Այս վարորդը, որը 2018-ին նստել է մեր ավտոբուսը, քշել չի իմացել, պետք է ճամփենք․ Նարեկ Կարապետյանը՝ Աբովյանում

«Այս վարորդը, որը 2018 թվականին նստել է մեր ավտոբուսը, քշել չի իմացել։ Ժողովուրդ, այս վարորդին պետք է ճամփենք։ Նախ՝ լավ չի քշում, երկրորդը՝ մուննաթ է գալիս բոլորի վրա, երրորդը՝ քշելու ժամանակ հաց է ուտում, չորրորդը՝ ավտոբուսի կեսը չկա, տանիքը բաց է։ Վարորդ բերենք, որ կարգի բերի մեր ավտոբուսը, տեղ հասնենք, ժողովուրդ։ Սա է մեր ճանապարհը՝ փորձառու մարդ, ով մեզ տեղ կհասցնի»,- Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Մեր երկրում մարդիկ երկու մարտահրավեր ունեն․ առաջին, որ Հայաստանում մարդիկ այնպես ապրեն, որ ստիպված չլինեն լքել երկիրը։ Դրա համար ամեն շրջան պետք է ունենա իր զարգացման ծրագիրը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Աբովյան քաղաքի համար ծրագիրը պետք է լինի Երևանը բեռնաթափելը, դրա համար պետք է ապրի մայրաքաղաքի նման, դրա համար պետք է ներդրումներ և աշխատատեղեր։

Նա ցույց տվեց Ադրբեջանի կառավարության կոնցեպտը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի կոնցեպտը, որում ասվում է, որ ադրբեջանցիները մեքենաներով են գալու հայաստան, ՀՀ ոստիկանությունը նրանց վրա ներազդելու լիազորություն չեն ունենալու։ Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ պետք է կանխել այդ ծրագիրը՝ մասնակցելով ընտրություններին և հեռացնելով ՔՊ-ի իշխանությունը;

«Լինելու է թույլ և ուժեղ խաղաղությունը։ Թույլ խաղաղությունը՝ Փաշինյանի խաղաղությունն է՝ համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

Արման Ծառուկյանի փայլուն հաղթանակը RAF 9-ում

Մայիսի 31-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կայացել է ըմբշամարտի Real American Freestyle (RAF) 09 մրցաշարը։ Երեկոյի առանցքային գոտեմարտերից մեկում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է տարել ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Մագզի» Ջիմիսոնի նկատմամբ։

Մրցաշարն անցկացվել է 7-հազարանոց «College Park Center» արենայում, որը հանդիսանում է նաև կանանց NBA-ի «Դալաս Ուինգզ» թիմի տնային մարզադաշտը։ Արման Ծառուկյանին պահանջվել է 3 րոպեից էլ պակաս ժամանակ՝ մրցակցի հարցերը լուծելու համար։

«Ախալքալաքցին» արդեն առաջին մրցափուլում տեխնիկական բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթանակ է գրանցել 16:5 հաշվով։

Ռուսաստանաբնակ հայ մարզիկն արագորեն վաստակել է առաջին 5 միավորը՝ մրցակցին գորգից դուրս մղելով և հաջող գետնում կատարելով։ Ծառուկյանը մոտ էր մրցակցին մաքուր հաղթանակի՝ «տուշեի» ենթարկելուն, սակայն ամերիկացին անսպասելիորեն պատասխանել է տպավորիչ 4-միավորանոց նետումով՝ վերականգնելով ինտրիգը։

Հերթական դուրսմղման ժամանակ փոքրիկ կոնֆլիկտ է առաջացել. Ծառուկյանը գլխով թեթևակի հարվածել է մրցակցին, սակայն միջադեպն արագ հարթվել է մրցավարների միջամտությամբ։
Մենամարտի վերսկսումից անմիջապես հետո Արմանը կատարել է տեղափոխում պարտեր և սկսել անդադար միավորներ վաստակել՝ իրար հետևից հաջող գլորումներ իրականացնելով։ Հաշիվն արագորեն հասել է 16:5-ի, ինչն ապահովել է ժամանակից շուտ հաղթանակ։

Սա 29-ամյա մարզիկի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր RAF պրոմոուշենի ըմբշամարտի մրցաշարերում։ Նախկինում նա արդեն հասցրել էր պարտության մատնել ամերիկացիներ Լենս Փալմերին, Ջորջո Պուլասին (երկու անգամ) և հայտնի Յուրայա Ֆեյբերին։

«Ինձ հիանալի եմ զգում։ Գիտեի, որ հաղթելու եմ, պարզապես թույլ տվեցի, որ տղան մի փոքր աշխատի։ Հարգանքներս Մագզիին, շնորհակալ եմ, որ դուրս եկավ գորգ։ Այսօր հանդես է գալու նաև Քոլբի Քովինգթոնը։ Հուսով եմ՝ նա կհաղթի, իսկ հետո ես նրանով կմաքրեմ գորգը և ցույց կտամ, թե ով է լավագույն ըմբիշը MMA-ում»,- նշել է Ծառուկյանը գոտեմարտից հետո։

Ծառուկյանի մարտահրավերն արդեն պաշտոնական ընթացք է ստացել։ Նույն մրցաշարի շրջանակներում Քոլբի Քովինգթոնը 5:4 հաշվով ծանր հաղթանակ է տարել UFC-ի միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Քրիս Վայդմանի նկատմամբ։

Տեսանյութը՝ այստեղ:

Armsport

156 մլն` «գոլդ» համարին, 53 մլն շահութահարկ․ Փաշինյանին հպատակված Առուշ Առուշանյանի հոր ՍՊԸ-ն «ծաղկում է»

Oragir.News-ը շարունակում է փաստերով արձանագրել, որ շատ հաճախ բյուջեի նկատմամբ իշխանականների վերաբերմունքն ընտրովի է։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ընտանեկան բիզնեսը՝ «Առանցք» ՍՊԸ-ն, գրեթե 3 անգամ ավելի շատ գումար է ծախսել մեկ մեքենայի համարանիշի ձեռբերման վրա, քան ամբողջ տարվա ընթացքում պետությանը վերջինիս վճարած շահութահարկն է։

Այս օրինակը փաստում է, թե ինչպես են երբեմնի ընդդիմադիր ու «հալածյալ» գործիչները իշխանությանը հպատակություն ցուցաբերելուց հետո վերածվել տեղական ֆեոդալների՝ արտոնյալ կարգավիճակով և առանձնահատուկ հնարավորություններով։

Եթե երկաթե կոնստրուկցիաների արտադրության հսկա «Առանցք» ՍՊԸ-ն ի վիճակի է միայն մեկ համարանիշի՝ «000 OO 00» համար վճարել 156 միլիոն դրամ, ապա տրամաբանական կլիներ ակնկալել, որ այդ բիզնեսի կողմից պետական բյուջե վճարվող շահութահարկը կլինի բազմապատիկ ավելի, սակայն պատկերը ապշեցուցիչ է. 2025 թվականին «Առանցք» ՍՊԸ-ն վճարել է ընդամենը 53․4 միլիոն դրամ շահութահարկ։

Այսինքն՝ մեկ համարանիշի արժեքը գրեթե երեք անգամ գերազանցում է ամբողջ տարվա շահութահարկը։ Հարցերը բազմաթիվ են, սակայն դրանցից առանցքայինը հետևյալն է․ ինչպե՞ս է հարկային մարմինը ձևակերպել ընկերության դրամարկղից դուրս եկած այս 156 միլիոն դրամը։

Ի՞նչ առնչություն ունի ավտոմեքենայի «գոլդ» համարանիշը շինարարական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերության տնտեսական գործունեության հետ։ Ըստ բաց աղբյուրներում առկա տվյալների՝ «Առանցք» ՍՊԸ-ի տնօրենը Գագիկ Առուշանյանն է՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը։

Եթե համարանիշը ձեռք է բերվել ընկերության միջոցներով, ապա ստացվում է, որ ընկերության ֆինանսական ռեսուրսները ծառայեցվել են քաղաքապետ որդու անձնական շքեղասիրությանը և անձնական նպատակներին։ Այստեղ արդեն առաջանում են ողջամիտ կասկածներ՝ կապված ընկերության միջոցների ոչ նպատակային օգտագործման, եկամուտների թաքցման և հարկային օրենսդրության հնարավոր կոպիտ խախտումների հետ։

Այս պատմությունը միայն հարկերի կամ «գոլդ» համարների մասին չէ. սա քաղաքական հպատակեցման դասական սխեմա է: Փաստացի՝ երբեմնի իշխանության ամենակոշտ քննադատներից մեկի ընտանիքն այսօր հայտնվել է «արտոնյալների» ցուցակում:

Հիշեցնենք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Առուշ Առուշյանյանն ամենից խիստն էր քննադատում Նիկոլ Փաշինյանին, խոչընդոտում վերջինիս մուտքը Սյունիք, 2021-ի ընտրություններում ընդգրկվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակում, որից հետո անգամ ձերբակալվեց ու ամիսներ շարունակ մնաց անազատության մեջ, սակայն ազատ արձակվելուց հետո խմբագրեց իր մոտեցումները, Նիկոլ Փաշինյանին սկսեց ջերմ ընդունելության արժանացնել, իսկ մայիսի 28-ին էլ ՔՊ-ականների հետ միասին մասնակցում էր Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսին։

Փաստացի Նիկոլ Փաշինյանի կողմից անդադար «սրբացվող» պետական բյուջեն, պարզվում է, երկրորդ պլան է մղվում այն պահին, երբ խաղի մեջ են մտնում իշխանությանը հավատարմության երդում տված նախկին ընդդիմադիրները։ Նման արտոնյալ կարգավիճակն ու հարկային մարմինների ցուցադրական լռությունը հստակ ազդակ են բիզնես դաշտի մյուս խաղացողների համար․ եթե ցանկանում ես հարկային անձեռնմխելիություն և միլիոնանոց շռայլությունների հնարավորություն, ապա պարզապես պետք է ճիշտ հաշվարկես գործող իշխանությանը հպատակվելու գինը։

Հասմիկ Մովսիսյան

Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով․ ՈւՂԻՂ

Ներքին
Տեսանյութ
22:42 12-05-2026

300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»

«300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար։ Ընտրե՛ք։ Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»:

Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները

Կատարի իշխանությունները մերժել են Իրանին պատկանող 12 միլիարդ դոլարի ակտիվներն անվերապահորեն ապասառեցնելու վերաբերյալ պաշտոնական Թեհրանի պահանջը, որը ձևակերպվել էր Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման գործընթացի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լոնդոնից հեռարձակվող Iran International ալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Կատարի իշխանությունները մերժել են ԱՄՆ-ի հետ մտադրությունների մասին հուշագրի հրապարակմանը զուգահեռ 12 միլիարդ դոլարն անհապաղ և անվերապահորեն ապասառեցնելու Թեհրանի վճռական կոչը՝ համաձայնելով ապասառեցնել միայն այդ միջոցների կեսը, այն էլ՝ խիստ սահմանափակումներով։ Նշվում է, որ Կատարն առաջարկել է ապասառեցնել 6 մլրդ դոլարը, բայց վարկի տեսքով, որով Իրանը կգնի Կատարում արտադրված ապրանքներ։

Կատարի փոխվարչապետը մայիսի 30-ին Սինգապուրում ելույթ ունենալով «Շանգրի-Լա» անվտանգության միջազգային համաժողովում՝ հայտարարել է, որ պաշտոնական Դոհան և տարածաշրջանի մյուս երկրները փորձում են համապարփակ ռազմավարություն մշակել Թեհրանի նկատմամբ, այդ թվում՝ քաղաքական և առևտրական հարցերի շուրջ։ Նա խոստովանել է, որ Ծոցի արաբական երկրները դեռևս չունեն Իրանի հետ փոխգործակցելու վերաբերյալ ընդհանուր մոտեցում։

Կատարի փոխվարչապետն անընդունելի է համարում Հորմուզի նեղուցով նավերի ընթացքի համար տուրքերի գանձման պրակտիկայի մշտական կիրառումը։ Ըստ նրա, բանակցությունների օրակարգում կարող է ընդգրկվել միայն ժամանակավոր վճարի կիրառման հարցը՝ պայմանով, որ գոյացած գումարն ուղղվելու է նեղուցի ականազերծմանը և նավագնացության վերականգնմանը։

Կատարի փոխվարչապետը նաև ընդգծել է, որ նման տուրքերի գանձումը չպետք է դառնա նախադեպ և կիրառվի աշխարհի մյուս նեղուցներում, քանի որ կխափանի միջազգային ծովային հաղորդակցությունը։

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգան

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչը, որում միմյանց բախվեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Արսենալը»:

Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած և գերմանացի մրցավար Դանիել Զիբերտի կողմից սպասարկվող խաղում ավելի ուժեղ գտնվեցին փարիզեցիները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 4:3 հաշվով:

Հանդիպումը մեկնարկեց լոնդոնցիների ակտիվությամբ, ինչն անմիջապես տվեց իր արդյունքը։
6-րդ րոպե. «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին:

65-րդ րոպե. Փարիզյան ակումբին հաջողվեց վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսում. նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ուսման Դեմբելեն:

Քանի որ հիմնական և լրացուցիչ ժամանակներում նոր գոլեր չգրանցվեցին, հաղթողը որոշվեց ֆուտբոլային վիճակախաղում։ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ ու սառնասիրտ գտնվեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:3 հաշվով ու նվաճելով բաղձալի տիտղոսը։

Armsport

Ռոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին

շՀայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է աշխարհի առաջիկա առաջնության վերաբերյալ իր սպասելիքներով՝ նշելով մրցաշարի գլխավոր երկու ֆավորիտներին։

«Աշխարհի առաջնությունն ինձ մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում՝ չնայած Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների բացակայությանը։ Սա ֆուտբոլի իսկական տոն է, և բոլորն անհամբերությամբ սպասում են դրա մեկնարկին։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի եվրոպացիների համար անսովոր պայմաններում, քանի որ բոլոր խաղերը կկայանան աշխարհի մյուս կիսագնդում։ Ներկա պահին որպես աշխարհի առաջնության ֆավորիտներ կառանձնացնեի Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականներին. նրանք կադրային շատ լուրջ ներուժ ունեն»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Евро-Футбол-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին։ Մրցաշարը համատեղ կընդունեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։ Նախորդ մունդիալի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Արգենտինայի հավաքականը։