Կալլասը չպետք է լինի Ռուսաստանի հետ բանակցողը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը չպետք է լինի Ռուսաստանի հետ բանակցող, քանի որ դա նրա շահերից չի բխում։

«Կայա Կալլասի շահերից է բխում բանակցող չլինելը։ Նրա համար հեշտ չի լինի։ Եթե հիշում եք, Պուտինն ասաց, որ դա կարող է լինել ցանկացած մեկը, ով ժամանակ չի ունեցել շատ վատ բաներ ասելու»,- ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

ԱՄՆ-ը Իրանին կարգավորման գործընթացը շարունակելու հինգ պայման է ներկայացրել․ Fars

ԱՄՆ-ի նկատմամբ իրանական պահանջներին ի պատասխան՝ Վաշինգտոնը Թեհրանին ներկայացրել է իր սեփական հինգ պայմանները, որոնք, ամերիկյան վարչակազմի համոզմամբ, անհրաժեշտ են երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելու համար։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fars գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն հրաժարվում է վճարել որևէ փոխհատուցում այն վնասի համար, որը հասցվել է իրանական տարածքի ռմբակոծությունների ժամանակ։

Բացի այդ, ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնը պնդում է Իրանից ԱՄՆ 400 կգ հարստացված ուրանի արտահանման և այն բանի վրա, որ Իրանի տարածքում կմնա միայն մեկ գործող միջուկային օբյեկտ։

Միացյալ Նահանգները, ինչպես նշում է Fars-ը, մտադիր չեն ապասառեցնել իրանական սառեցված միջոցների 25%-ից ավելին և հայտարարում են, որ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, պատերազմի դադարեցման հարցը պետք է լուծվի բանակցությունների ընթացքում։

Կոնգոյում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 88-ի

Կոնգոյում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 88-ի, ենթադրվում է հիվանդության 336 դեպք։

Կոնգոյի արևելքում Էբոլա տենդի բռնկման մասին հայտնել է Աֆրիկայի առաջատար առողջապահական գործակալությունը։

Այդ երկրի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել։

Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն։ Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։

Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչնդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:

Այսօր, ավելի ուշ Նուբարաշենի հոգեբուժարանից ՆԳՆ-ին հայտնել են, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։ Սա ինչ է, որևէ մեկը lլրագրողներից կամ փաստաբաններից ունի տեղեկություն, թե մնալու ենք ոստիկանության հաղորդագրության հույսին»։

Շարունակելն անիմաստ կլինի. ինչպիսի հուշեր ունի Լուսինե Թովմասյանը անցյալից

Լուսինե Թովմասյանը պատմել է «Մի՛ վախեցիր» ֆիլմի ամենաբարդ տեսարանի և 2-րդ մասի մասին: Խորեն Լևոնյանի գլխավոր դերակատարմամբ բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը հայկական ժամանակակից կինեմատոգրաֆի ամենասիրված ու հաջողված աշխատանքներից է։

Արցախյան ազատամարտի մասին պատմող այս դրամայում նկարահանվել էր նաև Լուսինե Թովմասյանը՝ մարմնավորելով գլխավոր հերոսի՝ Արմանի սիրելիի դերը։

Ինստագրամյան հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդները Լուսինեին բազմաթիվ հարցեր են ուղղել ֆիլմի նկարահանումների վերաբերյալ։ Մոդել-հաղորդավարուհին մեծ սիրով հետ է գնացել տարիներ հետ և կիսվել իր ամենախորը էմոցիաներով:

««Մի վախեցիր»-ից շատ-շատ հիշողություններ ունեմ։ Հրաշալի թիմ էր աշխատում, հրաշալի դերասանական կազմ։ Երևի ամենասիրելի ու ամենահուզիչ դրվագը այն տեսարանն էր, երբ տանը Արմանին հրաժեշտ եմ տալիս։ Իսկ ամենաբարդն ու ամենահուզականը վերջին մասն էր ինձ համար, երբ ռադիոյով լսեցի Արմանի մահվան լուրը»,- անկեղծացել է Լուսինեն։

Ֆիլմի երկրպագուներին միշտ էլ հետաքրքրել է՝ արդյոք հնարավոր է տեսնել պատմության շարունակությունը։ Այս հարցում դերասանուհին բավականին հաստատուն կարծիք ունի և չի կարծում, որ նոր սերիաներ նկարահանելու կարիք կա. «Չեմ կարծում, որ ֆիլմի երկրորդ մասը կլինի։ Կարծում եմ՝ այն իր շատ տրամաբանական ու ճիշտ ավարտն ունեցավ։ Դրանից հետո շարունակելը արդեն անիմաստ կլինի»,- նշել է նա։

«Մի՛ վախեցիր» ֆիլմն իր յուրահատուկ սաունդթրեքով և դերասանական խաղով մինչ օրս էլ հուզում է հեռուստադիտողին, իսկ Լուսինեի համար այն մնում է իր կյանքի ամենատպավորիչ ստեղծագործական փորձերից մեկը։

Թամարա Քալանթարյան

Ձայն տալով Նիկոլին՝ ձայն եք տալիս Ալիևին, ձայն տալով ընդդիմադիր ուժերին՝ ձայն եք տալիս ՀՀ-ի վերածննդին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա հայ ժողովրդին պետք է Ուժեղ եւ Անկախ Հայաստան։ Ամեն ինչ կախված է ՀՀ քաղաքացուց։ Հունիսի 7-ին յուրաքանչյուրս պետք է գնանք ընտրատեղամասեր։ Գնում ենք ընտրատեղամասեր ու ձայն ենք տալիս ազգային ու պետականամետ ընդդիմությանը։

Գնում են ընտրատեղամաս, որպեսզի Նիկոլը չվերընտրվի։ Ձայն տալով Նիկոլին, ըստ էության ձայն եք տալիս՝ Ալիեւին։ Ձայն տալով ընդդիմադիր ուժերին, ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին։ Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա հայ ժողովրդին պետք է ուժեղ ու անկախ հայրենիք»։

ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել

7 չվերթ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների հարվածների պատճառով։

Ուշացումով Հայաստանի մայրաքաղաք կհասնեն «Աերոֆլոտ»-ի՝ Մոսկվայից 2 չվերթ, Սոչիից 1 չվերթ, ինչպես նաև Azimuth և S7 Airlines ավիաընկերությունների՝ Միներալնիե Վոդիից երկու և Կրասնոդարից երկու չվերթեր։

Ուշացումով կժամանի նաև Լառնակայից եկող (Wizz Air) ինքնաթիռը, չեղարկվել է նաև Կապան–Երևան ներքին չվերթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի տարբեր շրջանների վրա ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 556 անօդաչու թռչող սարք

Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

Այս տեսանյութում խոսվում է այն քարոզչության մասին, որը մարդկանց համոզում է, թե իրենց ձայնը «կփոշիանա» և ընտրության գնալը անիմաստ է։

Քննարկվում է, թե ինչպես է ընտրողների դեմոտիվացիան ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչու են որոշ ուժեր շահագրգռված ցածր մասնակցությամբ և ինչ կարող է փոխվել, եթե մարդիկ ակտիվ մասնակցեն քվեարկությանը։

Տեսանյութում անդրադարձ կա նաև 2021 թվականի ընտրությունների թվերին, ընդդիմադիր դաշտի խնդիրներին, «փոշիացող ձայների» թեզին, ինչպես նաև միջազգային օրինակների՝ մասնավորապես Հունգարիայի ընտրությունների փորձին։ Քննարկման հիմնական ուղերձը մեկն է՝ քաղաքական փոփոխությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ քաղաքացին գնում է ընտրական տեղամաս և կատարում իր ընտրությունը։

Տեսանյութ: