Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել

Սիրված դերասանուհի Անի Քոչարյանը, ով վերջին շրջանում ժամանակավորապես չի նկարահանվում հեռուստասերիալներում, շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքը թատրոնում։

Անի Քոչարյանը հաճախ չէ, որ ընտանեկան լուսանկարներ է հանրայնացնում, սակայն այս անգամ բացառություն է արել։ Դերասանուհին նոր, ջերմ հրապարակում է արել ամուսնու հետ։

Երկրպագուներն ու հետևորդները մեկնաբանությունների բաժնում շտապել են բազմաթիվ հաճոյախոսություններ հղել զույգին:

Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են

«Համացանցից եմ իմացել դեպքի մասին, ոչ աշխատանքային օր է եղել։ Դանակահարված երիտասարդները երկուսն են․ խելացի երեխաներ են։ Զարմանալի է, թե ոնց է էդ դեպքը եղել, ինչի համար է եղել, անկեղծ ասած՝ ես ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապեում»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարությանը ասաց Արալեզ բնակավայրի վարչական ղեկավար Լաուրա Խլոյանը։

Հիշեցնենք՝ երեկ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Դեպքի վայր մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 21-ամյա տուժողը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Վարչական ղեկավարը հավելեց, որ տուժած տղաները մեծացել են նորմալ ընտանիքում, նրանք ընկերներ են։

Ինչ վերաբերում է դանակահարությունն իրականացրած 24-ամյա երիտասարդին, Լաուրա Խլոյանը հայտնեց, որ նրա մասին որևէ տեղեկություն չունի, քանի որ վերջինս իրենց համայնքից չէ. «Մյուսին չեմ ճանաչում, կողքի գյուղից է եղել, չեմ ճանաչում։ Չգիտեմ ինչով էր զբաղվում»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Նոր Կյանքի վարչական ղեկավարի հետ, սակայն չստացվեց։

Նշենք, որ գործով կազմված փաստաթղթերն արդեն փոխանցվել են նախաքննական մարմին։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դանակահարած 24-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Հասմիկ Մովսիսյան

Ռուսաստանը և Հյ. Կորեան կառուցում են առաջին ճանապարհային կամուրջը. Կիևը ռազմական վտանգ է տեսնում

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան շուտով կմիանան իրենց առաջին ճանապարհային կամրջով, որի և հարակից ենթակառուցվածքների (մաքսային կետեր, պահեստներ, ուղղաթիռի հրապարակ) արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է երկու երկրների միջև առկա տարեկան 34 միլիոն դոլարի առևտրաշրջանառությունը։

Ինչպես հայտնում է DW-ն, Ուկրաինական իրավապաշտպաններն ու Կիևը պնդում են, որ շինարարության իրական նպատակը ռազմական համագործակցության խորացումն է, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ Մոսկվան կարող է այս կամուրջն օգտագործել մինչև 50.000 հյուսիսկորեացի զինվորների գաղտնի տեղափոխման և Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար։

Թամարա Քալանթարյան

Իսրայելը մերժում է Թրամփի Գազայի ծրագիրը՝ պահանջելով Համասի լիակատար զինաթափում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա Խաղաղության խորհրդի ներկայացրած Գազայի հատվածի ծրագիրը՝ կառավարության նիստում հայտարարելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը զորքերի որևէ դուրսբերում չի իրականացնի մինչև Համասը լիովին ու իրականում չզինաթափվի, ինչը ենթադրում է բոլոր տեսակի, այդ թվում՝ ծանր զենքերի հանձնում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս հայտարարությունը հաջորդում է հուլիսի վերջին Թրամփի արած հայտարարությանը, որի համաձայն իր ստեղծած Խաղաղության խորհուրդը հասել էր պատմական համաձայնության Գազայում գտնվող բոլոր զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ, ինչին ի պատասխան Համասի խոսնակ Ռազի Համադը պնդել էր, որ խմբավորման զինաթափումը հնարավոր է միայն իսրայելական զորքերի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ լքելու դեպքում։

Թամարա Քալանթարյան

ՆԳ նախարարը ծանոթացել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինաշխատանքներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 24-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր՝ ծանոթանալու հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։

Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին և ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին՝ կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։

Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։
ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով հետևողական և արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ՝ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում։

Սևանա լճում քաղաքացին ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ։

ԱՄՆ-ն Կուբայի համար նոր հավատարիմ առաջնորդ է փնտրում

Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է փոխարինել Կուբայի ղեկավարությանը և հարմար թեկնածու է փնտրում տեղի պետական ծառայողների շրջանում՝ կենտրոնանալով ռեժիմի վերակազմավորման, այլ ոչ լիակատար ապամոնտաժման վրա։

Ինչպես հայտնում է The New York Times-ը, ԱՄՆ-ն ցանկանում է Կուբայում տեսնել Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի նման մեկին, ով Վաշինգտոնին հավատարիմ գործիչ դարձավ այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը հունվարին գերի վերցրեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Այնուամենայնիվ, ամերիկյան հետախուզական գործակալությունները զգուշացնում են, որ նման սցենարը Կուբայում իրականացնելն ավելի դժվար կլինի, քանի որ չկան այնպիսի պրագմատիկ պաշտոնյաներ, որոնք պատրաստ կլինեն զավթել իշխանությունը, եթե ամերիկյան զորքերը գերի վերցնեն երկրում մեծ ազդեցություն պահպանող Ռաուլ Կաստրոյին, իսկ տեղական էլիտաներն ավելի արմատական են և նման են Իրանի ղեկավարությանը։


Թամարա Քալանթարյան

Հրաժեշտ շոգին․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Ներքին
12:00 19-02-2021

ՀՀ-ՈՒՄ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՆՎԱԶԻ 7-10 ԱՍՏԻՃԱՆՈՎ

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 19-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Փետր…

Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի «բուրժուական» կյանքը անխափան շարունակվում է։

Խմբակային եղանակով խոշոր չափի հափշտակության, մեկ այլ գործով խմբակային եղանակով անձի առևանգման մեջ մեղադրվող համայնքապետը և իր ընտանիքի անդամները նոր նվաճումներ են արձանագրում։

2025 թվականի տվյալներով նրա գործարար կինը` Լիլիթ Դավթյանը, ով ձևակերպված է ԶՊՄԿ֊ում որպես ադմինիստրատոր, «Մալիլու» ՍՊԸ տնօրենն է, այժմ էլ Քաջարանի մշակույթի պալատի աշխատակից է. կարելի է ենթադրել, որ պալատի ղեկավարն է։

Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրելուց հետո Փարամազյանի կյանքը ակնհայտորեն փոխվել է. սկսվել է գլխապտույտ հաջողությունների շրջան, միլիոնավոր դրամների շահույթներ, քրեական գործերի դադար, ընտանիքի անդամների նոր պաշտոններ, այլ բարիքներ։

ԻՀՊԿ նախկին գլխավոր հրամանատարը նշանակվել է Իրանի ԱԽՔ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոհսեն Ռեզաիին նշանակել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, հայտարարել է կապի և տեղեկատվության գծով աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մեհդի Թաբաթաբաին, ըստ ISNA-ի։

Ռեզային փոխարինում է Մոհամմադ Բաղեր Զոլղադրին, ով այդ պաշտոնում նշանակվել էր մարտի 27-ին՝ իր նախորդի՝ Ալի Լարիջանիի մահից հետո։ Զոլղադրը, իր հերթին, նշանակվել է Խամենեիի քաղաքական խորհրդական, ըստ Գերագույն առաջնորդի գրասենյակի հայտարարության։

Ռեզային նախկինում ծառայել է որպես Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար։