի համար տուրքերի գանձման պրակտիկայի մշտական կիրառումը։ Ըստ նրա, բանակցությունների օրակարգում կարող է ընդգրկվել միայն ժամանակավոր վճարի կիրառման հարցը՝ պայմանով, որ գոյացած գումարն ուղղվելու է նեղուցի ականազերծմանը և նավագնացության վերականգնմանը։

Կատարի փոխվարչապետը նաև ընդգծել է, որ նման տուրքերի գանձումը չպետք է դառնա նախադեպ և կիրառվի աշխարհի մյուս նեղուցներում, քանի որ կխափանի միջազգային ծովային հաղորդակցությունը։

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգան

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչը, որում միմյանց բախվեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Արսենալը»:

Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած և գերմանացի մրցավար Դանիել Զիբերտի կողմից սպասարկվող խաղում ավելի ուժեղ գտնվեցին փարիզեցիները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 4:3 հաշվով:

Հանդիպումը մեկնարկեց լոնդոնցիների ակտիվությամբ, ինչն անմիջապես տվեց իր արդյունքը։
6-րդ րոպե. «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին:

65-րդ րոպե. Փարիզյան ակումբին հաջողվեց վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսում. նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ուսման Դեմբելեն:

Քանի որ հիմնական և լրացուցիչ ժամանակներում նոր գոլեր չգրանցվեցին, հաղթողը որոշվեց ֆուտբոլային վիճակախաղում։ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ ու սառնասիրտ գտնվեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:3 հաշվով ու նվաճելով բաղձալի տիտղոսը։

Armsport

Ռոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին

շՀայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է աշխարհի առաջիկա առաջնության վերաբերյալ իր սպասելիքներով՝ նշելով մրցաշարի գլխավոր երկու ֆավորիտներին։

«Աշխարհի առաջնությունն ինձ մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում՝ չնայած Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների բացակայությանը։ Սա ֆուտբոլի իսկական տոն է, և բոլորն անհամբերությամբ սպասում են դրա մեկնարկին։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի եվրոպացիների համար անսովոր պայմաններում, քանի որ բոլոր խաղերը կկայանան աշխարհի մյուս կիսագնդում։ Ներկա պահին որպես աշխարհի առաջնության ֆավորիտներ կառանձնացնեի Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականներին. նրանք կադրային շատ լուրջ ներուժ ունեն»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Евро-Футбол-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին։ Մրցաշարը համատեղ կընդունեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։ Նախորդ մունդիալի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Արգենտինայի հավաքականը։

Ռոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին

շՀայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է աշխարհի առաջիկա առաջնության վերաբերյալ իր սպասելիքներով՝ նշելով մրցաշարի գլխավոր երկու ֆավորիտներին։

«Աշխարհի առաջնությունն ինձ մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում՝ չնայած Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների բացակայությանը։ Սա ֆուտբոլի իսկական տոն է, և բոլորն անհամբերությամբ սպասում են դրա մեկնարկին։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի եվրոպացիների համար անսովոր պայմաններում, քանի որ բոլոր խաղերը կկայանան աշխարհի մյուս կիսագնդում։ Ներկա պահին որպես աշխարհի առաջնության ֆավորիտներ կառանձնացնեի Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականներին. նրանք կադրային շատ լուրջ ներուժ ունեն»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Евро-Футбол-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին։ Մրցաշարը համատեղ կընդունեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։ Նախորդ մունդիալի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Արգենտինայի հավաքականը։

Ոչ ոք առանց փորձաքննության չի կարող պնդել, որ Ռումինիայում ռուսական ԱԹՍ է ընկել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն հենց նոր են տեղեկացրել Ռումինիայում անօդաչու թռչող սարքերի հետ կապված իրավիճակի մասին։

Նա նշել է, որ ոչ ոք չի կարող հաստատել անօդաչու թռչող սարքի ծագումը, քանի դեռ բեկորները չեն ուսումնասիրվել։ Նա նշել է, որ Ռումինիայում տեղի ունեցած միջադեպը, ամենայն հավանականությամբ, կապված է եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։

«ԱԹՍ-ն, որը հսկվում էր ռադարի կողմից Գալաց քաղաքի հարավային մասում, ներխուժել է Ռումինիայի օդային տարածք և բախվել բնակելի շենքի տանիքին, ինչից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնել են Ռումինիայի ՊՆ-ից։

Իսրայելը պետք է պատրաստ լինի հաջորդ պատերազմին, որը կլինի Թուրքիայի դեմ

Ջոնաթան Փոլարդը, որը 30 տարի ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում Իսրայելի օգտին լրտեսության համար հարցազրույց է տվել իսրայելական մամուլին, որտեղ անդրադարձել է Թուրքիային։

Ըստ նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի դժվար կլինեն ու, ըստ այդմ, նշել է.

«Ակնհայտ է, որ մենք թուրքերի հետ այնքան հեշտ գործընթաց չենք ունենա, որքան իրանցիների հետ»։

Փոլադը նաև նշել է, որ Իսրայելը պետք է միշտ լինի ռազմական բարձր պատրաստվածության վիճակում։

«Մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ պատերազմին, որը, հավանաբար, կլինի Թուրքիայի և Եգիպտոսի դեմ: Փոթորիկ է գալիս: Դա կլինի մի գործընթաց, որը աշխարհը երբեք չի տեսել»,- նշել է նա:

Թուրքիային անդրադառնալով՝ նա նշել է, որ Անկարան ունի Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակը և ընդգծելով նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիայի սահմանի երկայնքով օկուպացված տարածքներին և տարածաշրջանում իշխանության վակուումին՝ Փոլադը պնդել է, որ Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումներին բացարձակապես չպետք է թույլատրվի վերականգնել վերահսկողությունը Սիրիայի հարավում։

Պնդելով, որ նման իրավիճակը Իսրայելի համար կնշանակի «թուրքեր մեր սահմանին», Փոլարդը Թուրքիան բնութագրել է որպես «բարդ սպառնալիք»։

Ջոնաթան Փոլարդը ձերբակալվել է 1984 թվականին՝ Իսրայելին ԱՄՆ ռազմական և հետախուզական խիստ գաղտնի փաստաթղթեր տրամադրելու համար։ ԱՄՆ դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման և նա 30 տարի անցկացրել է բանտում։ 2015 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո Փոլարդը բնակություն է հաստատել Իսրայելում և ստացել քաղաքացիություն։ Նա հայտնի է ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի հետ իր սերտ կապերով։

Ermenihaber

Իրանը պետք է համաձայնի երբեք չունենալ միջուկային զենք կամ ռումբ. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, մոտ ժամանակներս ինքը վերջնական որոշում կկայացնի:

Նա ասել է, որ Իրանը պետք է համաձայնի երբեք չունենալ միջուկային զենք կամ ռումբ։

Թրամփը նշել է, որ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի՝ առանց վճարների և սահմանափակումների, իսկ այնտեղ առկա բոլոր ականները պետք է վնասազերծվեն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Չինաստանի հետ միասին և Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությամբ, կզբաղվի «միջուկային փոշի» անվանվող հարստացված նյութի դուրսբերմամբ։

«Այլ, ավելի քիչ կարևոր հարցերի շուրջ արդեն համաձայնություն կա։ Այժմ Սիտուացիոն սենյակում վերջնական որոշում եմ կայացնելու»,- գրել է Թրամփը։

Մոսկվան կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը. Զախարովա

Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը։

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինն անցանկալի անձ է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։

«ՌԴ գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու և Կոնստանցայում գլխավոր հյուպատոսությունը փակելու հետ կապված պատասխան միջոցները չեն ուշանա»,-ասել է Զախարովան։

Ինչպես նշել է դիվանագետը, Ռումինիայում ԱԹՍ-ի շուրջ բարձրացված աղմուկն Արևմուտքի երկրներին պետք է Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար։

«Ռումինիայում անօդաչուի շուրջ բարձրացված աղմուկը պետք է, որպեսզի շեղեն ուշադրությունը Զելենսկու կողմից Ստարոբելսկում երեխաների սպանությունից, որն իրականացվել է ԵՄ փողերով և ԵՄ աջակցությամբ, և, ինչպես հիմա ակնհայտ դարձավ, Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար»,- ասել է Զախարովան։